Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մությունը՝ առանցք ընդունելով հայերի ազգահավաքման գաղափարը։ Գնահատելով հայ հասարակական ուժերը՝ Ա. ապազգային է համարել հայ խոշոր բուրժուազիային, որը «միշտ խորթ է եղել իր ազգին, անտարբեր նրա հոգսերին»։ Հայության ողնաշարը, ըստ Ա–ի, գյուղացիությունն էր, որը «ազգի ֆիզիկական ուժն է», բայց ոչ հոգևոր։ Ըստ Ա–ի, ազգային կյանքում բացառիկ տեղ էր գրավում հայ բանվորությունը, որն ավելի շուտ էր ըմբռնում հասարակական շահը, արձագանքում հասարակական կոչին և, չնայած փոքրաթիվ լինելուն, հուսալի «հավաքաբան զորությունն է հայության մարմնի մեջ»։

Հակադրվելով ազգերի ինքնորոշման մարքսիստական ծրագրին՝ Ա. պաշտպանում էր «կուլտուր-ազգային ավտոնոմիան» («Ազգային հարցը և դեմոկրատիան» հոդվածաշարը, «Նոր հոսանք», 1913, № 1–2)։ Ճնշված ազգերի ազատագրման նախապայմաններից բացառելով տնտեսական ու տերիտորիալ ազդակները՝ Ա. բացարձակացնում էր ազգային պատկանելիության գիտակցությունը, ժխտում դասակարգային գիտակցության դերը պատմության մեջ։ Ա–ին մտահոգում էր, թե ինչպես անել, որպեսզի «չխզվի հայերի ազգային կապը», «հայ բանվորին հայ բուրժուազիայի և հայ տերտերի հետ միացնող կապը»։ Իր «Ազգային–կուլտուրական ավտոնոմիայի մասին» աշխատության մեջ, պատասխանելով Ա–ին, Ս. Շահումյանը նշել է, որ նման ավտոնոմիան ջլատում է բանվոր դասակարգի ուժերը, թշնամանք սերմանում տարբեր ազգերի աշխատավորների միջև։ Մի այլ տեղում Ա., քննադատելով դաշնակցությանը և նրա գործելակերպը, նշել է, որ, ձգտելով ներդաշնակել ազգայիև և դասակարգային շահերը, դաշնակցությունն իրականում օգնում էր հայ բուրժուազիային և, խափանելով բանվորական շարժումը, «ծանր ոճիր էր գործում մեր Ժողովրդի առաջադիմության խնդրում»։ Նա ընդունել է հայ մարքսիստների ծառայությունը հայ ժողովրդի քաղաքական մտքի արթնացման գործին, որոնք, հակառակ բուրժուա-նացիոնալիստական կուսակցությունների, ջանացել են հայ բանվորությանը մասնակից դարձնել ռուսական հեղափոխական շարժմանը։ Ա. իրեն «մարքսիստ» համարելով հանդերձ, չըմբռնեց ազգերի ինքնորոշման, սոցիալիզմի մարքս–լենինյան սկզբունքները։

Գրկ. Շահումյան Ս., Ազգային–կուլտուրական ավտոնոմիայի մասին, Երկ., հ. 2, Ե., 1957։ Ա. Ադոյան

ԱՆԱՆՈՒՆ ԶՐՈՒՑԱԳԻՐ, անսկիզբ ու անավարտ մի պատմության հեղինակի պայմանական անունը։ Ապրել է X դ.։ Ա. Զ–ի Պատմությունը գտնվել է 1921-ին, էջմիածնի ձեռագրերում (այժմ՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի № 5974 ձեռ.)։ Ընդգրկում է արաբ. տիրապետության և Բագրատունիների թագավորության շրջանի բանահյուսական պատումների շարք՝ գրված ժողովրդական կենսախինդ աշխարհընկալմամբ և գեղջկական լեզվով։ Գրիգոր-Դերեն Արծրունի իշխանի մասին զրույցներում ծաղրված է կուսա– կրոնությունը։ Պատումներում որոշակի զգացվում է աշխարհականացման զվարթ շունչը։ Ա. Զ–ի Պատմությունը վերագրվել է նաև Հովհննես Դրասխանակերտցու Պատմության մեջ հիշատակված Շապուհ Բագրատունուն, հրատարակվել նրա անունով («Պատմութիւն Շապուհ Բագրատունւոյ», ի լույս ածին Գ. Տեր–Մկրտչյան և Մեսրոպ եպիսկոպոս, Էջմիածին, 1921)։ Այդ տեսակետը հերքվել է։

Գրկ. Աբեղյան Մ., Հայոց հին գրականության պատմություն, գիրք 1, Ե., 1944, էջ 463–73։ Ավդալբեգյան Թ., Հայագիտական հետազոտություններ, Ե., 1969, էջ 178–92։ История Анонимного повествователя псевдошапух Багратугни, 1971 (ռուս. և հայ. բնագիրը)։ Մ. Ավդալբեգյան


