ապրող տարբեր ազգությունների ու համայնքների քաղաքական հոսանքների դիրքորոշումը ԱՄՆ-ի նկատմամբ։
Հանձնաժողովը ոչնչով չնպաստեց հայկական խնդրի լուծմանը։ Այդպիսի խնդիրների ամբողջական քննարկման և ուսումնասիրման համար գեներալ Ջ. Հարբորդի գլխավորությամբ մի նոր ամերիկյան պատվիրակություն գործուղվեց Թուրքիա (տես Հարբորդի առաքելություն 1919)։
Գրականություն
Սողոմոնյա ն Ս Ա, Քինգ-Քրեյնի ամերիկյան հանձնաժողովը և Հայաստանի մանդատի հարցը, «Պատմության հարցեր», պր. 2, Ե., 1989։
Ս. Սողոմոնյան
ՔՅԱՄԻԼ (Kamil) փաշա Մեհմեդ (18381912), թուրք պետական և քաղաքական գործիչ։ 1884-1912-ի ընթացքում 4 անգամ եղել է մեծ վեզիր։ Գրել է «Օսմանյան պետության քաղաքական պատմությունը» (հ. 1-3, 1909-10, արաբատաո թուրք.), որտեղ շարադրել է Օսմանյան կայսրության պատմությունը հիմնադրումից մինչև 1861-ը, հրատարակել է իր քաղաքական հուշերի աոաջին հատորը (1911, արաբատառ թուրք.)։ Ք-ի հուշերում նյութեր կան 18Ց4-ի Սասունի հայկական կոտորածների, 1895-ին արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1895) համար Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Բ. դռանը ներկայացրած հուշագրերի վերաբերյալ։ Դեռևս 1880-ական թթ. Ք-ի հայացքներում ձևավորվել են ծայրահեղ ազգայնամոլ, գաղափարներ, որոնք հետագայում հանգել են ցեղասպանության գաղափարախոսությանը։
Ք. ցինիկորեն հայտարարում էր, որ եթե Եվրոպայում թուրքերը սնուցել են օձ (նկատի ունի Բուլղարիան և նրա ազատագրումը), ապա նույնը չպետք է թույլ տալ Ասիայում (այսինքն՝ Հայաստանում), ուստի պետք է ոչնչացնել հայ ժողովրդին։
Ք., ի թիվս այլոց, տեսականորեն նախապատրաստել է հայերի ցեղասպանությունը։
U. Փավւազյան
ՔՌՉԱՇ (Ko?as) Սադըկ (ծ. 1919), թուրք զինվորական և քաղաքական գործիչ։ 1967-ին հրապարակել է «Հայերը պատմության մեջ և թուրք-հայկական հարաբերությունները սելջուկյանների ժամանակներից» գիրքը, որտեղ գունազարդում է հայ-թուրքական հարաբերությունները, պնդում, որ մինչև Օսմանյան կայսրության ներքին գործերին եվրոպական պետությունների միջամտելը (XIX դ. 70-ական թթ.) Թուրքիայում գոյություն չի ունեցել հայկական խնդիր։
U. ԲոջոԱան
ՔՈՉԱՐ Մերի Հրաչի (1936-1994), պատմաբան. բանասեր-արևելագետ։ Պատմական գիտական դ-ր, պրոֆեսոր։ Ուսումնասիրել է հայ-թուրքական հարաբերությունների, հայ-թուրքական լեզվական առնչությունների հարցերը։ «Հայ-թուրքական հասարակական-քաղաքական հարաբերությունները և Հայկական հարցը 19րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին» (1988, ռուս.) աշխատության մեջ լուսաբանել է հայ-թուրքական հաս-քաղաքական հարաբերությունները, ազգ-ագատագրական պայքարի հիմնահարցերը. հայկական հարցը, քրդական հարցի թուրք, պատմագրության մեկնաբանությունը, հայ քաղաքական կուսակցությունների հարաբերություն ները երիտթուրքերի և Աբդուլ Համիդ IIի հետ, պանթյուրքիզմի և պանիսլամիզմի ծագումն ու զարգացումը Թուրքիայում, թուրք, արդի պատմագիտության վիճակը, Թուրքիայում սոցիալիստական շարժման ծագման խնդիրները և այլն։
ՔՈՉԱՐՅԱՆ ժիրայր (ծ. 1948), արևելագետ։ Ավարտել է (քարտեզագետի մասնագիտությամբ) Բարձրագույն տեխ. դպրոցը և արևմտյան Բեռլինի Ազատ համալսարանը (ներկայումս՝ նույն համալսարանի դոցենտ)։ 1983-ին Թ. Հոֆմանի հետ համաշխարհային հայկական 2-րդ կոնգրեսում (որի ղեկավարության անդամ էր) հանդես է եկել «Լոգանի կոնֆերանսը և նրա հետևանքները հայերի ներկայիս վիճակի համար» զեկուցումով։ 1985ին, Թ. Հոֆմանի հետ, արևմտյան Բեոլինում հիմնել է Հայաստանի մասին լրատվության ու փաստագրության կենտրոն։ 1985-ին մասնակցել է «Թուրքիայի հանրապետության ազգային քաղաքականությունը» թեմայով Վիեննայում կայացած փորձագետների միջազգային կոնֆերանսի կազմակերպմանն ու անցկացմանը։ Գրելէ մենագրություն և բազմաթիվ հոդվածներ՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, հայերի ցեղասպանության հիմնահարցին։ Գերմ. մամուլում հանդես է գալիս ներկայիս թուրք, պատմագրության կողմից հայ ժողովրդի պատմության նենգափոխման դեմ։
երկ Der Siedlungslraum der Armenien unter dem Einfluss der historisch pohhschen Ereignisse set dem Berliner Kongress 1878։ ein& poUtischgeograftsche Anakse und Dokumenlation, B., 1989; Der Wlkermord an den Armeniem u. seine Auswirkungen, ’Pogrom", 1980, N 72/73; Armenien. VQ/kermord. Verireibung. Exi Menschenrechtarbeit fir die Armenier 1979-1987, GOttingen-Wein, 1987 (համահեղինակ).