Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Նորավանք․ 1․ Բուրթել իշխանի երկհարկ դամբարան–եկեղեցու (Ս․ Աստվածածին) 1-ին հարկի շքամուտքը, 2․ Ս․ Կարապետ եկեղեցու (1216–23) խորանը, 3․ Ս․ Կարապետ եկեղե– ցու գավթի արեմտյան ճակատը, հատված, 4․ Ս․ Կարապետ եկեղեցու գավթի արևմտյան ճակատի լուսամուտի բարավորը, 5․ Բուրթել իշխանի երկհարկ դամբարան–եկեղեցու (Ս․ Աստվածածին) արևմտյան ճակատի 2-րդ հարկի շքամուտքի ճակատակալ քարը մական տապանատունը։ Այստեղ XIII դ․ 2-րդ կեսին գործել է ճարտ, Սիրւսնեսը, XIV դ․ 1-ին կեսին՝ նշանավոր մանրա– նկարիչ, քանդակագործ և ճարտ․ Մուէիկը։ Պատմական տեղեկություններ են պահ– պանվել XI–XII դդ․ այստեղ եղած Ս, Կա– րապետ և Ս․ Փակոս եկեղեցիների մասին (չեն պահպանվել)։ Համալիրի պարսպապատ տարածքում են Ս․ Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արմ–ից կից՝ գավիթը, հս–ից՝ Սմբատ իշխանի դամբարանը, հվ–ից1 ուղղանկյուն հատակագծով թաղածածկ ինչ–որ շենք (դեռևս լիովին պեղված չէ)։ Գլխավոր հուշարձանախմբից հվ–արլ․ Բուրթել իշ– խանի երկհարկ դամբարան–եկեղեցին է։ Արմ․ կողմում պահպանվել են նաև աոան– ձին շենքերի մնացորդներ, պարսպապատ տարածքից արլ․՝ կոպտատաշ քարից կա– ռուցված երկու մատուռներ և այլ շենքերի հիմնապատեր։ Համալիրի գլխավոր Ս․ Կարապետ եկեղեցին կառուցել է իշ– խան Լիպարիտ Օրբելյանը 1216–23-ին։ Այն ներքուստ քառաթև, չորս անկյուննե– րում երկհարկ ավանդատներով գմբեթա– վոր կառույց է (գմբեթը կործանվել է 1840-ի երկրաշարժի ժամանակ)։ Հուշարձանն ուշագրավ է ճարտ․ զուսպ ձևերով, ին– տերիերը՝ բեմի ճակատային մասի խա– չազարդ ռելիեֆով։ Միակ մուտքը արմ–ից է և բացվում է դեպի կից գավիթը, որը եղել է Օրբելյան տոհմի և վանքի առաջ– նորդների տապանատունը։ Գավիթը կա– ռուցվել է թերևս եկեղեցու ավարտից ան– միջապես հետո, հետագայում մի քանի անգամ վերակառուցվել։ Նախնական շեն– քից պահպանվել են պատերի ներքևի մասերը (մոտ 3 մ բարձրությամբ), որոնց վրա կան 1232-ի և 1256-ի արձանագրու– թյուններ։ Գավիթը 1261-ին, Սմբատ Օր– բելյանի նախաձեռնությամբ, վերակա– ռուցել է Սիրանես ճարտ․։ Հեռացվել են 4 կենտրոնական գմբեթակիր սյուները, ծածկը Փոխարինվել է որմնասյուներին հենված կենտրոնական ստալակտիտա– վոր գմբեթ ունեցող վրանաձև պարվւակ թաղով։ Հետագայում՝ 1321-ի երկրաշար– ժից կառույցը կրկին վնասվել է։ Վերակա– ռուցվել են ստալակտիտավոր երդիկը և արմ․ պատը, ավելացվել է XIV դ․ բնորոշ, ընդգծված ելուստ ունեցող ստալակտի– տավոր կամարաղեղներով և քանդակա– զարդ ճակատակալ քարով նոր շքամուտք։ Ամենայն հավանականությամբ վերակա– ռուցումն իրականացրել է Մոմիկը, որը նոր էր ավարտել Արենիի եկեղեցին։ Գըլ– խավոր եկեղեցու հս․ պատի երկայնքով ձգվում է Սմբատ իշխանի թաղածածկ դամ– բարանը՝ Ս․ Գրիգոր (կառուցել է ճարտ․ Սիրանեսը 1275-ին)։ Համալիրի տարա– ծական դոմինանտն է Բուրթել իշխանի երկհարկ դամբարան–եկեղեցին՝ Ս․ Աստ– վածածինը։ Կառույցի ուղղանկյուն հատա– կագծով կիսագետնաՓոր առաջին հար– կի դամբարանի վրա բարձրանում է երկ– րորդ հարկի խաչաձև աղոթարանը, դեպի ուր տանում են հիանալի մշակված, պա– տի մեջ ագուցված պահունակային աստի– ճանները։ Չորս անկյուններում ավան– դատներ ունեցող այս հորինվածքը պսակ– ված է եղել սյունազարդ ռոտոնդայով (այժմ կործանված է)։ Հատկապես ուշա– գրավ են հուշարձանի պատկերաքանդակ– ները, որոնք տեղադրված են դամբարա– նային հարկի բարավորի (Աստվածա– մայր, հրեշտակապետներ), երկրորդ հար– կի մուտքի ճակատակալ քարի (Քրիստոս, Պողոս և Պետրոս առաքյալներ) և ռոտոն– դայի սյուների բեկորների (կտիտորա– կան կոմպոզիցիա) վրա։ Եկեղեցու ռո– տոնդայի սյուների քանդակները (կենտ– րոնական սյան վրա պատկերված է Աստ– վածամայրը գահին նստած, ձախ կողմի սյան վրա՝ Բուրթել իշխանը՝ կառույցի մանրակերտը ձեռքին, աջ կողմի սյան վրա՝ նրա որդին՝ Բեշքենը) որոշակի առնչվում են Մոմիկի նախորդ տարիների գործերին (Արենիի և Ն․ գավթի մուտքերի ճակատակալ քարերի բարձրաքանդակ– ները, 1308-ին կերտած խաչքարը)։ Նույնը չի կարելի ասել առաջին և երկրորդ հար– կերի մուտքերի բարավորների քանդակ– ների մասին, որոնք կերտված են այլ վար– պետների կողմից, թերևս Մոմիկի մահից հետո։ Համալիրը շրջաՓակող պարիսպը XVII–XVIII դդ․ գործ է։ Այդ ժամանակ– ներով էլ թվագրվում են ինչպես պարսպա– պատ տարածքի ներսում, այնպես էլ նը– րանից դուրս, արլ․ կողմում եղած կառույց– ների մնացորդները։ Ն–ի մատուռներից մեկի որմածքի մեջ ագուցված խաչքարի արձանագրությունը վկայում է, որ Ն–ում XIII դ․ վերջին քառորդին կառուցված է եղել հյուրատուն։ Համալիրի տարած– քում կան վարպետորեն կերտված բազմա– թիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձ– Նորավանքի (XIII– XIV դդ․) գլխավոր հատակագիծը