պաշտպանության նախապատրաստելու, զինված խմբեր ստեղծելու և արտաքին նպաստավոր պայմաններում ընդհանուր շարժում առաջ բերելու պահանջ։ Կազմակերպության ձախ
թևը խրախուսում էր հայդուկային շարժումը և կոչ անում հետևել բուլղարացիների օրինակին, չափավոր թևը Կարապետ Հակոբյանի գլխավորությամբ անցավ Լոնդոն, հիմնեց Անգլո-հայկական կոմիտե (1883) և որդեգրեց հայկական հարցի լուծման դիվանագիտական ուղին։ սուլթանական Թուրքիայի ցեղասպան քաղաքականության պայմաններում, քաջածանոթ լինելով արևմտյան Հայաստանի իրադրությանը, Ա. կ. գործում էր զուսպ ու շրջահայաց։ Այն իր մասնաճյուղերն ուներ Հայաստանում և հայկական գաղթավայրերում։ Արմենականներն
ակտիվ մասնակցություն ունեցան Վանի 1896-ի և 1915-ի ինքնապաշտպանական կռիվներին։ Ա. կ. ձգտում էր ստեղծել բուրժուա-դեմոկրատ. հանրապետություն, սակայն դեռևս չուներ իր հստակ ծրագիրն ու գործելակերպը։ Իր ժամանակի համար կազմակերպության գործունեությունն առաջադիմական էր և արտահայտում էր արևմտահայ բուրժուազիայի, գյուղացիության ու դեմոկրատ, լայն խավերի շահերը։ Հանդես գալով որպես հայ ազգազատագր. պայքարի ջատագով՝ Ա.կ., սակայն, չդարձավ կազմակերպված կուռ կուսակցություն, բայց զգալի դեր խաղաց հայ ազատագրական պայքարի գաղափարախոսության և հասարակական մտքի զարգացման գործում։ 1908-ին արմենականները, միավորվելով վերակազմյալ հնչակյանների հետ, կազմել են սահմանադրական ռամկավար կուսակցությունը, որն ի թիվս այլ կուսակցությունների, 1921-ին միավորվեց ռամկավար ազատական կուսակցության մեջ։
Գրականություն
Վարդանյան Հ. Գ., Արևմտահայերի ազատագրության հարցը և հայ հասարակական-քաղաքական հոսանքները XIX դ. վերջին քառորդում, ft, 1967։ ՀամբարյանԱ, Հայաստանի սոցիալտնտեսական հարաբերությունների համառոտ պատմություն (XIX դ. 2-րդ կես-)0(դ. սկիզբ), է., 1983։
Հ Ղազարյան
«ԱՐՄԵՆԻ» (“L’Annenie" «Հայաստան»), քաղաքական և գրական ամսաթերթ։ Լույս է տեսել 1889-ի նոյեմբ.
