Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՍԱՀՄԻ հայկական հեթանոսական տոմարի 3-րդ ամիսը։ Ս–ի 1-ը համապատասխանում է հոկտ․ 10-ին։

ՍԱՀՅԱՆ Համո [Գրիգորյան Հմայակ Սահակի, ծն․ 14․4․1914, գ․ Լոր (այժմ՝ ՀՍՍՀ Սիսիանի շրջանում)], հայ սովետական բանաստեղծ։ ՍՍԿԿ անդամ 1946-ից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1937-ին ավարտել է Բաքվի երկամյա հայկ․ ուսուցչական ինստ–ը։ Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (1937–38), «Խորհըրդային գրող» (Բաքու) ամսագրում (1938–41), «Կոմունիստ» (հայերեն) թերթում (1945–51), այնուհետև՝ «Ավանգարդ» (Երևան) թերթում (1951--54) և «Ոզնի» հանդեսում (1954–65)։ 1965-1967-ին եղել է «Գրական թերթի» խմբագիրը։

Ս–ի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թթ․, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը

հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։ «Որոտանի եզերքին» (1946) ժողովածուն, որը հեղինակի առաջին գիրքն էր, դրսևորեց Ս–ի թեմատիկ ու բանաստեղծական–դավանաբանական ընդհանուր ուղղվածությունը՝ սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ, երևան բերեց գեղարվեստական մի շարք հատկանիշներ՝ ռեալիստական գուներանգներ, բնապատկերների գեղանըկարչական ընկալում, խոսքի կառուցման ժողովրդական–բանահյուսական սկըգբունք։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947),«Ալացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958), «Հայաստանը երգերի մեջ» (1962) ժողովածուներն ընդլայնեցին Ա–ի պոեզիայի թեմատիկ ընդգրկումները։ «Սայրամուտից առաջ» (1964), «Քարափների երգը» (1968), «Տարիներս» (1970) ժողովածուները նոր սկիզբ են Ա–ի ստեղծագործության մեջ․ նրա քնարերգությունը հարստանում է թարմ արտահայտչաձևերով, բանաստեղծության ավանդական կառույցները նորոգվում են պատկերային նոր մտածողությամբ, ամրանում է բանաստեղծի կապն իր հոգևոր արմատների հետ։ Այդ գրքերում նա հանդես է գալիս նաև որպես գեղագետ–փիլիսոփա։ «Աեզամ, բացվիր» (1972, ՀԱԱՀ պետ․ մրցանակ, 1975), «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980) ժողովածուներով Ա․ բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնաերգությունը՝ բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ։

Ս–ի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն։ Ա․ իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը՝ հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության։ Թարգմանել է Ա․ Պուշկինի, Ա․ Եսենինի, Գ․ Լորկայի և այ․լ բանաստեղծների ստեղծագործություններից։ Պարգևատըրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 2 և «Պատվո նշան» շքանշաններով։

Երկ․ Բանաստեղծություններ, հ․ 1–2, Ե․, 1967-69։ Երկ․ Ժող․, հ․ 1-2, Ե․, 1975–76։ Կանչե, կռունկ, Ե․, 1973։ ժայռից մասուր է կաթում, Ե․, 1979։ Տոհմի կանչը, Ե․, 1981։ Գրկ․ Հայրապետյան Ա․, Համո Սահյանի բանաստեղծական աշխարհը, Ե․, 1977։ Поэзия помогает человеку, [Сб․ ст․], Е․, 1974․ Ս․ Աղաբաբյան

ՍԱՀՆԱՁՕՐ (Coluber), լորտուների ընտանիքի սողունների սեռ։ Սարմնի երկարությունը մինչև 2,4 Վ է։ Գունավորումը բազմազան է, սովորաբար ոչ վառ, մոխրադարչնագույն երանգների գերակշռությամբ։ Գլուխը սահմանազատված է վզից, ԲԻԲԸ Կլոր է։ Ապրում են տափաստաններում, անապատներում, կիսաանապատներում, անտառոտ վայրերում ու լեռներում։ Արագաշարժ են, լավ մագլցում եՆ ծառերը։ Անվում են մանր կրծողներով, մողեսներով, երկկենցաղներով, թռչուններով ու նրանց ձվերով, մատղաշները՝ միջատներով։ Որսին խեղդում են ոչ թե օղակներով փաթաթվելով, այլ իրենց ուժեղ մարմնով սեղմելով գետնին։ Ա–ի որոշ տեսակներ շատ ագրեսիվ են և կարող են նույնիսկ առանց պատճառի հարձակվել մարդու վրա։ Խայթոցը ցավոտ է, բայց մարդու համար անվտանգ։ Բազմանում են ձվադրությամբ, դնում մինչև 25 ձու։ Հայտնի է Ս–ի մոտ 30 (ՍԱՀՍ–ում՝ 6, ՀԱՍՀ–ում՝ 3) տեսակ, տարածված Հվ․ Եվրոպայում, Ասիայում, Հս․ և Արլ․ Աֆրիկայում, Հս․ և Կենտր․ Ամերիկայում։ ՀԱՍՀ–ում առավել լայն տարածում ունեն խայտաբղետ Ա․ (C․ ravergieri) և դեղնափոր կամ կարմրափոր Ս․ (C․ ugularis)։ Վերջինս Եվրոպայի ամենամեծ օձն է, որին ժողովուրդը մեծ չափերի (մինչև 2 մ և ավելի), ագրեսիվության և կարմիր գույնի պատճառով շահմար (պարսկ․ արքայօձ) է անվանում։ Ֆ․ Դանիեչյան

