ՀՀԴ կուսակցության բյուրոյի հանձնարարությամբ 1897-ին մեկնել է Սալմաստ, համաձայնել է Խանասորի արշավանքի կազմակերպմանը։ Հետագայում պաշտոնավարել է Բաքվում դառնալով տեղի ՀՀԴ կուսակցության ղեկավարներից։ 1905-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Հյուսիսային Կովկասում, հայ հարուստներից դրամ է հավաքել և մեծ քանակությամբ զենք փոխադրել կռվի շրջանները։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո մեկնել է Կ. Պոլիս, ուր ծավալել է ազգային, կուսակցական և հրապարակախոսական լայն գործունեություն։ Հեղինակ է Հայկական հարցին նվիրված մի շարք աշխատությունների։
Երկեր Օսմանյան կայսրության անկման պատմությունը, Թ., 1911։ Բարենորոգումներու հարցը, ԿՊ, 1914։
U. Ներսիսյան
«ԱՐԱԲԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», փաստաթղթերի ժողովածու, լույս է տեսել Բեյրութում, 1988-ին, արաբերեն։ Կազմել է Ռ. Պողոսյանը. ժող. բաղկացած է 3 մասից։ Առաջին մասը պարունակում է Մեքքայի շերիֆ (կառավարիչ) Հուսեյն իբն Ալի ալ Հաշիմիի երկու ուղերձները՝ ուղղված աշխարհի բոլոր մահմեդականներին։ Երկու ուղերձներում էլ Հուսեյնը խստորեն քննադատում է երիտթուրք. «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը և նրա պարագլուխներ էնվերին, Թալեաթին, Ջեմալին, որոնք, նրա կարծիքով, սխալ քաղաքականության և վատ կառավարման հետևանքով կայսրությունը հասցրել են կործանման։ Նա հատկապես դատապարտել է երիտթուրքերի քաղաքականությունը կայսրության ոչ թուրք ժողովուրդների նկատմամբ։ Եվ որպես հավաստում իր տեսակետի բերում է երեք փաստարկ։ Առաջին, երիտթուրքերը փորձում էին կայսրության բոլոր ժողովուրդներին բռնի ուժով դարձնել թուրքեր։ Երկրորդ, նրանց թշնամական վերաբերմունքը արաբների և արաբ, լեզվի նկատմամբ, որն արգելվել էր օգտագործել դպրոցներում, վարչական մարմիններում և դատական ատյաններում, թեև արաբերենը իսլամի լեզուն է։ Որպես թուրք ղեկավարների անմարդկային հակաարաբական քաղաքականության դրսևորում Հուսեյնը դիտում է Սիրիայում 21 ականավոր արաբական գործիչների կախաղան բարձրացնելը Տեմալ փաշայի անմիջական հրամանով։ Երրորդ, հայերի ջարդերը, որ իրագործեցին երիտթուրքերը առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Երկրորդ մասում է արաբական հասարակական գործիչ և գրող (ազգությամբ՝ թուրք) Վալի ադ Դին Յաքանի (1873-1921) «Հայտնին և անհայտը» գրքի «Ազատության մարտիրոսներ մեր հայ եղբայրների ջարդերը» հատվածը։ Մոտիկից է ճանաչել հայերին, և նրանց նկատմամբ սուլթանի կիրառած վայրագությունները առաջ են բերել Յաքանի բողոքն ու ցասումը։ Յաքանը Օսմանյան կայսրությունը համարում է ջարդերի երկիր։ «Ուլեմների մեծամասնության մոլեռանդությունը, ժողովրդի տգիտությունը և կառավարության դաժանությունը,գրում է նա,երկիրը ենթարկեցին երեք տարբեր կոտորածների։ Առաջինը Դամասկոսի ջարդն էր, որը տեղի ունեցավ 1860 թ.