Ա–ի ռեալիստական քանդակագործությանը (Ա. Բիգատտի, Խ. Ֆիորավանտի, Է. Սոտո Ավենդանիո) բնորոշ է ազգային մոնումենտալ կերպարների ստեղծման ձգտումը։ 1960-ական թթ. Ա–ում զարգացան ավանգարդիստական նորագույն հոսանքները՝ «պոպ–արտը», «կինետիկ արվեստի» աբստրակտ ձևերը ևն։
XV. Երաժշտությունը
Ժամանակակից Ա. բնակեցնող հնդկացի ցեղերից հատկապես զարգացած և ինքնատիպ երաժշտական մշակույթ ունեին Անդերի ժողովուրդները։ Ա–ի ժողովրդական երաժշտությունը ակունքներով և ոճական բնորոշ գծերով կապված է իսպանական ժողովրդական և մասամբ պրոֆեսիոնալ երաժշտության հետ։ Հատկապես տարածված էր տանգո պարը, որն ունեցավ իր արգենտինական տարբերակը։ Հետագայում Ա–ի կրեոլական ուղղության երաժշտության զարգացմանը նպաստեց է նաև եվրոպական մյուս երկրների արվեստը, հատկապես եվրոպական գործիքների (վեցլար կիթառ ու նրա տարատեսակները, լաուդ ու վիուելա, տավիղ և ջութակ) ներթափանցումը։ Ա–ի ազգային երաժշտական դպրոցը կազմավորվել է XIX դ. վերջին։ Նրա հիմնադիրներից էր Բուենոս Այրեսի կոնսերվատորիայի կազմակերպիչ, առավելապես եվրոպական կողմնորոշման կոմպոզիտոր Ա. Վիլյամսը։ Արգենտինական ժողովրդական երաժշտության յուրահատկություններն արտացոլված են Ա–ի խոշոր կոմպոզիտորներից մեկի՝ Ա. Բերուտտիի «Պամպա» օպերայում (բեմ. 1897)։ Բուենոս Այրեսում գործում են՝ «Կոլոն» օպերային թատրոնը (հիմն. 1908-ին), 2 կոնսերվատորիա, սիմֆոնիկ նվագախումբ։ Կոնսերվատորիաներ կան Կորդովայում և Լա Պլատայում։
XVI. Թատրոնը
1783-ին Բուենոս Այրեսում բացվեց առաջին մշտական թատրոնը։ XX դ. սկզբին ազգային դրամատուրգիայի և թատրոնի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցան դրամատուրգ Ֆ. Սանչեսի՝ բնույթով ռեալիստական ստեղծագործությունները։ Ա–ի թատերական կյանքի կենտրոնը Բուենոս Այրեսն է, ուր գործում են «Էլ Փուեբլո», «Լա Մասկարա», «Ֆրայ Մոչո» «անկախ թատրոնները», Կոմեդիայի ազգային թատրոնը՝ «Արխենտինո», «Օդեոն» և այլ թատրոններ։ Ա–ի հայտնի ռեժիսորներից և դերասաններից են՝ Ա. Բոերոն, Պ. Ասկինին, Մ. Սելան, Օ. Ֆեռինիոն, Բ. Սինհերմանը, Տ. Մերելիոն, Լ. Սանդրինին, Ֆ. Պետրոնեն։ Բուենոս Այրեսում է գտնվում Թատրոնի ուսումնասիրության ազգային ինստ–ը։ Մի քանի համալսարաններում գործում են բեմական արվեստի դասընթացներ։
Կադր «Գաուչոների պատերազմը» ֆիլմից։ 1942։ Ռեժիսոր Լ. Դեմարե։
XVII. Կինոն
Ա–ում առաջին նկարահանումներն սկսվել են 1897-ին։ 1909-ին հիմնվել է «Սոսիեդադ խեներալ սինեմատոգրաֆիկա» կինոֆիրման։ Խ. Ա. Ֆերեյրայի «Մահվան տանգոն» ֆիլմով սկզբնավորվեց Ա–ում սիրված պարի՝ տանգոյի հետ կապված սյուժեներով բազմաթիվ կինոնկարների թողարկումը։ 1930-ական թթ. բեմադրվել են երկրի կյանքի հետ կապված սյաժեներով ֆիլմեր։ Ա–ի խոշորագույն կինոֆիրմաներն են՝ «Արխենտինա սոնո ֆիլմս»–ը, «Բոնթրաքուադրո»-ն։ Բուենոս Այրեսում գործում են Կինոարվեստի և կինոգիտության ակադեմիան (1941-ից), Կինեմատոգրաֆիայի ազգային ինստ. (1959-ից)։ Մար դել Պլատայում կազմակերպվում են միջազգային կինոփառատոներ (1954-ից), Ռիո Օնդոյում՝ ազգային կինոփառատոներ (1958-ից)։ 1960-ական թթ. Ա–ի հանրահայտ կինոդերասաններից են՝ Լ. Սանդրինին, Ա. Ալկոն, Ֆ. Լուպին, Կ. Էստրադան, երաժշտական ֆիլմերի («Սիրո հասակ», «Լաուրայի փեսացուն», «Մեր առաջին հայացքից») գլխավոր դերակատար Լ. Տորրեսը (1972-ի գարնանը այցելել է Երևան, հանդես եկել համերգներով), Լ. Լեբլանկը, Գ. Բորխեսը, Վ. Լագոն, Է. Վայները, Ի. Սարլին։
XVIII. Հայերն Արգենսփնայում
