Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


նանում են Մոմիկի խաչքարերը։ Ն–ում է Մոմիկի հիշատակին կանգնեցված խաչ– քարը։ 1948–49-ին վերականգնվել են Ն–ի երկհարկ դամբարան–եկեղեցու ծածկերը և պատերի վերին մասերը։ Պատկերազարդումը տես 408-րդ էջից հետո՝ ներդիրում։ Գրկ․ ՍտեՓանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․( 1910։ Դիվան հայ վիմագրության, պր․ 3, Ե․, 1967 (կազմ․ Բարխուդարյան Ս․)։ Եղիա– զարյան Ազիզբեկովի շրշանի կուլ– տուրայի հուշարձանները, Ե․, 1955։ Մնա– ցականյան Ս․, ՝՝տայկական աշխարհիկ պատկերաքանդակը IX–XIY դարերում, Ե․, 1976; Ս․ Մնացականյան

ՆՈՐԱՎԵՊ», գրական պարբերական։ Լույս է տեսել 1932–33-ին, Բուխարես– տում (4 համար)։ Հրատարակիչ–խմբա– գիր՝ Ա․ Հարությունյան։ Թարգմանաբար ներկայացրել է նմուշներ եվրոպական գրականությունից (խմբագրի թարգմա– նությամբ), զվարճալի–երգիծական նյու– թեր են։

ՆՈՐԱՎՅԱՆ Ազատ Սողոմոնի ծԿ․ 15․2․ 1937, գ․ Լիվասյան (Իրանի Չարմահալի գավառում)], հայ սովետական քիմիկոս։ Քիմ․ գիտ․ դ–ր (1982)։ Ավարտել է Երեանի համալսարանի քիմ․ ֆակուլտետը (1962), աշխատել ՀՍՍՀ ԴԱ օրգանական քիմիա– յի ինստ–ում, 1968-ից՝ նուրբ օրգանական քիմիայի ինստ–ում։ Սինթեզել է ազոտ, ծծումբ և թթվածին պարունակող վեցան– դամանի հագեցած հետերոցիկլիկ կետոն– ներ և նրանց հիման վրա ստացել կենսա– բանորեն ակտիվ կոնդեսված հետերոցիկ– լիկ միացություններ։

ՆՈՐԱՏԻՆ, գյուղ Արեմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտ սանջակում։ 1909-ին ուներ 90 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ Բնակիչները բռնի տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռ– նի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհ է գնացել գաղթի ճանապարհին։ Փրկված– ներն ապաստանել են Արևելյան Հայաս– տանում։

ՆՈՐԱՏՈՒՆԿ ՅԱՆ Գաբրիել (1852, Կ․ Պո– լիս – 1936), պետ․ գործիչ, դիվանագետ։ Կրթությունն ստացել է Կ․ Պոլսում՝ Սկյու– տարի ճեմարանում և Գատը գյուղի ֆրանս․ դպրոցում։ 1870–75-ին քաղ․ գիտություն– ներ և իրավաբանություն է ուսումնասիրել Փարիզում։ 1875-ից աշխատել է Թուր– քիայի արտաքին գործերի մինիստրու– թյունում, վարել տարբեր պաշտոններ, 1912–13-ին եղել արտաքին գործերի մի– նիստր։ Մասնակցել է Կ․ Պոլսի հայ գա– ղութի կյանքին, 1894-ին ընտրվել է Ազ– գային ժողովի ատենապետ։ Զբաղվել է Հայկական հարցով․ 1912–13-ի Բալկան– յան պատերազմների ժամանակ դեմ է եղել Արևմտահայաստանի ինքնավարու– թյան խնդիրը եվրոպական դիվանագի– տության հարց դարձնելուն, Կ․ Պոլսի Ազգային ժողովին դրդել սահմանափակ– վելու թուրք, կառավարության հետ բա– նակցություններով, Լոգանի կոնֆերան– սում (տես Լոզանի կոնֆերանս 1922–23), Պողոս Նուբարից հետո գլխավորել է Ազ– գային պատվիրակությունը, որը պաշտո– նական մասնակցության իրավունք չստա– ցավ, իսկ նրա պահանջը, որը հանգում էր Թուրքիայում հայկ․ «օջախի» ստեղծման, չբավարարվեց։ Կյանքի վերջին տարինե– րին ապրել է Ֆրանսիայում։ Հրատարակել է «Օսմանյան միջազգա– յին վավերագրերի հավաքածու» (հ․ 1–4, 1897–1903, ֆրանս․) փաստաթղթերի ժողովածուն։tG․ տեր–Սաեփանյան

