ՍԵՄԱԼԻ ԿՌԻՎ 1904, տեղի է ունեցել ապրիլի 13-ին, թուրք-քրդական ուժերի ե հայ ֆիդայիների միջև։ 1904-ի Սասունի ապստամբության դրվագներից։ Ուժեղացնելով հարձակումները Սասունի հս. շրջաններում, գրավելով Շենիկը՝ թուրք, ուժերի հրամանատար Քեոսե Բինբաշին նախատեսել է գրավել Սեմալը, մտնել Գելիեգուզան։ Երբ թշնամին շարժվել է դեպի Սեմալ և Ալիանք, հայդուկները քաջարի դիմադրություն են ցույց տվել։ Պաշտպանությունը ղեկավարում էին Անդրանիկը, Մուրադ Սեբաստացին, Հրայրը։ Կռվի ընթացքում ժողովուրդն աստիճանաբար անցել է Գելիեգուզան։ Մարտում ծանր վիրավորվել է Աեպուհը, զոհվել է Հրայրը։ Չայի դիրքերում լուրջ դիմադրություն է ցույց տվել Մուրադը։ Ալիանքի ուղղությամբ կռվող հայդուկներին չնայած հաջողվել է թշնամուն քշել մինչև Շենիկ, սակայն ուժերի պակասը ստիպել է նրանց հետ դառնալ։ Կռիվը տևել է մինչև երեկո։ Թեպետ Սեմալը գրավվել է. սակայն հաջողվել է ժողովրդին տեղափոխել Գելիեգուզան։ Թշնամին տվել է 80-100, հայերը՝ 10 սպանված։
U. Ներսիսյան
ՍԵՅԴՈ ՊՈՂՈՍ (1874, գ. Ալվառինճ (Տարոնում) 1907), ազգային ազատագրական շարժման մարտիկ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Մասնակցել է ֆիդայիների մղած բազմաթիվ կռիվների (Առաքելոց վանքի, Նորշենի, Հեղինի)։ 1904-ին գործուն մասնակցություն է ունեցել Սասանի և գավառի ինքնապաշտպան, մարտերին։ Անցնելով Կովկաս՝ Շարուրում ղեկավարել է Կովկասի թաթարների դեմ հայերի պայքարը։ 1907-ի սկզբին վերադարձել է Սասուն, դարձել Գևորգ Չավուշի մերձավոր զինակիցը։ 1907-ի վերջին մասնակցել է Սուլուխի կովին և Գևորգ Ձավուշի սպանվելուց հետո կազմակերպել Սուլուխի պաշտպանությունը։ Դավաճանաբար սպանվել է քրդերի ձեռքով։
ՍԵՊՈՒՀ (Ներսիսյան Արշակ) (1872, գ. Թոմնա (Բաբերդի շրջանում) 1940, ԱՄՆ), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, զորավար։ Հարել է հնչակյան կուսակցությանը, 1894-ից՝ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Տրապիզոնի ազգային վարժարանում։ Ապրել և գործել է Կ. Պոլսում, 1890-ի Գում Գափուի ցույցից հետո անցել է Ղրիմ (Սևաստոպոլ, Յալթա), հետո՝ Կարս, Տարոն, 1903-ին՝ Թորգոմի «Մրրիկ» խմբի (23 հոգի) կազմում՝ Սասուն։
Մասնակցել է Սասունի 1904-ի ապստամբությանը։ Գործակցել է Հրայրի, Իշխանի հետ։ հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է, արգելափակվել Մուշի բանտում։ ՀՀԴ կուսակցության IV ընդհանուր ժողովին (1907, Վիեննա) մասնակցելուց հետո մեկնել է Բաբերդ, մինչև 1912-ը գործել Տարոսում, ապա՝ Կարինում, Թիֆլիսում, 1913-ից ապրել է Խարկովում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացել է Անդրանիկին։ Եղել է հայկական 1-ին կամավոր գնդի 2-րդ վաշտի հրամանատար։ Մասնակցել է Խոյի և Դիլմանի ճակատամարտերին։ 1916-ին Երզնկայում Մուրադ Սեբաստացու հետ ձեռնարկել է «Մեկ հայ, մեկ ոսկի» հիմնադրամը, հավաքել բազմաթիվ հայ որբերի։ Իր զինվորներով մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, ապա օգնության գնացել Բաքվում կռվող հայկական ուժերին (1918)։ ճնշել է բոլշևիկների 1920-ի մայիսյան ապստամբությունը։ Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո անցել է Կ. Պոլիս, ապա՝ Ամերիկա։ Ս-ի աճյունասափորը պահվում է Դետրոյտի ՀՀԴ կուսակցության ակումբում։
U. Ներսիսյան
ՍԵՍԻԼ (Cecil) Ոոբերտ, լորդ Չելվուդ (1864-1958), անգլիական քաղաքական գործիչ, լորդ Ռ. Աոլսբերիի որդին։
23-ին Համայնքերի պալատի անդամ պահպանողական կուսակցությունից, մի շարք կառավարություններում զբաղեցրել է նախարարի և այլ պատասխանատու պաշտոններ։ Հետե- վողականորեն պաշտպանել է հայ ժողովրդի շահերը։ 1915-16-ի ընթացքում Համայնքների պալատում բազմիցս հանդես է եկել Թուրքիայում հայերի զանգվածային տեղահանությունների և ջարդերի մասին հաղորդումներով, նշել, որ այդ գործողությունները ոչ թե ինչ-որ սադրանքի, ապստամբության կամ խռովության արդյունք են, այլ արևմտահայերի ծրագրված ոչնչացում։ 1915-ի սեպտ. հայերի ջարդերի և տեղահանության կապակցությամբ հարց է բարձրացրել ԱՄՆ-ի հասարակական կարծիքի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին։ 1918-ի հոկտ. Ա. նշել է, որ հայերը վաստակել են ազատագրվելու և անկախանալու իրավունքը շնորհիվ հետևյալ գործոնների, հայերը հրաժարվել են հանդես գալ Ռուսաստանի դեմ, 1915-ին կոտորվել է հայ բնակչության 2/3-ը, Թուրքիայի դեմ կռվելու համար ռուս, բանակի կազմում կազմավորվել են հայկական կամավոի. ջոկատներ, 5 ամսվա ընթացքում (1918-ի փետր-հուլիս, ռուս, հեղափոխությունից և Կովկասյան բանակի փլուզումից հետո) հետ են մղվել թուրք, բանակի հարձակումները, ինչը նպաստել է Միջագետքում բրիտանական բանակի գործողություններին։ 1918-ի նոյեմբ. Համայնքների պալատում Ա. հանդես է եկել հայկական հարցում կառավարության քաղաքականության քննադատությամբ. ավելի ուշ հայտարարել է, որ հայկական հարցը փաստորեն կարող է լուծվել միայն Հայաստանի մանդատը ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային հանձնելու դեպքում, ընդ որում, ենթամանդատային տարածք համարելով բոլոր հայկական վեց նահանգները։ Դեմ է հղել 1919-ին Հայաստանից անգլ. զորքերի դուրսբերմանը՝ գտնելով, որ Մեծ Բրիտանիան պատասխանատու է հայերի ճակատագրի համար, որոնք 1916-ին Անտանտի շահերի զոհը դարձան։ Ակտիվորեն մասնակցել է Ազգերի լիգայի ստեծմանը, 1920-30-ին եղել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը նրա մի շարք համաժողովներում, քննադատել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումը հայկական հարցում, ձգտել Հայաստանն ընդունել Ազգերի լիգա։
Ս. Կիրակոսյան