Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

համար, ինչպես նաև պահանջել վիճելի շրջանների հարցերը կարգավորելու համար միջդաշնակցային հետաքննիչ հանձնաժողով ուղարկել Օսմանյան կայսրություն։ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատվիրակությունները խուսափել են մասնակցել այդ հանձնաժողովին։ Պրեզիդենտ Վ. Վիլսոնը քաղաքականապես չհեղինակազրկվելու և, առաջին հերթին, ամերիկյան գործարար շրջանների շահերը բավարարելու համար որոշել է միայն ամերիկյան ներկայացուցիչներից կազմել հանձնաժողով՝ Հհնրի Ձ. Քինգի և Ձառլգ Ռ. Քրեյնի գլխավորությամբ, թեև այն պաշտոնապես ներկայացվում էր որպես միջդաշնակցային հետաքննիչ հանձնաժողովի ամերիկյան մասնաճյուղ։ Հանձնաժողովի կազմում ներգրավվել են նաև Թուրքիային լավատեղյակ անձինք (փորձագետներ)։

1919-ի հունիսի 10-ին հանձնաժողովը իր լրիվ կազմով ժամանել է Հայֆա (Սիրիա)։ Ավարտելով աշխատանքները Սիրիայում՝ ուղևորվել է Կիլիկիա, որտեղ հանդիպել է տեղի բնակչության ներկայացուցիչների, մասնավորապես՝ հայ և թուրք բնակչության պատվիրակների հետ։ Հուլիսի 23-ին հանձնաժողովը ժամանել է Կ. Պոլիս։ Այստեղ հավաքել և մշակել է նյութեր Կ. Պոլսի, նեղուցների, Անատոփայի և Հայաստանի մասին։

Ք-Ք. հ. խուսափել է այցելել Անատոլիա և Հայաստան՝ պատճառաբանելով, թե «Չորսի խորհրդից» նման հրահանգ չի ստացել, թեև զեկուցագրում պատրվակ է բերել հարմար ճանապարհների բացակայությունը, և, որ ամենակարևորն է. տեղի բուն բնակչության բացակայությունը, որը տեղահանվել է պատերազմի տարիներին կամ կոտորվել։ Հանձնաժողովը Կ. Պոլսում պարբերաբար հանդիպումներ է ունեցել տարբեր ազգերի ու համայնքների ներկայացուցիչների հետ։

1919-ի օգոստ. 1-ին հանձնաժողովն ընդունել է հայկական պատվիրակությանը՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք Զավենի գլխավորությամբ։ հայկական պատվիրակության կազմում միասնաբար հանդես են եկել արևելահայերը և արևմտահայերը, թեև տարածքային պահանջների հարցում որոշակի տարակարծություն կար նրանց միջև, արևմտահայերը պա հանջում էին 6 վիլայեթները, Կիլիկիան, նավահանգիստներ Սև և Միջերկրական ծովերի ափերին՝ այդ ամենը հիմնավորելով նրանով, որ Հայաստանն է «միակ կարևոր օազիսը մուսուլմանական անապատում և մուսուլմանական միլիտարիզմի դեմ արևմտյան քաղաքակակրթության հենարանը ապագա պայքարում»։ Արևելահայերն ավելի չափավոր էին, նույնիսկ մանդատի հարցում նրանք խուսափում էին կոնկրետ նշել հովանավորող պետությունը, այն դեպքում, երբ արևմտահայերը Հայաստանի մանդատը առաջարկում էին ԱԱՆ-ին ու մերժում մեկ ընդհանուր մանդատը Թուրքիայի և Հայաստանի վրա. քանզի հայթուրք. հարաբերությունները հնարավոր չէր կարգավորել, առավել ևս ապրել միևնույն կառավարման ներքո։ ՔՔ. հ. ընդհանուր կարծիք մշակհլու համար հանդիպումներ է ունեցել նաև հույների, բուլղարացիների, քրդերի, մակեդոնացիների, ասորիների, վրացիների և այլոց պատվիրակների հետ։

