ՕՀԱՆՏԱՆՅԱՆ Համո (Համագասպ, կուս. անունը Ահեր Մհերյան) (1873, Uխալքալաք 1947, Կահիրե), քաղաքական, պետական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Թիֆլիսի ռուս, գիմնազիան, սովորել ՄՊՀ բժշկ. ֆակուլտետում (հեռացվել է ուսանող, շարժումներին մասնակցելու համար).
1896-ին ավարտել է Լոգանի բժշկ. ինստ-ը։ Այդ տարիներին ժնևում ծավալել է հեղափոխական, կուս. աշխատանք հայ ուսանողների շրջանում, աջակցել Ք. ՄիքայԵԱանիէՒ. 1902-ից որպես բժիշկ աշխատել է Թիֆլիսում, Բաքվում։ 1905ին ռուս, հեղափոխության ժամանակ ղեկավարել է արտաքին կուս. կապերը ոուս. հեղափոխական կուսակցությունների հետ։ Պաշտպանել է գործունեության «կովկասյան նախագիծը», որը նախատեսում էր հեղափոխական գործունեություն ցարական կառավարության դեմ՝ հրաժարվելով Թուրքիայում ազգ-ազատագրական շարժումից։ 1908-ին ցարական իշխանությունները ձերբակալել են Օ-ին, բանտարկել, աքսորել Սիբիր (1913-15, Իրկուտսկի մարզ)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ներումով վերադարձել է Թիֆլիս, որպես բժիշկ գործել Կովկասյան ռազմաճակատում։ Բժշկ. օգնություն է կազմակերպել Վանում։
1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ Համառուասստանյան սահմանադիր ժողովի պատգամավոր։ 1918-ին գործել է Անդրկովկասյան սեյմում։ 1918-ին՝ Գերմանիա (Բեռլին) ուղարկված Հայոց ագգ. խորհրդի պատվիրակության անդամ։ 1919-ի նոյեմբ.՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ Փարիզի հաշտության կոնֆերանսում։ 1920-ի սկզբից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար (Ա. Խատիսյանի կառավարության կազմում), ապա՝ Հայաստանի Հանրա պետության վարչապետ և արտաքին գործերի նախարար։ Նրա օրոք է կնքվել Սևրի հաշտության պայմանաԳԻՐԸ (1920), որով դե յուրե ճանաչվեց Հայաստանի Հանրապետությունը։ խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո ձերբակալվել է, բանտարկվել։ Ազատվել է 1921-ի Փետրվարյան հակախորհրդ. ապստամբության օրերին։ Հետագայում՝ վտարանդի, ապրել է (1923-ից) Կահիրեում, զբաղվել բժշկությամբ և հասարակական գործունեությամբ։ Համագգ. մշակութային և կրթական ընկերակցության հիմնադիրներից։ Գրել է գիտական հոդվածներ («Մոհիկաններից վերջինը», 1925, «Բոլորիս սիրելին», 1935, «Գաղափարապաշտության հանգըրվանները վերջին դարերու ընթացքին», 1941, «Հայ պետական մարդը». 1945, «Մեր բժիշկը». 1946 և այլն)։
ե. Գասպարյան
ՕՏՅԱՆ Գրիգոր Պողոսի (1834, Կ. Պոլիս 1887, Փարիզ), հասարակականքաղաքական գործիչ, հրապարակախոս։ Սկգբ. կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ուսումը շարունակել Փարիզում։ Ականատեսն է 1848-ի Ֆրանս, բուրժ. հեղափոխության, որը զգալի ազդեցություն է գործել նրա գաղափարական ձևավորման վրա։ 1851-ին վերադարձել է Կ.Պոլիս։ Եղել է լուսավորական-սահմանադր. շարժման ղեկավարներից, մասնակցել Ազգային սահմանադրության մշակմանը։ 1875-76-ին օգնել է Միդհաթ փաշային՝ մշակելու օսմ. սահմանադրությունը։ 1878-ի Բեռլինի կոնգրեսի նախօրեին, Կ. Պոլսի հայոց պատրիարքի հանձնարարությամբ, մշակել է արևմտյան Հայաստանի բարենորոգումների ծրագրի նախագիծ («Ծրագիր կազմակերպական կանոնագրի օսմանյան Հայաստանի»)։ Բեռլինի կոնգրեսից հետո նշել է, որ հայկական հարցը դարձել է միջազգային դիվանագիտության շահարկության առարկա։ Թուրքական սահմանադրության արգելումից հետո, սահմանադրականների նկատմամբ սուլթան Աբդուլ Համիդ ll-ի ծավալած հալածանքների պայմաններում, Օ. 1880-ին վտարանդվել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։
ՕՏՅԱՆ Երվանդ Խաչիկի (1869, Կ. Պոլիս 1926, Կահիրե), գրող-երգիծաբան, հրապարակախոս։ Սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում։ Մամուլում՝ որպես խմբագիր կամ աշխատակից անողոքաբար ձաղկել է տիրող բարքերը։ О-ի անունը եղել է թուրք, իշխանությունների համար «անբարեհույս» անձանց ցուցակում։ 1896-ի օգոաո., Կ. Պոլսի հայկական ջարդերի ժամանակ նա գաղտնի հեռացել է քաղաքից։
Եղել է Աթենքում, Կահիրեում; Փարիզում. Վիեննայում, Լոնդոնում, Բոմբեյում։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս։
1915-ի Մեծ եղեռնի ժամանակ աքսորվել է Դեյր Էզ Զոր։ Հրաշքով փրկվելով՝ 1918-ին վերադարձել է Կ. Պոլիս, 1922-ին տեղափոխվել Բուխարեստ, 1924-ին՝ Տրիպոլի (Լիբանան), 1925-ին՝ Կահիրե։
Օ. հրատարակել է մի շարք երգիծական պարբ-ներ («Ազատ խոսք», «Ագատ բեմ», «Կրակ», «Կառափնատ», «Սև կատու», «Մանանա», «Իգնատ աղա», «Երգիծական տարեցույց»), հարստացրել է հայ արձակի գանձարանը նոր ու ծանրակշիռ ներդրումով՝ ֆելիետոններ, պամֆլետներ, երգիծավեպեր (անզուգական է «Ընկեր Բ. Փանջունի» եռամաս գործը)։ Ուրույն տեղ ունեն О-ի «Ապտյուլ Համիդ և Շերլոք Հոլմս» (1911) և «Սալիհա հանըմ կամ բանակը բռնավորին դեմ» պատմաարկածային-դետեկտիվ վեպերը, որոնք պատկերում են համիդյան արյունոտ բռնապետության դեմ մղվող պայքարը և հագեցված են ազա