Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(1965-ից), Ա. Հ. Մեհրաբյանը (1963-ից), Ռ. Հ. Յոլյանը (1946–55), Հ. Խ. Շահբազյանը (1957-ից), Բ. Ա. Ֆանարջյանը (1960-ից)։ ՍՍՀՄ ԲԳԱ պրեզիդենտները՝ 1944–1946-ին՝ Ն. Ն. Բուրդենկո, 1946–53-ին՝ Ն. Ն. Անիչկով, 1953–60-ին՝ Ա. Ն. Բակուլև, 1960–68-ին՝ Ն. Ն. Բլոխին, 1968-ից՝ Վ. Դ. Տիմակով։

Գրկ. «Вестник АМН СССР» № 9, 1964; Устав АМН СССР, М., 1966.

ԱԿԱԴԵՄԻԱ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՍՍՀՄ, բարձրագույն գիտական հիմնարկություն, որ միավորում է սովետական կերպարվեստի խոշորագույն գործիչներին և իրագործում գեղարվեստի կադրերի կրթության գիտամեթոդական ղեկավարումը։ Ստեղծվել է 1947-ին, ՍՍՀՍ Մինիստրների սովետի 1947-ի օգոստոսի 5-ի որոշմամբ՝ Համաոուսական Գեղարվեստի ակադեմիայի վերակազմումով։ Գտնվում է Մոսկվայում։ Նրա կազմում կա (1-ը հուլիսի 1969) 39 իսկական անդամ, 61 թղթակից–անդամ և 10 պատվավոր անդամ (ընտրվում են արվեստի արտասահմանյան առաջադեմ գործիչներից)։ Կոչված է գործնականում և տեսականորեն օժանդակելու սովետական բազմազգ գեղարվեստական մշակույթի սոցիալիստական ռեալիզմի սկզբունքների զարգացմանը։ Բարձրագույն մարմինն Ընդհանուր ժողովն է։ Նստաշրջանների միջև ընկած ժամանակամիջոցում ակադեմիայի գործունեությունը ղեկավարում է Նախագահությունը՝ պրեզիդենտի գլխավորությամբ։ Ակադեմիան ունի գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի և դեկորատիվ արվեստի բաժանմունքներ։ Ակադեմիայի համակարգում են՝ Կերպարվեստի տեսության ե պատմության գիտա–հետազոտական ինստիտուտը, Վ. Սուրիկովի անվ. գեղարվեստական ինստիտուտը՝ գեղարվեստական միջնակարգ դպրոցով (Մոսկվա), Ի. Ռեպինի անվ. գնղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը՝ գեղարվեստական միջնակարգ դպրոցով, Գիտահետազոտական թանգարանը, Ի. Բրոդսկու թանգարան–բնակարանը (Լենինգրադ), Ի. Ռեպինի «Պենատի» թանգարան–դաստակերտը (Ռեպինո ավան), Գիտական գրադարանը (մոտ 311 հզ. հ.), գիտամատենագիտական արխիվը, արտադրական արհեստանոցներ ե լաբորատորիաներ (Լենինգրադ), ստեղծագործական արվեստանոցներ (Մոսկվա, Լենինգրադ, Կիև)։ Հայ արվեստագետներից Ա. գ. ՍՍՀՍ անդամ են ընտրվել՝ Ս. Ս. Սարյանը (1947–72), Դ. Ա. Նալբանդյանը (1953-ից), Ա. Ս. Սարգսյանը (1958–69), թղթակից–անդամ՝ Հ. Ս. Զարդարյանը (1958-ից), Գ. Ս. Խանջյանը (1962-ից), Ղ. Գ. Չուբարյանը (1970-ից)։ Ակադեմիայի պրեզիդենտները՝ 1947–1957-ին՝ Ա. Մ. Գերասիմով, 1958–62-ին՝ Բ. Վ. Ւոգանսոն, 1962–68-ին՝ Վ. Ա. Սերով, 1968-ից՝ Ն. Վ. Տոմսկի։

Գրկ. Академия художеств СССР. 200 лет. Десятая сессия (юбилейная) М., , 1959.


ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀ, Ադրբեջանական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը։ Հիմնադրվել է 1945-ին, Բաքվում, ՍՍՀՄ ԳԱ ադրբեջանական մասնաճյուղի հիման վրա։ Ակադեմիայի կազմում կան 54 ակադեմիկոս ե 41 թղթակից–անդամ (1970)։ Ունի հասարակագիտական, կենսաբանական, ֆիզիկա–տեխնիկական ե մաթեմատիկական, քիմիական, բժշկական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքներ, 21 ԳՀԻ, աստղաֆիզիկական դիտարան (Շամախի), բուսաբանական այգի, հիմնակազմ գրադարան (1 մլն. գիրք, 1968)։ Ակադեմիան հրատարակում է «Զեկույցներ» (1945-ից), 6 սերիայով «Տեղեկագրեր» (1936-ից), «Ադրբեջանական քիմիական հանդես» (1959-ից) ե գիտական գրականություն։ Հրատարակության է պատրաստում Ադրբեջանական սովետական հանրագիտարանը։

Ադրբ. ՍՍՀ ԳԱ պրեզիդենտները՝ Մ. Մ. Միր–Կասումով (1945–47), Յու. Մամեդալիև (1947–50, 1958–61), Մ. Մ. Ալիև (1950–58), Զ. Ի. Իսմայլով (1961–1967), Ռ. Հ. Իսմայլով (1967–70), Հ. Մ.Աբդուլաև (1970-ից)։

Գրկ. Косумов З. Академия наук Азербаджанской ССР. 20 лет, Баку, 1966.


ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵԼՈՌՈՒՍԱԿԱՆ ՍՍՀ, Բելոռուսական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը։ Հիմնադրվել է 1929-ին, Բելոռուսիայի մշակույթի ինստիտուտի հիման վրա։ Գտնվում է Մինսկում։ Ակադեմիայի կազմում կան մեկ պատվավոր ակադեմիկոս, 59 ակադեմիկոս, 56 թղթակից–անդամ (1970)։ Ունի 5 բաժանմունք (ֆիզիկամաթեմատիկական, ֆիզիկատեխնիկական, քիմիական, կենսաբանական, հասարակական գիտությունների), 20 ԳՀԻ, հիմնակազմ գրադարան (ավելի քան 1300 հզ. կտոր գիրք,. 1968)։ Ակադեմիան հրատարակում է «Տեղեկագիր»՝ յոթ մատենաշարով (բելոռուսերեն և ռուսերեն, 1948-ից), «ԲՍՍՀ ԳԱ զեկույցներ» (1957-ից), «Ինժեներնո–ֆիզիչեսկի ժուռնալ» («Ինժեներա–ֆրզիկական ամսագիր», 1958-ից), Դիֆերենցիալնիյե արավնենիյա» («Դիֆերենցիալ հավասարումներ», 1965-ից), «ժուռնալ պրիկլադնոյ սպեկտրոսկոպիի» («Կիրառական սպեկտրոսկոպիայի ամսագիր», 1964-ից) և գիտական գրականություն։ Հրատարակում է Բելոռուսական սովետական հանրագիտարանը։

Բելոռուսական ՍՍՀ ԳԱ պրեզիդենտները՝ Վ. Իգնատովսկի (1929–31), Պ. Գորին (1931–36), Ի. Սուրտա(1936–37), Կ. Գորև (1938–47), Ա. Ժեբրակ (1947), Ն. Գրաշչենկով (1947–50), Վ. Կուպրևիչ (1952–69), Ն. Բորիսևիչ (1969-ից)։

Գրկ. Купревич В. Ф., Академия наук Белорусской ССР, Минск, 1957. Акаемия наук Белорусской ССР. Очерк истории и деятельности, Минск, 1968 (библ. 234–37)


ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷՍՏՈՆԱԿԱՆ ՍՍՀ, էստոնական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը։ Հիմնադրվել է 1946-ին։ Գտնվում է Տալինում, գիտական հիմնարկների մի մասը՝ Տարտուում։ Ակադեմիայի կազմում կան 21 ակադեմիկոս և 19 թղթակից–անդամ (1970)։ Ակադեմիան ունի 3 բաժանմունք (ֆիզիկամաթեմատիկական ե տեխնիկական գիտությունների, քիմիական, երկրաբանական և կենսաբանական գիտությունների, հասարակական գիտությունների), 10 ԳՀԻ, մի շարք այլ գիտահետազոտական հիմնարկներ, գիտական գրադարան (ավելի քան 1100 հզ. կտոր գիրք, 1968)։ Ակադեմիան հրատարակում է «Տեղեկագիր» 4 մատենաշարով (էստոներեն ե ռուսերեն, 1952-ից), «Սովետական ֆիննաուգրագիտություն» (1965-ից) և այլ ամսագրեր, ինչպես նաև գիտական հիմնարկների և ընկերությունների աշխատություններ։ ԳԱ մասնակցում է էստոնական սովետական հանրագիտարանի պատրաստմանը։ էստոնական ՍՍՀ ԳԱ պրեզիդենտները՝ Հ. Կրուուս (1946–50), Ի. Էյխֆելդ (1950-68), Ա. Վեյմեր (1968-ից)։

Գրկ. Десять лет Академии наук Эстонской ССР (1946–1956), Таллин, 1956; Академия Эстонской ССР в годы 1956 –1964, Таллин, 1965.


ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՍՍՀ, Թուրքմենական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը։ Հիմնադրվել է 1951-ին, ՍՍՀՄ ԳԱ թուրքմենական մասնաճյուղի հիման վրա։ Գտնվում է Աշխաբադում։ Ակադեմիայի կազմում կան 2 պատվավոր ակադեմիկոս, 22 ակադեմիկոս և 21 թղթակից–անդամ (1970)։ Ակադեմիան ունի 3 բաժանմունք (ֆիզիկա–տեխնիկական և քիմիական գիտությունների, կենսաբանական գիտությունների, հասարակական գիտությունների), 10ԳՀԻ, մի շարք այլ գիտահետազոտական հիմնարկներ, կենտրոնական գիտական գրադարան (350 հզ. կտոր գիրք, 1968)։ Ակադեմիան հրատարակում է «Տեղեկագիր» 3 մատենաշարով (1946-ից), «Անապատների յուրացման պրոբլեմները» ամսագիրը (1967-ից) և գիտական այլ գրականություն, տպագրության է պատրաստում Թուրքմենական սովետական հանրագիտարանը։ Թուրքմ. ՍՍՀ ԳԱ պրեզիդենտները՝ Տ. Բերդիև (1951–56), Գ. Զարիև (1956–1959), Շ․ Բատիրով (1959–65), Պ. Ազիմով (1966-ից)։

Գրկ. Академия наук Туркменской ССР (1951–1966), Ашхабад, 1967; Академия наук Туркменской ССР. Справочник, Ашхабад,1966.


ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱՏՎԻԱԿԱՆ ՍՍՀ, Լատվիական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը։ Հիմնադրվել է 1946-ին։ Գտնվում է Ռիգայում։ Ակադեմիայի կազմում կան 21 ակադեմիկոս և 24 թղթակից–անդամ (1970)։ Ունի 3 բաժանմունք (ֆիզիկա–տեխնիկական, քիմիական և կենսաբանական, հասարակական գիտությունների), 12 ԳՀԻ, բուսաբանական այգի, հիմնակազմ գրադարան (2079 հզ. կտոր գիրք, 1968)։ Ակադեմիան հրատարակում է «Տեղեկագիր» (լատիշերեն և ռուսերեն, 1967), չորս համամիութենական ամսագիր. «Ավտոմատիկայի վիչիսլիտելնայա տեխնիկա» («Ավտոմատիկա և հաշվողական տեխնիկա», 1967-ից), «Սագնիտնայա գիդրոդինամիկա» («Մագնիսային հիդրոդինամիկա», 1965-ից), «Սեխանիկա պոլիմերով» («Պոլիմերների մեխանիկա», 1965-ից), «Իփմիյա գետերոցիկլիչեսկիխ սոյեդինենիյ», («Հետերոցիկլային միացությունների քիմիա»,