Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և ամերիկյան մամուլում։ Բ. առաջիններից էր Անգլիայում, որ արձագանքել է հայ ժողովրդի 1915-ի ողբերգությանը, ակտիվորեն մասնակցել բրիտանա-հայկական Կարմիր խաչի և Փախստականների ֆոնդի ստեղծմանը։ 1916-ին Բ-ի խմբագրությամբ և ընդարձակ աոաջաբանով Լոնդոնում լույս է տեսել «Հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում 1915-1916 թթ.» փաստաթղթե րի ժողովածուն («Կապույտ գիրք»), որտեղ զետեղված են բազմաթիվ հաղորդագրություններ և վկայություններ հայկական կոտորածների ու տեղահանությունների վերաբերյալ, որոնք մերկացնում են երիտթուրքերի ազգայնամոլ, հայասպան քաղաքականությունը։ Հայերի պաշտպանությամբ Բ. հաճախ հանդես է եկել հրապարակային ելույթներով։ Մասնավորապես 1920-ի փետըրվարին Լորդերի պալատում արտասանած ճառում Բ. մեղադրել է քեմալականներին Կիլիկիայի հայերին հետապնդելու համար, քննադատել Բրիտանիայի հետպատերազմյան քաղաքականությունը հայկական հարցում։ Սերտ հարաբերությունների մեջ է եղել հայ հասարակական քաղաքական գործիչների՝ մասնավորապես Արշակ Չոպանյանի և Պողոս Նուբար փաշայի հետ։

Երկեր Վերելք Արարատ, ԿՊ., 18§0։ Future of Armenia, L, 1919.

Ջ. Թորոսյան

ԲՐԵՍՏԻ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ 1918, Բրեստ-Լիտովսկի հաշտ ության պայմանագիր, կնքվել է խորհրդային Ոուսաստանի և մյուս կողմից՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի ու Թուրքիայի միջև, մարտի 3-ին, Բրեստ-Լիտովսկում (այժմ Բրեստ, Բելառուսում)։ խորհրդային կողմից պայմանագիրը ստորագրել են Գ. Սոկոլնիկովը (պատվիրակության նախագահ), Գ. Չիչերինը, Լ. Կարախանը, Գ. Պետրովսկին, մյուս կողմից՝ Ո. Կյուլմանը, Մ. Հոֆմանը (Գերմա նիա), Օ. Չեռնին (Ավստրո-Հունգարիա), Ա. Տոշևը (Բուլղարիա), Ի. Հաքքը փաշան (Թուրքիա)։

Պայմանագրի ստորագրմանը նախորդել են 3 փուլով տարված բանակցությունները. 1917-ի դեկտ. 9 (22)-ից մինչև 15 (28)-ը, 1917-ի դեկտ. 27 (1918-ի հունվ. 9)-ից 1918-ի հունվ. 29 (փետր.՝10)-ը, 1918-ի մարտի 1-ից 3-ը։ հայկական հարցը դրվել է բանակցությունների բոլոր փուլերում, ինչպես լիագումար նիստերում, այնպես էլ ռուս-գերմանա-ավստրո-հունգ. և ռուսթուրք. քաղաքական հանձնաժողովներում։ խորհրդային կողմը որպես պայման ներկայացրել է հետևյալ սկզբունքները. թույլ չտալ պատերազմի ժամանակ զավթած տարածքների բռնի միացում, զորքերի դուրսբերում, վերականգնել պատերազմի ընթացքում իրենց քաղաքական ինքնուրույնությունը կորցրած ժոդովուրդների իրավունքները, մինչև պատերազմը քաղաքական ինքնուրույնություն չունեցող ազգային խմբավորումներին տալ հանրաքվեի միջոցով իր հետագա ճակատագիրը տնօրինելու երաշխիք, որը հնարավորություններ էր ստեղծում Հաշտության դեկրետի, Ոուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիայի, Արևելքի մահմեդական աշխատավորներին ուղղված ՈԽՖՍՀ ժողկոմխորհի դիմումի հռչակած պարտավորությունների ոգով Հայաստանի հարցը լուծելու համար։ Սակայն խորհրդային առաջարկները մերժվել են Գերմանիայի և նրա դաշնակիցների կողմից։ 1917-ի դեկտ. 14 (27)-ին խորհրդային պատվիրակությունը քննարկման է ներկայացրել ապագա պայմանագրի 1-ին հոդվածի հետևյալ նախագիծը. Ռուսաստանը դուրս է բերում զորքերը Ավստրո-Հունգարիայի, Թուրքիայի և Իրանի իր գրաված տարածքներից, իսկ Քառյակ դաշինքի երկրները՝ Լեհաստանից, Լիտվայից. Կուռլանդիայից և Ռուսաստանի շրջաններից։ խորհրդային նախագծում նախատեսվում էր այդ տարածքների բնակիչներին տալ հնարավորություն՝ մոտակա և որոշակի ժամկետում վճռել այս կամ այն պետության հետ միավորվելու կամ ինքնուրույն պետություն ստեղծելու հարցը։ Այս առաջարկը ևս չի ընդունվել։ Քառյակ դաշինքի ներկայացրած նախագծում ճանաչվում էր Լեհաստանի, Լիտվայի,

