Գրականություն
Nicolson Я, Сиггоп, the Last Phase 19191925. A Study in Postwar Diplomacy, BostonN. Y„ 1934.
ՔԸՂԻ. Կեղի, Կողոբերդ, քաղաք և գավառ արևմտյան Հայաստանի էրզրումի նահանգում, Օոփքի (Չորրորդ Հայք) Խորձյան գավառում։ վարչական կենտրոնը՝ Քըղի (համանուն գետի աջ ափին) բերդաքաղաք։ Աինչև օսմանյան թուրքերի նվաճումը (XVI դ.) լիովին հայաբնակ Ք. XVII^hg գտնվել է Էրզրումի Էյալեթի կազմում՝ իբրև ինքնուրույն գավառ։ XVI-XIX դդ. օսմ. կառավարության հովանավորությամբ հարավ-ից և հատկապես Դերսիմի լեռներից հազարավոր քրդեր ու զազաներ վերաբնակեցվել են Ք-ում։ XIX դ. սկզբին գավառն ուներ 72 հայկական գյուղ (գերազանցապես զուտ հայաբնակ)՝ 25,5 հազար հայ բնակիչներով։ Ք. բերդաքաղաքում ապրել են 2400 հայեր։ XIX դ. 60-ական թթ., Ք. գավառում հյուսիսկովկասյան ցեղերի հաստատումից հետո, տեղի հայության վիճակն ավելի է վատթարացել։ Որոշ գյուղերի առանձին բնակիչներ, հավատալով անձի ու գույքի ապահովության մասին կաթոլիկ և բողոքական քարոզիչների խոստումներին, դավանափոխվել են։ Ք-ի հայերը ենթարկվել են կրոն, ու սոցիալական հալածանքների։ Հայ եկեղեցուց մշտապես համառ ջանքեր են պահանջվել քըղեցիներին զանգվածային դավանափոխությունից հետ պահելու համար։ Անընդհատ ուժեղացող արտագաղթի և պանդխտության պայմաններում 1880-ին գավառի նվազող հայ բնակչության թիվը կազմել է 16 հգ. մարդ։ 1895-ի մարտի համիդեական ջարդերից հատկապես տուժել են Աելիքան և Առեկ գյուղերը։ XX դ. 1-ին տասնամյակում ստեղծված համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում նկատվել է հայ բնակչության զանգվածային վերադարձի միտում։ Եթե ХХф սկզբին հայերի թիվը 2676 ծուխ էր կամ 18705 մարդ (350 ծուխը կամ 2450 շունչը՝ քաղաքում, մնացածը՝ 50 գյուղերում), ապա 1914-ին կազմել է 26375 մարդ։
1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, մայիսի սկզբին, Ք-ում ձերբակալվել և աքսորվել են 50 մտավորականներ։ Հալիդ բեյի կարգադրությամբ մինչև մայիսի 28-ը մի քանի կարավաններով տեղահանվել և աքսորվել է գավառի ամբողջ հայ բնակչությունը։ Քըղեցիների մեծ մասը կոտորվել է Կամախի Գուրուչայ նահիեի տարածքում, Մեսքենեում և Կամախ-Բողագի կիրճում։ Մի խումբ երիտասարդներ, փախչելով, փորձել են փրկել նաև իրենց հայրենակից գաղթականներին։ Ք-ի արքեպիսկոպոսն անհեռատեսորեն համոզել է զենքի դիմած այդ խմբին հպատակվել իշխանություններին։ Հանձնվելուց հետո, դրժելով ներման խոստումները, թուրքերը նրանց ևս կոտորել են։ Ըստ արխիվային մի վավերագրի, Ք. գավառի 26375 հայերից ցեղասպանության զոհ է դարձել 23149-ը։ Տեղացիների բռնագաղթից հետո թուրք, իշխանությունները Ք. գավառում ոչնչացրել են էրզրումի և Բիթլիսի վիլայեթների տարբեր գավառներից գաղթեցված 53600 հայերի։ 1916-ի ամռանը Ք. են հասել հայ կամավորները։ 1917-ին ողջ մնացած քըղեցիները վերադարձել են իրենց բնակավայրերը։ 1918-ի հունվ-փետր. թուրք, հարձակման ժամանակ քրդերը թիկունքից փակել են Ք-ի և Երզնկայի հայ գաղթականների ճանապարհը։ Աեբաստացի Մուրադի և Մ. Թուրիկյանի կամավորների մղած համառ մարտերից հետո օղակը ճեղքվել է. և գաղթականները հասցվել են էրզրում, ապա՝ արևելյան Հայաստան։ Քըդեցի գաղթականների մի փոքր խմբի նախաձեռնությամբ խորհրդային Հայաստանում հիմնադրվել է Նոր Գեղի ավանը։ Այժմ Ք. գավառի տարածքը գերազանցապես քրդաբնակ է և մտնում է Թուրքիայի Բինգյոլի իլի կազմի մեջ։
