Օ
ՕԼԳԵՆԻՆ Տ. (Բերեգովսկի-Օլգինսկի Անտուան), ռուս հրապարակախոս, Պետերբուրգի «Բիրժեիե վեդոմոստի» ("Биржевые ведомости") թերթի թղթակից։ Այցելել է Բալկաններ. ականատես եղել պատերազմական գործողություններին։ 1912-ի վերջին և 1913-ի սկզբին եղել է Թիֆլիսում։ Իր դասախոսություններում անդրադառնալով հայկական հարցին Օ. նշել է, որ դա հերթական քաղաքական հարցն է (բալկանյան խնդիրներից հետո), որը պետք է լուծվի։ Եղել է արևմտյան Հայաստանում և ուսումնասիրել արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական վիճակը։ Իր տպավորությունները ներկայացրել է «Անհետացող Հայաստանը» խորագիրը կրող հոդվածաշարով, որը տպագրվել է «Բիրժևիե վեդոմոստիում»։ О-ի գործունեությունից անհանգստացած՝ թուրք, իշխանությունները մեղադրել են նրան հակաթուրք. քարոզչության մեջ և հարկադրել հեռանալ երկրից։ Օ. Թիֆլիսում և Բաքվում հանդես է եկել հայկական հարցի մասին դաասխոսություններով՝ նշելով, որ Հայաստանը տնտեսական, քաղաքական և ռազմական առումներով չափազանց էական դեր է խաղում Ռուսաստանի համար, ուստի «Հայկական հարցը լուծելու նախաձեռնությունը պետք է իր վրա վերցնի Ռուսաստանը։ Այդ են պահանջում ինչպես նրա պետական շահերը, այնպես էլ նրա բարոյական պարտքը։ Ռուսաստանը պետք է ուղղի իր անցյալի սխալները, եթե այսօր էլ Հայկական հարցը չստանա իր լուծումը, ռուսական պետությանը ապագայում կսպառնա շատ մեծ վտանգ… հապաղումը այս հարցում մահացու հարված կլինի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հայերի համար» («Բաքվի ձայն», 11.6.1913)։
Գրականություն
Զ աք ա ր յան Ա, Ռուս հրապարակախոս Տ. Օլգենինը Հայաստանի և Հայկական հարցի մասին, ՊԲՀ, 1989, N4։
Ա Զաքարյան
ՕԼԹԻ, Ո ղ թ ի կ. Ուղտի ք, քաղաք ճորոխ գետի աջակողմյան վտակ Օլթիի ափին։ Մտել է Մեծ Հայքի Տայք նահանգի Ոքաղե գավառի կազմի մեջ։
1877-ին գրավել են ռուս, զորքերը և 1878-ին նորաստեղծ Կարսի մարզի կազմում միացրել Ռուս, կայսրությանը։ 1843-ին ունեցել է 142 տուն բնակիչ, մեծ մասը՝ հայեր։ Հետագայում արևմտահայ գավառներից և Անդրկովկասից գաղթած վերաբնակիչների հաշվին քաղաքի բնակչության թիվը անցել է 1090 տնից, որից մոտ հազարը հայեր էին։ 1914-ի դեկտ. 22-ին թուրք, զորքերը հարձակվել են О-ի ուղղությամբ։ Օ-ում ռուս, ջոկատի (հրամանատար՝ գեներալ հստոմին) մեկօրյա համառ դիմադրությունը տեղի բնակչության մեծ մասին հնարավորություն է տվել հեռանալ Կարս և Ախալցխա։ Դեկտ. 23-ին քաղաք ներխուժած թուրքերը սրի են քաշել այնտեղ մնացած հայերին և վրացիներին։
1915-ի հունվ. 3-ին ռուսները վերագրավել են Օ.։ 1915-16-ին հայ գաղթականների մեծ մասը, չնայած ռուս, զինվորական իշխանությունների հարուցած արգելքներին, վերադարձել է։ 1918-ի ապրիլի 9-ին թուրքերը գրավել են Օ.՝ կոտորելով տեղում մնացած հարյուրավոր հայերի։ Օլթեցի գաղթականների զգալի մասը հեռացել է Վրաստան և արևելյան Հայաստան՝ ծանր կորուստներ կրելով գաղթի ճանապարհին։ 1920-ի հունիսին Օ. իր քարածխի հանքերով միացվել է Հայաստանի Հանրապետությանը, զգալի թվով հայեր վերադարձել են։ Քեմալական Թուրքիան
