1965-ից), գիտական գրականություն, Լատվիական ՍՍՀ փոքր հանրագիտարանը։
Լատվիական ՍՍՀ ԳԱ պրեզիդենտները՝ Պ. Լեինշ (1946-51), Յա. Պեյվե (1951–1959), ՍՍՀՄ ԳԱ թղթակից–անդամ Կ. Պլաուդե (1960-ից)։
ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՏՎԱԿԱՆ ՍՍՀ, Լիտվական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը։ Հիմնադրվել է 1941-ին։ Գտնվում է Վիլնյուսում, գիտական հիմնարկների մի մասը՝ Կաունասում։ Ակադեմիայի կազմում կան 17 ակադեմիկոս և 16 թդթակից–անդամ (1970)։ Ակադեմիան ունի 3 բաժանմունք (ֆիզիկա–տեխնիկական և մաթեմատիկական գիտությունների, քիմիա–տեխնոլոգիական և կենսաբանական գիտությունների, հասարակական գիտությունների), 10 ԳՀԻ, մի շարք այլ գիտահետազոտական հիմնարկներ, կենտրոնական գրադարան (1860 հզ. կտոր գիրք, 1968)։ Ակադեմիան հրատարակում է «Աշխատություններ» 3 մատենաշարով (լիտվերեն և ռուսերեն, 1955-ից), գիտական բազմազան գրականություն, Լիտվական սովետական հանրագիտարանը։
Լիտվական ՍՍՀ ԳԱ պրեզիդենտները՝ Վ. Կրևե–Միցկեիչյուս (1941), ՍՍՀՄ ԳԱ թդթակից–անդամ Յու. Մատուլիս (1946-ից)։
Գրկ. Матулис Ю. Ю., Академия наук Литовской ССР, Вильнюс, 1965.
ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԳԻԶԱԿԱՆ ՍՍՀ, Կիրգիզական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը։ Հիմնադրվել է 1954-ին՝ ՍՍՀՄ ԳԱ կիրգիզական մասնաճյուղի հիման վրա։ Գտնվում է Ֆրունզեում։ Ակադեմիայի կազմում կան 1 պատվավոր ակադեմիկոս, 26 ակադեմիկոս, 19 թդթակից–անդամ (1970)։ Ունի 3 բաժանմունք (ֆիզիկա–տեխնիկական և մաթեմատիկական, քիմիա–տեխնոլոգիական և կենսաբանական, հասարակական գիտությունների), 13 ԳՀԻ, բուսաբանական այգի, կենտրոնական գրադարան (568 հզ. կտոր գիրք, 1968)։ Ակադեմիան հրատարակում է «Տեղեկագիր» (1959-ից), գիտության տարբեր բնագավառների վերաբերյալ գիտական աշխատություններ, հրատարակության է պատրաստում Կիրգիզական սովետական հանրագիտարանը։ Կիրգիզական ԱՍՀ ԳԱ պրեզիդենտները՝ Ի. Ախունբաև (1954–60), Կ. Կարակեև. (1960-ից)։
Գրկ. Каракеев К., Развитие науки в советской Киргизии, Фрунзе, 1966.
ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ (ՀՍՍՀ ԳԱ), Հայկական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը միավորում է հանրապետության առավել ականավոր գիտնականներին։ ԳԱ կազմում ընտրվում են նաև այն գիտնականները, որոնք, հանրապետության սահմաններից դուրս աշխատելով հանդերձ, իրենց գիտական գործունեությամբ նպաստում են Սովետական Հայաստանում գիտության զարգացմանը։ ՀՍՍՀ ԳԱ հիմնադրվել է 1943-ի նոյեմբ. 29-ին՝ ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Արմֆան) հիմքի վրա։ Նախագահությունը և գիտահետազոտական հիմնարկների մեծ մասը գտնվում են Երևանում։ Գիտահետազոտական հիմնարկներ ունի նաև Բյուրականում, Լենինականում, Կիրովականում, Աշտարակում, Ղափանում, Սևանում, Գորիսում և այլ վայրերում։ Ակադեմիայի հիմնական խնդիրներն են՝ կազմակերպել բնական և հասարակական գիտությունների կարևորագույն պրոբլեմների հետազոտումը, կատարել հանրապետության տնտեսության ու մշակույթի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող հեռանկարային գիտական ուսումնասիրություններ, բացահայտել տեխնիկական առաջնթացի սկզբունքորեն նոր հնարավորությունները և մշակել դրանք ժողովրդական տնտեսության մեջ օգտագործելու գիտական հանձնարարականներ, ուսումնասիրել և ընդհանրացնել համաշխարհային գիտության նվաճումները և նպաստել դրանց օգտագործմանը արտադրության ու մշակույթի զարգացման ընթացքում։ ԳԱ իրականացնում է Հայկական ՍՍՀ գիտահետազոտական հիմնարկներում և բարձրագույն ուս. հաստատություններում կատարվող հետազոտությունների գիտական ղեկավարությունն ու կոորդինացումը։