Գրականություն
Թոլրիկ/աՕ Մ., Քղիի ճակատի դեպքերը։ Բեյրութ, 1926։ Հուշամատյան Քղիի Խուփս գյուղի, Ֆրեզնո, 1968։
U. Մելքոնյան
ՔԻՅԱՈ (Quillard) Պիեռ (1864-1912), ֆրանսիացի բանաստեղծ, հասարակական գործիչ։ Տարբեր հավաքներում բազմիցս հանդես է եկել Օսմանյան կայսրությունում ճնշված ժողովուրդների, հատկապես հայերի և մակեդոնացիների իրավունքների պաշտպանությամբ, քննադատել այդ հարցում մեծ տերությունների պասսիվ դիրքորոշումը։ Ֆրանս, հայասերների շարժման հիմնադիրը։ Լինելով Կ. Պոլսում 1895-ի հայերի կոտորածների ականատեսը՝ այդ մասին թղթակցություններ է ուղարկել ֆրանս. մամուլին։ 1902-ին Ք-ի նախաձեռնությամբ հրավիրվել է հայասերների եվրոպական կոնգրեսը, որը դատապարտել է խաղաղ հայ բնակչության նկատմամբ սուլթան, վարչակարգի վայրագությունները։ Ք. Մարդկային իրավունքների լիգայի գլխավոր քարտուղարն էր, 1900-14-ին Փարիզում հրատարակվող «Պրո Արմենիա» ամսագրի խմբագիր։ Հեղինակ է հայկական հարցի վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների («Հայկական հարցը և Եվրոպան», 1896, «Նկատառումներ և փաստաթղթեր ի պաշտպանություն հայերի», 1902 և ուրիշներ)։ Մուր քննադատության է ենթարկել ֆրանս. կառավարության քաղաքականությունը հայկական հարցում։
Երկեր La question armAnienne at ГEurope. MAmoire, P., 1896։ MAmoire et documents pour ta dAfensddes ArmAniens, P., 1902։ La question d՝Orient et ta politique personnetie de M. Henotaux, P., 1897 (համահեղինակ L Margery).
Ո. Սահակյան
ՔԻՆԳ-ՔՐԵՅՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, կազմվել է 1919-ին, ԱՄՆ-ի պրեզիդենտ Վ. Վիլսոնի որոշմամբ, առաջին համաշխարհային պատերազմում պարտված Թուրքիայում ազդեցությունների ոլորտներն ուսումնասիրելու նպատակով։ Անվանումն ստացել է ամերիկյան պաշտոնյաներ Հենրի Չ. Քինգի և Չառլգ Ո. Քրեյնի անուններից։ Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-20) հաղթանակած Անտանտի երկրները և դաշնակիցները, ի թիվս այլ հարցերի, քննել են նաև Օսմանյան կայսրության հետագա գոյության, նրա քաղաքական կառուցվածքի. կայսրությունում բնակվող ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև Հայաստանի ինքնորոշման հարցերը։ ԱՄՆ-ը, որը ձևականորեն չէր միացել Թուրքիայի մասնատման վերաբերյալ Անտանտի երկրների միջև պատերազմի տարիներին կնքված գաղտնի համաձայնագրերին, իրականում պահանջում էր այնպես բաժանել կայսրությունը, որպեսզի ԱՄՆ-ը նույնպես ունենար իր ազդեցության ոլորտները։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի պատվիրակությունը կոնֆերանսում առաջարկել է ստեղծել հանձնաժողովներ Օսմանյան կայսրության մասնատման ենթակա շրջանների ուսումնասիրման