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ստեղծագործական գործունեությունում նորի դրսևորումը, մարդու ստեղծագործական ունակություն– ների արտահայտությունը աշխատան– քում (տես Ստեղծագործություն)։ Սոցիա– լիզմը մեծ հնարավորություններ է ստեղ– ծում համատարած Ն–յան, մարդու ստեղ– ծագործական ունակությունների և տա– ղանդի դրսևորման համար։ «Աշխատա– վորների կողմից այն բանի զգացումը, որ իրենք աշխատում են ոչ թե շահագոր– ծողների, այլ իրենց համար, իրենց հասա– րակության համար, ծնում է աշխատան– քային խանդավառություն, նորարարու– թյուն, ստեղծագործական նախաձեռնու– թյուն, մասսայական սոցիալիստական մրցություն» (ՍՄԿԿ ծրագիր, Ե․, 1974, էջ 21)։ Աշխատանքային Ն․ աշխատանքի արտադրողականության բարձրացման, գիտատեխնիկական առաջընթացի արա– գացման անսպառ աղբյուր է։ Այն սոցիա– էիառական մրցության, հատկապես նրա բարձրագույն ձևի՝ աշխատանքի նկատ– մամբ կոմունիստական վերաբերմունքի համար շարժման աղբյուրներից է (տես Կոմունիստական աշխատանքի կոչեկտիվ– ներ ն հարվածայիններ), խթանում է աշ– խատավորների կուլտուր–տեխնիկական մակարդակի աճը, որակավորման բարձ– րացումը։ Ն․ կարևոր է գիտության և ար– տադրության կապի ամրապնդման գոր– ծում, ենթադրում է տեսական և գործնա– կան գիտելիքների ստեղծագործական զարգացում։ Ն–յան տվյալներով մշակվում են տեսական նոր գիտելիքներ, զարգաց– ման նոր մակարդակի են հասցվում գի– տությունը, տեխնիկան, արտադրությու– նը։ ՍՍՀՄ–ում Ն–յան ծագումն ու զարգա– ցումը սերտորեն առնչվել են հարվածայ– նության,, ստախանովյան շարժման հետ։ Ն–յան շնորհիվ լայն թափ է հաղորդվել ձեռնարկությունների տեխ․ վերազինմա– նը (տես Գյուտարարություն, Ռացիոնա– չացում արտադրության)։ Հայրենական պատերազմի տարիներին նորարարական շարժումը խթանող ուժ էր հայրենիքի պաշտպանության, թշնամուն ջախջախե– լու համար երկրի ներքին ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու գործում։ Արդի ժամանակաշրջանում Ն․ ծավալվում է գիտատեխնիկական հեղափոխության պայմաններում, որը վերափոխում է նաև աշխատողին, նրան դարձնում արտադրող– ստեղծագործող։ Աշխատավորների ստեղ– ծագործական նախաձեռնությունը շարու– նակ ծնում է Ն–յան կազմակերպման և զարգացման նոր ձևեր, ձեռնարկություն– ներում ստեղծվում են նորարարների խոր– հուրդներ, կոնստրուկտորական և գի– տատեխնիկական հասարակական բյու– րոներ, ստեղծագործական կոմպլեքս բրի– գադներ ևն։ Նորարարական շարժման ծա– վալման գործում մեծ աշխատանք է տա– նում Գյուտարարների և ռացիոնալիզա– տորների համամիութենական ընկերու– թյունը։ Շատ նորարար–բանվորներ, ին– ժեներատեխնիկական աշխատողների հետ, մասնակցում են գիտատեխնիկական ընկերությունների գործունեությանը։ Ն–յան ծավալման գործում լուրջ ներդրում– ներ ունեն տնտ․ մարմինները, արհմիու– թենական և կոմերիտական կազմակեր– պությունները։ Վճռական նշանակություն ունի ՍՄԿԿ կազմակերպական և գա– ղափարական աշխատանքը, որը ժողո– վըրդին մշտապես մղում է ակտիվ ստեղ– ծագործական աշխատանքի, նպաստում ստեղծագործական մթնոլորտի բարձրաց– մանը։

