Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ս րաբների և հայերի ազգային շահերը համընկնում են. քանի որ նրանք ունեն միևնույն համազգ. խնդիրը՝ ազատագրվել դրանից։ Արաբները և հայերը միմյանց համարում էին բախտակից ժողովուրդներ։ XX դ. սկզբին քաղաքական ասպարեզ իջած արաբ, զանազան կազմակերպություններն իրենց ծրագրային փաստաթղթերում, կոչերում և հայտարարություններում ճշգրտում էին իրենց դիրքորոշումը հայկական հարցի նկատմամբ՝ կապված Օսմանյան կայսրությունը վերակառուցելու և բարեփոխելու հետ։ Նրանցից առավել հստակ և արմատական դիրքորոշում ուներ Արաբ, հայրենիքի լիգան և նրա ղեկավար Նաջիբ ԱզուրիՌ. Լիգան իր կոմիտեներն ուներ Սիրիայի. Միջագետքի, Պաղեստինի, Եգիպտոսի բոլոր մեծ քաղաքներում, նաև Եվրոպայում։ 1905-ին «Թուրքերի կողմից ստրկացված արաբական հայրենիքի բոլոր քաղաքացիներին» ուղղված կոչում նշվում էր. որ «ամեն ոք տեսնում Է, թե ինչ աստիճանի թշվառության ու տգիտության ենք հասել ասիական կենտրոններից եկած այս բարբարոսների բռնակալության ներքո»։ Նշվում Էր նաև, որ կայսրության բնակչությանը պառակտելու համար օսմ. իշխանությունները խառնակչություններ Են հրահրում, սրում են կրոնական հանգամանքը, շեշտում կայսրության բնակչության զգալի մասի քրիստոնյա լինելը և այդպես ձգտում նրանց հեռու պահել մերձեցումից և միավորվելուց։ Կոչում հայկական հարցի լուծման հեռանկարների կապակցությամբ ասված էր, որ թուրքերը «հավատացած լինելով, որ շուտով իրենց Եվրոպայից կվռնդեն, և որ Հայաստանը իրենց ձեռքից դուրս կգա, նրանք մեր հաշվին ուզում են ստեղծել մի ուրիշ կայսրություն»։ Լիգայի հրապարակած մեկ այլ ծրագրային (1905) կոչի մեջ ասված Էր, որ «Թուրքիայից մեր անջատման շնորհիվ, ճնշված բոլոր ազգերը՝ քրդերը. հայերը, ալբանացիները և այլն, իրենց ազատությունը պիտի ձեռք բերեն, քանի որ արաբների միջոցով Է, որ սանձահարում են ալբանացիներին և ալբանացիների ձեռքով է, որ ճզմում են բուլղարացիներին։ Դարձյալ արաբների ձեռքով Է, որ նրանք ճնշում են քրդերին և քրդերի ձեռքով է, որ ջարդում են հայերին։ Հետևաբար, հենց որ մենք լք^նք սուլթանին, ամեն մի ազգ պիտի իր անկախությունը հռչակի, և աշխարհը պիտի փրկվի երկպառակության այն աղբյուրից, որ արևելյան հարց Է կոչվում»։ Նաջիբ Աղուրին հայ ազգային գործիչ Մինաս Չերազին 1905-ի ապրիլի 15-ի նամակում, բարձր գնահատելով հայերի վճռականությունը «ամբողջ ուժով օժանդակելու արաբներին թուրքական պետության դեմ» և նշելով, որ մյուս ազգություններից «առաջ հայերը մի անգամ ևս ցույց տվեցին, որ գիտակցում են մեր ընդհանուր շահերը», ընդգծում է հայերի արժանիքը, որը նրա կարծիքով, «դեռևս բավականին ճանաչված չէ»։ «Իմ կարծիքով,նշում է նա,այդ արժանիքն այն է, որ հայերը չեն վախեցել տաս տարի առաջ արթնացնել ազգային զգացմունքը ասիական ժողովուրդների մեջ թուրքչերքեզական բռնակալության դեմ, այնպես, ինչպես հույները 1Ց-րդ դարի սկզբում համարձակություն ունեցան ազդանշան տալ բալկանյան ժողովուրդներին ազատագրվելու քմահաճ փադիշահների դաժան բռնակալությունից։ Եվ թուրքերը երբեք չեն կարող ջարդերի մեջ խեղդել հայերի օրինական ձգտումները»։ Հայերի ձգտումները՝ տնօրինել սեփական ճակատագիրը իրենց հայրենիքում, արաբ. քաղաքական ղեկավարները համարում էին միանգամայն օրինական և համապատասխան միջազգային իրավունքի սկզբունքներին։ Հայերի այլ արժանիքը Աղուրին համարում է նրանց ազատագրական պայքարի ազդեցությունը Օսմանյան կայսրության մյուս ժողովուրդների վրա. «Հայ հերոսների արյունով թրջված հողից վեր են հառնել երկու հսկաներ՝ քրդերի հայրենիքը և արաբների հայրենիքը, որոնք հիմա բարձրացնում են իրենց ծանր մահակները՝ իջեցնելու համար բռնակալի գլխին։ Հետևաբար, պետք Է ճանաչենք և հասկանանք միմյանց և միանանք՝ հարձակվելու համար ընդհանուր թշնամու դեմ… Հայերն արդեն միացել են մեզ»։ Այդպիսով, հայկական հարցի լուծումը Արաբ, հայրենիքի լիգան և նրան համակիր ուժերը տեսնում Էին Օսմանյան կայսրության բոլոր ոչ թուրք ժողովուրդների համատեղ պայքարի, կայսրության փլուզման և նրա մեջ մտնող ազգերի անկախության հռչակման մեջ։

