Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տինյան մամուլում» խորագրով։ Անդրադառնալով Հայկական հարցի տարբեր դրվագներին ե լուսաբանելով քաղաքական իրադարձությունները՝ հաղորդումներում մերկացվում է Թուրքիայի ջարդարարական քաղաքականությունը. ցույց տրվում հայերի և Օսմանյան կայսրության մյուս (ոչ թուրք) ժողովուրդների կրած տառապանքները։

Վ Մաթևոսյան (Արգենտինա)

ԲՈՒՅԻԳԱՆՅԱՆ Ազնիվ-Աիդա (ծ. 1945), աշխարհագրագետ, ժռդռվըրդագրագետ։ Լիբանանի համալսարանի պրոֆեսոր։ Սովորել է Լիբանանի և Ֆրանսիայի համալսարաններում։ Լիբանանի և սահմանակից երկրների տնտեսական աշխարհագրության խնդիրների մասնագետ։ Բ-ի մի շարք ուսումնասիրություններ նվիրված են Եվրոպայում, Լիբանանում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում հայ սփյուռքի ձևավորման ու ժամանակակից վիճակի խնդիրներին։ («Հայերը Ռոն-Ալպյան աշխարհաշրջանում», 1978, «Տեղահանված ժողովուրդ։ Նոր սփյուռք (XIX-XX դդ.)», 1982, «Հայերի հասարակականտնտեսական և քաղաքական դերը Եգիպտոսում XIX դ.», 1983, «Հայերն ԱՄՆ-ում», 1988, բոլորն Էլ՝ ֆրանս.)։ «Հայերը Բեյրութի ագլոմերացիայում» (1986) աշխատության մեջ հեղինակը հետազոտում է հայերի և տեղական միջավայրի փոխհարաբերությունները, հայերի կենցաղի ավանդական և ձեռքբերովի գծերը, Լիբանանի տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքում հայերի դերը։ 1991-ից բնակվում է Կանադայում։


ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Սմբատ, հասարակական գործիչ (ԱՄՆ)։ 1891-98-ին խմբագրել է Նյու Յորքում հրատարակվող «Հայք» ազգային, գրակ-քաղաքական հանդեսը, որտեղ հրապարակվել են նյութեր հայկական հարցի վերաբերյալ, եվրոպական և ամերիկյան մամուլի արձագանքները Թուրքիայում հայ ազգաբնակչության դրության մասին, լուսաբանվել ԱՄՆ-ի հայ համայնքների կյանքը։ 1895-ին ընտրվել է «Հայերի հայրենասիրական դաշնակցության» նախագահ, որի նպատակն էր տերությունների աջակցությամբ օգնել արևմտյան Հայաստանի ազատագրմանը թուրք, բռնատիրությունից։ «Հայերը կամ Արարատի ժողովուրդը» (1892, անգլ.), «Փաստեր Հայաստանի մասին» (1895, անգլ.). «Քրիստոնյա Հայաստանը և քրիստոնյա տերությունները» (1897, անգլ.), «Արյունաքամ Հայաստանը, նրա պատմությունն ու սարսափները» (1896, անգլ.), «Հայաստան, նահատակ ժողովուրդ» (1918, անգլ.) երկերում Գ. ամերիկյան ընթերցողին ծանոթացրել է հայ ժողովրդի պատմությանը, արևմտահայերի ծանր դրությանը, 1894-96-ի ջարդերի ու կոտորածների փաստերին, 16-ի հայերի տեղահանությանն ու ցեղասպանությանը. հայկական հարցում տերությունների քաղաքականությանը։

Երկեր The Armenians or the People of Ararat, Philadelphia, 1892; Facts about Armenia, N.Y., 1895; Christian Armenia and the Christian Powers, N. Y., 1897; Armenia, a Martyr Nation, N. Y., 1918.

U. Կիրակոսյան

ԳԱԼԻԿՅԱՆ Հրանտ Ավետիսի (1889, Վան 1938), հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան։ Հնչակյան կուսակցության անդամ։ 1908-12-ին սովորել է Կ.Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Մտնելով Վանի պաշտպանության զինվորական մարմնի մեջ՝ կարևոր դեր է կատարել 1915-ի Վանի ինքնապաշտպանության ժամանակ։ Մասնակցել է արևմտահայերի I համագումարի (1917) կազմակերպմանը, ընդգրկվել ստեղծված գործադիր մարմնի կազմում։ 1919-ին Կ. Պոլսում խմբագրել է «Երկիր» օրաթերթը։ 19221938-ին խորհրդային Հայաստանի արդարադատության մարմիններում վարել է տարբեր պաշտոններ։ ԵՊՀ հիմնադիրներից (1936-ից պրոֆեսոր)։ Իրավունքի վերաբերյալ մի շարք մենագրությունների հեղինակ է։

ԳԱԼՇՈ ՄԱՆՈԷԿ ( 1927), ագգայինազատագրական շարժման մարտիկ, ֆիդայի։ Վաղ հասակից մասնակցել է քուրդ հարստահարիչների դեմ պայքարին, ընդգրկվել է Արաբոյի ֆիդայական խմբի մեջ, Գևորգ Չավուշի հետ մասնակցել Ալիզըռնանի դավաճան ռես (գյուղապետ) Կրպոյի ահաբեկմանը։

1895- ի Սասունի ապստամբության ղեկավարներից։ 1916-ին անցել է Այսրկովկաս, պայքարել թուրք զավթիչների և արևելյան Հայաստանում ապօրինի հաստատված կովկասյան թաթարների դեմ։

Ս. Պողոսյան

ԳԱԼՇՈՅԱՆ (Մանուկյան) Մուշեղ Հովեի (1933, գ. Կաթնաղբյուր (ՀՀ Թալինի շրջանում) 1980, գ. Կաթնաղբյուր), արձակագիր։ Ավարտել է հայկական գյուղատնտ. ինստիտուտը (1957), Աոսկվայի Մ. Գորկու անվ. գրակ-յան ինստիտուտի բարձրագույն դասընթացները (1971)։ Իր ստեղծագործությամբ

(«Կռունկ» (1969), «Ծաղկած քարեր» (1973), «Մարութա սարի ամպերը» (1981, ՀԽՍՀ պետական մրց. 1981), պատմվածքների ժող-ները, «Բովտուն»