ՍԱՆԱՍՈՒՆ, Սասուն, Դավթի բերդ, Քաղկիկ, բերդ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Սասուն գավառում, Կուս (Բոզրկան) և Կապաս գետերի միախառնման մոտ, Ծովասարի հվ․ ստորոտին գտնվող ապառաժուտ բլրի գագաթին։ Շուրջ 20–25 մ բարձրությամբ ամրակուռ բերդապարիսպները եռանկյունաձև ձգվում են բլրի գագաթի շուրջը։ Պատերը շարված են կարմրագույն խոշոր քարերով։ Բերդի հիմքը միակտոր ժայռ է, որի մեջ փորված խոր անձավները ծառայել են որպես ախոռ և մթերանոցներ։ Արաբ. նվաճողների դեմ ազատագր․ կռիվների ժամանակ Ս․ եղել է սասունցիների կարևոր և անառիկ ռազմակայաններից։ XIII–XIV դդ․ բերդը գրավել և ավերել են թաթար–մոնղոլ․ նվաճողները։ Այնուհետև գրավոր աղբյուրներում Ս–ի մասին տեղեկություններ չեն հանդիպում։ Ենթադրվում է, որ այն վերջնականապես ավերել են օսմանյան նվաճողները։
ՍԱՆԱՏՈՐԻԱ (< լատ․ sanare–բուժել, առողջացնել), տես Առողջարաններ։
ՍԱՆԱՏՐՈՒԿ (ծն․ թ․ անհտ․–մոտ 110), Հայոց Արշակունի թագավոր 75-ից: Հաջորդել է Տրդատ Ա արքային։ Հույն պատմիչ Արիանոսը Ս–ին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաջակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ։ Ըստ Մովսես Խորենացու, Ս․ գրավել և Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Գոսոշմիդը դրանով է բացատրում Եդեսիայի Աբգարյան արքայացանկի ընդհատման տարիները (91–109)։ Ս․ բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմ․ կայսրության հետ, զբաղվել շինարար. աշխատանքներով։ Տարոն գավառի արմ․ կալմում, Արածանիի ս Մեղրագետի միախառնման մոտ հիմնեք է նոր արքայանիստ Մծուրն քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։ Մի վկայաբանության մեջ Ս․ ներկայացվում է իբրև իր Սանդուխտ դստեր և Թադեոս առաքյալի սպանող։ Թաղվել է Արշակունյաց արքայական դամբարանում՝ Դարանաղյաց գավառի Անի ամրոցում։ Ըստ Փավստոս Բուզանդի, IV դ․ 2-րդ կեսին, երբ Սասանյան Շապուհ II արքայի զորքերն ավերել են Արշակունյաց դամբարանը, նրանք միայն չեն կարողացել քանդել Ս–ի շիրիմը, որը «հսկայաշեն Էր, ամրապինդ և ճարտարագործ»։
ՍԱՆԱՑԻԱ (լատ․ Sanatiօ–բուժում, առողջացում, < sano–բուժում եմ), միջոցառումների համակարգ (նոր բաժնետոմսերի թողարկման կրճատում ն դրանց փոխանակում մեծ թվով հին բաժնետոմսերով, վերջիններիս անվանական արժեքի իջեցում, սուբսիդիաների, վարկերի, արտոնյալ փոխառությունների տրամադրում, հարկային արտոնությու է, լրիվ կամ մասնակի ազգայնացում ևն), որ սովորաբար բաժնետիրական ընկերությունների ձև ունեցող ձեռնարկությունների սնանկացումը կանխելու կամ մրցունակությունը բարձրացնելու նպատակով կապիտալիստական երկրներում իրականացնում են իրենք՝ ձեռնարկությունները կամ ֆինանսապես հզոր բանկերը, ընկերությունները, պետությունը։
ՍԱՆԳԱԼԼՈ (Sangallo), Վերածննդի դարաշրջանի իտալացի ճարտարապետների և քանդակագործների ընտանիք Իտալիայ ում։ Առավել հայտնի են․ Ջուլիանոդա Ս․ (իսկականը՝ Ջամբերտի, Giamberti, 1445–1516), ճարտարապետ, ինժեներ և քանդակագործ։ Կառույցներից են՝ Ֆլորենցիայի մոտ՝ Պոջո–ա–Կայանո մենատունը (1485-ից), բազմաթիվ ամրաշինություններ (Պոջո Իմպերիալում, 1488 և այլուր)։ Պրատոյում նրա կառուցած Սանտա Մարիա դելլե Կարչերի եկեղեցին (1484–95) Վերածննդի դարաշրջանի կենտրոնագմբեթ տաճարի վաղագույն օրինակներից Է։ Քանդակագործական սկզբունքներով մոտ է Դոնատելլոյին [Սասսետտի ընտանիքի դամբարանը (մարմար, 1486) Ֆլորենցիայի Սանտա Տրինիտա եկեղեցու Սասսետտի կապելլայում]։ Անտոնիո դա Ս․ Ավագ (1455 կամ 1463–1534), ճարտարապետ և քանդակագործ։ Աշխատակցել է հիմնականում եղբորը՝ Ջուլիանո դա Ս–ին։ Ինքնուրույն գործերից նշանավոր է Սան Բիաջո եկեղեցին (1518–45), Մոնտեպուլչանոյի մոտ, Տոսկանայում։ Անտոնիո դա Ս․ Կրտսեր (իսկականը՝ Կորդիանի, Cordiani) (1483–1546), Ջուլիանո դա Ս–ի զարմիկն ու աշակերտը։ 1503-ից աշխատել է Հռոմում՝ Բրամանտեի արվեստանոցում։ Կառուցել է բազմաթիվ ամրաշինություններ (Պարմայում, 1525-ից, ևն)։ Ռաֆայելի մահից հետո (1520) եղել է Հռոմի Ս․ Պետրոս տաճարի գլխ․ ճարտ․, առաջարկել նրա հատակագիծը լատինական խաչի ձևով (Միքելանջելոն այն ձևափոխել է հավասարաթև խաչի)։ Անտոնիո դա Ս․ Կրտսերի հասուն շրջանի գործերից են․ Հռոմում՝ պալացցո ֆարնեզեն (1513–34, շին․ ավարտել են Միքելանջելոն և Զ․ դելլա Պորտան), Սանտո Սպիրիտո բանկը (1523–24), պալացցո Սակկետտին (1543)։
ՍԱՆԳԵՐ (Աենգեր) (Sanger) Ֆրեդերիկ (ծն․ 1918), անգլ․ կենսաքիմիկոս։ Լոն–դոնի թագավորական ընկերության անդամ (1954)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1939), 1951-ից նույն համալսարանի մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի սպիտակուցների քիմիայի բաժնի ղեկավարն Է։ Հիմնական աշխատանքները վերաբերում են սպիտակուցների և նուկլեինաթթուների կառուցվածքների բացահայտմանը։ Առաջինն է պարզել ինսոլինի առաջնային կառուցվածքը՝ մոլեկուլում ամինաթթուների հերթականությունը (նոբելյան մրցանակ, 1958)։ Դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) առաջնային կառուցվածքի վերծանման նոր, բացառիկ արդյունավետ մեթոդի ստեղծման համար երկրորդ անգամ է արժանացել նոբելյան մրցանակի (1980, Պ․ Բերգի և Ու․ Ջիլբերտի հետ)։
ՍԱՆԳԻԲԱՐԱՆ, հայաբնակ գյուղ Իրանի Փերիա գավառի Գորջի գավառակում։ Հիմնադրվել է XVII դ․ սկզբին՝ Շահ Աբբասի կազմակերպած բռնագաղթի ժամանակ։ Առաջին բնակիչները, ըստ ավանդության, եկել են Նախճավան գավառի Արցխա գյուղից։ 1971-ին ուներ 1392 հայ բնակիչ (121 տուն)։ Զբաղվում են այգեգործությամբ, ցորենի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով (հատկապես ոսկերչությամբ), առևտրով։ Գյուղում կան եկեղեցի (Ս․ Հովհաննես, կառուցված 1844-ին), դպրոց (կառուցված 1928-ին), գրադարան (Պողոս–Անդրեասյան), հիվանդանոց (կառուցված 1955-ին), 6 ջրաղաց։
ՍԱՆԳԻՆԱ (ֆրանս․ sanguine, < լատ․ sanguineus–վառ կարմիր), տարբեր երանգների կարմրաշագանակագույն մատիտներ (առանց պատյանի)։ Բնական և արհեստական Ս–ները բաղկացած են կաոլինից և երկաթի օքսիդներից։ Ս–ի տեխնիկան հայտնի է Վերածննդի դարաշրջանից (Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել և ուրիշներ), մեծ տարածում է գտել XVIII դ․ (բնորդից կատարված գծանկարներ)։ Ս–ով ստվերագծում և նրբագծում են։
ՍԱՆԳՅԱՌ, գյուղ ՀՍՍՀ Արագածի շրջանում, Արագած լեռան հս–արլ․ ստորոտին, շրջկենտրոնից 3 կմ հս–արլ․։ Միավորված է Ծաղկահովտի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են դամբարաններ, կրոմլեխներ։
ՍԱՆԳՍՖԻԴ, հայաբնակ գյուղ Իրանում, Արաքի շրջանի Բուրվարի գավառում։ XX դ․ սկզբին ուներ 275 հայ բնակիչ (40 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, ցորենի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղատնտ․ մթերքներն ու արհեստագործական արտադրանքը նաև արտահանում Էին։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Ս․ այժմ դատարկվել է հայ բնակիչներից, որոնք ներգաղթել են Սովետական Հայաստան, մասամբ՝ տեղափոխվել Թեհրան և Իրանի այլ շրջաններ։
ՍԱՆԴ (Sand) ժորժ (Ավրորա Դյուպեն, Dupin, ամուսնական ազգանունը՝ Դյուդըվան, 1․7․1804, Փարիզ–8․6․1876, Նոան, Էնդր դեպարտամենտում), ֆրանսիացի կին գրող։ Սովորել է Փարիզի անգլ․ կաթոլիկական վանքում։ 1831-ին ամուսնուց բաժանվելով, գրող ժյուլ Սանդոյի հետ հրատարակել է «Ոոզը և Բլանշը» վեպը։ Նրա առաջին ինքնուրույն «Ինդիանա» (հ․ 1–2, 1832) վեպում, ստորագրված՝ ժորժ Սանդ գրական անունով, այսպես կոչված «կանանց հարցը» վերաճել է մարդու ազատության խնդրի։ «Վալանտին» (1832, հայ․ հրտ․ 1930), «Լելիա»