նում մնացած հայերի թշվառ վիճակի. արևելյան Հայաստանում հաստատված վանեցիների կյանքի լուսաբանմանը, փորձել է կազմակերպված բնույթ հաղորդել գաղթականներին օգնություն ցույց տալու գործին, բացահայտել Վանի շրջանում ռուս, հրամանատարության հակահայկական տրամադրվածությունը։ Ողջունել է 1917-ի փետր. ցարի տապալումը Ռուսաստանում։ Քննադատել է «Թուրքահայաստանի մասին» խորհրդային դեկրետը՝ գտնելով, որ կործանման եզրին կանգնած և իր հայրենիքից արտաքսվող ու կոտորվող հայ ժողովրդի համար ավելորդ է դառնում ազգային ինքնորոշման իրավունքը։ հայկական հարցի վերջնական լուծումն առնչել է Անտանտի քաղաքականության, հայ դատը բոլշևիկ, կառավարությանը հանգամանորեն ներկայացնելու և նրա կողմից ըմբռնողություն գտնելու հետ։
Ս. Խաոատյան
ՎԱՐԱՆԴՅԱՆ Միքայել (Հովհաննիսյան), է գ ո (1870, գ. Քյաթուկ (Լեռնային Ղարաբաղի Շուշիի գավառում) 1934, Բոմոն (Ֆրանսիայում)), ազգային-ազատագրական շարժման գործիչ, հրապարակախոս, փիլիսոփա, պատմաբան։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը, ժնևի համալսարանը (1897)։ Այստեղ էլ կապ է հաստատել ՀՀԴ գործիչներ Ռոստոմի, Ք. Միքայելյանի, Հ. Դավթյանի հետ, աշխատակցել (1898-ից) «Դր։ւշակին»։ Հետագայում (Թիֆլիսում) աշխատել է «Հառաջ»(1907-07) և «Հորիզոն» (1915-ից) թերթերի խմբագրություններում։ Գործել է Եվրոպայում (Ռումինիա, Շվեյցարիա, Ֆրանսիա)։ Մեծ օժանդակություն է ցույց տվել հայկական հարցի օգտին Եվրոպայում քարոզչություն տանող «Պրո Արմենիայի» (1900-14), իսկ նրա ընդհատված ժամանակ՝ «Արևելքի ժողովուրդների համար» թերթի հրատարակմանը։ 1907ից ՀՀԴ կուսակցության ներկայացուցիչն էր 2-րդ ինտերնացիոնալում։ Մեծ աշխատանք է տարել ի շահ հայկական հարցի տարբեր երկրների ս-դ-ի (ժ. ժորես, Ա. Բեբել, Կ. Կաուցկի, է. Վանդերվելդե և ուրիշներ) ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և Հայաստանի Հանրապետության ժամանակաշրջանում հրատարակել է «Հայաստանը և Հայկական հարցը» (ֆրանս.), «Հայվրացական կոնֆլիկտը և Կովկասյան պատերազմը» (ֆրանս.) գրքերը, եվրոպական հասարակայնությանը ծանոթացրել իր հայրենիքում կատարվող իրադարձություններին։ Ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, նշանակվել հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Հռոմում: Վ. հեղինակ է բազմաթիվ աշխատությունների՝ «ՀՀ Դաշնակցության պատմություն» (հ. 1-2, 1932-50), «Հայկական շարժման նախապատմություն» (հ. 1-2, 1912-13), «Րաֆֆի» (Հակոբ Մելիք-Հակոբյան) (1938), «Դաշնակցությունը և նրա հակառակորդները» (1906), «Հայրենիքի գաղափարը» (1904), «Հոսանքներ» (1910), «Վերածնվող հայրենիքը և մեր դերը» (1910), և, որպես ՀՀԴ կուսակցության տեսաբան, անհաշտ պայքար է մղել նրա հակառակորդների, այդ թվում հայ բոլշևիկների դեմ։ Վ. մերժել է պատմական մատերիալիզմի դրույթները, հասարակության առաջադիմության հիմնական շարժիչ ուժը համարել է ոչ թե հասարակական արտադրությունը, այլ գիտակից մարդուն։ Հաս. առաջընթացում մեծ դեր է հատկացրել մտավորականությանը։ Ազգ-ազատագրական շարժման մեջ կողմ էր հեղափոխական պայքարին, իսկ սոցիալական հարցերի լուծման խնդրում պաշտպանել է խաղաղ ռեֆորմների ուղին (2-րդ ինտերնացիոնալի գործիչների օրինակով)։ Վ. հայ ազգ-ազատագրական շարժման խոշոր գաղափարախոսներից էր։ Գտնում էր, որ հայ ժողովրդի հերոսական պայքարը պատմականորեն օրինաչափ է, արդարացի և առաջադիմական, ընդգծել է այդ պայքարի համազգ. բնույթը, փառաբանել հայրենիքի ազատագրության համար պայքարող մարտիկներին։ Հայ ազատամարտի վերջնական նպատակը համարել է միասնական և անկախ Հայաստանի ստեղծումը։
Երկեր ՀՅ Դաշնակցության պատմության, Ե., 1991։
Գրականություն
Թ յ ու թ յ ու ն ճ յ ա ն Խ., Միքայել Վարանդյան (ՀՀԴ-յան տեսաբան-զաղափարախոսը), «Հայրենիք», 1936, N4-5։
Գ. Խուդինյան
ՎԱՐ ԴԱՆ, Խանասորի Վարդան (Մեհրաբյան Մարգիս) (“-1943), քաղաքական, ռազմական գործիչ։ Օնվել է Ղարաբաղում։ Ծառայել է ռուս, բանակում։ 1890-ից գործել է Ատրպատականում, զինատար խմբերով հաճախ անցել Վասպուրական, բախվել թուրք սահմանապահ ուժերի և քրդերի հետ։
1896-ի գարնանը ղեկավարել է Շատախի ինքնապաշտպանությունը, սեպտեմբերին մասնակցել Վանի կռիվներին։ 1897-ին նշանակվել է Խանասորի արշավանքի ընդհանուր հրամանատար։ 1905-ի հայ-թաթար. ընդհարումների ժամանակ Վ-ին էր վստահված Ղարաբաղի ինքնապաշտպանությունը։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հաստատվել է Իզմիրում։ 1915-ի գարնանը Վ. նշանակվել է Արարատյան գնդի հրամանատար, որը ոոաես ռուս, բանակի առաջապահ օգնության է հասել Վասպուրականի հայությանը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո մինչև կյանքի վերջը ապրել է Երևանում։ Հայ ժողովուրդը երգեր է հյուսել Վ-ի մասին։
Երկեր ԽաՕասորա Վարդանի Հիշատակարանը, մշակումը և աոաջաբանը Ա. Վրացյանի, Ե., 1992։
ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ Ներսես (ՎարԺապեայան Պողոս Ստեփանի) (1837, Կ.Պոլիս 1884, Կ. Պոլիս), եկեղեցական, հասարակական, քաղաքական գործիչ։ Կ.Պոլսի հայոց պատրիարք (1874-ից)։ Սովորել է Խասգյուղի (Կ.Պոլիս) Ներսեսյան վարժարանում։ 1853-ից զբաղվել է ուսուցչությամբ (Ադրիանուպոլսում, Տարոնում, Նիկոմեդիայում)։ 1862-ին ձեռնադրվել է եպիսկոպոս։ Օգտվելով 1877-78-ի ռուս-թուրքական պա