Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/609

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


1837)։ Ա. կազմել և խմբագրել է բառարանի է–ֆ տառերի բառացանկը և բառահոդվածները, գրել է առաշաբանը՝ «Նախադրունք»–ը, «Հավելված»–ը։ Զգալով ավելի գործնական բառարանի անհրաժեշտություն՝ համառոտել է «Նոր հայկազեան բառարսւն»–ը, կազմել «Առձեռն բառարան հայկազնեան լեզուի» (1846), ուր բառերը ներկայացված են իրենց իմաստային նշանակություններով, քերականական բացատրություններով, շատ անգամ նաև թուրքերեն համարժեքներով։ Ա. հսկայական աշխատանք է կատարել թարգմանության բնագավառում։ Նա լատիներենից գրաբար է թարգմանել լատին եկեղեցու հայրերի և վարդապետների գործեր, հայերենից լատիներեն՝ հայոց եկեղեցու հայրերի երկեր։ Տպագրված թարգմանություններից են Հեթում Պատմիչի «Պատմութիւն թաթարաց»–ը, 1842, Ալեքսանդր Տասսոնի «Ապացոյցք կրօնի և պատասխանատուութիւնք», 1844, Սենեկայի «Ճառք իմաստասիրակսւնք», 1849, Կիկերոնի «Յաղագս պատշաճից», 1845, Գրիգոր Մեծի «Կանոն հովուական», 1846 և այլ հեղինակների գործեր։ Գրաբարից լատիներեն է թարգմանել Փիլոն Եբրայեցու ճառերը և Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն»–ը (մաս 1–2, 1818), որոնց հունարեն բնագրերը կորած են։ «Քրոնիկոն»–ը ամփոփում է հայերեն հին թարգմանության բնագիրը ե հույն մատենագիրների գրվածքներում պահպանված հունարեն հատվածները։ Ա. գրել է կրոնաբարոյախոսական բնույթի չափածո և արձակ երկեր։ Ա–ի որոշ աշխատություններ՝ «Բարի խորհուրդներ» (1809), «Դեղ կենաց, որ է հոգևոր բժշկարան» (1810), գրված են արևմտահայերենով և շատ կարևոր են վերջինիս պատմության ուսումնասիրության համար։ Վախճանվել է մարտի 3-ին, Վենետիկում։

Երկ. Քրիստոնեական վարդապետութիւն ոտանաւորեալ առ հեշտին մտաասթիւն համբակաց, ես առաւել մանկանց դպրատան Լուսաւորչի, Վնտ., 1805։ Աղօթագիրք կարճառօտ, Վնտ., 1832։ Նուեր սիրոյ առ ամենասուրբ կոյսն Մարիամ Աստուածածին, Վնտ., 1854։

Գրկ. Հանգիստ հոր վարդապետի Մխիթարյան Ավգերյան հ. Մկրտչի, «Բազմավեպ», 1854, № 5։ Մխիթարյան հոբելյան, Վնտ., 1901, էջ 101–08։ Գասպարյան Գ., Հայ բառարանագրության պատմություն, Ե., 1968, էջ 121–33։ Ա. Մարգարյան

ԱՎԳԻՏ (<հուն. αύγή – փայլ), միներալ էկիրոքսենների, խմբից. ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է կարճ պրիզմատիկ բյուրեղներ, հաճախ՝ հատիկներ։ Գույնը՝ կանաչից մինչև սև։ Կարծրությունը՝ 5–6, խտությունը՝ 3200–3600 կգ/մ³։ Ա. գլխավոր ապար կազմող միներալն է բազալտում, անդեզիտում, դիաբազում և այլ հիմքային հրային ապարներում։


ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐ, հին հունական դիցաբանության մեջ Հելլադսւյի Ավգիաս արքայի աղբակուտակ հսկայական ախոռները։ Հերակլեսը մեկ օրում մաքրում է դրանք՝ այնտեղ ուղղելով Ալփեոս և Պինոս գետերի ջրերը։ Ա. ա. արտահայտությունը փոխաբերական իմաստով բարձիթողի վիճակ է նշանակում։


ԱՎԳՈՒՍՏԻՆՉԻՉ (Augustinčić) Անտուն (ծն. 1900), հորվաթ քանդակագործ։ Ծնվել է մայիսի 4-ին, Կլանեցում (Հորվաթիա)։ Գեղարվեստի ակադեմիայի (Զագրեբ) պրոֆեսոր։ 1941–45-ին մասնակցել է ազատագրական շարժմանը։ Ա–ի հերոսական մոնումենտալ գործերից են՝ Պ. Կոչիչի հուշարձանը (1929, Բանյա–Լուկա), Սովետական բանակի մոնումենտը (1945–47, Բատինա–Սկելա), Խաղաղության մոնումենտը ՄԱԿ–ի շենքի մոտ (1952–55, Նյու Յորք)։ Ունի նաև դիմաքանդակներ և իրանի քանդակներ։


