Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

82 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ

(1970)։ Ետպատերազմյան տարիներին հետազոտվել և յուրացվել են նավթի և գազի նոր հանքավայրեր (Ղարադաղ, Միշովդաղ, Կիրովդաղ, Կալմաս, Փիրսահաթ ևն)։ Գործում են Դարադաղ–Կիրովաբադ–Աղստաֆա (Երևան–Թբիլիսի ճյուղավորումներով) և Ղարադաղ–Բաքու գազամուղները։ Բուռն զարգացում ապրեց նավթի հանույթը ծովից, որը կազմում է ընդհանուր հանույթի կեսից ավելին (Նավթային քարեր, Պեսչանի կղզի, Գրյազևայա սոպկա ևն)։ Համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ բաց ծովում ստեղծվեց «Նավթային քարեր» քաղաքը՝, որի էստակադների երկարությունը հասնում է 200 կմ։ Կասպից ծովի հատակից նավթի հանույթով զբաղվում են նաև Սերեբրովսկու և Նարիմանովի անվան նավթագազահանույթի վարչությունները։ Ստեղծվել և վերակառուցվել են նավթի և գազի վերամշակման խոշոր գործարաններ (Վլադիմիր Իլյիչի անվ., Ա. Հ. Կարանի անվ., «Նեֆթեգազ» ևն)։ Ա. արտադրում է 90 տեսակ նավթամթերք, այդ թվում մոտ 40 անուն բարձրորակ քսայուղեր։ Ա֊ում արտադրվող էլեկտրաէներգիայի 90% բաժին է ընկնում ՋԷԿ֊երին (Բաքու, Կիրովաբադ, Սումգաիթ, Նախիջևան)։ ՀԷԿ֊եր կառուցված են Կուր (Մինգեչաուրի և Վարվարինյան), Թարթառ (Մադաղիզի), Կիշչայ (Շաքիի) գետերի վրա։ Ալի֊Բայրամլիում գործում է գազատուրբինային բաց տիպի շրջանային էլեկտրակայան։ Իրանի հետ միասին կառուցվել է ՀԷԿ Արաքսի վրա։ Ա֊ի էներգետիկ տնտեսությունը մտնում է անդրկովկասյան միացյալ էներգահամակարգի մեջ, և արտադրվող էլեկտրաէներգիայի մի մասը ստանում են Հայաստանն ու Վրաստանը։

Արագ թափով զարգանում են սև և գունավոր մետալուրգիան, շինանյութերի արտադրությունը։ Արդյունահանվում են երկաթաքար, բազմամետաղներ, կոբալտի հանքաքար, մշակվում են քիմիական և ցեմենտի հումքի հանքատեսակներ, ցինկ, կապար, ծծմբային հրաքար, բարիտ։ Ստեղծվել են արդ. նոր կենտրոններ (Կիրովաբադ, Սումգաիթ, Նուխի, Դաշքեսան, Մինգեչաուր, Ալի֊Բայրամլի, Ղարադաղ, Ստեփանակերտ ևն)։ Բաքվում են կենտրոնացած հորատող սարքեր, մխոցա֊շատրվանային արմատուրաներ, հորատող շարժական ագրեգատներ արտադրող մեքենաշինական ձեռնարկությունները: Նավթային մեքենաշինության արտադրանքը առաքվում է աշխարհի ավելի քան 26 երկիր։ Էլեկտրատեխնիկական և սարքաշինական ձեռնարկությունները արտադրում են էլեկտրաշարժիչներ, տրանսֆորմատորներ, բարձրավոլտ էլեկտրաապարատներ, լուսատեխնիկական սարքավորումներ։ Սև և գունավոր մետալուրգիան, քիմիական արդյունաբերությունը հիմնականում կենտրոնացված են Սումգաիթում (միութենական նշանակություն ունեն խողովակագլանման, ալյումինի, սինթետիկ կաուչուկի, սուպերֆոսֆատի գործարանները, քիմկոմբինատը)։ Քիմիական արդյունաբերության ձեռնարկություններն արտադրում են սինթետիկ կաուչուկ, թթուներ, պլաստմասսաներ, հանքային պարարտանյութեր, յոդ։ Ղարադաղում է գտնվում պորտլանդ ցեմենտի՝ ՍՍՀՄուում խոշորագույն գործարաններից մեկը, Թովուզում՝ գունավոր ցեմենտի, Բաքվում՝ ասբոցեմենտի, կերամիկական իրերի, երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանները։ Նավթի մնացուկներից ստանում են ասֆալտ, շիֆեր, բիտում։ Թեթև արդյունաբերության հնագույն ճյուղերից է մետաքսագործությունը (Շաքի, Ստեփանակերտ, Օրդուբադ)։ Տեքստիլ, բրդի, կարի, կոշիկի խոշոր ձեռնարկություններ կան Բաքվում, Կիրովաբադում, Մինգեչաուրում ևն։ Գորգերի արտադրությամբ Ա. գրավում է առաջին տեղն Անդրկովկասում (Լեռնային Ղարաբաղ, Աղդամ, Ղուբա, Շամախի)։ Կիրովաբադում է գտնվում Անդրկովկասի խոշորագույն հախճապակու գործարանը։ Սննդարդյունաբերության ճյուղերից առավել զարգացած են ձկնեղենի, պահածոների, գինու, մսեղենի, յուղի֊պանրի, մրգի֊բանջարեղենի վերամշակման, ձավարեղենի, ծխախոտի և թեյի արտադրությունը։ Ա֊ից արտասահմանյան 56 երկրներ է առաքվում 300 անուն արտադրանք։ Արդ. արտադրանքի հիմնական տեսակների աճը ցույց է տրված 1 աղյուսակում։

