Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Օգտագործվում են դեֆորմացիայի միջոցով կռվածքներ, դրոշմվածքներ, գլանվածքներ ստանալու համար։ Կրակաամուր Ա. հ. (ձուլման և դեֆորմացվող) կարող են աշխատել բարձր (200°C–ից 300°C) ջերմաստիճաններում (մխոցներ, ինքնաթիռների երեսվածքներ, հրթիռների պատյաններ ևն)։ Ա. հ–ի թերթերի երեսապատումը (մետաղապատումը) մաքուր ալյումինի բարակ շերտով բարձրացնում է նրանց կոռոզիակայունությունը։

ԱԼՅՈՒՄԻՆԻ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ, մետաղական ալյումին ստանալու հանքանյութեր։ Դրանցից գլխավորը բոքսիտն է, որից նախ կորզվում է կիսաֆաբրիկատ՝ կավահող (), ապա վերջինից էլեկտրոլիզի եղանակով ստացվում է մետաղական ալյումին։ Որպես Ա. հ. օգտագործվում են նաև ալունիտը և նեֆելինային սիենիտներն ու նեֆելին–ապատիտային ապարները ( – 20,5–23,3%), ավելի քիչ՝ լեյցիտային լավաները, լաբրադորիտները, անօրթոզիտները, կաոլինը և կավերը, կիանիտային, սիլիմանիտային ու անդալուզիտային թերթաքարերը։ Ա. հ–ի հարուստ շրջաններ կան ՍՍՀՄ–ում (Ուրալ, Ղազախստան, Խիբիններ, Լենինգրադի մարզ), ԱՄՆ–ում, Ճամայկայում, Չինաստանում, Ռումինիայում, Հանգարիայում, Ֆրանսիայում, Իտալիայում։ ՀՍՍՀ–ամ Ա. հ–ի մեծ պաշարներ կան Փամբակի լեռնաշղթայում (տես Թեժսարի նեֆեչինային սիենիտների հանքավայր) և Մեղրիի շրջանում։


ԱԼՅՈՒՄԻՆԻ ՕՔՍԻԴ, , ալյումինի և թթվածնի միացությունը։ Անգույն, կարծր, ջրում անլուծելի բյուրեղային նյութ, խտությունը՝ 3960 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 2050°C։ Լուծվում է թթուներում և ալկալիներամ՝ առաջացնելով ալյումինի աղեր և ալյումինատներ։ Ա. օ. և նրա հիդրատները ամֆոտեր են։ Բնության մեջ Ա. օ. հանդիպում է որպես կորունդ, սուտակ և շափյուղա, որոնք գունավորված են տարբեր մետաղների աղեր պարունակելու պատճառով։ Սակայն Ա. օ–ի հիմնական պարունակողները և ելանյութը բոքսիտներն են։ Արհեստական Ա. օ. կոչվում է ալունդ։ Բարձր մաքրության Ա. օ. է ստացվում Հրազդանի լեոնաքիմիական կոմբինատում։ Կիրառվում է ալյումինի, հրակայուն և էլեկտրամեկուսիչ նյութերի, ադսորբենտների, կատալիզատորների արտադրության համար, օգտագործվում է որպես հղկանյութ, ժամացույցի քար, զարդաքար ևն, ինչպես նաև կավահող անվան տակ՝ ալյումինի արտադրության մեջ։


ԱԼՅՈՒՎԻԱԼ ՆՍՏՎԱԾՔՆԵՐ (<լատ. alluvio – ջրաբերուկ), հոսող ջրերի առաջացրած նստվածքներ, կազմված են գլաքարերից, մանրախճից, ավազից, կավերից, ավազակավերից ևն։ Առաջանում են ապարների հողմահարման, բեկորային նյութի տեղափոխման և նստվածք տալու հետևանքով։ Ա. ն–ին բնորոշ է տարատեսակ, գերազանցապես շեղ շերտայնությունը։ Ա. ն–ում հաճախ հանդիպում են բուսական և կենդանական մնացորդներ։ Ըստ տարածման վայրի և տիպերի, Ա. ն. լինում են՝ հունային, ողողատային, գետաճահճային և դելտային։ Ա. ն–ի հետ են կապված ոսկու, պլատինի, ալմաստի, անագի, սնդիկի ցրոնային տիպի հանքավայրերը, ինչպես նաև տարբեր տեսակի շինանյութերի (մանրախիճ, ավազ, կավ ևն) և տորֆի կուտակները։


ԱԼՅՈՒՐ, հացազգի, լոբազգի և այլ կուլտարաների հատիկներն ու սերմերն աղալուց ստացվող մթերք։ Հացաբույսերի Ա. օգտագործվում է հաց, մակարոնեղեն և հրուշակեղեն պատրաստելու, իսկ հատիկակերային Ա.՝ համակցված կեր ստանալա համար։ Ա. լինում է՝ ցորենի, աշորայի (տարեկան), եգիպտացորենի, գարու, վարսակի, հնդկացորենի, սոյայի։ Որպես սննդամթերք առավել տարածված է ցորենի և աշորայի Ա.։ Ըստ նշանակության, Ա. ստորաբաժանվում է առանձին տեսակների։ Նրա տեսակը բնութագրվում է հատիկի՝ աղալուց հետո Ա–ի մեջ անցած արտաքին մասերի (թաղանթի ու սաղմի) և ալրային միջուկի (էնդոսպերմի) հարաբերակցությամբ։ Հացազգիներից Ա. ստացվում է միանվագ, թեփախառը և տեսակավոր աղացման միջոցով։ Առաջին դեպքում Ա. պարունակում է հատիկի պտղաթաղանթի և սաղմի խառնուրդ։ Երկրորդ դեպքում հատիկն աղում են նրանից պտղաթաղանթն ու սաղմը մասնակիորեն հեռացնելուց հետո։ Տեսակավոր Ա. հիմնականում բաղկացած է ալրային միջուկից։ Ա–ի տարբեր տեսակների որակի որոշման համար կարևորագույն ցուցանիշներն են՝ խոնավությունը, մոխրայնությունը, մասնիկների խոշորությանը, օրգանոլեպտիկ հատկությունները (համը, հոտը, գույնը)։