1919-ի օգոստ. 21-ին, ավարտելով աշխատանքները Կ. Պոլսում, հանձնաժողովը վերադարձել է Փարիզ և իր զեկուցագիրը ներկայացրել ամերիկյան պատվիրակությանը։ Զեկուցագրում որոշակիորեն դրվել էր Հայաստանի հարցը, որը բխեցվում էր կոնֆերանսում մանդատների հաստատման վերաբերյալ ընդունված որոշումներից, թուրք, կայսրության նկատմամբ վարվելիք քաղաքականության և ապագա խաղաղության հաստատման մասին վիլսոնյան ծրագրի 12-րդ կետից։ Առաջարկվում էր կազմել նոր, անկախ Հայաստան, որին տնտեսապես աջակցելու. թուրք, վրեժխնդրությունից զերծ պահելու, ինչպես և նրա անվտանգությունը պահպանելու համար պետք էր հաստատել որևէ հզոր երկրի երկարաժամկետ մանդատ։ Գերադասելի էր համարվում ԱՄՆ-ի մանդատը (տես Հայաստանի մանդատ 1920), քանի որ այն արտահայտում էր հայերի մեծամասնության ցանկությունը։

Զեկուցագրի հեղինակները կարծում էին, որ այն կարժանանա դաշնակիցների հավանությանը, քանզի թուրքերն էլ են նախընտրելի համարել Հայաստանի վրա ամերիկյան մանդատը։ Հանձնաժողովը խուսափել էր նշել Հա յաստանի սահմանները և միայն կարծիք էր հայտնել, որ հայերը պետք է զբաղեցնեն այն տարածքները, որտեղ հնարավոր կլիներ ապահովել քրիստոնյաների մեծամասնությունը։ Ընդհանուր առմամբ, Իանձնաժողովը հանգել էր այն եզրակացության, որ հովանավորության ենթակա երեք պետությունները՝ Թուրքիան, Հայաստանը և Սիրիան, պետք է լինեն մեկ մանդատային երկրի ընդհանուր հսկողության ներքո։ Իսկ քանի որ այդ երկրները տնտեսապես ոչ բարվոք վիճակում էին. և անհրաժեշտ էր խուսափել այնտեղ հետագա քաղաքական լարվածություններից. ապա ցանկալի էր, որ այդ պետությունները լինեին ԱՄՆ-ի միացյալ մանդատի ներքո, որին և ձգտում էին տեղի ժողովուրդները։ Սակայն կոնֆերանսում ամերիկյան պատվիրակությունը զեկուցագիրը շրջանառության մեջ չդրեց, ինչը պայմանավորված էր ոչ այնքան Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արևելյան քաղաքականության վերաբերյալ բացասական կարծիքով, որքան ԱՄՆ-ի քաղաքական շրջաններում առաջ եկած հակավիլսոնյան թևի ուժեղացումով, որոնք պրեզիդենտից պահանջում էին չխառնվել եվրոպական պետությունների «խարդավանքներին» և հավատարմորեն հետևել «Մոնրոյի դոկտրինային» (այսինքն՝ մեկուսացման քաղաքականությանը)։

Այսպես Ք-Ք. հ. ավարտեց իր գործունեությունը։ Այն իր պահանջներով և առաջարկություններով խաթարում էր Մեծ Բրիտանիայի և հատկապես Ֆրանսիայի շահերը, որոնք անհողդողդ էին Թուրքիայում իրենց բաժինը ստանալու հարցում։ Հանձնաժողովը չբավարարեց նաև ԱՄՆ-ի շահագրգիռ շրջաններին, քանի որ վայրերի մասին տեղեկությունները հիմնականում ստացվել էին տեղի պատվիրակություններից և միշտ չէ. որ համապատասխանում էին իրականությանը, այնուամենայնիվ, դրանք որոշակի պատկերացում տվեցին ամերիկյան կառավարությանը Թուրքիայի մասնատման ենթակա շրջանների սոցիալ-տնտեսական վիճակի ու նյութ, ռեսուրսների մասին։ Որոշ չափով բացահայտվեց նաև Թուրքիայում