ԱՎԴԱԼԲԵԳՅԱՆ Թադևոս Հայրապետի (1885–1937), հայ սովետական տնտեսագետ, հայագետ, հրապարակախոս, գրականագետ, պատմաբան և բառարանագետ։ Ծնվել է հոկտեմբերի 3(15)–ին, Իրանի Մակու քաղաքում, դարբնի ընտանիքում։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1907)։ Առաջադիմական հայացքներ պրոպագանդելու համար եղել է քաղաքական վտարանդի Եվրոպայում (1913–1917)։ Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո Երևանի պետական համալսարանում դասավանդել է հայ հասարակական մտքի պատմություն և տնտ. զարգացման պատմություն։ Հեղինակ է արժեքավոր բազմաթիվ հետազոտությունների, որտեղ գիտականորեն մեկնաբանված են տնտեսագիտության, Հայաստանի տնտեսական զարգացման, հայ հասարակական հոսանքների ձևավորման, հայ գրականության և պատմության էական հարցեր։ «Կարլ Մարքսի տնտեսական զարգացման թեորիան» (1925) աշխատության մեջ Ա. այն միտքն է զարգացնում, որ ասիական արտադրաեղանակը նշանավորում է հասարակական ուրույն տնտեսակարգ, և որ արժեքի կատեգորիան հատուկ է ոչ միայն կապիտալիստ., այլև նախակապիտալիստ. հասարակարգերին։ 1928–31-ին հրատարակված իր գրքույկներում Ա. հանգամանորեն ու յուրովի արծարծեց պարզ և ընդլայնված վերարտադրությունների տակավին չլուծված հարցերը՝ միաժամանակ հակադրվելով Ռ. Լյուքսեմբուրգի՝ վերարտադրության մարքսյան տեսության վերանայման փորձերին։

Հայաստանի նյութական կուլտուրայի ու տնտեսական զարգացման պատմությանը նվիրված իր աշխատություններում Ա. նոր լույս է սփռում քննարկվող հարցերի վրա, ինչպիսիք են բահրան ու մյուլքը XIV–XVIII դդ. Հայաստանում, հայ շինականի վարձատրությունը V դ., հայ վիմագրերը։ «Հաս, սակ ու բաժ» (1926) ուսումնասիրությամբ Ա. պարզեց այդ հասկացությունների գիտական որոշակի նշանակությունը։ Ա. գեղագիտական ճիշտ մեկնակետից է վերլուծել Խ. Աբովյանի, Մ. Նալբանդյանի, Ա. Շիրվանզադեի, Մուրացանի, Հ. Թումանյանի, Հ. Հովհաննիսյանի ստեղծագործությունների հասարակական արժեքը։ Պատմագետ Ա. լուրջ ուշադրություն է դարձրել հայ հասարակական գաղափարախոսությունների զարգացման, ազատագրական շարժման և այլ հարցերին։ «Արսեն Թոխմախյան» (1926) գրքույկում Ա. օբյեկտիվորեն բացահայտեց հայ ազատագրական շարժման հասունացած ներհակությունները՝ դրվատելով նրա դեմոկրատական փաղանգի ճիշտ տակտիկան։ Նա նշել է, որ Մ. Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ»–ից են ընձյուղում հայ նոր գրականության ազգայնական երկերը։ Ըստ Ա–ի, այդ գիրքը և Շ. Շահամիրյանի «Որոգայթ փառաց»–ը արտահայտում են Հայաստանում բուրժուա–դեմոկրատական կարգեր հաստատելու ձգտումներ։

Մեծ է Ա–ի դերը հայ բառարանագրության բնագավառում։ Նա «Ռուս–հայերեն նոր բառարան»–ի (հ. 1–2, 1933–35) հեղինակներից է, հեղինակը «Ռուս–հայերեն տնտեսագիտական տերմինների բառարան»–ի (1964), որն ամփոփում է տնտեսագիտությանն ու դրան անմիջապես առնչվող գիտություններին վերաբերող բառերն ու տերմինաբանությունը։ Ա. գերմաներենից թարգմանել է Կ. Մարքսի «Կապիտալ»–ի 1-ին հատորը (հրտ. 1933)։ Մահացել է հունվ. 26-ին։

Երկ. հայագիտական հետազոտություններ, Ե. 1969։ Ա. Ադոյան


ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆ Սուրեն Խաչատուրի (ծն. 1920), հայ սովետ, վիրաբույժ։ Բժշկ. գիտ. դ–ր (1968), պրոֆեսոր (1968), Վիրաբույժների միջազգային ասոցիացիայի իսկական անդամ (1972), ՀՍՍՀ վաստ. բժիշկ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ծնվել է հուլիսի 1-ին, Սուխումում։ 1943-ին ավարտել է Երևանի բժշկական ինստ–ը։ 1963-ից աշխատում է որպես ՍՍՀՄ առողջապահության մինիստրության բժիշկների կատարելագործման Երևանի ինստ–ի ռեկտոր, 1968-ից նաև կրծքի վիրաբուժության ու ցավազրկման ամբիոնի վարիչ։ Ա. ՀՍՍՀ–ում թոքերի վիրաբուժության հիմնադիրն է։ Նրա գիտական աշխատությունները հիմնականում նվիրված են կրծքի խոռոչի օրգանների վիրաբուժությանը (թոքերի թարախային պրոցեսներ, թոքերի էխինոկոկ, բրոնխալայնանք)։


ԱՎԴԱԼՅԱՆ Գուրգեն Միքայելի (ծն. 1929), գյուղատնտեսական արտադրության կազմակերպիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1971)։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ Ծնվել է սեպտեմբերի 13-ին, ՀՍՍՀ Կալինինոյի շրջանի Սարչապետ գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտ. ֆակուլտետը (1962)։ Եղել է Սարատովկա գյուղի կոլտնտեսության վարչության նախագահ (1959–65)։ 1965–73-ին Կալինինոյի սովետական տնտեսության դիրեկտոր, 1973-ից ՀԿԿ Կալինինոյի շրջկոմի առաջին քարտուղարը։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը Ա–ին շնորհվել է գյուղատնտեսական արտադրության զարգացման գործում