պետության տակ գտնվող Մերձկասպյան շրջանները, ծառայել Հայկական էսկադրոնում։ 1734-ին ռուսական կառավարությունը Հյուսիսային Կովկասում, իբրև կալվածք, Ա. Յու-ին նվիրել է Ղարաբաղից գաղթած հայերով բնակեցված ինը գյուղ։ Ա. Յու. հետագայում էլ շարունակել է օգնության համար դիմել ռուսական հրամանատարությանը՝ պարսկա–թուրքական արյունոտ լծից ազատելու հայ ժողովրդին։ Ա. Ցոլ. հայտնի էր նաև իր բարեգործություններով։ Նա շատ հայերի ու վրացիների է ազատել պարսկական գերությունից։
Հայկական պատմագրության մեջ Ա. Յու–ին շփոթել են Եգան Յուզբաշու հետ (Րաֆֆի, Լեո, Լ. Տեր–Մկրտչյան և ուրիշներ), և այստեղից էլ ստեղծվել է այն թյուր կարծիքը, թե, իբր, Նադիր Շահը 1733-ին պարգևատրել է Ա. Յու–ին, այնինչ նա ոչ մի առնչություն չի ունեցել Նադիր Շահի հետ։
Գրկ. Աբրահամյան Ա. Գ., Մի էջ Անդրկովկասի ժողովուրդների և հայ–ռուսական հարաբերությունների պատմությունից, Ե., 1953։ Эзов Г. А., Сношения Петра Великого с армянским народом, СПБ, 1898; Арутюнян П. Т., Освободительное движение армянского народа в первой четверти XVIII в., М., 1954.
ԱՎԱՆԳԱՐԴ (ֆրանս. avangard, <avant – առջև և garde – պահազոր), 1. ստորաբաժանում, զորամաս կամ միավորում, որը զորքի կամ նավատորմի ռազմերթի ժամանակ ընթանում է գլխավոր ուժերի առջևից՝ նրանց պահպանելու նպատակով։ Ա–ի խնդիրն է կանխել հակառակորդի հանկարծակի հարձակումը գլխավոր ուժերի վրա, նպաստավոր պայմաններ ստեղծել նրանց բացազատման և մարտի մեջ մտնելու համար, ինչպես նաև վերացնել զորքի շարժման ճանապարհին եղած արգելքները։ 2. Հասարակության, դասակարգի առաջատար, առաջավոր մասը, օր. «Սովետական Միության կոմունիստական կուսակցությանը սովետական ժողովրդի մարտական, փորձված ավանգարդն է…» (ՍՄԿԿ Կանոնադրությունից)։
«ԱՎԱՆԳԱՐԴ», երկօրյա թերթ, օրգան ՀԼԿԵՄ Կենտկոմի (սկզբում՝ ՌԿԵՄ Անդրկովկասյան երկրային կոմիտեի և ՀԿԵՄ Կենտկոմի)։ Հրատարակվում է Երևանում, 1923-ից (Հայրենական պատերազմի տարիներին լույս չի տեսել)։ Արծարծում է երիտասարդության կոմունիստական դաստիարակության խնդիրներ, լուսաբանում համամիութենական, հատկապես Հայաստանի կոմերիտական կազմակերպությունների աշխատանքը, պրոպագանդում երիտասարդության հայրենանվեր գործունեությունը և ինտերնացիոնալ համախմբվածությունը։ Թերթում զգալի տեղ է տրվում նոր մարդու բարոյական կերպարի ձևավորման, պատանիների ու աղջիկների ֆիզիկական, աշխատանքային և գեղագիտական դաստիարակության հարցերին։ Տպագրվում են երիտասարդ բանաստեղծների և արձակագիրների ստեղծագործություններ, գրախոսականներ արվեստի և գրականության մասին։ «Ա.» պարբերաբար հրատարակում է «Ծիածան» էջը՝ նվիրված սփյուռքահայ երիտասարդության կյանքին, խաղաղության, դեմոկրատիայի հաղթանակի և ժողովուրդների բարեկամության համար նրա մղած պայքարին։ ՍՍՀՄ Գերագույն սովետի 1973-ի հուլիսի 3-ի հրամանագրով «Ա.» պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
1923–33-ին թերթը խմբագրել է խմբագրական կոլեգիան, այնուհետև խմբագիրներն են եղել՝ Հ. Միրզոյանը (1933–37), Մ. Նահապետյանը (1937), Ա. Նազարյանը (1937), Ա. Ղազարյանը (1938), Մ. Մանուկյանը (1939), Ա. Մնացականյանը (1940), Ա. Սիմոնյանը (1941), Ա. Թադևոսյանը (1945–49), Ա. Խաչիկյանը (1949–52), Մ. Թութխալյանը (1952–55, 1958–59), Գ. Առաքելյանը (1955–58), Լ. Կրոյանը (1960–69)։ 1969-ից խմբագիրն է Լ. Մանուկյանը։
ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄ (ֆրանս. avant–gardisme < ավանգարդ), պայմանականորեն այդպես է կոչվել XX դարի գեղարվեստական այն շարժումը, որին բնորոշ են խզումը ռեալիստական կերպարի նախկին ավանդույթից, նոր արտահայտչամիջոցների և երկերի ձևական կառուցվածքի որոնումները։ Քննադատության և արվեստագիտության (նաև սովետական) մեջ «Ա.» տերմինը կիրառվում է 1920-ական թթ., սակայն դեռևս չունի հստակ գիտական որոշակիություն և գրականության ու արվեստի տարբեր պատմաբաններ օգտագործում են տարբեր բովանդակությամբ։ Ա. XX դ. բուրժուական մշակույթի ճգնաժամի արտահայտությանն է, առաջ է եկել անարխիստական, սուբյեկտիվիստական աշխարհըմբռնումից։ Ա–ի առավել բուռն զարգացման տարիներին (1905–1930) նրա հատկանիշները դրսևորվեցին մոդեռնիզմի մի շարք դպրոցներում և հոսանքներում (ֆովիզմ, կուբիզմ, ֆուտուրիզմ, էքսպրեսիոնիզմ, դադաիզմ, սյուրռեալիզմ, «բանականության հոսանքի» գրականություն, ատոնալ երաժշտություն, դոդեկաֆոնիա ևն) և, միևնույն ժամանակ, արտահայտվեցին XX դ. մի քանի խոշոր վարպետների ստեղծագործության մեջ, նրանց գեղարվեստական գործունեության այս կամ այն շրջանում։ Պ. Էլյուարը (Ֆրանսիա), Վ. Նեգվալը (Չեխոսլովակիա), Բ. Բրեխտը, Ի. Բեխերը, Հ. Այսլերը (Գերմանիա), Դ. Ռիվերան (Մեքսիկա), որ սկգբամ այս կամ այն չափով հարել էին Ա–ին, հաղթահարելով մոդեռնիստական թափառումները, կանգնեցին իսկական հեղափոխական և սոցիալիստական արվեստի աղու վրա։ Ա–ի շատ ներկայացուցիչներ, չկարողանալով ազատվել բուրժուական մտածողության շրջանակներից, մնացին գեղագիտական սուբյեկտիվիզմի դիրքերում և հայտնվեցին մոդեռնիզմի կարկառուն ներկայացուցիչների թվում (Ջ. Ջոյս՝ Իռլանդիա, Մ. Պրուստ՝ Ֆրանսիա, Պ. Մոնդրիան՝ Նիդերլանդներ, Ս. Դալի՝ Իսպանիա, Պ. Քլեե՝ Շվեյցարիա, Վ. Վ. Կանդինսկի)։ Տարբեր միտումների արտասովոր անկայուն զուգորդումները հանգեցնում են Ա–ին բնորոշ գեղագիտական երկվության, հակասության (օրինակ՝ Գ. Ապոլիների պոեգիան, Պ. Պիկասոյի արվեստը՝ Ֆրանսիա) և հաճախ՝ գեղարվեստական էկլեկտիկությսւն։ Այս ամենով հանդերձ Ա., ամբողջությամբ վերցրած, ներթափանցված է բուրժուական և մանրբուրժուական անհատապաշտությամբ։
ՍՍՀՄ–ում Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը որոշակի դարձրեց այնպիսի մեծ արվեստագետ–նորարարների ստեղծագործական ուղին, ինչպիսիք են՝ Վ. Վ. Մայակովսկին, Վ. Է. Մեյերխոլդը, Ս. Ս. Պրոկոֆևը, որոնց ստեղծագործության վաղ շրջանում այս կամ այն կերպ դրսևորվել էին Ա–ի գծերը։ Վճռականորեն հաղթահարելով ավանգարդիստական անհատապաշտությունն ու սուբյեկտիվիզմը, նրանք դարձան սոցիալիստական գեղարվեստական մշակույթի առաջավոր վարպետներ։
30-ական թթ. սկզբին Արևմուտքում ավանգարդիստների հիմնական զանգվածը կորցնում է իր ստեղծագործության ցուցադրական–խռովարարական բնույթը։ Այնպիսի մեծ արվեստագետներ, ինչպիսիք են՝ Պ. Պիկասոն, Պ. Ներուդան (Չիլի), կարողանում են հաղթահարել Ա–ի սոցիալական դիրքորոշման սահմանափակությունը, կանգնել ֆաշիզմի դեմ պայքարի աղու վրա՝ իրենց գործունեությունը կապելով կոմունիստական շարժման հետ։ 1939–45-ի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմուտքում աշխուժանում են ավանգարդիստական միտումները, առաջ է գալիս նեոավանգարդիզմը (աբսուրդը թատրոն, «Նոր վեպ», «Կոնկրետ պոեզիա», իտալական «1963-ի խմբակի» պոեզիա, ալեատորիկա ևն)։ Ա. ձեռք է բերում ավելի ու ավելի ընդգծված էլիտար, զտված բնույթ, իմպերիալիզմի գաղափարախոսության ոեակցիոն ոգով ներթափանցված հակասոցիալիստական ուղղվածություն և, որպես կանոն, խորանում է ձևական փորձարարության մեջ։
Գրկ. Маца И., Проблемы художественной культуры XX века, М., 1969.
ԱՎԱՆԴԱՎԵՊ, տես Վեպ։
ԱՎԱՆԴԱՏՈՒՆ, ճարտարապետության մեջ, եկեղեցու խորաններին, գլխավորապես ավագ խորանին կից, թաղածածկ (կամ այլ ծածկով) սենյակ, որտեղ պահվում են եկեղեցական սպասներ, գգեստներ։ Սովորաբար Ա–ները մեկից ավելի են և արլ. կողմում ունեն փոքրիկ աբսիդներ։ Հայկ. ճարտարապետության մեջ 1X– X դդ. երևան եկան կրկնահարկ Ա–ներ։
ԱՎԱՆԴՆԵՐ, ձեռնարկությունների, կազմակերպությունների և առանձին անձանց դրամական միջոցներ, որոնք պահվում են վարկային ձեռնարկություններում։ Կապիտալիստական երկրներում Ա. գլխավորապես ձեռնարկատերերի ազատ կապիտալներն են կամ ռանտիեների կու–