Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Турецкой Армении, Тифлис, 1881; С u in в է Հ La Turqute tf Asie, I. 2, P., 1892.

Գ. Բադալյան

«ՎԱՆ-ՏՈՍՊ», հասարակական-քաղաքական և գրական կիսամսյա հանդես, ապա՝ շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1911-14-ին, Վանում, այնուհետև՝ 191518-ին, Թիֆլիսում, 1919-ին՝ Երևանում։ Տնօրեններ, հրատարակիչ-խմբագիրներ՝ Հ. Ավագյան, Ն. Հակոբյան, Տ. Նազարյան, Ստ. Սալխասյան։ Վանի ռամկավարների կիսապաշտոն. խոսնակը։ Ունեցել է ժողովրդավար., առաջադիմ. ուղղություն և հակադրվել «աջ ու ձախ ծայրահեղություններին»։ Մեծ տեղ է հատկացրել հայկական հարցին։ Հայ ազգային շարժումը համարել է ոչ անջատողական, հանդես է եկել հօգուտ Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների իրավահավասարության։ 1912-13-ին կռահել է մոտ ապագայում թուրք, կառավարության պատրաստելիք «մեծ ու փոքր արյան բաղանիքները» և երիտթուրքական կառավարությունից պահանջել կատարել միջազգային Պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։ Նկատի ունենալով հայ ազգային շարժման հանդեպ Ռուս, կայսրության թշնամա կան քաղաքականությունը՝ ազատագրական հույսեր չի կապել արևմտյան Հայաստանի ոուս. գրավման հետ։ Թերթը չի հավատացել երիտթուրքերի՝ բարենորոգումներ իրագործելու խոստումներին, մերկացրել է նրանց ներքին և արտաքին քաղաքականությունը, դատապարտել հայկական կոտորածների գաղափար, նախապատրաստությունը և հայկական հարցի լուծումը տեսել հայերի պայքարի մեջ։ Թիֆլիսում հրատարակվելիս «Վ-Տ.» հանդես է եկել իբրև արևմտյան Հայաստանից փախստականների իղձերի արտահայտիչ, մեծ տեղ հատկացրել դեռևս Վա