ից, Լոնդոնում (ֆրանս., զուգահեռ՝ նաև անգլ.), 1898-ից՝ Փարիզում (միայն ֆրանս.)։ Վերջին համարը լույս Է տեսել 1906-ի հունվ. 1-ին։ Հրատարակիչն էր Մինաս Չերազը. Թերթի նպատակն էր Եվրոպայում հայկական հարցի օգտին քարոզչությամբ հասնել Բեոլինի դաշնագրի 61-րդ հոդվածի գործադրությանը։ Նույն նպատակն է հետապնդել նաև Լոնդոնում 1888-ից հրատարակվող «Հայաստան» թերթը, 1890-91 ֊ին փորձեր են արվել (համոզել Կ. Հակոբյանին և Մ. Չերազին) միասնական «Արմենի» հրատարակել, սակայն համաձայնությունը չի կայացել։ Մ. Չերազին օգնել են եվրոպացի հայասերներ Գուստավ Ադոլֆ Շրումբֆը, էդմոն Ֆազին և ուրիշներ։ Թերթում հրապարակված նյութերից հիշատակության արժանի են Չերազի հիշողությունները 1878-ին Եվրոպա մեկնած Մ. Խրիմյանի գլխավորած պատվիրակության գործունեության մասին։ Հրապարակելով հայկական հարցին վերաբերող հետաքրքական լուրեր, եվրոպական հասարակայնությանը ներկայացնելով հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը՝ Մ. Չերազը ձգտում էր գտնել հայկական հարցի լուծման խաղաղ, դիվանագիտական ուղիներ։ Նրա այս ուղեգիծը հակադրվում էր մի կողմից հայ ազգային կուսակցությունների դիրքորոշմանը (նպատակին հասնել զինված պայքարով), մյուս կողմից՝ Կ. Պոլսի պատրիարք Մ. Օրմանյանի քաղաքական գծին՝ հաշտ ու խաղաղ հարաբերություններ պահպանել Բ. դռան հետ՝ խուսափելու համար նոր ջարդերից։ 1900-ից հրատարակվող «Պրո Արմենիան» ավելի լայնորեն ձեռնարկեց այն գործը, ինչ անում էր Մ. Չերազը, և հակամարտության տեղիք տվեց Չերազի և թերթի հովանավորների՝ դաշնակցական գործիչների միջև։ Այդ պատճառով Մ. Չերազը դադարեցրեց «Ա.»-ի հրատարակումը։ Թերթի վերջին (207-րդ) համարում զետեղված է Բեռլինի կոնգրեսի հայ պատվիրակների խմբանկարը։
Փորթուգալյան, Ե., Թորոսյան։ «Ա.», նկարագրելով արևմտյան Հայաստանի բնակչության ծանր վիճակը, նրան կոչ
Գրականություն
Սլպոյաճյան Ա, Մինաս Չերազ. իր կյանքը և գործը, իր 60-ամյա հոբեսանի առթիվ, Կահի֊ րե, 1927։
Գ Խուդինյան
«ԱՐՄԵՆԻՍ», հասարակական-քաղաքական, գրական շաբաթաթերթ։ Հրատարակվել է 1885-1923 ին, Սարսելում (Ֆրանսիա)։ Խմբագիրներ՝ Մ.
է արել պատրաստվել ազգ-ազատագր. պայքարի։ «Ա.» բացահայտել է եվրոպական պետությունների գաղութային քաղաքականությունն ու շահադիտական նպատակները Թուրքիայում և քարոզել հույս չդնել նրանց վրա, այլ ազատության հասնել սեփական ուժերով։ Հրապարակել է նյութեր հայկական գավառների դրության, Կ. Պոլսի ազգային հիմնարկների գործունեության, հայկական գաղթավայրերի (Հնդկաստան. Եգիպտոս, Հունաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Ավստրիա և այլն) մասին։
Թերթը ողջունել է 1905-ի ռուս, հեղափոխությունը՝ նրա մեջ տեսնելով ապագա «ժողովրդական» Ռուսաստանի ծնունդը։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջմանը սկզբնապես վերաբերվել է անաչառ, սակայն հետագայում, իրադարձություների զարգացմանը զուգընթաց, պարզել է երիտթուրքերի հայահալած քաղաքականությունն ու նպատակները։
«Ա.» հրապարակել է նաև հայագիտ հոդվածներ և գեղարվեստական ստեղծագործություններ։
«Ա.»-ի շուրջ համախմբված մտավորականները դարձան հայկական առաջին քաղաքական կուսակցության՝ Արմենական կազմակերպության (1885) միջուկը։
«ԱՐՄԻՆՅԸՆ ՌԵՎՅՌՒ» ("The Armenian Review" «Հայկական հանդես») պատմագիտական հանդես։ Հրատարակ
վում է անգլ.. Բոստոնում (ԱՄՆ). 1948ից՝ տարին չորս համար։ Խմբագիրներ՝ Ջեյմս Թաշչյան, ժիրայր Լիպարիտյան, 1994-ից Թաթուլ Սոնենց-Փավւազյան։ Հրապարակում է սփյուռքի, Հայաստանի, հայ ժողովրդի պատ-