Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Մարտիրոս , Բ ա շգյառնեցի Մարտիրոս [1886, գ. Բաշ Գյաոնի (Երևանի գավառում)-1957, Թեհրան], ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1904-ին մտել է Գայլ Վահանի (Մինաս Տոլպաշյան) «Մասիս» ֆիդայական խմբի մեջ։ 1905-06-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ եղել է ինքնապաշտպան, ջոկատի հրամանատար, գործել Կոտայքում, ապա Դրոյի հրամանատարությամբ մասնակցել Սիսիանի և Գողթնի պաշտպանությանը։ 1908-ին անցել է Պարսկաստան, մասնակցել Իրան, հեղափոխությանը։ Ցարական իշխանությունները ձերբակալել են Ա-ին և 1909-11-ին բանտարկել Երևանի, ապա՝ Նովոչերկասկի բանտերում։ Առաջին հասաշխ. պատերազմի տարիներին (1914-16-ի օգոստ.) եղել է հարյուրյակի հրամանատար Դրոյի կամավորական 2-րդ գնդի կազմում։ 1918-ին որպես հեծյալ զորախմբի հրամանատար մասնակցել է Բաշ Ապարանի ճակատամարտին, աչքի ընկել խիզախությամբ։ 1920-ի թուրք-հայկական պատերազմի օրերին պաշտպանել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Մարգարայի կամուրջը։ 1920-ի դեկտ. գործել է Զանգեզուրում, 1921-ին ղեկավար մասնակցություն ունեցել Փետրվարյան հակախորհրդ. ապստամբությանը, Հայրենիքի փրկության կոմիտեի ստեղծմանը։ Նրա զորամասը գրավել է Քանաքեռն ու Երևանը, գրոհել բանտի վրա և ազատել քաղաքական շատ գործիչների։ 1921-ից՝ վտարանդի, ապրել Է Թեհրանում։

Երկեր Փետրվարյան օրերից, «Ալիք», Թեհրան,

Գրականություն

1957, փետր 18-22։ Բաշգյառնեցի Մարտիրոսի հուշերը, «Ալիք», Թեհրան, 1978, հունիս-դեկտ.։ Վ ա լ ա դ յ ա ն Վ, Գաղափարի և գործի մարդը (Բաշգյառնեցի Մարտիրոս), «Հայրենիք», հ 36, N3.

Ե. Գասպարյան

ԱԲՐՈ (Սահակյան Մկրտիչ) (1861, Շապին Գարահիսար 1896, թաղված Է Գելիեգուզանում), ազգային-ազատատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ապրել Է Կինավթագործարանում, հիմնել բանվորական խմբեր, որոնց դրամական միջոցներով օգնել է արևմտյան Հայաստան մեկնող մտավորական գործիչներին ու կամավորներին։ 1895-ին փոքր խմբով անցել է ռուս-թուրք. սահմանը և հասել Տարոն, հիմնել տեղի դաշնակցական կազմակերպությունը։ Մեծ ժողովրդականություն է ձեռք բերել ՏարոնՍասունում։ Գործունեության հիմնական նպատակը ժողովրդին զինելն ու ինքնապաշտպանության նախապատրաստելն էր։ Մեզրեուր սարից իջնելիս մնացել է ձյան տակ և խեղդվել։

Ա Ներսիսյան

ԱԳՐԻՊԱՍՅԱՆ Հովհաննես (մոտ 1866, Վան-1889, Չուխ Գեդուկի լեռնանցք (Աղբակից Վան տանող ճանապարհին)], ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից։ Մանուկ հասակում կորցրել Է հորը (սպանել են քրդերը). նրան հովանավորել է Խրիմյան Հայրիկը (Մկրտիչ Ա Վանեցի)։ Սովորել է Վանի և Մուշի Առաքելոց վանքի դպրոցներում, Վանի Կեդրոնական վարժարանում, որտեղ և տարվել Է հեղափոխական գաղափարներով։ Խուսափելով թուրք, իշխանությունների հետապնդումներից՝ մի որոշ ժամանակ եղել է Կովկասում, ապա վերստին վերադարձել արևմտյան Հայաստան, շրջագայել գավառներում (Վասպուրական, Բաղեշ, Սասուն, Ալաշկերտ), ուսումնասիրել ժողովրդի վիճակը։ 1888-ին Սալմաստում (Իրան) Վարդան Գոլոշյանի և Կարապետ Գուլակսզյանի հետ կազմակերպել է զինված խումբ և 1889-ի մայիսին դուրս գալով Հավթվան գյուղից՝ անցել պարսկա թուրք. սահմանը, շարժվել դեպի Տարոն։ Մայիսի 24-ին Չուխ Գեդուկի լեռնանցքում կռվի են բռնվել թուրք, ոստիկանների հետ և զոհվել անհավասար մարտում։

Գրականություն

Նիրվանյան Ա, Հեղ. Վարդան Գոլոշյան, Հ. Ագրիպասյան, ժնև, 1905։

Գ. Խուդինյան

ԱԴԱԼՅԱՆ Ռուբեն Պողոսի (ծ. 1955), պատմաբան (ԱՄՆ)։ պատմական գիտությունների դոկտոր (1985)։ Ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) պատմության ֆակ-ը։ Դասավանդում Է Վաշինգտոնի Տորջթաուն և Տորջ Վաշինգաոն համալսարաններում (կարդում է Կովկասի, մասնավորապես, Անդրկովկասյան հանրապետությունների XIX-XX դդ. քաղաքական պատմությունը)։ Ամերիկայի Հայկական համագումարի հետազոտության և վերլուծության բաժնի տնօրենն Է, "Monthly Digest of News from Armenia («Հայաստանի լուրերի ամենամսյա ամփոփագիր») պաշտոնաթերթի խմբագիրը։ Ուսումնասիրությունների առարկան Է հայերի ցեղասպանությունը, Հայ դատը, հայ սփյուռքի պատմությունը, հայ պատմագրության հարցերը (Նիկողայոս Ադոնց, Մխիթարյան միաբաններ և այլն)։ Հավաքել, ֆիլմագրել և հրատարակել Է ԱՄՆ-ի արխիվներում պահպանված հայերի ցեղասպանության վերաբերյալ 37.000 էջ փաստաթուղթ ("Guide to the Armenian Genocide in the USA Archives, 1915-1918”, 1994)։

Երկեր The Historical Evolution of the Armenian Diaspora, ‘Journal of Modem Hellenism", 1989, N6։ The Armenian Genocide։ Context and Legacy, ‘Social Education", 1991, N2։ Remembering and Understanding the Armenian Genocide, Y, 1995

ԱԴԱՆԱ, Ատանա, Սեյհան, քաղաք Կիլիկյան Հայաստանում, Սղանայի նահանգի վարչական կենտրոնը (Թուրքիա)։ Գտնվում է Կիլիկիայի (Չաքուրօվա) դաշտավայրում, Սեյհան գետի ափին. XII-XIV դդ. մտել Է Կիլիկիայի հայկական թագավորության կազմի մեջ։ XVI դ. սկզբին ընկել է Թուրքիայի տիրապետության տակ։ XX դ. սկզբին Ա-ի բնակչությունը շուրջ 45 հազար մարդ էր, որից 12600-ը՝ հայեր։ Հայերն օսմ. տիրապետության 300 տարիների ընթացքում դարձել էին թրքախոս։ Սակայն բազմաթիվ հայկական դպրոցների բացումով սկսել է