Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

զինվորական խունաայի ղեկավար Խ․ Ն․ Դուարտեի գլխավորած ոչ մեծ խմբավորման։ ժողովրդական սոցիալ–քրիստոնեական շարժում (ԺՍՔՇ)։ Հիմնադրվել է 1980-ի ապրիլին՝ ՔԴԿ–ի ղեկավարության քաղաքականության հակառակորդների կողմից։ Ազգային հեղափոխական շարժում (ԱՀՇ)։ Հիմնադրվել է 1967-ին։ Սոցիալ–դեմոկրատական կողմնորոշման կուսակցություն է։ Արտահայտում է աշխատավորության մի մասի, ուսանողության, առաջադեմ մտավորականության և մանր բուրժուազիայի շահերը։ Մտնում է Սոցինտերնի մեջ։ Ս–ի կոմունիստական կուսակցություն (ՍԿԿ)։ Հիմնադրվել է 1930-ին։ Գործում է անլեգալ պայմաններում։

Ս–ի արհմիութենական միասնության կոմիտե։ Կազմվել է 1980-ի դեկտեմբերին։ Միավորում է 9 խոշորագույն արհմիութենական կենտրոններ, այդ թվում Ս–ի միասնական արհմիութենական ֆեդերացիան (հիմնադրվել է 1965-ին, մտնում է ԱՀՖ–ի մեջ), Հեղափոխական արհմիութենական ֆեդերացիան (ստեղծվել է 1980-ին), Մալվադորի աշխատավորության ազգային ֆեդերցիան և ուրիշներ։ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա։ Հիմնադրվել է 1958-ին։ Վերահսկվում է կառավարության կողմից։

Տնտեսությունը։ Ս․ թույլ զարգացած ագրարային երկիր է։ Հիմնականում մասնագիտանում է արտահանման համար գյուղատնտ․ կուլտուրաների արտադրության մեջ։ էկոնոմիկայում կարևոր դիրքեր է գրավում օտարերկրյա (գլխավորապես ամերիկյան) կապիտալը։ 1980-ին համախառն ներքին արդյունքը կազմել է 8469 մլն կոլոն․ 26,5%–ը տվել է գյուղատնտեսությունը, 15,3%–ը՝ մշակող արդյունաբերությունը, 25,1%-ը՝ առևտուրը և ծառայությունների ոլորտը, 3,4%–ը՝ շինարարությունը, 3,9%-ը՝ տրանսպորտը և կապը, էլեկտրա–, ջրա– և գազամատակարարումը՝ 1,9%, այլ ճյուղերը՝ 23,9%։ Գյուղատնտեսության մեջ օգտագործվում է երկրի տարածքի շուրջ 2/3-ը, որի 49% –ը մշակովի է, 51%-ը մարգագետիններ ու արոտավայրեր են։ Խոշոր տնտեսությունները (50 հա և ավելի), որոնք կազմում են բոլոր տնտեսությունների 2,5%–ը, զբաղեցնում են ամբողջ մշակովի հողի 59%–ը։ Գյուղացիների զգալի մասը հողազուրկ է։ Արտահանման գլխավոր կուլտուրաներն են սուրճը (արտահանությամբ Լատինական Ամերիկայում գրավում է 3-րդ տեղը Բրազիլիայից և Կոլումբիայից հետո) և բամբակենին։ Ներքին սպառման համար աճեցնում են եգիպտացորեն, սորգո, լոբի, բրինձ, շաքարեղեգ, մրգեր, բանջարեղեն, կակաո, ծխախոտ, ինդիգո (լեղակենի) և հենեքեն։ 1978-ին երկրում կար 1330 հզ․ խոշոր եղջերավոր անասուն, 430 հզ․ խոզ։

Արդյունաբերությունը թույլ է զարգացած։ 1978-ին արտադրվել է 1199 մլն կվտ+ժ էլեկտրաէներգիա։ Առավել զարգացած է սննդի (շաքար, ծխախոտ, լուծվող սուրճ) և տեքստիլ (բամբակե մանվածք, գործվածքեղեն, հենեքենից պարկեր) արդյունաբերությունը։ Կան կոշիկի, կարի և այլ ֆաբրիկաներ։ Զարգացած է տնայնագործական արտադրությունը։ Ակախուտլա քաղաքում կան նավթավերամշակման և ցեմենտի գործարաններ։ Արդյունահանում են արծաթ։

Երկաթուղիների երկարությունը 737 կմ է (1980), ավտոճանապարհներինը՝ 10,8 հզ․ կմ (այդ թվում 5 հզ․ կմ՝ կոշտ ծածկույթով)։ Ս–ով է անցնում Պանամերիկյան խճուղին։ Գլխավոր նավահանգիստը Ակախուտլան է։

Արտահանում է սուրճ, բամբակ, շաքար, քիմ․ ապրանքներ, կարիաոս (ծովային խեցգետիններ)։ Ներմուծում է արդ․ և լայն սպառման ապրանքներ, մեքենաներ, սարքավորում, տրանսպորտի միջոցներ, քիմ․ արտադրանք, նավթ, պարեն ևն։ Առավել լայն տնտ․ կապեր ունի ԱՄՆ–ի, ԳՖՀ–ի, ճապոնիայի և Կենտրոնաամերիկյան ընդհանուր շուկայի երկրների հետ։ Դրամական միավորը՝ կոլոն։ 2,5 կոլոնը = 1 ամերիկյան դոլլարի (1983)։

