ԱՍՍԱՄ 573
կլինիկական, ախտանատոմիական տվյալներով և լաբորատոր հետազոտության արդյունքներով: Բուժումը չի մշակված: Ախտականխիչ միջոցառումներ են՝ պաշտպանել ձվերը բորբոսասնկերից, կենդանիներին չկերակրել բորբոսասնկերով վարակված, փտած կերով, հաճախակի ախտահանել գույքը և թռչնանոցները:
ԱՍՊԻԴՆԵՐ (<հուն. άσπίς, άσπίδοε – թունավոր օձ բառի սեռական հոլովը), թունավոր իժեր (Flapidae), թունավոր օձերի ընտանիք: Նման են լորտուներին, որոնցից տարբերվում են վերին ծնոտի առջևի մասում թունավոր ատամների առկայությամբ: Հայտնի է 41 ցեղ (181 տեսակ): Տարածված են Ավստրալիայում, Հարավային Ասիայում, Աֆրիկայում, Ամերիկայում: Ապրում են գետնի, հազվադեպ՝ ծառերի վրա: Սնվում են գորտերով, սողուններով, մկնակերպ կրծողներով, թռչուններով և այլն: Առավել հայտնի ցեղերն են կրայտերը (13 տեսակ), տարածված Հարավ–Արևելյան Ասիայում, կոբրաները Աֆրիկայում և Հարավային Ասիայում (1 տեսակ՝ Թուրքմենիայում), կորալյան ասպիդներ (մոտ 40 տեսակ՝ Ամերիկայի արևադարձային և մերձարևադարձայիև շրջաններում)։
ԱՍՊԻՍԱԿ, Ապսակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառում: 20-րդ դ. սկզբին ուներ մոտ 80 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում Էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ: Գյուղում կար եկեղեցի (Սուրբ Ստեփանոս) և վարժարան: Ասպիսակն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Բնակիչների մի մասը զոհվել է, իսկ մյուս մասն ապաստանել է Արևելյաև Հայաստանում:
ԱՍՊԻՍԱԿԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ, գործել է 13–14-րդ դդ., Քաջբերունիք գավառի Ասպիսակ գյուղի մերձակա Սուրբ Աստվածածին վանքում (հյուսիսային կողմից Վանա լիճը թափվող Վրհոնից գետի ափին): Հիմնադրել է Քաջբերունիքի տեսուչ Տեր Աբրահամը, անեցի մեծահարուստ Ավետենց Սահմադինի նվիրատվությամբ 1256–1265 թթ.-ին վանքը վերակառուցելուց հետո: Գրչության այդ կենտրոնից մեզ հասած առաջին ձեռագիրն ընդօրինակվել է 1281 թ.-ին, Հովսեփի ձեռքով (Բրիտանական թանգարան, ձեռ. № 2670): Երևաևի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռ. № 193) պահվում է նույն գրչի 1299 թ.-ին արտագրած Աստվածաշունչը: Նշանավոր գրիչներից էր Ղազարը, որը նաև ծաղկող էր: Գրչության արվեստն այդտեղ առավել զարգացման է հասել 14-րդ դ. սկգբին, երբ վանքի առաջնորդ է կարգվել Գլաձորի համալսարանն ավարտած Ստեփանոսը: Նրա օրոք էլ վանքի մատենադարանը հարստացել է հին գրքերի ընդօրինակություններով:
ԱՍՊԻՐԱԿ (Spiraea), վարդազգիների ընտանիքի թփեր: Ցողունները կլոր են, տերևները՝ պարզ, ամբողջաեզր կամ ատամնավոր: Ծաղիկները երկսեռ են, սպիտակ, վարդագույն, կարմիր, հավաքված ծաղկաբույլերում: Պտուղը՝ չոր տերևապտուղ: Սերմերը մանր են, թևավոր: Ասպիրակի որոշ տեսակներ դեկորատիվ են, օգտագործվում են տնկովի ցանկապատերի, ծառատունկերի համար: Հայտնի է մոտ 100 տեսակ՝ տարածված Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում, ՀՍՍՀ–ում 2 տեսակ՝ աղեղնաեզր ասպրակ (s. crenata) և արևքուրիկատերև ասպրակ (s. hypericifolia): Ասպրակը բազմանում է սերմերով, կտրոններով և այլն:
ԱՍՊԻՐԱՆՏ (<լատ. aspirans – որևէ բանի ձգտող), անձ, որը սովետական գիտահետազոտական հիմնարկի կամ բուհի ասպիրանտուրայում պատրաստվում է մանկավարժական կամ գիտական աշխատանքի՝ դիսերտացիայի պաշտպանության՝ գիտությունների թեկնածուի աստիճան հայցելու համար:
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ, բուհերի և գիտահետազոտական հիմնարկների համար գիտական և մանկավարժական կադրեր պատրաստելու հիմնական ձև ՍՍՀՄ–ում: Կազմակերպվել է 1925 թ.-ին: Ասպիրանտներ պատրաստվում են արտադրությունից կտրված՝ ստացիոնար և արտադրությունից չկտրված՝ հեռակա: Ասպիրանտուրա կարող են ընդունվել 45-ից ոչ բարձր տարիք ունեցող անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և հատուկ ընդունակություններ են ցուցաբերել գիտական և մանկավարժական աշխատանքի նկատմամբ: Ասպիրանտների պատրաստման ժամկետը, որպես կանոն, երեք տարի է (հեռակա ասպիրանտուրայում՝ 4 տարի): Այդ տարիներին ասպիրանտը հանձնում է թեկնածուակաև քննություններ և գրում դիսերտացիոն աշխատանք, որը որպես մենագրություն կամ առանձին հոդվածների ձևով գիտական հանդեսներում հրատարակվելուց հետո ներկայացվում է պաշտպանության՝ գիտությունևերի թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար: ՀՍՍՀ–ում ասպիրանտուրան ստեղծվել է 1928 թ.