Նկարում` Ղ. Ալիշան
ջին գործն է «Շիրակ»–ը (1881), որտեղ Ա., բնավ Հայաստանում եղած չլինելով, հանգամանալից քննության է ենթարկել այդ գավառի պատմությունն ու աշխարհագրությունը։ Այնուհետև իրար են հաջորդել «Սիսուան» (1885), «Այրարատ» (1890) և «Սիսական» (1893) սւշխատությունները, որոնք չհնացող կոթողներ են հայագիտության գանձարանում։ Այդ գործերում Ա. մասնագիտական մանրակրկիտությամբ տեղագրել է Հայաստանի պատմական նահանգների լեռները, գետերը, լճերը, ձորերը, արժեքավոր տեղեկություններ հաղորդել քաղաքներում, շեներում ու գյուղերում եղած մեծ ու փոքր պատմական հուշարձանների մասին։ Նրա տեղագրական երկերում հավաքված են բազմաթիվ մեծարժեք նյութեր հայկական վանքերի, զանազան հուշարձանների վրա եղած արձանագրություններից, ամփոփված են իր նկարագրած տեղավայրերից մինչ այդ հրատարակված բոլոր արձանագրությունները։ Ա. հետևել է ժամանակին լայն տարածում ստացած «աշխարհագրական ուղղությանը», ըստ որի մարդկային հասարակության զարգացման հիմնական ազդակը աշխարհագրական միջավայրն է։ 1881-ին Վենետիկում կայացած աշխարհագրագետների համաշխարհային երրորդ կոնգրեսում Ա. կարդացել է «Հայկական աշխարհագիտություն» թեմայով զեկուցում (իտալերեն, հայ. հրտ. 1881), որտեղ, ի թիվս Հայաստանի աշխարհագրության հետ առնչվող բազում հարցերի, պաշտպանել է այդ տեսությունը։
Ա. կարևոր ներդրում ունի մի շարք հայ պատմիչների գործերի գիտական հրատարակման բնագավառում։ Դրանցից են` Կիրակոս Գանձակեցու «Համառօտ պատմութիւն» (1865), Լաբուբնա ասորի մատենագրի «Թուղթ Աբգարու…» (թրգմ. անգլերենից 1868), Խոսրով Անձևացու «Մեկնութիւն աղօթից պատարագին» (1869), «Սմբատ Գունդստաբլ հայոց և Անսիզք Անտիոքայ» (հայերեն բնագրով և նրա ֆրանսերեն թարգմանությամբ, 1876), «Կամենից, Տարեգիրք հայոց Լեհաստանի և Ռումենիոյ» (1896) երկերը, «Սոփերք հայկականք» մատենաշարի 22 հատորիկները (1853-61)։
Ուշագրավ են Ա–ի «Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն» (1895) աշխատությունը, ուր հեղինակը հավաքել, դասդասել և գիտականորեն բնութագրել է հայկական բնաշխարհի ավելի քան 3400 բույսեր ու ծաղկատեսակներ (150-ից ավելի նկարներով), «Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց»–ը (1895), ուր քննվում են հայկական հեթանոսության ծագումնաբանական ակունքները ևն։
Իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր) Ա. մեծապես նպաստել է հայրենական գիտության զարգացմանը։ Նրա գործերից շատերն այսօր էլ ունեն ճանաչողական արժեք և սկզբնաղբյուրի նշանակություն։
Երկ. Նուագք, հ. 1 –5, Վնտ., 1857–58։ Քաղաքական աշխսւրհսւգրութիւն, Վնտ., 1853։ Նվեր տղայոց, Վնտ., 1866, 1886, 1895։ Նշմարք հայկականք, պր. 1–3, Վնտ., 1870։ Շնորհալի և պարագայ իւր, Վնտ., 1873։ Ընդ եղեւնեաւ, Վնտ., 1874։ Հայ–Վենետ, Վնտ., 1896։ Արշալոյս քրիստոնէութեսւն հայոց, Վնտ., 1901։ Հայապատում, Վնտ., 1901։ Հայաստան, յաոաջ քան զլինելն Հայաստան, Վնտ., 1904։ Աղուանք, «Բազմավեպ», 1970, № 11 – 12։
Գրկ. Երեմյան Ս., Կենսագրություն հ. Ալիշանի, Վնտ., 1902։ Տերտերյան Ա., Ալիշանը և հայրենասիրությունը, նրա «Հայ կլասիկներ» գրքում, Ե., 1944, էջ 5–82։ Սարինյան Ս., Հայկական ռոմանտիզմ, Ե., 1966։ Շտիկյան Ս., Ալիշանի գեղարվեստական ստեղծագործությունը, Ե., 1967։
ԱԼԻՇԹՈՒ, բնակավայր ուրարտական Եթիունե երկրում՝ Սևանա լճի հյուսիս–արևելյան կողմում։ Ենթադրվում է, որ Ա–ից է ծագել Աղստև գետի անունը։ Հիշատակվում է մ. թ. ա. 782-ին, երբ Արգիշտի Ա., գրավելով Կեխունե բնակավայրը, հասել է մինչև Ա. և գերեվարել նրա բնակիչներին։
