Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1915-ի ապրիլի 7-ից մինչև մայիսի 6-ը տևած Վանի հերոսական ինքնապաշտպանությունը հայ ազգ-ազատագրական պայքարի փառավոր էջերից է։ Այն 150000-ից ավելի հայերի հնարավորություն տվեց փրկվել անխուսափելի ոչնչացումից, օրինակ ծառայեց մյուս վայրերի հայերի համար։

Գրականություն

U-Դո, Մեծ դեպքերը Վասպուրականոմ 19141915 թվականներին, Ե., 1917։ Մխի թ ա ր յ ա ն Օ., Վանի հերոսամարտը, Սոֆիա, 1930։ Վասպուրական. Վան-Վասպուրականի հերոսամարտի տասնևհինգամյակի առթիվ, 1915-1930, Վնտ , 1930։ Հուշեր ՄրմեԸակ Եկարյանի, Կահիրե, 1947։ Կեորկիզյան Ս., Վասպուրականի հերոսամարտը, Բեյրութ, 1969։

Ռ. Օ. Սահակյան

ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳ, Վանի է յ ա լ ե թ (մինչև 1864-ը), Վանի վիլայեթ, վարչատարածքային միավոր արևմտյան Հայաստանում։ Կենտրոնը՝ Վան։ Համապատասխանել է հիմնականում Մեծ Հայքի Վասպուրական նահանգին։

Կազմավորվել է Թուրքիայի և Պարսկաստանի միջև 1555-ին Հայաստանի բաժանման մասին պայմանագրից հետո։ XN/ւււդ. 2-րդ կեսից մինչև XlXg. 40-ական թթ. ընդգրկել է Մոկք, Տուրուբերան նահանգները, Կորճայքի մեծագույն, Աղձնիքի արևելյան մասերը։ Վերջնականապես կազմավորվել է 1888-ին, երբ նրան է միացվել Հաքյարիի գավառը (գոյություն ուներ 1880ից)։ XX դ. սկզբին Վ. ն-ի տարածքը 39300 կմ2 էր (այլ տվյալով 31600 կմ2)։ Վ.ն-ի մեջ էին մտնում Օրորան, Բերկրի (Բանդիմահու), Աարմետ (Կարասու), Արճիշակ (Մեհմեդիկ), Հայոց ձոր (Խոշաբ), Մեծ Զաբ, արևելյան Տիգրիս (Ջերմ) գետերի հովիտները, Վանա լճի ափամերձ շրջանների մեծ մասը։

1913-ին բաղկացած էր 2 գավառից՝ Վանի և Հաքյարիի։ Վանի գավառն ընդգրկում էր նահանգի հս. և կենտրոնական մասերը, ուներ 8 գավառակ (կազա), Կենտրոնական կամ Վանի (Վան-Տոսպ, Թիմար, Արճակ, Հայոց ձոր գյուդախմբերով (նահիեներով), Բերկրիի (Մուրադին), Արճեշի, Ադիլջևազի (Ալջավազ կամ Արծկհ), Գյավաշի (Կարճկան, Մոկս, Վերին Կարկառ գյուղախմբերով), Շատախի, Նորդուզի (Մամուրեթ ուր Րեշատ) և Մահմուդիեի։ Հաքյարին զբաղեցնում էր Վ. ն-ի հարավ-ը և ուներ 5 գավառակ Խոշաբ. Աղբակ, Ջուլամերկ (Բեյթ ուլ Շարաբի և «Ասորական մարզի» հետ), Գյավառ (Օրամարի հետ), Շամդինան։