-ի սեպտեմբերին, Երևանի պետական համալսարանում: 1928-1929 թթ. ուսումնական տարում ունեցել է 8 տեղ, որից 5-ը՝ մանկավարժական, 2-ը՝ գյուղատնտեսական և մեկը բժշկակաև ֆակուլտետներում: Հետագայում ասպիրանտուրան ստեղծվեց բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական հիմնարկների մեծ մասում՝ Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստիտուտում (1933 թ.), Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում (1938 թ.), Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում (1938 թ.), ՀՍՍՀ ԳԱ–ում (1943 թ.) և այլն:
Գիտության զարգացման և գիտական կադրերի աճին զուգընթաց Հայկական ՍՍՀ–ում տարեցտարի ավելացել է ասպիրանտների թիվը: Տես աղյուսակը:
Ասպիրանտների թիվը | |||
Տարի | Ընդամենը | Այդ թվում | |
բարձրագույն ուս. հաստատություններում |
գիտահետազոտական հիմնարկներում |
||
1928 | 8 | 8 | – |
1940 | 142 | 110 | 32 |
1950 | 297 | 257 | 40 |
1960 | 364 | 158 | 206 |
1970 | 1180 | 595 | 585 |
1972 | 1161 | 562 | 599 |
ԱՍՊԻՐԱՏՈՐ (<լատ. aspiro - այստեղ՝ արտաշնչում եմ), 1. տեխնիկայում, սարք՝ ներծծմամբ գազերից նմուշ վերցնելու համար: Օգտագործվում է վառարանային, կոքսային, գեներատորային, դոմնային և այլ գազերի քիմիական բաղադրությունները, ինչպես նաև փոշու խոնավությունը որոշելու նպատակով: 2. Բժշկության մեջ, սարք՝ վերքերից, օրգանիզմի փակ և բաց խոռոչներից, ինչպես նաև մի շարք փափուկ ուռուցքներից հեղուկների արտածծման համար՝ բուժման և ախտորոշման նպատակով:
ԱՍՊԻՐԱՑԻԱ (<լատ. aspiratio – ներշնչում). 1. տարբեր գործիքներով, սարքերով մարմնի կամ օրգանի (թոքամիզ, հոդ) խոռոչում կուտակված հեղուկի (թարախ, արտաքիրտ) կամ օդի արտածծումը: 2. Ներշնչելիս շնչառական ուղիների մեջ սննդի մնացորդներ, արյուն, ատամի պրոթեզներ և այլ օտար մարմինների ընկնելը: 3. Փոշոտված օդի արտածծումն արտադրամասերից՝ փոշու տարածումը կանխելու և օդափոխիչով հեռացվող օդի ծավալը փոքրացնելու նպատակով:
ԱՍՊԻՐԻՆ, ացետիլսալիցիլային թթու, ջերմությունն իջեցնող, ցավը հանգստացնող և հակաբորբոքային դեղանյութ: Օգտագործվում է նյարդացավերի, անգարի, տենդային հիվանդությունների և ռևմատիզմի ժամանակ: Ասպիրինը մտնում է պատրաստի համակցված հաբերի (ասֆեն, ասկոֆեն, նովոցեֆալգին և ցիտրամոն) կազմության մեջ:
ԱՍՊՆՋԵՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկանի գավառում, լեռնային վայրում: 1909 թ.-ին ուներ 50 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, մասամբ՝ որսորդությամբ: Գյուղում կար եկեղեցի և նախակրթական վարժարան: Ասպնջերի բնակչությունը տեղահան է եղել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:
ԱՍՊՈՒՐԱԿԵՍ ՄԱՆԱՍԿԵՐՏՑԻ (ծննդյան թ. անհայտ – 386 թ.), Հայոց կաթողիկոս 381 թ.-ից: Հաջորդել է Զավեն Ա Մանազկերտցուն: Իր նախնիների՝ Աղբիանոսյանների նման համակերպողական դիրք է գրավել Պարսկաստանի հանդեպ, ընդդիմացել բյուզանդական խարդավանքներին: Չի հանդուրժել նույնիսկ բյուզանդամոլ Արշակ Գ թագավորին: Համագործակցելով Հայաստանի մեծագույն մասի վրա թագավորող Խոսրով Դ–ի հետ՝ աշխատել է քաղաքական կյանքից մեկուսացնել Արշակ Գ–ին: Ասպուրակես Մանազկերտցու ջանքերի շնորհիվ Հայաստանի՝ բյուզանդական ազդեցության ներքո գտնվող մասում նոր հոգևոր առաջնորդ չի նշանակվել: Հայաստանի պարսկական մասում գտնվող Հայրապետական աթոռը պահպանել է իր համահայկական նշանակությունը:
Գրականություն՝ Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, մաս 1, Բեյրութ, 1959 թ.:
ԱՍՍԱՄ, նահանգ Հնդկաստանի հյուսիս–արևելքում: Տարածքը 200,0 հզ. կմ2 է, բն. 15 մլն. (1969 թ.), ասսամցիներ, բենգալացիներ և այլն: Կենտրոնը՝ Շիլոնգ: Գրավում է Բրահմապուտրա և Աուրմա գետահովիտները, Արևելյաև Հիմալայների հարավային լանջերը (2500–4500 մ), Ասսամի լեռնաշղթան (մինչև 3826 մ) և Շիլոնգ սարավանդը (1961 մ):