։ Ապա տեղի ունեցավ բուլղարների ջարդը 1877թ։ Այնուհետև վրա հասան հայկական կոտորածները»։ Յաքանը ընդգծում Է, որ հայկական ջարդերը կազմակերպելու գործում սուլթան Աբդուլ Համիդ ll-ը ճարպկորեն օգտագործեց քրդերին՝ խաժամուժից և հանցագործ տարրերից ստեղծելով «համիդյան» գնդեր։ Անդրադառնալով հայկական կոտորածների պատճառներին Յաքանը տվել է դրանց բավական ինքնատիպ բացատրություն, «հայերը Արևելքի զավակներն են, իսկ Արևելքի զավակները ոգով հպարտ են» և, «ցանկանալով ձերբազատվել թուրքերի պատճառած ստորացումից», նրանք խորամուխ եղան գիտության մեջ, մեծ նվաճումների հասան լուսավորության և արդյունաբերության զարգացման բնագավառներում, ունեցան իրենց զարթոնքը, որը շարժեց թուրքերի նախանձը։ Հայերը քաջ գիտակցում էին, գտնում է նա, թե ինչպիսի պարտականություններ և իրավունքներ ունեն պետության նկատմամբ։ Նրանք համաձայնվեցին կատարել իրենց պարտականությունները պետության հանդեպ՝ փոխարենը պնդելով իրենց իրավունքների վրա։ Դա դուր չեկավ թուրքերի քանզի նրանք չգիտեին, որ հայերը պետության նկատմամբ իրավունք ունեն և համոզված էին, որ այդ իրավունքը միայն մահմեդականների մենաշնորհն է: Յաքանը համոզված Է, որ այս պարագաներն էլ իրենց վճռական դերը խաղացին հայերի ջարդերի կազմակերպման համար Աբդուլ Համիդ II արյունալի տիրապետության շրջանում։
Ժողովածուի երրորդ մասը Ֆայեզ Ղոսեյնի «Ջարդերը Հայաստանի մեջ» աշխատությունն է։ Գիրքը ականատեսի գրս ռումներն են (որ նա կատարել է բարեխղճությամբ), վկայություններ արևմտահայության մի խոշոր հատվածի կոտորածի մասին, «այն ամենը, ինչ ես գրել եմ, ճշմարտություն է, և դա լոկ է փոքր մասն է այն չարագործությունների, որ թուրքերը իրականում կատարեցին հայ ազգի նկատմամբ»։ Ղոսեյը հայերի ցեղասպանության ամբողջ մեղքը բարդում է թուրքական կառավարության վրա և հավաստում, որ դա երիտթուրքերի պաշտոնական քաղաքականությունն էր։ Գրքում ամենայն մանրամասնությամբ նկարագրված են այդ դաժանությունները և չարչարանքներ որոնց ենթարկվել են հայ ընտանիքները, ծերերը, կանայք, երեխաները։ Նա տեղեկություններ է հաղորդում նաև թուրքական խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապի և Վարդգեսի սպանությունների մասին։
«Ջարդերը Հայաստանի մեջ» գիրքը Ֆայեզ Ղոսեյնը գրել է 1916-ին, և որոշ ժամանակ անց այն լույս է տես եվրոպական լեզուներով և հայերեն։ Դա օտարազգի հեղինակի առաջին գործն է նվիրված հայերի ցեղասպանության որ լույս տեսավ դեպքերից անմիջապես հետո։
Գրականություն
Հովհաննիսյան Ն. Հ, Թուրք արաբ լեզու հեղինակի հուշագրությունը 1894-1896) հայկական կոտորածների մասին, ՊԲՀ, 1990, N2
Ն. Հովհաննիսյան
ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին արաբական, ինչպես նաև հայկական ազգային քաղաքական միտքը, վերլուծելով Օսմանյան կասրությունում ստեղծված իրադրությունը և սուլթանների քաղաքականությունը թուրք ժողովուրդների նկատմամ հանգեց այն եզրակացության, որ