ԱԼԻՃԱԳՐԱԿ, Արուճագրակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վերին Բասենի արևելյան սահմանագլխին, Երասխի հովտում։ Միջին դարերում կոչվել է Արուճագրակ։ Ֆրանսիացի ճանապարհորդ Տավեռնիեն 1655-ի մարտին ութ օր մնացել է Ա–ում և նկարագրել այն։ 1877–78-ին ունեցել է 560 հայ բնակիչ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ա–ի բնակչության մի մասը զոհվել, իսկ մյուս մասն ապաստանել է Արևելյան Հայաստանում։
ԱԼԻՋԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Մուշ քաղաքից հյուսիս։ 1860-ին ուներ 97, իսկ 1909-ին՝ 80 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Մեծ եղեռնի ժամանակ Ա–ի հայ բնակչության մեծ մասը ոչնչացվեց։
ԱԼԻՋԱՆ, գյուղ նախկին Երևանի նահանգի Սուրմալուի գավառում, այժմյան ՀՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Մարգարա գյուղից մոտ 2 կմ հարավ–արևմուտք, Արաքսի աջ ափին։ 1829–32-ին ուներ 130, 1906-ին՝ 836, իսկ 1911 – 13-ին՝ մոտ 1000 բնակիչ՝ մեծ մասամբ հայեր։ Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: 1920-ին Ա–ի բնակիչների մեծ մասը բնակություն հաստատեց Արաքսի ձախափնյա գյուղերում։
ԱԼԻՍ (Ալյուս), Կզըլ–Իրմակ գետի պատմական անունը։
«ԱԼԻՍ», պաշտոնական տեղեկագիր, հրատարակություն Սեբաստիայի վերաշինաց միության (1926-ից՝ Նոր Սեբաստիայի համագործակցական ընկերության)։ Լույս է տեսել 1920–35-ին, Նյու Յորքում (խմբագիր Մ. Պաճագյան)։ Պարբերականը տպագրել է նյութեր հայ ժողովրդի, մասնավորապես՝ սեբաստահայերի ապրած արհավիրքների մասին, գիտական հոդվածներ, հայ գրողների ստեղծագործություններից ևն։
ԱԼԻՏԵՐԱՑԻԱ (<լատ. ad–դեպի, մոտ + littera - տառ), տես Բաղաձայնույթ։
«ԱԼԻՔ», ՌԿ(Բ)Կ Ալեքսանդրապոլի կազմակերպության օրգանը։ Լույս է տեսել միայն մեկ համար՝ 1920-ի հունվարի 11-ին։ Փակվել է դաշնակցական իշխանոթյունների կողմից։ Ոստիկանությունը ոչնչացրել է այդ համարի բոլոր օրինակները։ Պահպանվել են միայն ժանդարմական գործը թերթի մասին և առաջին էջի լուսանկարը, որը գտնվում է ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ–լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում։
«ԱԼԻՔ», օրաթերթ, սկզբում՝ շաբաթաթերթ, դաշնակցական կուսակցության օրգան։ Լույս է տեսնում 1931-ից, Թեհրանում։ Խբագրել են Հ. Թադևոսյանը, Տ. Պողոսյանը և ուրիշներ։ Ներկայիս խմբագիրն է Պ. Մինասյանը։ Տպագրում է հասարակական–քաղաքական, գրական–գեղարվեստական նյութեր։ Ունի հակասովետական և հակակոմունիստական շեշտված բնույթ։ Թերթը խեղաթյուրում է հայ ժողովրդի վերջին հարյուրամյակի պատմությունը, պատմական փաստերը հարմարեցնում իր կուսակցության շահերին։ Միջազգային քաղաքականության հարցերում պաշտպանում է ռեակցիոն իմպերիալիստական շրջանների դիրքորոշումը։
ԱԼԻՔԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, 1. Էլեկտրական գծերում, գործող լարման և տվյալ կտրվածքով անցնող հոսանքի հարաբերությունը էլեկտրամագնիսական վազող ալիքների տարածման ժամանակ։ Հաճախ Ա. դ. անվանում են բնութագրական դիմադրություն։ Բաշխված պարամետրերով գծերի համար Ա. դ. կարտահայտվի
բանաձևով, որտեղ -ը դիմադրությունն է, –ն՝ հոսակորուստը, -ը՝ ինդուկտիվությունը, -ն՝ գծի երկարության միավորին բաժին ընկնող ունակությունը, իսկ , որտեղ -ը սնող հոսանքի հաճախականությունն է։ Գծում կորուստ չլինելու դեպքում Ա. դ. իրական է և կախված է գծի չափերից, երկրաչափական ձևից (նաև էլեկտրոդների նյութից ու դիէլեկտրիկից)։ Եթե գիծը բեռնավորված է Ա. դ–յանը հավասար դիմադրությամբ, ապա նրանում անդրադարձող ալիքները բացակայում են։ Նման գիծը կոչվում է համաձայնեցված։ Հարթ ալիքի Ա. դ. որոշվում է էլեկտրական և մագնիսական դաշտերի լարվածությունների հարաբերությամբ՝
2. Ձայնագիտության մեջ, վազող հարթ ալիքի ստեղծած ճնշման կամ մեխանիկական լարման և միջավայրի մասնիկների շարժման արագության հարաբերաթյունը՝ , որտեղ -ն միջավայրի խտությունն է, -ն՝ ձայնի արագությունը (տես նաև Ձայնական դիմադրություն)։ 3. Գազադինամիկայում, լրացուցիչ աերոդինամիկ