ՍԱՀՐԱՏՅԱՆ Արիստակես Թադևոսի [ծն․ 15․5․1905, գ․ Դարղալու (այժմ՝ Այգեզարդ, ՀԱՍՀ Արտաշատի շրջանում)], հայ սովետական ինժեներ–գնդապետ։ ՀԱՍՀ վաստ․ ինժեներ (1974), Հայրենական մեծ պատերազմի (1941–45) մասնակից։ ԱՍԿԿ անդամ 1930-ից։ Ավարտել է Մոսկվայի ռազմատրանսպորտային ակադեմիան (1937)։ 1937-ին նշանակվել է Ռոստովի մարզի Շախտնայա երկաթուղու բաժանմունքի զինվորական պարետ, 1942-ին՝ Անդրկովկասյան ռազմաճակատի հս․ խմբավորման հաղորդակցության ճանապարհների օպերատիվ բաժնի պետ։ Զբաղվում է Անդրկովկասի երկաթուղիների նախագծման և շինարարության պատմության հարցերով։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, Կարմիր աստղի երեք, Լեհաստանի վերածնության շքանշաններով։

Երկ․ История железных дорог Закавказья 1856-1921, Е․, 1970․

ՍԱՀՔ 1․ նյութերի դիմադրությունում, առաձգական մարմնի դեֆոհմւսցիայի տեսակ, որը բնութագրվում է կրրառված ուժերի ազդեցությամբ մարմնի զուգահեռ շերտերի փոխադարձ տեղաշարժով՝ առանց դրանց հեռավորությունների փոփոխման։ Ս–ի ֆորմացիաների ուսումնասիրության համար մարմնից առանձնացնում են զուգահեռանիստի տեսքով անվերջ փոքր տարր։ Ընդհանուր դեպքում այդ տարրին կիրառված են լինում ուղղահայաց և շոշափող չարումներ։ Ա–ի դեֆթրմացիաները և շոշափող լարումները Гт) պայմանավորված են մեկը մյուսով ուստի այդ դեֆորմացիաներն ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել միայն շոշավւող լարումների ազդեցությունը (մաքուր սահք)։ Մաքուր Ա–ի դեպքում զուգահեռանիստը ծռվում է առանց նիստերի չափսերի փոփոխության (նկ․)։ Տարրի մեկ նիստի AS գծային շեղումը մյուսի նկաւոմամբ կոչվում է բացարձակ Ա․, ծըռման у անկյունը՝ հարաբերական Ա․ կամ Ա–ի անկյուն (փոքր եֆորմացիաների դեպքում Y^tg7)‘ Ս–ի դեֆորմացիայի և լարման շոշափողների միջև կապն արտահայտվում է գծային օրենքով (Հուկի օրենք)՝ x=Gy, որտեղ G-ն Ս–ի դեպքում առաձգականության մոդուլն է։ 2․ Շինարարական մեխանիկ այուս, կառուցվածքների կայունության խախտում, որը բնութագրվում է կառույցների որոշ տարրերի տեղաշարժով մյուս տարրերի նկատմամբ։ Ս․ տեղի է ունենում! այն դեպքում, երբ տեղաշարժող ուժերը գերազանցում են շփման և գրունտի հարակցման ուժերին։ Որպես կանոն Ս–ի հետևանքով տեղի է ունենում կառույցի քէսյքայում։ Օ․ Սապոնջյան , Հ․ Գալոյան

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ Լևոն Մկրտչի [25․5․1884, գ․ Քուչակ (այժմ՝ ՀՍԱՀ Ապարանի շըրջանում)–6․4․1968, Երևան], հայ սովետական դրամատուրգ։ 1908-ին ավարտել է էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1916-ին՝ Մոսկվայի առևտրի ինստ–ը։ 1922–25-ին աշխատել է Անդրկովկասի փոաո–հեռա գրական կոմիսարիատում։ 1925-ին տեղափոխվել է Հայաստան։ Ս․