Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յաստան շարժվելիս, քանի որ նրանց նպատակն է պաշտպանել իրենց հայրենիքը թուրք-գերմ. բռնությունից։ 1918-ի նոյեմբ. 13-ին խորհրդային կառավարությունը չեղյալ հայտարարեց P, հ., անվավեր ճանաչվեցին տարածքային բոլոր զիջումները։ Թուրքիայի հետ Բ. հ. չեղյալ էր համարվել դեռևս սեպտ. 20-ի նոտայով։ Ռուսաստանից անջատված շրջանների բնակիչները պետք է իրենք վճռեին իրենց ճակատագիրը։ Մինչև 1921-ի ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագիրը (տես Մոսկվայի պայմանագիր 1921) ՌԽՖՍՀ կառավարությունը Անդրկովկասում օրինական էր համարում 1914-ի սահմանները։

Գրականություն

Мирные переговоры в Брест-Литовске, т. 1, М., 1920; Советско-германские отношения от переговоров в Брест-Литовске до подписания Рапалльского договора, т. 1, М., 1968.

Ռ. Ղազանչյան

ԲՐԻԱՆ (Briami) Արիստիդ (1862-1932), Ֆրանսիայի պետական գործիչ, դիվանագետ։ Մասնագիտությամբ՝ փաստաբան։ քաղաքական գործունեությունը սկսելով 1880-ական թթ.՝ մտել է սոցիալիստ, կուսակցության մեջ, սակայն հետո հեռացել Է։ Քանիցս եղել է վարչապետ (1909-11, 1913, 1915-17, 1921-1922 հռւնվ.), արտաքին գործերի նախարար (1915-17, 1921-22, 1925-31)։ Աջակցել է Անտանտի ստեղծմանն ու ամրապնդմանը։ 1914-18-ի առաջին հա մաշխ. պատերազմի ժամանակ, երբ թուրք, իշխանություններն իրականացնում էին արևմտահայերի ցեղասպանությունը. Բ. հանդես է եկել հայ ժողովրդի «պաշտպանի» դերում, խոստացել բավարարել հայերի օրինական պահանջները և «ապահովել նրանց գոյությունը, առաջընթացը և խաղաղությունը»։ Սակայն 1921-22-ին շատ ջանքեր է գործադրել՝ հասնելու Ֆրանսիայի և քեմալական Թուրքիայի մերձեցմանը, ստորագրել է անջատ պայմանագիր և ֆրանս. զորքերը դուրս բերել Կիլիկիայից, որի հետևանքով տեղի հայերը ստիպված լքել են իրենց հայրենիքը, նրանց հետ հեռացել են նաև հույն բնակիչները։

Ռ. Սահակյան

ԲՐԻՏԱՆԱ-ՀԱՅ ԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ (British Armenian Committee), հաասրակական-քադաքական կազմակերպություն Մեծ Բրիտանիայում 1915-23-ին։ Նախագահն էր Ա. Ուիլյամսը։ Կոմիտեի կազմում էին բրիտանական խորհրդարանի և կառավարության անդամներ, Մեծ Բրիտանիայի հասարակական և քաղաքական նշանավոր գործիչներ Ն. և Հ. Բաքսթոնները, Ռ. Սեսիլը, Ջ. Բրայսը, Ա. Թոյնբին և ուրիշներ։ Բ-հ.կ-ի հիմնական գործունեությունն էր հանդիպումների և զրույցների կազմակերպումը անգլ. կառավարության անդամների. պետական այլ հիմնարկների ղեկավարների հետ, խորհրդարանում հայկական հարցի քննարկումներին մասնակցելը, Հայաստանի և հայ ժողովրդի կացության մասին նյութեր և հոդվածներ հրապարակելը, ինչպես նաև հայ ժողովրդին օգնելու համար միջոցների հանգանակումը և այլն։

Գրականություն

N a տ տ i b i a ո A, Britain and the Armenian Question. 1915-1923, L„ 1984.

