մության, մշակույթի վերաբերյալ հոդվածներ, հայագիտ. առավել նշանակալի ուսումնասիրությունների գրախոսություններ։ Հանդեսում կարևոր տեղ է զբաղեցնում հայկական հարցի տարբեր խնդիրների, առանձնապես՝ հայերի ցեղասպանության պաշտպանության մշակումը։
է Մելքոնյան
«ԱՐՄՅԱՆԵ Ի ՎՈՅՆԱ» ("Армяне И война" «Հայերը և պատերազմը»), պատկերազարդ ռուսերեն ամսագիր։ Հրատարակվել է Օդեսայում, 1916-ի մարտից 1917-ի փետր.։ Լուսաբանել է հայկական կյանքը առաջին աշխարհամարտի ժամանակ՝ նպատակ ունենալով ռուս, հասարակայնությանը ծանոթացնել հայ իրականությանը։ Հրապարակել է հոդվածներ հայկական հարցի, հայ կամավոր, շարժման. Կովկասյան ճակատի ռազմ, գործողությունների, հայ գաղթականների, հայկական գաղթավայրերի և այլնի վերաբերյալ, Հայաստանին նվիրված գեղարվեստական գործեր։ Ամսագրին գործակցել են հայ և ռուս գրականագետներ, հասարակական գործիչներ և թղթակիցներ Ա. Ջիվելեգովը, Մ. Բերբերյանը, Գ. Չալխուշյանը, Մ. Շահինյանը, Ա. Շատուրյանը, Յու. Վեսելովսկին, Ս. Գորոդեցկին և ուրիշներ։ Ունեցել է մշտական խորագրեր. «Հայկական կյանքի ժամանակագրություն», «Հայկական կոմիտեներ», «Մամուլի տեսություն» և այլն։
Գրականություն
Панин Ю. М., Журнал "Армяне и война " в Одессе, ԲՀԱ, 1967, N 3։
Ա Զաքարյան
«ԱՐՄՅԱՆՍԿԻ ՎԵՍՏՆԻԿ» ("Армянский вестник"«Հայկական լրաբեր»), հասարակական-քաղաքական, գրական պատկերազարդ շաբաթաթերթ ռուսերեն լեզվով։ Հրատարակվել է Մոսկվայում, 1916-ի հունվ-ից 1918-ի ապրիլը։
Խմբագիր-հրատարակիչ՝ Ի. Ամիրով։ Նրա հետ սերտ գործակցել է Ա. ՋիվԵլեգովը. Շաբաթաթերթը հրապարակել է հոդվածներ, ուսումնասիրություններ, գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, հայ և ռուս հաասրակայնության հայտնի ներկայացուցիչՏէրի (Լեո, Վ. Թոթոմյանց, Տ. Հախումյան, Խ. Քուչուկ-Հովհաննիսյան, Գ. Ձուբար, Գ. Ձալխուշյան, Ս.Գորոդեցկի, Վ.Բրյուսով, Վ. Նեմիրովիչ-Դանչենկո, Յու. Վեսելովսկի, Ս. Կոտլյարևսկի, Պ. Դոլգորուկով և ուրիշներ) թղթակցությունները, որոնք լուսաբանել են հայ ժողովըրդի հաս-քաղ. կյանքը, բացահայտել արևմտյան Հայաստանում թուրք, կառավարության քաղաքականության հակահայկ. էությունը, անդրադարձել փախըստականների վիճակին, բարձրացրել Հայաստանի տնտեսական վերածննդի հարցեր։ «Ա. վ.»-ում հրապարակվել են հայերի 1915-ի ցեղասպանության մասին համաշխարհային հասարակայնության արձագանքները, կարևոր ուշադրություն է դարձվել հայկական հարցին, ռուս. Կովկասյան բանակի գործողություններին, հայ կամավոր, շարժմանը, հայերի ազգային ինքնորոշման խնդիրներին։ Շաբաթաթերթն ունեցել է մշտական խորագրեր՝ «Հայկական կյանքի ժամանակագրություն», «Պատերազմը Թուրքիայի հետ», «Եվրոպան և հայերը». «Հայկական գաղթավայրերը», «Մամուլի տեսություն» և ուրիշներ։ Թերթը գտնում էր, որ «Թուրքահայաստանը Թուրքիայից անջատել՝ նշանակում է ոչնչացումից փրկել հայերի մնացորդները և սկիզբ դնել երկրամասի խաղաղ զարգացմանը» (1918, N 4-50)։
Գրականություն
Սրշարունի Ա Մ, Մոսկվայի հայ մամուլը, ե., 1971։ Д а в т я н А., Юрий Веселовский и армянская литература, Е, 1970; Кир а к ос ян Дж. С., А. К. Дживелегов и его историкопублицистическое наследие, Е„ 1986.
Ա. Զաքարյան
ԱՐՄԼԱՆ էմին (1873-1943), թուրքական դիվանագետ և քաղաքական գործիչ։ Ազգությամբ՝ արաբ։ Սովորել է Բեյրութի Մեն ժոզեֆ համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ «Միություն և առաջադիմություն» կուսակցության հիմնադիրներից։ Եղել է Սիրիայի փոխնահանգապետ, օսմ. հյուպատոս Ֆրանսիայում, Բելգիայում և Արգենտինայում։ Առաջին աշխարհամարտի (19141918) նախօրեին և ընթացքում դեմ է հղել Թուրքիայի զինակցությանը Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ։
1914-ին հրաժարվել է պաշտոնից՝ մնալով Բուենոս Այրեսում։ 1915-ին սկսել է հրատարակել ազատական ուղղության և ի նպաստ Անտանտի հանդես եկող «Լա նոտա» հանդեսը։
17-ին գրել Է հոդվածներ, որոնցում մերկացրել է օսմ. կառավարության ջարդարար քաղաքականությունը. հատկապես՝ հայերի ցեղասպանությունը։ Ա. բացահայտել է երիտթուրքերի հետադիմական էությունը, նրանց համաթյուրքականության ծրագիրը. հայերից հետո կայսրության մյուս ազգային փոքրամասնություններին սպառնացող վտանգը։ Այդ ելույթների համար թուրք, զինվոր, ատյանը հեռակա կարգով նրան դատապարտել Է մահվան (1916)։ Մի շարք հոդվածներում Ա. անդրադարձել է 1921-22-ին հայ վրիժառուների կողմից թուրք ցեղասպան գործիչների ահաբեկչությանը և դրան տվել առարկայական ու ճշմարիտ գնահատական։
Կ. Հասասյան
Վ Մաթևոսյան (Արգենտինա)
ԱՐՓԻ ԱՐՅԱՆ Արփիար (1851, Սամսուն 1908, Կահիրե), գրող, հրապարակախոս. գրաքննադատ։ 1876-ին մի խումբ երիտասարդների հետ հիմնադրել է «Արարատյան ընկերություն հայոց»-ը։
1878-ից թղթակցել Է «Մշակին»։ Հոդվածներում արծարծել է արևմտահայությանը հուզող քաղաքական, տնտեսական և մշակութային կենսական խնդիրներ, պատկերել բռնակալության լծի տակ հեծող