ՀՍՍՀ ԳԱ անմիջականորեն ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին։ Նրա գործունեությունը ղեկավարում են ինչպես Հայկական ՍՍՀ Սինիստրների սովետը, այնպես էլ ՍԱՀՄ գիտությունների ակադեմիան։ ԳԱ բոլոր ղեկավար մարմիններն ընտրովի են։ Բարձրագույն ղեկավար մարմինը ակադեմիկոսների և թղթակից–անդամների Ընդհանուր ժողովն է, որը սահմանում է գիտական գործունեության ուղղությունները, լուծում հիմնական կազմակերպչական հարցերը, քննարկում գիտական և գիտա–կազմակերպական բնույթի կարևոր պրոբլեմները, ընտրում ակադեմիայի իսկական անդամներին, պատվավոր անդամներին, թղթակից–անդամներին և արտասահմանյան անդամներին։ Ընդհանուր ժողովն ընտրում է ԳԱ պրեզիդենտին, վիցե–պրեզիդենտներին, գլխավոր գիտնական–քարտուղարին, ԳԱ Նախագահությունը։ ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում ԳԱ գործունեությունը ղեկավարում է Նախագահությունը՝ պրեզիդենտի գլխավորությամբ։
ՀՍՍՀ ԳԱ կազմի մեջ են մտնում իսկական անդամները (ակադեմիկոսները), թղթակից–անդամները և գիտահետազոտական հիմնարկների գիտական աշխատակիցները։ ԳԱ իսկական անդամներ և թղթակից–անդամներ են ընտրվում այն գիտնականները, որոնք գիտությունը հարստացրել են առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող աշխատություններով և հայտնագործություններով։ Պատվավոր անդամ են ընտրվում գիտության մեջ մեծ վաստակ ունեցող ՍՍՀՄ առանձին գիտնականներ։ Արտասահմանյան անդամները ևս պետք է հռչակված լինեն իրենց գիտական հայտնագործություններով։ ՀՍՍՀ ԳԱ ունի 43 իսկական անդամ, 47 թղթակից–անդամ, 4 պատվավոր անդամ, 2 արտասահմանյան անդամ ( 1 մայիսի 1971)։ Գիտահետազոտական հիմնարկներում աշխատում է 1770 գիտական աշխատակից, որից 154 գիտությունների դոկտոր, 802 գիտությունների թեկնածու են (1 հունվ. 1973)։ ԳԱ գործունեության մեջ մեծ տեղ է գրավում գիտական կադրերի պատրաստումը, նրա գիտական հիմնարկներն ունեն ասպիրանտուրա։
ԳԱ իր կազմում ունի բաժանմունքներ, որոնք միավորում են գիտության մեկ կամ մի քանի ճյուղերի գիտահետազոտական հիմնարկները։ Բաժանմունքի վրա է դրված նրա կազմի մեջ մտնող գիտական հիմնարկների և ընդհանրապես հանրապետությունում գիտության տվյալ ճյուղի գծով կատարվող աշխատանքի կազմակերպման պատասխանատվությունը, որի համար և հաշվետու է ակադեմիայի Ընդհանուր ժողովին ու Նախագահությանը։ Բաժանմունքն իր Ընդհանուր ժողովում քննարկում է գիտության զարգացման սկզբունքային հարցերը, պլանավորում գիտական հետազոտությունները, մշակում դրանց արդյունքները տնտեսության և կուլտուրական շինարարության մեջ ներդնելու միջոցառումներ, լսում գիտական զեկուցումներ, ընտրում ԳԱ իսկական անդամի և թղթակից–անդամի թեկնածուներին, որոնք հետագայում հաստատվում են ակադեմիայի Ընդհանուր ժողովի ընտրությամբ։ Բաժանմունքի ղեկավար մարմինը նրա բյուրոն է, որ ընտրվում է երեք տարով։
ՀՍՍՀ ԳԱ բաժանմունքները միավորում են հետևյալ գիտահետազոտական հիմնարկները. ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունք՝ Բյուրականի Լենինի շքանշանակիր աստղա–ֆիզիկական դիտարանը և նրա՝ Աշտարակի մասնաճյուղը, Մաթեմատիկայի ինստ–ը, Հաշվողական կենտրոնը։ Ֆիզիկա–տեխնիկական գիտությունների և մեխանիկայի բաժանմունք՝ մեխանիկայի, ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, ֆիզիկական հետազոտությունների գիտահետազոտական ինստ–ները և Բյուրականի օպտիկա–մեխանիկական լաբորատորիան։ Քիմիական գիտությունների բաժանմունք՝ Ա. Մնջոյանի անվ. Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր նուրբ օրգանական քիմիայի, օրգանական քիմիայի, ընդհանուր և անօրգանական քիմիայի, կենսաքիմիայի, քիմիական ֆիզիկայի գիտահետազոտական ինստ–ները։ Երկրի մասին գիտությունների բաժանմունք՝ երկրաբանական գիտությունների, Լենինականի Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր գեոֆիզիկայի և ինժեներական սեյսմոլոգիայի գիտահետազոտական ինստ–ները։ Կենսաբանական գիտությունների բաժանմունք՝ բուսաբանության, կենսաբանության, մանրէաբանության, Լ. Օր–