Ա. արտադրվում է ալրաղացներում, պահվում չոր, հով պահեստներում։ Սկսվել է կիրառվել Ա–ի՝ առանց տարայի պահեստավորման և տեղափոխման եղանակը։ Երկար (մինչև 2 տարի) պահվում է 15%-ից ոչ ավելի խոնավության Ա.։ ՍՍՀՄ–ում ցորենից մշակում են հացաթխման (շարմաղ, բարձր, առաջին և երկրորդ տեսակների, թեփախառը) և մակարոնեղենի Ա. (խոշոր և կիսախոշոր)։ Աշորայից պատրաստում են շարմաղ, թեփահանած և թեփախառը Ա., եգիպտացորենից՝ երեք, մյուս կուլտուրաներից՝ մեկ տեսակի։ 1972-ին ՀՍՍՀ–ում արտադրված Ա–ի 8,9% եղել է բարձր, 41,6%՝ առաջին, 47,7%՝ երկրորդ տեսակի և 1,9%՝ թեփախառը։ Գ. Բաղդասարյան


ԱԼՅՈՒՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքից հյուսիս–արևմուտք, Վանա լճի արևելյան կողմում, արգավանդ սարահարթի վրա։ Հիշատակվում է որպես գյուղ Վասպուրականի Տոսպ գավառում՝ XIII դարից։ XIX դ. վերջերին և XX դ. սկզբներին Ա. Թիմարի շրջանի ամենամեծ բնակավայրն էր և ուներ 400 տուն հայ բնակիչ։ Կային եկեղեցիներ (Ս. Աստվածածին և Ս. Գրիգոր), երկսեռ վարժարան։ Բնակիչները զբաղվում էին այգեգործությամբ, երկրագործությամբ, անասնապահությամբ։ 1895-ին Ա. ենթարկվել է հարձակման, իսկ Մեծ եղեռնի ժամանակ նրա բնակիչների մեծ մասը զոհվել է։ Ողջ մնացած ալյուրցիներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։ Հ. Բարսեղյան


ԱԼՈ… (հուն, άλλος – այլ, ուրիշ), բարդ բառերի բաղկացուցիչ մաս, որը նշանակում է այլ, օտարածին (օրինակ՝ ալոտրոպիա


ԱԼՈԳԻԶՄ (<հան. ά - ժխտական մասնիկ + λαγωμός – բանականություն), ճանաչողաթյան մեջ տրամաբանության դերի ժխտում։ Վկայակոչելով ձևական տրամաբանության միջոցով շարժումը բացատրելու անհնարինությունը՝ Ա–ի պաշտպանները (Ա. Շոպենհաուեր, Ֆ. Նիցշե, Ա. Բերգսոն և ուրիշներ) փորձում են ժխտել մարդկային բանականության հնարավորությունները՝ դրանց հակադրելով ինտուիցիան, բնազդը, հավատը ևն։ Ա. հիմքից մերժվում է ճանաչողության պրոցեսի դիալեկտիկական մեկնաբանությամբ։


ԱԼՈԵ (Aloe), տես Հալվե։


ԱԼՈԽԹՈՆ (<ալո… + հան. χθών – հող), 1. ապարներ և օգտակար հանածոներ, որոնք առաջացել են վերանստվածքային ելանյութից (օրինակ՝ ջրերի բերած բասական մնացորդների կուտակումից աոաջացած հանածո ածուխները)։ 2. Ծալքավոր ստրուկտուրաների մասեր, որոնք վրաշարժված են չխախտված ավտոխթոն ստրուկտուրաների վրա և առաջացնում են տեկտոնական ծածկույթներ։


ԱԼՈԽԹՈՆՆԵՐ, տվյալ վայրում ապրող օրգանիզմներ, որոնք, ի տարբերություն ավտոխթոնների առաջացել են այլ տեղում և ապա տարածվել։ Օրինակ՝ օպոսսումը (պարկավոր առնետը) Հյուսիսային Ամերիկայի համար Ա. է, ներթափանցել է Հարավային Ամերիկայից։ ՀՍՍՀ ֆլորայի համար Ա. է ցրտնենին (luniperus foetidasima), որի հայրենիքը Միջերկրածովյան ավազանի արևելյան երկրներն են։

Նկարում` Ալոճենի։ 1. ճյուղը ծադիկներով։ 2. ճյուղը պտուղներով։ 3. Ծաղկի կտրվածքը։


ԱԼՈՃԵՆԻ, սզնի (Crategus), վարդազգիների ընտանիքի ցեղ։ Տեսակները