Բժշկասանիտարական բնութագիրը։ 1980-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 34,7, մահացությունը՝ 7,9, մանկական մահացությունը (1976) 1000 ողջ ծնվածին՝ 53,0։ Կյանքի միջին տևողությունը 60,7 տարի է։ Մահացության հիմնական պատճառներն են վարակիչ և մակաբուծական, աղիքային, շնչառության օրգանների քրոնիկական հիվանդությունները։ 1977-ին կար 56 բուժհիմնարկություն (հիմնականում՝ պետ․), 7,1 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 1,6 մահճակալ)։ Արտահիվանդանոցային օգնություն են կազմակերպում հիվանդանոցների պոլիկլինիկական բաժանմունքները, բժշկ․ կենտրոնները և շարժական բրիգադները։ 1976-ին աշխատել են 1,1 հզ․ բժիշկ (3,8 հզ․ բնակչին՝ 1 բժիշկ), 359 ստոմատոլոգ, 386 դեղագործ, 1023 բուժքույր։ Բժիշկներ է պատրաստում Սան Սալվադորի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ Քաղաքացիական պատերազմի և տեռորի հետևանքով հասարակության առողջության և առողջապահության ցուցանիշները երկրում վատացել են։

Լուսավորությունը և գիտական հիմնարկները։ Առաջին միսիոներական դպրոցները բացվել են XVI դ․, աշխարհիկ հանրակրթական դպրոցները՝ XIX դ․։ Սեփական ժողովրդի դեմ կառավարող խունտայի վարած պատերազմի պատճառով դրությունն ավելի է վատանում, ոտնահարվում են մարդու տարրական իրավունքները, երեխաների կեսը մահանում է մինչև 5 տարեկան հասակը։ 1981-ին բնակչության ավելի քան 50%–ը փաստորեն անգրագետ էր։ 1970-ական թթ․ վերջին երկրում հաստատված կրթական համակարգի մեջ մտնում են մանկապարտեզները (3–4-ից մինչև 7 տարեկանների համար, հիմնականում՝ մասնավոր), 9-ամյա ուսուցմամբ հիմնական դպրոցները (հիմնականում՝ մասնավոր, ձևականորեն պարտադիր 7–15 տարեկանների համար, պետ․ դպրոցները անվճար են)։ Հիմնական դպրոցի հիմքի վրա գործում են վճարովի միջնակարգ հանրակրթական դպրոցներ (պետ․ և մասնավոր 3-ամյա ուսման տևողությամբ), միջնակարգ պրոֆ․ տեխ․ ուս․ հաստատությունները (3-ամյա)։ Միջնակարգ դպրոցի ուսուցիչներ են պատրաստում մանկավարժական կոլեջները (4-ամյա, միջնակարգի հիմքի վրա) և մանկավարժական ուսումնարանները (3-ամյա, տարրական դպրոցի համար)։ Խոշորագույն ուս․ հաստատություններն են․ Սալվադորի պետ․ (հիմն, է 1841-ին), Կենտրոնա-ամերիկյան մասնավոր (1965), ժոզե Մատիաս Դելգադոյի անվ․ մասնավոր (1977) համալսարանները (բոլորն էլ՝ Սան Մալվադորում), ունի նաև 6 ինստ․ և կոլեջ (տեխ․, մանկավարժական, երաժշտ․, գյուղատնտ․, հասարակական աշխատանքի, տեխնոլոգիական)։ Սան Սալվադորում են գտնվում Սալվադորի, Սալվադորի պատմ․ (հիմն, է 1925-ին) ակադեմիաները, կա նաև 15 գիտ․ ընկերություն և հիմնարկ։ Խոշորագույն գրադարաններն են․ Ազգայինը (հիմն, է 1870-ին, ավելի քան 95 հզ․ գիրք), Սալվադորի համալսարանի կենտրոնականը (հիմն, է 1847-ին, ավելի քան 91 հզ․ գիրք), Կրթության մինիստրությանը (1951, ավելի քան 25 հզ․ գիրք, բոլորն էլ՝ Սան Սալվադորում)։ Թանգարաններից են․ Սան Սալվադորի ազգ․ թագավորականը (հիմն, է 1883-ին, 1951-ին Սանտա Անա քաղաքում հիմնված մասնաճյուղով), Ազգ․ կենդանաբանական պարկը և բուսաբանական այգին (հիմն, է 1961-ին)։

Մամուլը,ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը։ 1982-ին հրատարակվող թերթերից են «Դիարիո դե օյ» (Diario de Ноу», 1936), «Դիարիո լատինո» («Diario Latino», 1890-ից), «Դիարիո օֆիսիալ» («Diario Oficial», կառավարական օրգան, 1875-ից), «Մունդո» (<E1 Mundo»), «Պրենսա գրաֆիկա» («La Prensa Grafica», 1915-ից), «Վոս պոպուլար» («Voz Popular», 1970, կոմկուսի ԿԿ օրգան, շաբաթաթերթ, անլեգալ), «Ունիդադ օբրերա» («Unidad Obгега», ամսաթերթ, Ս–ի միասնական արհմիութենական ֆեդերացիայի օրգան), «Վենսերեմոս» («Venceremos», 1981-ից, Ֆարաբունդո Մարտիի անվ․ ազգ․ ազատագրության ճակատի օրգան, հրատարակվում է Մեխիկոյում)։ Կա մեկ կառավարական և 50 առևտր․ ռադիոկայան։ Հեռուստահաղորդումները՝ 1956-ից։

Գրականությունը։ Մայա–կիչե հնդկացիներից պահպանվել են չվերծանված