ԱՆԱՆՈՒՆ ՄԵԿՆԻՉ, հայ քերական, Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստ» աշխատության հայերեն թարգմանության առաջին մեկնիչներից, համարվում է V կամ VII դդ. հեղինակ։ Ն. Ադոնցը Ա. Մ–ին նույնացնում է Մամբրե Վերծանողի, իսկ Հ. Մանանդյանը՝ նրան ժամանակակից Պողոսի հետ։ Ա. Մ–ի մեկնության մեջ արձագանք է գտել անվան և իրի փոխհարաբերության հարցի շուրջը հին աշխարհում տարվող վեճը։ Նրա կարծիքով անվան կապը իրի հետ պայմանական է, և այդ պատճառով մի քանի իրեր կարող են ունենալ միևնույն անունը։ Ա. Մ. տարբերում է «անուն» բառի լայն և նեղ առումներ. լայն առումով անունը «նշանակիչ» է, և բայն էլ, որպես «նշանակիչ», նույնպես անուն է. նեղ առումով անունը խոսքի մաս է, որ առաջին հերթին հակադրվում է բային։ Անվան ձևաբանական առանձնահատկությունները քննելով՝ Ա. Մ. տարբերում է երկու տիպի հոլովում՝ բաղաձայնահանգ (առն–առին, վագր–վագեր) և ձայնավորահանգ (Դաւիթ–Դաւթի)։ Հայ բարբառների գոյության և նրանց հնչյունական տարբերությունների մասին արժեքավոր վկայություն տալով՝ գտնում է, որ «խոսքի տեսակներում» (բարբառներում) մեկ հնչյունի փոխարեն օրինաչափ կերպով կարող է հանդես գալ մի ուրիշ հնչյուն, ինչպես՝ բազուկ–պազուկ–փազուկ։

Գրկ. Ջահուկյան Գ., Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում (5– 15-րդ դդ.), Ե., 1954։ Адонц Н., Дионисий Фракийский и армянские толкователи, П., 1915. Գ. Ջահուկյան


ԱՆԱՆՈՒՆՆԵՐ, տարբեր բնույթի երկեր, որոնց հեղինակների անունները զանազան պատճառներով մոռացվել են։ Հայ գեղարվեստական գրականության մեջ առկա են չափածո և արձակ բազմաթիվ Ա.։ Դեռևս VII դ., շարականային կանոններ ստեղծելու նպատակով կրճատվել, միախառնվել և անվանազրկվել են հայտնի հեղինակների հոգևոր բանաստեղծությունները, որոնք ամփոփվել են «Շարակնոց»–ներում։ Ա. են «Պատմութիւն Ֆարման մանկանն և աղջկանն» (XIII–XIV դդ., հրտ. 1957) պոեմը, միջնադարյան բազմաթիվ տաղեր, մեղեդիներ, հայրեններ, կաֆաներ, հանելուկներ ևն։ Պահպանվել են նաև անանուն զրույցներ, առակներ, պատմվածքներ, վիպակներ, ճառեր, հրաշապատումներ, վարք ու վկայաբանություններ ևն։ Ա–ի մի խումբ էլ թյուրիմացաբար վերագրվել է որևէ հեղինակի. օր. Շապուհ Բագրատունուն վերագրված «Պատմություն»-ը (տես Անանուն Զրուցագիր)։ Բազմաթիվ են նաև թարգմանական ծագում ունեցող Ա. («Պատմութիւն Փահլուլ թագաւորին», «Պատմութիւն պղևձե քաղաքին», «Յաղագս արարչութեան» երկերը ևն)։ Կան նաև անանուն ժամանակագրություններ։ Մասնագիտական որոնումները աստիճանաբար ի հայտ են բերում Ա–ի հեղինակներին և թարգմանիչներին։ Ա. Մնացականյան


ԱՆԱՆՈՒՐԻ, XVI–XVII դդ. ճարտարապետական համակառույց Վրացական ՍՍՀ–ում, Ռազմավիրական ճանապարհի վրա, համանուն գյուղում, Թբիլիսիից 64 կմ հյուսիս–արևելք։ VII–X դդ. եղել է Արագվիի վրաց Էրիսթավի իշխանների նստավայրը։ Վերին բերդը ամրացված է Անանուրիի համակառույցի ընդհանուր տեսքը։ XVI–XVII դդ.։ բազմահարկ աշտարակներով։ Պահպանվել են գմբեթավոր փոքր (1660-ական թթ.) և մեծ (1689) եկեղեցիները (վերջինիս կառուցմանը մասնակցել են հայ վարպետներ. հայտնի է Գրիգորի անունը), զանգակատունը և խևսուրական աշտարակը։ Միջին դարերում Ա–ում բևակվել են հայեր, որոնք 1770-ի վիճակագրությամբ կազմել են 100 ծուխ։ Բերդին կից է հայկ. եկեղեցին (XIX դ.)՝ հովանոցաձև գմբեթածածկով։


ԱՆԱՇԱ (թուրք. Անահշա–Ալընգաշ, Դյոլոկ–կալե, Կոջա–կալե), ամրոց Լեռնային Կիլիկիայում, Պոդանդոն գյուղաքաղաքից 5 կմ հարավ–արևելք, Հաճընդաղ լեռան վրա, Ցախուտ գետի և Գուգլակի լեռնանցքի միջև։ Կառուցված է եղել երեք կհղմից անտառապատ գագաթի վրա, հավանաբար IX դ., բյուզանդացիների կողմից։ Հետագայում եղել է Կիլիկիայի Հայկական թագավորության հզոր ամրոցներից մեկը։ XIX դ. կանգուն էին արմ. և հս. պարիսպներն իրենց աշտարակներով։ Ներկայումս ամրոցը կիսավեր է, պահպանվել են կեևցաղային և բնակելի շինությունևերի հետքեր։ Ջուրն ամրոց է բերվել կավե փողրակներով։

Ա–ի ստորոտին եղել է բերդավանը, հետագայում՝ գյուղ, որտեղ մինչև Մեծ եղեռնը, թուրքերից բացի ապրում էին նաև հայեր։

Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885։