Հայերն Ա. են գաղթել XIX դ. 80-ական թվականներին։ Սակայն հայ համայնքը ձևավորվել ու աճել է առաջին համաշխարհային և, հատկապես, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Արգենտինաբնակ հայերը մեծ մասամբ Կիլիկիայից են (այնթապցիներ, հաճընցիներ, մարաշցիներ ևն), որոնք ապրում են Բուենոս Այրեսում, Սար դել Պլատայում, Ռոսարիոյում, Կորդովայում, Սենդոսայում։ 1972-ին արգենտինահայերի թիվը շուրջ 65 հզ. էր։ Հիմնականում զբաղվում են արհեստներով, առևտրով, մտավորականներ են, ուսանողներ։ Համայնքի կյանքը կազմակերպում և ղեկավարում են բազմաթիվ մշակութային, հայրենակցական, եկեղեցական և այլ միաթյուններ ու կազմակերպություններ։ 1923-ից Բուենոս Այրեսում գործում է Հայ կեդրոնը, որը հայ եկեղեցու վարչական խորհուրդն է (միաժամանակ հայ եկեղեցու Հարավային Ամերիկայի թեմի կենտրոնը) և ղեկավարում է նրան հարող կրթական, երիտասարդական, բարեսիրական, կանանց կազմակերպությունների աշխատանքը։ Մասնաճյուղեր ունի Կորդովայում (Կորդոբա) և Ռոսարիոյում։ Հեղինակավոր կազմակերպություններից է Արգենտինահայ մշակութային միությունը (կանանց և երիտասարդական հանձնախմբերով), որը համաձայնեցնում է հայրենակցական կազմակերպությունների գործունեությունը, պրոպագանդում է Սովետական Հայաստանի տնտեսական ու մշակութային նվաճումները, կազմակերպում մշակութային փառատոններ, մարզական և այլ միջոցառումներ։ Հրատարակում է «Սևան» շաբաթաթերթը։ 1952-ից գործում է «Արգենտինայի համալսարանականների գրականագիտական ընկերությունը» («Կաճառ»), որը միավորում է արգենտինահայ մտավորականաթյանն ու ուսանողներին, կազմակերպում է հայագիտական դասախոսություններ, հրատարակում է «Աթենեո» («Կաճառ») իսպ. և հայ. ամսագիրը։ Հասարակական, մշակութային լայն գործունեություն են ծավալել Մարաշի և Հաճընի հայրենակցական միությունները։ Դրանցից առաջինը հրատարակում էր«Մարաշ» (մինչև 1966) պաշտոնաթերթը, իսկ երկրորդը հրատարակում է «Նոր Հաճըն» պաշտոնաթերթը։ Գործում են ՀԲԸՍ Արգենտինայի մասնաճյուղը՝ երիտասարդական կազմակերպությամբ (երիտասարդական լիգա), «Արմենիա», «Շարժում», «Արշակ Չոպանյան», «Մյուրեքյան հիմնարկություն» մշակութային միությունները, ՀՕՄ մասնաճյուղը։ Գաղութն ունի շուրջ 10 ամենօրյա վարժարան (երեքը՝ երկրորդական), ինչպես նաև մի շարք շաբաթօրյա դպրոցներ։ Արգենտինահայ եկեղեցական թեմը էջմիածնական է։ Կան նաև ավետարանական և կաթոլիկ համայնքներ։ Բուենոս Այրեսում 1929-ից գործում են «Կոմիտաս» (հիմնադիր–ղեկավար Լևոն Վարդապետյան) և 1957-ից «Արաքս» (հիմնադիր–ղեկավար, կոմպոզիտոր և խմբավար Ժան Ալմախյան) երգչախմբերը, «Գայանե» (հիմնադիր–ղեկավար Միրթա Վարդանյան) պարախումբը, «Թաթուլ Ալթունյան» նվագախամբը։ Ա–ում հայտնի անուններ են բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը (1971-ին տեղափոխվել է ԱՄՆ), գրող–թարգմանիչներ Հովսեփ Մուսայանը, Գևորգ Սարաֆյանը, Պերճ Գրիգորյանը, Պերճ Աճեմյանը, լրագրող Ռոսա Սուխյանը, կոմպոզիտոր Ալիս Թերզյանը, երգչուհիներ Վիկտորիա Սևանը, Էլիզ Տիգրանյանը, դաշնակահարուհի Անթառամ Ահարոնյանը, ջութակահար Խուան Գալստյանը, քանդակագործ Հակոբ Յանդրմյանը, նկարիչ Գևորգ Գեմիրճյանը և ուրիշներ։ Բուենոս Այրեսի ռադիոյի հայկական չորս ոադիոժամերամ շաբաթական մեկ անգամ տրվում են հաղորդումներ, որոնք գերազանցապես հայ երաժշտության համերգներ են և լուրեր Սովետական Հայաստանի կյանքից։ 1922–70-ը արգենտինահայ համայնքը լույս է ընծայել 32 անուն պարբերական։ Այժմ հրատարակվում են «Շարժում», «Սևան», «Արմենիա», «Ներկա», «Կամք» և այլ պարբերականներ։ Ա–ի հայերը գործուն մասնակցություն են բերում երկրի տնտեսական և մշակութային կյանքին։
Արգենտինահայերի հիմնական մասը կապված է Սովետական Հայաստանի հետ։ Որպես զբոսաշրջիկներ նրանք այցելում են Հայաստան, մասնակցում հայրենիքի հոբելյանական հանդիսություններին ևն։ Գաղութը մշտապես գրականություն, մամուլ, կինոժապավեններ, ֆոտոցուցահանդեսներ է ստանում Սովետական Հայաստանից և իր հերթին աջակցություն ցույց տալիս (գրադարաններ, բժշկական սարքավորումներ ևն) հայրենիքում հիմնա–