(XVII դ․)» որի մույթերին պատկերված են չորս ավետարանիչներն ու աստվածա– մայրը։ Ս․ Աստվածածին վանքը վերանո– րոգվել է XVI–XVII դդ․։ Այստեղ ընդօրի– նակվել և ծաղկվել են մի շարք ձեռագրեր, որոնցից հնագույնը ստեղծվել է XIV դ․։ Ն–ի գրչակենտրոնից մեգ հասած ձեռա– գրերը հիմնականում վերաբերում են XVII դ․, և մի մասը պահվում է Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարա– նում։ Ն–ում են գործել Գավազան գրիչը (XIY դ․), ծաղկող Վարդան Դպիրը, Ալեք– սան գրիչ–ծաղկողը, մանրանկարիչ Կոզ– մա Նորաշենիկցին (XVII դ․) և ուրիշները։ Գրկ․ Սեդրակյան U․, Հնությունք հայրենյաց ի գավառին Երնշակու, Վաղ–պատ, 1872, էշ 82–87։ Այվազյան Ա․, Նախի– ջևանի պատմաճարտարապետական հուշար– ձանները, Ե․, 1978, էշ 54–55։ Նույնի, Նորաշենի ճարտարապետական հուշարձան– ները, <ԼՀԳ», 1980, JMS 8։ Ա․ Այվազյան
ՆՈՐԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Կա– լինինոյի շրշանում, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս–արեելք։ Կոլտնտեսությունն ըզ– բաղվում է հացահատիկի, կերային կուլ– տուրաների, կարտոֆիլի մշակությամբ և Նորաշեն անասնապահությամբ։ Ն–ում է Կիրովա– կանի Շահումյանի անվ․ կարի ֆաբրի– կայի մասնաճյուղը։ Ունի միշնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մանկապար– տեզ, բուժկայան, դեղատուն։ Բնակիչ– ների նախնիները եկել են Կարսից, Մու– շից՝ 1860-ական թթ․։
ՆՈՐԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Շամ– շադինի շրջանում, շրշկենտրոնից 8 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղ– վում է ծխախոտի, կարտոֆիլի, կերային կուլտուրաների մշակությամբ, անասնա– պահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բա– ժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մանկապարտեզ, թանգարան, դեղատուն, բուժկայան։ Ն–ում է ծնվել սովետական կենսաբան Ա․ Ավագյանը։ Գյուղից 5 կմ հվ–արմ․, սարերը տանող ճանապարհի ձախ մասում գտնվում է Ն–ի Նորաշեն ամրոցը՝ մոտ 1 հա տարածքով։ Այն վե– րաբերում է մ․ թ․ ա․ VI–V դդ․։ Արլ–ից և հս–արլ–ից ունի մուտքեր, շրջապատված է երկշար պարսպով։ Պարիսպների միջև եղած հեռավորությունը, կախված, տե– ղանքից, հասնում է 10–20 t/–ի։ Հս–արմ․ և հվ–արմ․ հատվածներում կառուցված են 20X10 և 18ХЮ մ^մ չափերի ուղղան– կյուն աշտարակներ, որոնցից առաջինը պաշտպանում է 20 մ հեռավորության վրա գտնվող հս–արմ․ մուտքը։ Ամրոցի պեղում– ների ժամանակ հայտնաբերվել են բարձ– րաքանդակ գոտիներով, թեք ծորակնե– րով, ձվածիր Փոսիկներով կարմիր, սև և գորշ կարասների բազմաթիվ բեկորներ, անոթների բռնակներ, կարմիր և սև՝ ելուստավոր ըմպանակների բեկորներ, երկաթե դանակներ, նիզակներ ու նետա– սլաքներ, ապակուց և շաղախից պատ– րաստված ուլունքներ, երկաթե կացին ևն։ Առավել ուշագրավ պեղածոներն են թըռչ– նագլուխ քարե կոթառը և տղամարդու (արջի գլխով)՝ վահանով և գուրզով զին– ված բրոնզե արձանիկը։ Ա․ Փիչիպոսյան
ՆՈՐԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Սևանի շրջանում, Սևանա լճի հյուսիս–արևմտյան ափին, շրջկենտրոնից 9 կմ հարավ–արև– ելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անաս– նապահությամբ և կերային կուլտուրանե– րի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, գոր– ծում է Չարենցավանի կարի ֆաբրիկա– յի մասնաճյուղը։ Գյուղի հվ–արմ․ մասում կա եկեղեցի, խաչքարերով գերեզմանոց Նորաշեն (XII–XVII դդ․), դամբարաններ (մ․ թ․ ա․ II–I հազարամյակ)։ Հիմնադրվել է 1920-ին։
ՆՈՐԱՇԵՆ», սեղանի կարմիր տեսակա– վոր գինի։ Մշակվում է 1943-ից, Վերին Արտաշատի գինու գործարանում։ Թնդու– թյունը՝ 10–12 ծավ․ %, տիտրվողթթվու– թյունը՝ 5,5 գքԼՀ Ունի սուտակի (բոլոր երանգների) գույն, դուրեկան տտիպու– թյուն։ Հնացման ընդհանուր ժամկետը՝ 2 տարի։ Համամիութենական ու միջազ– գային մրցույթներում շահել է 1 ոսկե մե– դալ։
ՆՈՐԱՇԵՆԻԿ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղա– փանի շրջանում, Աճանան գետի հով– տում, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս–արև– մուտք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է հացահատիկ կի, կերային կուլտուրաների մշակու– թյամբ, բանջարաբուծությամբ։ Ունի ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, հեռախոսակայան, կինո, կենցաղսպա– սարկման տաղավար, բուժկայան։ Գյու– ղում պահպանվել է XVII դ․ եկեղեցի։ Ն․ մտել է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի Բաղք գավառի մեջ։ Նորաշենիկ
ՆՈՐԱՇԻ4ՄՀՅԱՆՆԵՐ, և ն ի–Դ ու ն– յ ա ն ն և ր, հայ իշխանական տոհմ Զեյ– թունում։ Ըստ ավանդության, X–XI դդ․ Կիլիկիա են գաղթել Անիից։ Մինչև XVIII դ․ կեսը կոչվել են Վասիլյաններ։ Տարբեր ժամանակներ եղել են Քեսունի, Բարձր– բերդի, Կապանի, Կանչիի իշխաններ։ XVI դ․ հաստատվել են Զեյթունում։ 1702-ին, Ն–ին թշնամի Ափարտյանների դրդմամբ օսմանյան կառավարությունը նրանց աքսորել է Եգիպտոս։ 1744-ին վե– րադառնալով աքսորից, Ն․ հալածել են Ավւարտյաններին, տիրել նրանց թաղը և այն անվանել «Ենի–Դունյա» («Նոր աշ– խարհ»)։ Ն․ նշանակալից դեր են խաղա– ցել Զեյթունի ազատագրական պայքա– րում (տես Զեյթունի ապստամբություններ /862, /877–78, 1895)։ Ն–ից հայտնի են 1862-ի Զեյթունի հերոսամարտի առաջ– նորդ Աստվածատուրը, 1877–78-ի շարժ– ման առաջնորդ, ապա՝ Զեյթունի քա– ղաքապեւո Պապիկ Իշխանը, 1895-ի ապստամբության ղեկավար Նազարեթը։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ և մինչև Զեյթունից հայերի բռնի տեղահանումը (1921) Ն․ պահպանել են իրենց ղեկավար դերը տեղի հայոց մեջ։
ՆՈՐԱՎԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Սիսիա– նի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հարավ– արևելք։ Դաշտային կուլտուրաների սերմ– նաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ։ Նորավան Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադա– րան, կինո, մսուր–մանկապարտեզ, բուժ– կայան։ Հիմնադրվել է 1928-ին։
ՆՈՐԱՎԱՆՔ, XIII–XIV դդ․ հայկական ճարտարապետական նշանավոր համա– լիր, Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջա– նի Ամաղու գյուղից 3 կմ արևելք, անդըն– դախոր կիրճի հյուսիսակողմի դժվարա– մատչելի դարավանդի վրա։ Ն․ XIII դ․ սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտ– րոնը, Օրբելյան իշխանական տան տոհ–