Աղ. 1. Արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների արտադրությունը
Արտադրանքի անվանումը 1913 1940 1950 1967 1970
Նավթ (մլն. տ) 7,7 22,2 14,8 21,6 20,2
Գազ (մլն. մ3) - 2498 1233 5771 5500
Էլեկտրաէներգիա (մլն. կվտ.ժ) 111 1827 2923 11164 12000
Պողպատ (հզ. տ) - 23,7 44,1 831,4 732,6
Գլանվածք սև մետաղների (հզ. տ) - 8,5 12,7 665,6 585,1
Երկաթաքար (հզ. տ) - - - 1431 1412,7
Սուլֆանոլ 100 %-ի հաշվով (տ) - - - 19229 46200
Ավտոդողեր (հզ. հատ) - - - 1265 1562,2
Նավթային սարքավորում (հզ. տ) - 2,6 2,8 2,9 2,2
Հաստոց֊ճոճանակներ (հզ. տ) - 1.1 1,1 2.4 585,1
Պոմպեր խորքային (հզ. հատ) - 31,2 41.5 74 77
Էլեկտրաշարժիչներ փոփոխական հոսանքի,
100 կվտ֊ից բարձր հզորությամբ (հատ)
- - 783 2400 2460
Ցեմենտ (հզ. տ) 46 111,6 129,6 1440,8 1409,2
Ապակի պատուհանի (հզ. մ2) - 448 366 5421 7516
Բամբակյա գործվածքեղեն (մլն. մ) 11,9 49,1 49,2 131,5 107,2
Բրդյա գործվածքեղեն (մլն. մ) - 0,5 0,4 7,0 1409,2
Մետաքսյա գործվածքեղեն (մլն. մ) - 0,2 2,2 14 17,6
Ձկան և ծովային գազանի որս (հզ. տ) 97,3 33,2 27,3 65,5 73
Պահածոներ (մլն. պայմանական տուփ) 1 20 35,4 144,6 179,9
Գինի խաղողի (մլն. դկլ) 824 906 1103 2576 3340

Ութերորդ հնգամյակի ընթացքում (1966–70) Ա-ի հասարակական ամբողջական արդյունքը ավելացել է 35%-ով, ազգային եկամուտը՝ 34%-ով, արդյունաբերական արտադրանքը՝ 37%-ով, ժող. տնտեսության հիմնական արտադրական ֆոնդերը` 34%-ով։ Գործարկվել է 56 արդ. խոշոր ձեռնարկություն, այդ թվում՝ ալյումինի և հախճապակու գործարանների առաջին հերթը Կիրովաբադում, Բաքվի Վ. Ի. Լենինի անվ. մետրոպոլիտենի առաջին հերթի մի մասը, արհեստական կաշիների գործարանը Ալի-Բայրամլիում։ 1970-ին պլանավորման և տնտեսական խթանման նոր սիստեմով աշխատում էր 504 արդ. ձեռնարկություն, որոնք տվել են ամբողջ իրացված արտադրանքի 78,3% և արդյունաբերության մեջ՝ ստացվող շահույթի 95%։

Ա. բազմակողմանի տնտեսական փոխհարաբերությունների մեջ է գտնվում միութենական