U. Կիրակոսյան

ԲՐՅՌաՌՎ Վալերի Յակովլևիչ (18731924), ռուս գրող, գրականագետ, թարգմանիչ, պատմաբան։ Ուսումնասիրել է հայոց լեզուն, Հայաստանի պատմությունն ու մշակույթը։ 1916-ի հունվ. այցելել է Անդրկովկաս (Բաքու, Թիֆլիս, Երևան, էջմիածին), հանդես եկել հայոց պատմության, պոեզիայի մասին դասախոսություններով, ականատես է եղել թուրք, բարբարոսությունների զոհ արևմտահայ գաղթականների ծանր վիճակին։

1916- ին Մոսկվայում լույս է տեսել Բ-ի կազմած «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիան։ Նախաբանում Բ., վերլուծելով հայ պոեզիայի զարգացման ընթացքը, շեշտում է, որ Հայաստանի պատմությունը նրա կյանքի ճանաչման աղբյուրն է. «Անհրաժեշտ են համաշխարհային աղետներ, թուրքական կոտորածի անօրինակ սարսափներ կամ մի ողջ ազգի վայրի հալածանքը (ինչպես եղավ, օրինակ, ներկայիս մեծ պատերազմի սկզբին), որ մենք կրկին ուշադրություն դարձնենք «բազմաչարչար ժողովրդի» հետ կատարված աղետին։ Մենք՝ ռուսներս, ինչպես նաև ողջ Եվրոպան, հիշում ենք հայերին միայն այն ժամանակ, երբ օգնության ձեռք է պետք՝ փրկելու նրան սուլթանի գազազած հորդաների բնաջնջումից։ Մինչդեռ հայերը առավել մեծ իրավունք ունեն մեր և ողջ աշխարհի ուշադրությա- նը արժանանալու համար, դա այն բարձր մշակույթն է, որ հայ ժողովուրդը ստեղծել է իր ինքնուրույն գոյատևման բազում դարերի ընթացքում, և այն բացառիկ հարուստ գրականությունը, որը Հայաստանի ավանդն է մարդկության գանձարանին» ("Поэзия", 1916, էջ 10)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, բացի Հայաստանին նվիրված գեղարվեստական ստեղծագործություններից, Բ. գրել է մի շարք հայագիտ. գործեր՝ «Արարատյան թագավորություններ» (1916), «էմիլ Վհրհառնը Հայաստանի մասին» (1917), «Սֆինքսներ և վիշապներ» (1917), «Հայ ժողովրդի պատմական ճակատագրի տարեգրություն» (1918)։ Վերջին աշխատության մեջ (որն ընդգրկում է Ք.ծ.ա. VI դ. մինչև մեր օրերը) Բ. ներկայացնում է հայերի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 1915-ը։ Նա անհրաժեշտություն էր համարում հայ մշակույթի ու պատմության իմացությունը ռուս, հասարակայնության համար, որը «ցանկանում էր գիտակցորեն մոտենալ ժամանակի իրադարձություններին»։

Բ., շարադրելով հայկական հարցի պատմությունը, անդրադառնալով XIX 90ական թթ. արևմտյան Հայաստանում հայերի կոտորածին ու սպանդին, խստիվ դատապարտել է թուրք, կառավարող շրջանների՝ հայերի բնաջնջման քաղաքականությունը։ Բ. առաջիններից էր. որ հայերի ցեղասպանության փաստը աղավաղողներին տվել է հակահարված. «Ինչ էլ որ ասեն թուրքերի պաշտպանները, որքան էլ կառչեն «պետական անհրաժեշտությունից», ոչինչ չի կարող արդարացնել զանգվածային ջարդերը, ամբողջ գավառների դատարկումը, քաղաքների ու գյուղերի վտարված բնակչությանը սովամահության ենթարկելը և այլն։ Եվ բնավ էլ ֆանտաստիկ չէ այն հաշվարկը, որ այս