Կուոլանդիայի և Էստլանդիայի ու Լիֆլանդիայի մի մասի ժողովուրդների ինքնուրույնությունը և Ռուսաստանի Ֆեդերացիայից նրանց դուրս գալը, սակայն Հայաստանի մասին ոչինչ չէր ասվում։ Շարունակվող բանակցու թյունների ընթացքում խորհրդային կողմին ներկայացվել են ավելի խիստ պահանջներ, որոնք նորից անտեսում էին արևմտյան Հայաստանի մասին խորհրդային առաջարկները։ Գերմ. ներկայացուցիչը նույնիսկ պահանջել է հանել հայկական հարցը հանձնաժողովի աշխատանքներից, որի դեմ, սակայն, բողոքարկել է խորհրդային պատվիրակությունը՝ հայտարարելով, թե ինքը չի կարող անտարբեր լինել Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Կուոլանդիայի և Հայաստանի ճակատագրի հանդեպ, և որ թուրք, կողմի հետ բանակցությունների ժամանակ «Հայկական հարցը խաղում է կարևոր դեր»։ խորհրդային պատվիրակությունը հայտարարել է նաև, որ արևմտյան Հայաստանի նկատմամբ առաջադրում է նույն սկզբունքը, ինչ և պատերազմից տուժած ռուս, պետության տարածքների նկատմամբ, այն է՝ քաղաքական ինքնուրույնության վերականգնում։

1918-ի փետր. 21-ին, Ռուսաստանի վրա գերմ. զորքերի նոր հարձակման պայմաններում, ավելի խիստ պահանջներ ներկայացվեցին, որով Ռուսաստանը. մասնավորապես, պետք է նպաստեր «առավելագույն շտապ» Թուրքիային վերադարձնել նրա «անատոլիական նահանգները», այսինքն՝ արևմտյան Հայաստանի տարածքները։ Այնուհետև Գերմանիան Ռուսաստանից լրացուցիչ պահանջեց դուրս բերել զորքերը արևելյան Հայաստանի Կարսի և Արդահանի շրջաններից և Բաթումից, որը փաստորեն նշանակում էր Թուրքիայի կողմից այդ շրջանների զավթում։ Գերմ. զորքերի շարունակվող հարձակման, Ռուսաստանի տնտեսական ծանր վիճակի պայմաններում խորհրդային կառավարությունը, ձգտելով ամեն կերպ պահել իր իշխանությունը, ընդունեց Քառյակ դաշինքի բոլոր պայմանները և մարտի 2-ին ստորագրեց պայմանագիրը։

Բ. հ-յան 4-րդ հոդվածով և ռուսթուրքական լրացուցիչ պայմանագրով