Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զանով, Ա.Հ-ի զգալի մասի նկատմամբ հաստատեց թուրք, վերահսկողություն։ Ա.Հ-ի հիմնական տարածքում իւորհրդ. կարգերի հաստատումով այդ պայմանագիրը չեղյալ հայտարարվեց, սակայն 1921-ի մարտի 16-ին Մոսկվայում Հայաստանի թիկունքում ստորագրված ոուս-թուրք. պայմանագրով քեմալականները զավթեցին Կարսը, Արդահանը և երբևէ Թուրքիային չպատկանած Սուրմսղուի գավառը, իսկ ինքնավար հանրապետություն հռչակված Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանի հովանավորությանը։ ՌԿ(բ)ԿԿ Կովբյուրօյի

ի հուլիսի 5-ի անօրինական որոշմամբ, դարձյալ հակառակ հայ ժողովըրդի կամքի արտահայտման, հօգուտ Ադրբեջանի վճռվեց Ա.Հ-ի կարևորագույն բաղկացուցիչներից մեկի՝ Արցախի ճակատագիրը։ Ա.Հ-ի տարածքի հիմնական մասում այժմ գոյատևում են (հայ բնակչությամբ) Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, Շահումյանի շրջանը (1992-ին Լեռնային Ղարաբաղի նորընտիր Գերագույն խորհուրդը ԼՂԻՄ-ը և Շահումյանի շրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)։ 1991-ի ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանը՝ խորերդ, բանակի աջակցությամբ, չնայած հայ ազատամարտիկների և տեղի բնակչության փոքրաթիվ ուժերի հերոս, պաշտպանության, կոտորեց և բոնի տեղահանեց նաև Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչությանը։ Առաջնորդվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքով՝ վերջիններս ազգ-ազատագր. պայքար են մղում մայր Հայաստանին վերամիավորվելու համար։


Գրականություն

և ր ի ցյ ա ն ց Ա, Ամենայն Հայոց կաթողիկոսությունը և Կով կասի հայը XIX դարում, մաս 1, Թ., 1894։ Դիվան Հայոց պատմության, գիրք 13, Թ., 1915։ Դ ի լ ո յ ա ն Վ Ա, Արևելյան Հայաստանը XIXդարի աոաջին երեսնամյակին և հայ-ոուսական հարաբերությունները, Ե., 1989։ Сборник актов, относящихся к обозрению истории армянского народа, под ред. С. Глинки, ч. 1-3, М., 1833-38.

վ Դիլոյան

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՐՑ, Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման համար մեծ տերությունների միջև ծավալված պայքարի և օսմանահպատակ ժողովուրդների, այդ թվում հայ ժողովըրդի, ազատագրական շարժման հետ կապված միջազգային հակասությունների պայմանական անվանումը դիվանագիտության և պատմական գրականության մեջ։ «Ա.հ.» տերմինը առաջին անգամ գործածվել է Սրբազան դաշինքի (Ռուսաստան, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրների Վերոնայի կոնգրեսում (1822)՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի կապակցությամբ։ Լոգանի կոնֆերանսում (1922-23) ստորագրված հաշտության պայմանագրով «Ա.հ.» հասկացությունը վերացել է։

Ա.հ-ի պատմությունը պայմանականորեն բաժանվում է Երեք փուփ։ Առաջինն ընդգրկում Է XVIII դ. 2-րդ կեսից մինչև 1853-56-ի Ղրիմի պատերազմն ընկած շրջանը, երբ Արլ-ում ուժեղացել է Ռուսաստանի ազդեցությունը, հաղթական պատերազմների հետևանքով Ռուսաստանին են անցել Ղրիմը, Բեսարաբիան, Կովկասի մի մասը։ Ռուսաստանի այդ հաջողությունները հանդիպել են Ֆրանսիայի, Ավստրիայի և Անգլիայի դիմադրությանը։

Երկրորդ փուլն ընդգրկում է XIX դ. 2-րդ կեսը, երբ Օսմանյան կայսրության ամբողջականության պահպանման պատըրվակով Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ձգտել են թուլացնել Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, Մերձ. Արլում և ընդլայնել իրենց ազդեցության ոլորտը Թուրքիայում։ Դրան նպաստել է Ռուսաստանի պարտությունը Ղրիմի պատերազմում։ Չնայած

78-ի ռուս-թուրք. պատերազմում Ռուսաստանի հաղթանակին, եվրոպական տերությունները խոչընդոտել են նրան օգտվել այդ հաջողությունից։ Պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878), ապա Բեռլինի կոնգրեսի (1878) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ, շոշափվել է Հայկական հարցը, որը Ա.հ-ի բաղկացուցիչ մասն էր։ Ա.հ-ի երկրորդ փուլում վերելք է ապրել Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող ժողովուրդների հայերի, հույների, բուլղարների, սերբերի և այլոց ազգազատագրական շարժումը։ Բեռլինի կոնգրեսից (որը չարդարացրեց հայ ժողովրդի հույսերը) հետո հայ հասքաղաքական շրջանակներում հասունացել է արևմտյան Հայաստանը թուրք, լծից զենքով ազատագրելու գաղափարը։

Ա.հ-ի երրորդ փուլն ընդգրկում է XIX դ. վերջից մինչև 1923-ը ընկած ժամանակաշրջանը։ Ուժեղացել է Գերմանիայի ազդեցությունը Օսմանյան կայսրությունում, կնքվել է երկու երկրների դաշինք։ Ընդլայնվել Է հայերի, արաբների և այլոց ազգ-ազատագր. շարժումը, որը իբրև հարմար առիթ օգտագործել են մեծ տերությունները Օսմանյան կայսրության ներքին գործերին միջամտելու համար։ Նրանք առաջ են քաշել արևմտյան Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու ծրագրեր (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1895, Հայկական բարենորոգումներ 1912-14)։ Օգտվելով եվրոպական տերությունների միջև եղած հակասություններից՝ թուրք, կառավարող շրջանակները ոչ միայն չեն իրագործել նախատեսված բարեփոխումները, այլև ձեռնամուխ են եղել հայ ժողովրդի ոչնչացման ծրագրի իրականացմանը (տես Հայկական կոտորածներ 1894-96, Ադանայի կոտորած 1909, Մեծ եղեռն) ։

Առաջին աշխարհամարտում (1914-1918) Թուրքիայի պարտության հետեվանքով Օսմանյան կայսրությունից անջատվել են ազգային շատ տարածքներ։

ի Սևրի հաշտության պայմանագրովճանաչվել Է նաև անկախ և միացյալ Հայաստանի գոյությունը։ Սակայն Թուրքիայում ծավալված ազգայնամոլ, շարժումը (տես Քեմալական շարժում), քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը խոչընդոտեցին Սևրի պայմանագրի իրականացմանը. արևմտյան Հայաստանը և Կիլիկիան մնացին թուրք, տիրապետության տակ։

Լոգանի կոնֆերանսում ճանաչվեցին Թուրքիայի նոր սահմանները. Օսմանյան կայսրությունը դադարեց գոյություն ունենալ։ Ա.հ. ստացավ իր լուծումը, սակայն հայկական հարցը դեռևս մնում է չլուծված։


Գրականություն

Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ե.. 1972։ Ч и х ач е в П. А., Великие державы и Восточный вопрос, Л/., 1970; Anderson М. S., The Eastern Question 1775-1923, Լ., 1966.

Ռ. Սահակյան

Կ. Խուդավերդյան