Այս տեսակետն ընդհանուր առմամբ տիրապետող Էր ընդհուպ մինչև 1908-ի երիտթուրքական հեղաշրջումը։ 1876-ի սահմանադրության վերականգնումը, եղբայրության, ազատության և հավասարության հռչակումը արաբ. քաղաքական առաջնորդների մոտ պատրանքներ ստեղծեցին, թե ազգային հարցը հնարավոր է լուծել այդ սկզբունքների հիման վրա՝ պահպանելով Օսմանյան կայսրության ամբողջականությունը։ Արաբ, մի շարք կազմակերպություններ, ինչպես 1908ի սեպտեմբերին ստեղծված «Արաբաօսմանյան եղբայրություն» կազմակերպությունը, ընդունեցին երիտթուրքերի հռչակած պանօսմանիզմի սկզբունքը, ըստ որի գոյություն ունի ընդհանուր օսմ. ազգային, որի մեջ մտնում են թուրքերը, արաբները, հայերը, քրդերը, հույները և այլք։ Կազմակերպության

ծրագրում բացակայում էր արաբների, հայերի և մյուս ոչ թուրք ժողովուրդների անկախության պահանջը։ Ազգ.

հարցի լուծման նման մոտեցումը սկզբնական շրջանում այս կամ այն չափով բնորոշ Էր հեղաշրջումից հետո ստեղծված համարյա բոլոր արաբ, ազգային քաղաքական, ռեֆորմիստական, լուսավորչական կազմակերպություններին։ Սակայն հեղաշրջման առաջին փուլի հետ կապված խանդավառությունը շուտով անցավ, և արաբ, առաջնորդներն սկսեցին ավելի սթափ մոտեցում ցուցաբերել ազգային հարցի, այդ թվում նաև հայկական հարցի նկատմամբ։ Դա հետեվանքն էր երիտթուրքերի «ժողովուրդների եղբայրության և ազատության» մասին իրենց իսկ հռչակած սկզբունքներից հրաժարվելու, նրանց վարած շովինիստական քաղաքականության և հայերի նկատմամբ հալածանքները վերսկսելու (ջարդերը Ադանայում, 1909-ին)։ Նրանք եկան այն համոզման, որ երիտթուրքերը կայսրության ոչ թուրք ժողովուրդների նկատմամբ շարունակում են սուլթան Աբդուլ Համիդ

Հայկական հարց

ll-ի հետադիմական քաղաքականությունը։ 1912-ին Կահիրեում հիմնված օսմանական վարչական ապակենտրոնացման կուսակցության («Լամարքազիա», մասնաճյուղեր ուներ, բացի Եգիպտոսից, նաև Սիրիայում, Լիբանա