Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լրության, հայրենասիրության, ազգերի հավասարության ու համերաշխության, մարդասիրության գաղափարներով։ ճանաչողական և գեղարվեստական արժանիքներ ունեն նրա «Նոր հարուստներ» (1919-20), «Թիվ 17 խաֆիեն» (հ. 1-4, 1919-21), «Կավե հերոսներ կամ մեր ազգայինճիները» (1921), «Հայ Տիասբորան» (1924-25) և այլ «թերթոնային» վեպերն ու վեպ-ժամանակագրությունները։ Ականատես և դեպքերի մասնակից գրողն անդրադարձել է առաջին աշխարհամարտի և հայերի ցեղասպանության տարիների իրադարձություններին. հայ ժողովրդի ողբերգական ճակատագրին, իսկ հայ սփյուոքին նվիրված «Հայ Տիասբորան» առաջին լայնահուն վեպում գեղարվեստորեն համոզում է. որ հայապահպանության երաշխիքը հայրենադարձությունն է։

ՕՐԱԳՅԱՆ ժիրայր (Ջերարդո) Գրիգորի (1901, Կ. Պոլիս 1962, Հոոմ), նկարիչ։ 1920-ին Կ. Պոլսից մեկնել է Հոոմ, սովորել տեղի Գեղարվեստի ակադեմիայում։ Ապրել և ստեղծագործել է Իտալիայում։ О-ի արվեստում բացառիկ տեղ է գրավում Մեծ եղեռնի թեման։

Նշանավոր է «Եղեռն» մեծածավալ կտավը, որտեղ նկարիչն իր մտահղացումն արտահայտել է գեդանկարչ. և գրաֆիկ, միջոցների յուրօրինակ զուգակցությամբ։ Բազմաֆիգուր այս հորինվածքի ֆոն հանդիսացող բնա նկարն իր անկենդան խաղաղությամբ էլ ավելի է շեշտում առջևում պատկերված շարժուն, լարվածությամբ լի նախճիրը։ հայկական ողբերգությունն է բացահայտված նաև «Հիշատակներ Հայաստանեն», «Քաղաքը», «Նահատակներ», «Զոհեր». «Որբացածներ», «Տարագիրներ» հոգեցունց պատկերներում, որոնք արտահայտում են լքվածության և ժողովրդի կորստյան տրամադրություններ։ Նույնքան տպավորիչ է «Կաթարսիս» որմնանկարը։ О-ի անգամ ամենաուրախ և զվարճալի թվացող պատկերներում միշտ առկա է տխրության, թախծի և վշտի կնիքը։

Լ. Չուգասզյան

ՕՐԵՆՔ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ 1915 ԹՎԱԿԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ընդունել է Հայկական ԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն խորհրդի ութերորդ նստաշրջանը 1988-ի նոյեմբերի 22-ին։ Օրենքում ասված է. Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Դատապարտելով 1915 թվականին օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն՝ ապրիլի 24-ը հայտարարել ցեղասպանության գոհերի հիշատակի օր։ 2. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահություն առաջարկություն ներկայացնել հայերի 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին։ 3. Օրենքի վերջին կետով հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդին հանձնարարվել է քննության առնել և լուծել ապրիլի 24-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու հարցը։

Օրենքը գոհունակությամբ ընդունվեց ինչպես Հայաստանի բնակչության, այնպես և արտասահմանի հայ հասարակայնության լայն շրջանների կողմից։

ՕՐԵՆՔ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ընդունվել է 1915-ի մայիսի 14(27)-ին, Օսմանյան կայսրության սուլթանի հատուկ հրամանագրով։ Օրենքի 1-ին հոդվածի համաձայն, «պատերազմի ժամանակ բանակային կորպուսների, բանակների և դիվիզիաների հրամանատարներին հանձնարարվում և հրամայվում է անհապաղ և խստագույնս զենքի ուժով պատժել բոլոր նրանց, ովքեր որևէ ձևով կհակառակվեն ազգային պաշտպանության և կարգ ու կանոնի պահպանման նպատակով կառավարական հրամաններին ու միջոցառումներին»։ 2-րդ հոդվածով, զինվորական հրամանատարությանը թույլատրվում էր «գյուղերի և քաղաքների բնակչությանը տեղափոխել այլ վայրեր և նրանց բնակեցնել, անհատապես կամ հավաքականորեն, ռազմական պահանջներին համապատասխան»։

Օրենքը ուժի մեջ էր մտնում հրապարակման պահից. կիրառումը դրվում էր ոազմ. նախարար Էնվերի վրա։ Թեպետ օրենքն ընդունվել էր մայիսի 14-ին, բայց դեռևս 1915-ի ապրիլին երիտթուրքական Հատուկ կազմակերպության նախագահ Բեհաէդդին Շաքիրը զինվորականներից ու տեղական իշխանություններից տեղեկություններ էր պահանջում հայ բնակչության տեղահանման ու ոչնչացման ընթացքի մասին։ 1915-ի հունիսին թուրք, բանակի հրամանատարությունը տեղական իշխանություններին հատկապես նախազգուշացրել է, որ նրանք պատասխանատվություն են կրում օրենքի գործադրման համար, եթե մահմեդականները համարձակվեն իրենց տներում ապաստան տալ հայերին, «ապա նրանք պետք է կախաղան հանվեն իրենց տների առջև, իսկ տները՝ հրդեհվեն»։ Հրամանատարությունը տեղական իշխանություններից պահանջում էր ջերմեռանդություն հանդես բերել, որպեսզի «ոչ մի հայ զերծ չմնա արտաքսումից»։ Ամենայն խստությամբ նախազգուշացվում էր. որ այն մահմեդականները. ովքեր կփորձեն պաշտպանել հայերին, «եթե զինծառայող են, կզրկվեն զինվորական կոչումից և անհապաղ կկանգնեն դատարանի առջև, իսկ եթե նրանք քաղաքացիական ծառայողներ են. ապա անհապաղ կազատվեն ծառայությունից և կկանգնեն զինվորական դատարանի առջև»։