1920-ի սեպտ. պատերազմ է սկսել Հայաստանի դեմ՝ գրավել Օ.։ Հայ բնակչության ճնշող մեծամասնությունը նորից արտագաղթել է Անդրկովկաս։ Թուրքական ասկյարներն ու տեղի մոլեռանդ մահմեդականները հայկական ջարդեր են կազմակերպել։ 1921-ի մարտի 15-ի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով Օ. Կարսի մարզի մյուս գավառների հետ հանձնվել է Թուրքիային։ Այժմ այն թուրքերով և քրդերով բնակեցված փոքրիկ քաղաք է Թուրքիայի էրզրումի իլում։
U. Մելքոնյան
ՕՀԱՆՅԱՆ Պասկուալ (ծ. 1932), իրավաբան, պատմաբան։ 1959-ին ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Եղել է ուսուցիչ, 1975-82-ին՝ ՀԲԸՄ Մարի Մանուկյան կրթական հաստատության տնօրենը։ Իսպ. լեզվով հրատարակել է «Հայկական հարցը և միջազգային հարաբերությունները» հիմնարար աշխատությունը (1975 և 1982-ին լույս են տեսել 1-2 հ., ընդգրկում են 1839-1914-ի ժամանակաշրջանը, 3-րդ հատորը ընդգըրկում 11914-17 թթ.), որում Օ., տարբեր լեզուներով բազմաթիվ վավերագրերի և ուսումնասիրությունների հիման վրա, շարադրում է հայ ժողովրդի վիճակը XIX-XX դդ. և նրա ազգ-ազատագրական պայքարն իր անկախության վերականգնման համար, ցույց տալիս աշխարհի առաջատար երկրների բացասական դերը հայկական հարցի արդարացի լուծման գործում։ Օ. հրատարակել է նաև «Թուրքիան՝ ցեղասպան պետություն» աշխատության 1-ին հատորը (1986, իսպ.), որն ընդգրկում է հայերի ցեղասպանությունը հավաստող 524 փաստաթուղթ՝ թարգմանված հայերեն, թուրք., անգլ., ֆրանս., գերմ. լեզուներից։
Երկեր La Question Агтепа у las Reladonee Sufemadonales, t. 1,2, Buenos-Aires, 1975, 1982; Turquia, Estado Genocide. 1915-1923, 1. 1, BuenosAires, 1986.
Վ Մաթևոսյան (Արգենտինա)
ՕՀԱՆՋԱՆՅԱՆ Արտեմ (ծ. 1936), կինոռեժիսոր և սցենարիստ, պատմաբան (Ավստրիա)։ Հեղինակ է հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը նվիրված մի շարք աշխատությունների։ «Հայաստան։ Թաքուն ցեղասպանություն» (1989) աշխատության մեջ, օգտագործելով հիմնականում Ավստրիայի արխիվներում հայտնաբերած վավերական փաստաթղթեր, շարադրել է արևմտահայերի զանգվածային ջարդի և տեղահանության պատմությունը ժամանակի կարևոր իրադարձությունների ընդհանուր ֆոնի վրա, ցույց տվել այդ հարցի նկատմամբ Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հասարակական կարծիքը, ինչպես նաև լուսաբանել Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի ստեղծման պատմությունը։ Կազմել է «Հայերի ցեղասպանությունը» (Մյունխեն, 1988) փաստաթղթերի ժող-ի 2-րդ հատորը, որում առաջին անգամ հրապարակվել են Ավստրիայի արխիվներում պահվող շատ փաստաթղթեր։
Երկեր Armenien. Der verschwiegene VSIkermord, Wien, 1989.