Գտնվելով Օսմանյան կայսրության և Պարսկաստանի սահմանագլխին՝ Վ.ն. XVI-XVM դդ. բազմիցս դարձել է արյունալի պատերազմների թատերաբեմ, ավերվել է և ամայացել։ Պարբերաբար կրկնվող ջարդերը, բռնագաղթն ու արտագաղթը, ինչպես նաև Հյուսիսային Աիջագետքից մեծ քանակությամբ քրդական ցեղերի մուտքը լուրջ փոփոխություններ են առաջացրել երկրամասի ազգային կազմում։ Չնայած դրան, XIX դ. վերջին քառորդին այն արևմտյան Հայաստանի առավել հայաշատ նահանգներից Էր։ Որոշ տվյալներով, 1878-80-ին հայերի թիվը 250 հազար էր (ըստ Վանի առաջնորդարանի՝ 300 հգ.) կամ ամբողջ բնակչության 5560%։ Սակայն համիդյան բռնապետությունը ծանր հարված հասցրեց տեղի հայությանը։ Միայն 1894-96-ին կոտորվեցին 20 հգ., բռնի մահմեդականացվեցին 30 հգ., գաղթեցին 20 հազար հայեր։ Հիմնահատակ կործանվեցին բազմաթիվ հայկական գյուղեր (հատկապես՝ Արճհ- շում, Աղբակում, Արծկեում և այլուր), զգալիորեն ուժեղացավ մահմեդական տարրը։ Այս ամենով հանդերձ, հայերն առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին նահանգի ամենաստվար էթնիկ, տարրն էին։ Կ. Պոլսի պատրիարքարանի տվյալներով, 1912ին Վ.ն-ի հայ բնակչության թիվը 197 հգ. Էր։ 1914-ին ավելի քան 445 հազար բնակիչներից հայեր էին 200 հազար (45%). քրդեր և եզդիներ՝ 130 հազար (29,5%), ասորիներ՝ 80 հազար (18%), թուրքեր՝ 33 հգ. (7%), հրեաներ, կովկասյան լեռնականներ, գնչուներ և այլք՝ 2,3-3 հազար (0,5%)։ Հայ բնակչությունը գերազանցապես կենտրոնացած էր Վանի գավառում (185 հազար), որի գավառակների մեծ մասում, այդ թվում նաև Վան քաղաքում, գերակշռություն ուներ։

1915-ին, Աեծ եղեռնի ժամանակ. Վ.ն-ի հայ բնակչությունը թեև ծանր կորուստներ կրեց (26-28 հազար զոհ), բայց հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ հիմնականում կարողացավ փրկվել (տես Վանի հերոսամարտ 1913)։ Երբ ռուս, բանակը հայ կամավորների հետ գրավեց (1915-ի մայիսի 6-ին) Վանը, այստեղ կազմավորվեց հայկական նահանգապետություն՝ Արամ Մանուկյանի գիսավորությամբ։ Սակայն հուլիսին, քաղ. նկատառումներից թելադրված ռուս, զորքերի նահանջի հետևանքով տեղի վերապրած հայերն ստիպված էին թողնել իրենց բնօրրանը և նորանոր զոհերով (մոտ 50 հազար) գաղթել արևելյան Հայաստան ու Կովկաս։ Կոտորվել կամ հեռացել են նաև ասռրիները, եզդիները։ Վ. ն. լիովին հայազրկվել է 1918-ին, երբ այնտեղ վերահաստատված շուրջ 25 հազար հայերը թուրք, բանակի հարձակման սպառնալիքի տակ կրկին հեռացել են։ Քարտեզը տես 431 էջ։

Գրականություն

ՍրվանձտյանցԳ.. Երկեր, ե. 1, ե., 1978։ Վասպուրական և յուր գավառներ, «Մասիս», 1882, N 3219-3220։ Օ ե ր ու կ, Վանի նահանգը ներկայումս, «Մուրճ», 1904, N3-5, 9։ U Դ ո, Վանի, Բիթ/իսի և էրզրումի վիլայեթները, Ե., 1912։ Ն ու յ ն ի, Մեծ դեպքերը Վասպուրականում 19141915 թվականներին, ե., 1917։ Բադալյան Գ, Վանի նահանգը 1840-ական 1914 թթ. (վարչա-քաղաքական և դեմոգրաֆիական ուսումնասիրություն), ԲԵՀ, 1986, N 3։ Ն ո ւ յ 0 ի, Վանի նահանգի հայաբնակ բնակավայրերի ցուցակներն ըստ աոանձին գավառակների և գյուղախմբերի, ԲԵՀ, 1987, N 2 Л и я Ч X. Փ. Б., Армения…, т. 2 Тифлис, 1910; М а е в с к и и В. Т., Ванек/in вилайет. Военно-статистическое описание, Тиф/лис, 1901։ Նույնի, Военно-статистическое описание Ваис кого и Битлисского вилайетов, Тифлис, 1904; Е р и ц о в А, Опыт статистического очерка народонаселения