ՆՈՐԳԵԴ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, խարբերդի վիլայեթի Չարսանջակի շրջանում, Փերի գետի հովտում, Մազ– կերտ գյուղաքաղաքից հարավ–արևմուտք, սարահարթի վրա։ XX դ․ սկզբին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկ– րագործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Գևորգ)։ Ն–ից արլ․ գտնվում էին հայտնի Ս․ Նշան եկե– ղեցու փլատակները։ 1915-ին, Մեծ եղեռ– նի ժամանակ, Ն–ի հայ բնակիչների մեծ մասը զոհվել է, մյուսները գաղթել են զանազան երկրներ։ Թ․ Հակոբյան

ՆՈՐԳԵԴ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում, Բալուի շրջանում, Արածանիի ստորին հոսանքի աջ կողմում, Բալու գյուղաքաղաքից հյուսիս–արևմուտք, սարավանդի վրա։ XX դ․ սկզբին ուներ 30–50 տուն (մոտ 300 շունչ) բնակիչ։ Հիմնական զբաղմունքը երկրագործու– թյունն էր։ Հին Ն․ եղել է այժմյան գյու– ղից 5–6 կմ հեռավորության վրա և կոչ– վել Հայգեղ (նոր անվանումն ստացել է գյուղը նոր վայրում կառուցելու հետևան– քով)։ Ն․ հիմնահատակ ավերվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակիչները մեծ մասամբ զոհվել Են բռնագաղթի ճանա– պարհին։ Թ, Հակոբյան

ՆՈՐԴԵՆ (Norden) Ալբերտ (ծն․ 1904), ԳԴՀ–ի քաղաքական գործիչ, հրապարա– կախոս, պատմաբան; 1920-ին մտել է Գերմ․ կոմկուսի մեջ։ Որպես ակտիվ հա– կաֆաշիստ, 1933-ին տարագրվել է։ Ֆա– շիստական Գերմանիայի ջախջախումից հետո վերադարձել է Արլ․ Գերմանիա (ԳԴՀ)։ 1955-ից ԳՍՄԿ քարտուղար է, 1958-ից՝ ԳՍՄԿ ԿԿ–ի Քաղբյուրոյի ան– դամ։ 1953-ից՝ Բեռլինի Հումբոլդտների անվ․ համալսարանի պրոֆեսոր։ Իր աշ– խատություններում Ն․մարքսիստորեն վեր– լուծել է գերմ․ ֆինանսական կապիտալի և յուևկերության քաղ․ դերը («Գերմանա– կան պատմության դասերը»), բացահայ– տել ԳԴՀ և ՍՍՀՄ հեղափոխական կա– պերի նշանակությունը, հակահարված տվել դրանց բնույթը խեղաթյուրող կեղ– ծարարներին։ Ն․ Խաղաղության համաշ– խարհային խորհրդի նախագահության անդամ է։ Պարգևատրվել է ԳԴՀ շքանշան– ներով ու մեդալներով։ Երկ․ Так делаются войны, М․, 1972․

ՆՈՐԴԵՆՇԵԼԴ (Nordenskiold) Նիլս Ադոլֆ էրիկ (1832, Հելսինկի –1901, Դալ– բյու), շվեդ երկրաբան, աշխարհագրա– գետ, ծովագնաց, Արկտիկայի հետազո– տող։ Շվեդիայի ԴԱ անդամ, Պետերբուր–