ղստանյան ճյուղի խումբ, ընդգրկում է ավարերենը, անդիական (անդիերեն, բոտլիխերեն, գոդոբերիներեն, ճամալիներեն, բագվալիներեն, տինդիներեն, կարատիներեն, ախվախերեն) և դիդոյական [դիդոյերեն (ցեզերեն), խվարշիներեն, գունուխերեն, բեժիտիներեն, գունզեբերեն] լեզուները, որոնք ծագումնաբանորեն ազգակից են և ունեն հնչյունաբանական, ձևաբանական, բառապաշարային որոշակի ընդհանրություններ։ Գիր ունի միայն ավարերենը, որը գրական լեզու է նաև անդի–դիդոյական ժողովուրդների համար։ Տես նաև Դաղստանյան լեզուներ։
Գրկ. Языки народов СССР, т. 4, Иберийско-кавквзские языки, М., 1967.
ԱՎԱՐԵՐԵՆ, ավարների լեզուն, որով խոսում է 385 հզ. մարդ (1970) Դաղստանի ԻՍՍՀ–ում, մասամբ՝ նաև Ադրբեջանական ՍՍՀ–ում և Հյուսիսային Օսեթական ԻՍՍՀ–ում։ Պատկանում է իբերո–կովկասյան լեզվաընտանիքի դաղստանյան ճյուղին՝ շատ մերձակից լեզուների հետ կազմելով ավար–անդի–դիդոյական լեզուների խումբը։ Ունի մի շարք բարբառներ, որոնք բաժանվում են երկու մասի, հարավային (զաքաթալյան, անցուխյան, ղարախյան, գիդյան, անդալալյան, կախիբյան, խառն բատլուխյան) և հյուսիսային (արևելյան, խունզախյան, սալատավյան), որը և հիմք է ծառայել Ա. գրական լեզվի համար։ XIX դ. երկրորդ կեսից մինչև 1928 օգտագործվել է արաբական, 1928–38-ի ընթացքում՝ լատինական, սւյնուհեսւև՝ ռուսական այբուբենը։ Ա. հատկանշվում է բաղաձայնների բարդ համակարգով, տեղի (ներգոյական) հոլովների առատությամբ, բառապաշարի երկու (բուն ավարական և փոխառյալ) շերտերով։ Ա. է ստեղծագործում սովետական նշանավոր գրող Ռ. Համզատովը։
Գրկ. Языки народов СССР, т. 4, Иберийско-кавквзские языки, М., 1967.
ԱՎԱՐՆԵՐ (ինքնանվանումը՝ մահարուլալ, ժողովուրդ, որը բնակվում է լեռնային Դաղստանի արևմտյան մասում և մասամբ Ադրբեջանական ՍՍՀ–ում։ Ա–ի թիվը 396 հզ. է (1970)։ Լեզուն ավարերենն է։ Զբաղվում են արոտավայրային անասնապահությամբ (ոչխարների և խոշոր եղջերավոր անասունների բուծում), հովիտներում ապրողները՝ այգեգործությամբ և դաշտավարությամբ։ Հռչակված է տնայնագործությունը՝ ազնիվ մետաղների նրբակերտ փորագրությունը, պղնձե իրերի պատրաստումը։ Ունեն հարուստ բանահյուսություն։ Հավատացյալ Ա. մահմեդական–սունիներ են։
ԱՎԱՐՆԵՐ, քոչվորական ցեղեր։ Ա–ի ծագման հարցը վիճելի է։ Հոներից հետո, մինչև VI դ., նրանք թափառում էին Դոնի և Ազովի ափերին։ Ապա, արևելքից եկած ցեղերի ճնշման տակ, անցան մերձդանուբյան շրջանները և 558-ին իրենց ծառայությունն առաջարկեցին Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս I։ Վերջինս Ա–ի հրոսախմբերին հանեց բուլղարների և ստորին դանուբյան սլավոնների դեմ, որոնք ներխուժում էին կայսրության հս–արլ. սահմանները։ Ա. հաղթեցին նրանց և 560-ական թթ. Պանոնիայում հիմնեցին մի հզոր թագավորություն՝ Ավարական խականաթը (կահանաթը), որի սահմանները երբեմն ձգվում էին Դանուբից մինչև Ալպերը։ Ռազմակայաններում ամրացած Ա–ի միակ եկամտամիջոցը հափշտակողական պատերազմներն էին։ Նրանք ավերիչ արշավանքներ էին կատարում Բյուզանդիայի (581), ֆրանկների թագավորության (571, 596), Լոմբարդիայի (610) և այլ երկրների վրա։ 619-ին Ա. նույնիսկ պաշարեցին Կոստանդնուպոլիսը։ Ավարական խականաթը քայքայվեց իր հիմնադիր Բայան խանի մահից (630) հետո։ Սակայն մինչև VIII դ. վերջերը Ա. պատուհաս էին հարևան ժողովուրդևերի համար։ Ա–ին կարողացավ հնազանդեցնել ֆրանկների թագավոր Կարլոս Սեծը։ Նրա որդի Պիպին Կարճահասակը 796-ին ոչնչացրեց Ա–ի ռազմակայանները։ Ա–ի մնացորդները ձուլվեցին հարևան ժողովուրդներին և 827-ից հետո սւյյևս չեև հիշվում պատմության մեջ։
(նկ․) Հ. Հ. Ավգերյան։
