Նորավանք․ 1․ Բուրթել իշխանի երկհարկ դամբարան–եկեղեցու (Ս․ Աստվածածին) 1-ին
հարկի շքամուտքը, 2․ Ս․ Կարապետ եկեղեցու (1216–23) խորանը, 3․ Ս․ Կարապետ եկեղեցու գավթի արևմտյան ճակատը, հատված, 4․ Ս․ Կարապետ եկեղեցու գավթի արևմտյան ճակատի լուսամուտի բարավորը, 5․ Բուրթել իշխանի երկհարկ դամբարան–եկեղեցու (Ս․ Աստվածածին) արևմտյան ճակատի 2-րդ հարկի շքամուտքի ճակատակալ քարը
մական տապանատունը։ Այստեղ XIII դ․ 2-րդ կեսին գործել է ճարտ, Սիրանեսը, XIV դ․ 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտ․ Մոմիկը։ Պատմական տեղեկություններ են պահպանվել XI–XII դդ․ այստեղ եղած Ս. Կարապետ և Ս․ Փակոս եկեղեցիների մասին (չեն պահպանվել)։
Համալիրի պարսպապատ տարածքում են Ս․ Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արմ–ից կից՝ գավիթը, հս–ից՝ Սմբատ իշխանի դամբարանը, հվ–ից1 ուղղանկյուն հատակագծով թաղածածկ ինչ–որ շենք (դեռևս լիովին պեղված չէ)։ Գլխավոր հուշարձանախմբից հվ–արլ․ Բուրթել իշխանի երկհարկ դամբարան–եկեղեցին է։ Արմ․ կողմում պահպանվել են նաև առանձին շենքերի մնացորդներ, պարսպապատ տարածքից արլ․՝ կոպտատաշ քարից կառուցված երկու մատուռներ և այլ շենքերի հիմնապատեր։ Համալիրի գլխավոր Ս․ Կարապետ եկեղեցին կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը 1216–23-ին։ Այն ներքուստ քառաթև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է (գմբեթը կործանվել է 1840-ի երկրաշարժի ժամանակ)։ Հուշարձանն ուշագրավ է ճարտ․ զուսպ ձևերով, ինտերիերը՝ բեմի ճակատային մասի խաչազարդ ռելիեֆով։ Միակ մուտքը արմ–ից է և բացվում է դեպի կից գավիթը, որը եղել է Օրբելյան տոհմի և վանքի առաջնորդների տապանատունը։ Գավիթը կառուցվել է թերևս եկեղեցու ավարտից անմիջապես հետո, հետագայում մի քանի անգամ վերակառուցվել։ Նախնական շենքից պահպանվել են պատերի ներքևի մասերը (մոտ 3 մ բարձրությամբ), որոնց վրա կան 1232-ի և 1256-ի արձանագրություններ։ Գավիթը 1261-ին, Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ, վերակառուցել է Սիրանես ճարտ․։ Հեռացվել են 4 կենտրոնական գմբեթակիր սյուները, ծածկը փոխարինվել է որմնասյուներին հենված կենտրոնական ստալակտիտավոր գմբեթ ունեցող վրանաձև պարփակ թաղով։ Հետագայում՝ 1321-ի երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է։ Վերակառուցվել են ստալակտիտավոր երդիկը և արմ․ պատը, ավելացվել է XIV դ․ բնորոշ, ընդգծված ելուստ ունեցող ստալակտիտավոր կամարաղեղներով և քանդակազարդ ճակատակալ քարով նոր շքամուտք։ Ամենայն հավանականությամբ վերակառուցումն իրականացրել է Մոմիկը, որը նոր էր ավարտել Արենիի եկեղեցին։ Գլխավոր եկեղեցու հս․ պատի երկայնքով ձգվում է Սմբատ իշխանի թաղածածկ դամբարանը՝ Ս․ Գրիգոր (կառուցել է ճարտ․ Սիրանեսը 1275-ին)։ Համալիրի տարածական դոմինանտն է Բուրթել իշխանի երկհարկ դամբարան–եկեղեցին՝ Ս․ Աստվածածինը։ Կառույցի ուղղանկյուն հատակագծով կիսագետնափոր առաջին հարկի դամբարանի վրա բարձրանում է երկրորդ հարկի խաչաձև աղոթարանը, դեպի ուր տանում են հիանալի մշակված, պատի մեջ ագուցված պահունակային աստիճանները։ Չորս անկյուններում ավանդատներ ունեցող այս հորինվածքը պսակված է եղել սյունազարդ ռոտոնդայով (այժմ կործանված է)։ Հատկապես ուշագրավ են հուշարձանի պատկերաքանդակները, որոնք տեղադրված են դամբարանային հարկի բարավորի (Աստվածամայր, հրեշտակապետներ), երկրորդ հարկի մուտքի ճակատակալ քարի (Քրիստոս, Պողոս և Պետրոս առաքյալներ) և ռոտոնդայի սյուների բեկորների (կտիտորական կոմպոզիցիա) վրա։ Եկեղեցու ռոտոնդայի սյուների քանդակները (կենտրոնական սյան վրա պատկերված է Աստվածամայրը գահին նստած, ձախ կողմի սյան վրա՝ Բուրթել իշխանը՝ կառույցի մանրակերտը ձեռքին, աջ կողմի սյան վրա՝ նրա որդին՝ Բեշքենը) որոշակի առնչվում են Մոմիկի նախորդ տարիների գործերին (Արենիի և Ն․ գավթի մուտքերի ճակատակալ քարերի բարձրաքանդակները, 1308-ին կերտած խաչքարը)։ Նույնը չի կարելի ասել առաջին և երկրորդ հարկերի մուտքերի բարավորների քանդակների մասին, որոնք կերտված են այլ վարպետների կողմից, թերևս Մոմիկի մահից հետո։
Համալիրը շրջափակող պարիսպը XVII–XVIII դդ․ գործ է։ Այդ ժամանակներով էլ թվագրվում են ինչպես պարսպապատ տարածքի ներսում, այնպես էլ նրանից դուրս, արլ․ կողմում եղած կառույցների մնացորդները։ Ն–ի մատուռներից մեկի որմածքի մեջ ագուցված խաչքարի արձանագրությունը վկայում է, որ Ն–ում XIII դ․ վերջին քառորդին կառուցված է եղել հյուրատուն։ Համալիրի տարածքում կան վարպետորեն կերտված բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձ-
Նորավանքի (XIII–XIV դդ․) գլխավոր հատակագիծը