Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լ ու թ յ ու ն, վարչատարածքային միավոր արևմտյան Հայաստանում, Փոքր Հայքի տարածքում, հիմնականում Գայլ և Ալիս գետերի ավագանում։ վարչական կենտրոնը Սեբաստիա (Ավազ) քաղաք։

XV դ. 1-ին կեսին տարածքը գրավել են օսմանյան թուրքերը և կազմել արևմտյան Հայաստանի առաջին վարչատարածք. Էյալեթը՝ սկզբում Ռումի, ապա՝ Սեբաստիա անունով։ XIX դ. 1-ին կեսին վարչականորեն բաժանվում էր 7 գավառների (լիվա կամ սանջակ)՝ Սեբաստիայի, Ամասիայի, Չորումի, Բոզուքի, Ջանիկի, Տևրիկի և Արաբկիրի։ 1846-ին Ս. ն-ին է միացվել նաև էրզրումի նահանգի կազմում գտնվող Շապին Գարահիսար գավաոը։ XIX դ. 80-ական թթ. Ս.նից անջատվել են Ջանիկի, Բոզուքի, Չորումի և Արաբկիրի գավառները, որի պատճառով նրա տարածքը կրճատվել է մինչև 83700 կմ2։ XIX դ. վերջին ուներ 4 գավառ՝ Սեբաստիա, Շապին Գարահիսար, Եվդոկիա (Թոխաթ), Uմասիա, 28 գավառակ (կտզա) ե 257 գյուդախումբ (նահիե)՝ 4761 գյուղերով։ Ամենահոծ հայաբնակ գավառը Սեբաստիան էր, որը բաժանված էր 11 գավառակների։ 1894-96-ին Ս. ն-ում համիդեական կոտորածների ժամա նակ զոհվել են 20-25 հազար հայեր։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Ս.ն. արևմտյան Հայաստանի ամենահոծ հայաբնակ նահանգն էր (տարբեր տվյալներով, ունեցել է 235 հզ-ից մինչև 418 հազար հայ բնակիչ)։ Հարյուրավոր գյուղերից բացի հայերը մեծ թիվ են կազմել Սեբաստիա, Շապին Գարահիսար, Եվդովկիա. Ամասիա, Մարզվան քաղաքներում։

1915-ի փետր. 3-ին Բեհաէդդին Շաքիրի հրամանով բանտերից ազատված մի խումբ ոճրագործներ հարձակվել են Սեբաստիա գավառի Ալիս հայկական գյուղի վրա, բայց հանդիպել են համառ դիմադրության, որից հետո թուրք, ամբոխին օգնության հասած կանոնավոր զորքերի հետ ներխուժել են գյուղ և սրի քաշել բազմաթիվ հայերի։ Նահանգապետ Մուամմարի հրամանով սկսվել են խուզարկությունները՝ անվանի հայդուկ Սեբաստացի Մուրադին ձերբակալելու նպատակով։ Վերջինիս պատըսպարելու համար Խանծախ գյուղում սպանվել են մեծ թվով հայեր։

1915-ի մարտին ձերբակալվել և սպանվել են Սեբաստիա գավառի գյուղերի 17 հայ մտավորականներ։ 1915-ի մայիսից մինչև հունիսի սկիզբը ձերբակալվել են Սեբաստիայի, Եվդոկիայի, Մարդվանի, Ամասիայի, Զիլեի, Նիկսարի, Հերեկի և նահանգի այլ շրջանների հարյուրավոր հայ մտավորականներ ու գնդակահարվել Սեբաստիա քաղաքի շրջակայքում։ Մինչև հունիսի 16-ը տեղահանվել և բռնագաղթվել են Սեբաստացի Մուրադի համագյուղացիները՝ կովտունցիները. նրանցից շատերը իրենց ջուրն են նետել Ալիս գետի ծուռ կամուրջը անցնելու ժամանակ և զոհվել։ Ս. ն-ի գյուղացիների մի ստվար մասի չեթենները սպանել են Պունազի ձորում։ Հունձքը կատարելու համար բռնագաղթից ազատված միայն Դավռու (300 տուն), Բրգնիք (500 տուն), Ուլաշ (400 տուն) և Դդմաճ (300 տուն) գյուղերի բնակիչների տարագրությունը տեղի է ունեցել սեպտեմբերին։ Այս գյուղերի հայության մեծ մասը կոտորվել է Վերան-Շեհիրի ճանապարհին։ Ս. ն-ի հայերի հիմնական մասը ոչընչացվել է Հալեպի ճանապարհին և Դեյր Էգ Զորում։ Ըստ Թեոդիկի, Ս. ն-ի հարյուրհազարավոր հայերից փրկվել է ընդամենը 16800 մարդ, նրանց մի մասը 1918—20-ին վերադարձել է հայրենի տուն։ 1920-30-ական թթ. սեբաստահայերի մի մաս գաղթել է Խորհրդային Հայաստան։ Ոչ պաշտոնական տվյալներով, Ս. ն-ի նախկին տարածքի մեջ մտնող մի շարք բնակավայրերում (Սեբաստիա, Մարդվան, Շապին Գարահիսար և այլն) ապրում են հարյուրավոր հայ ընտանիքներ, որոնց մեծ մասը թրքախոս է և թաքցնում է իր ազգային պատկանելությունը։ Այժմ Ս. ն. հիմնականում համընկնում է Թուրքիայի Հանրապետության Ավազի (Սեբաստիա), Թոխաթի և Ամասիայի իլեիի տարածքներին։

Գրականություն

տես Սեբաստիա հոդվածի գրականությունը։