ԱՎԳԵՐՅԱՆ Հարություն Հայրապետի (1774–1854), հայ լեզվաբան, բառարանագիր, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Ծնվել է հունիսին, Անկյուրայում։ 1786-ին գնացել է Ս. Ղազար կղզի, գրեթե ամբողջ կյանքն անցկացրել այնտեղ։ Եղել է Ջ. Բայրոնի հայերենի ուսուցիչը։ Տիրապետել է հունարենին, լատիներենին, եբրայերենին, իտալերենին, ֆրանսերենին, անգլերենին, հունգարերենին, գերմաներենին և թուրքերենին։ Ա–ի լեզվագիտական կարողությունները լիարժեք կերպով դրսևորվել են բառարանագրության բնագավառում։ Նա կազմել է ֆրանսերեն–հայերեն («Բառարան համառօտ ի գաղղիականէ ի հայ», 1812), հայերեն–ֆրանսերեն–թուրքերեն («Բառգիրք ի գաղղիականէ ի հայ և ի տաճիկ բարբառս», 1840), անգլերեն–հայերեն («Բառարան անգղիերէն և հայերէն», 1821), հայերեն–անգլերեն («Բառարան հայերէն և անգղիական», 1825) բառարանները, ձգտել հայերին հաղորդակից դարձնել Եվրոպայում գիտության նվաճումներին, օտարներին սովորեցնել հայերեն։ Լեզվաբանական տեսակետից Ա–ի ամենաարժեքավոր գործը «Բացատրութիւն չափուց և կշռոց նախնեաց, առաջնորդութեամբ Եպիփանու, Խորենացւոյ և Շիրակացւոյ» (1821) աշխատությունն է, ուր ամփոփելով Եպիփանես Կիպրացու (IV դ.), Մովսես Խորենացու և Անանիա Շիրակացու աշխատանքները, պարզել է, որ Շիրակացին օգտվել է առաջին երկուսից, տվել է նախնիների չափերի ու կշիռների բացատրությունը։ Ժամանակի չափ ու կշռի միավորների ֆրանսերեն անվանումները տրված են հայերեն, իսկ հայերենները՝ թուրքերեն համարժեքներով։ Աշխատության մեջ ստուգաբանված են պարսկերենից, հունարենից և այլ լեզուներից փոխառված 124 բառ։ Ա., Ջ. Բայրոնի հետ, կազմել և հրատարակել է անգլերեն–հայերեն (1817), հայերեն–անգլերեն (1819) քերականության ձեռնարկներ։ Հայտնի է եղել նաև որպես հմուտ թարգմանիչ. առաջին անգամ հայերենի (գրաբար) է թարգմանել Ջ. Միլտոնի «Դրախտ կորուսեալ»–ը (1824), իտալերեն՝ Ներսես Լամբրոնացու «Ատենաբանութիւն»–ը (1812), Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»–ը (1823) ևն։ Ձեռագիր վիճակում թողել է գերմաներեն–հայերեն և հունարեն–հայերեն բառարաններ։ Մահացել է նոյեմբ. 24-ին, Վենետիկում։
Երկ. Համառօտ նկարագիր Մխիթարեան միաբանութեան, Վնտ., 1819։ Դաւանութիւն եկեղեցւոյն Հայաստանեայց, Վնտ., 1845։
Գրկ. Հանգիստ հավիտենից տյառն հ. Հարություն Ավգեր վարդապետի Մխիթարյան ուխտեն, «Բազմավեպ», 1854, № Տ23։ Մխիթարյան հոբելյան, Վնտ., 1901, էջ 108–13։ Աղայան Է., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1, Ե., 1958, էջ 139-42։
ԱՎԳԵՐՅԱՆ Մկրտիչ Հայրապետի (1762–1854), հայ լեզվաբան, բառարանագիր, աստվածաբան, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Ծնվել է նոյեմբ. 11-ին, Անկյուրայում։ 1774-ին մտել է վանք, դարձել հոգևորական։ Վարել է դասատուի, վերակացուի, ինչպես նաև Կ. Պոլսում՝ քարոզչի պաշտոններ. 30 տարի եղել է Մխիթարյան միաբանության խորհրդական, 20 տարի՝ ընդհանուր աթոռակալ։ Ա. ծավալել է բեղմնավոր գրական գործունեություն, թողել ինքնուրույն ու թարգմանական հարուստ ժառանգություն։ Իբրև աստվածաբան՝ հայտնի է բազմաթիվ երկերով, որոնցից ամենանշանավորը «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց, որք կան ի հին տօնացուցի եկեղեցւոյ Հայաստանեայց» (հ. 1–12, 1810–15) աշխատությունն է, ուր ամփոփել և լուսաբանել է «սրբերի կյանքը», կատարել բանասիրական վերլուծություններ ու ճշգրտումներ։ Առանձին արժեք ունի 12-րդ հատորը («Մնացորդք վարուց սրբոց արտաքոյ տօնացուցին մերոյ, յիշատակելոց ի Յայսմաւուրս կամ ի ճառընտիրս հայոց, որպէս և յունաց և լատինացւոց», 1815), որն այբբենական սկզբունքով կազմված սրբանունների բառարան է և աչքի է ընկնում տոնացույցից դուրս մնացած սրբերին վերաբերող տվյալներով։ Ա–ի գրական ժառանգության պսակը «Նոր բառգիրք հայկազեան լեգուի» կամ ինչպես ընդունված է ասել՝ «Նոր հայկագեան բառարան»–ն է (հ. 1–2, 1836–
(նկ․) Մ. Հ. Ավգերյան։