(1833), «ժաք» (1834) վեպերով, որոնց բնորոշ է ըմբոստ անհատապաշտությունը, Ս․ դասվել է դեմոկրատ ռոմանտիկների շարքը։
1830-ական թթ․ կեսերից, տարվելով ձախ հանրապետականների և ուտոպիստ սոցիալիստների գաղափարներով, Ս․ կենցաղային վեպից անցել է սոցիալականին, դատապարտել է ռոմանտիկական խռովարարությունը («Մոպրա», 1837), հրաժարվել անհատապաշտական դիրքերից («Օրաս», հ․ 1–3, 1841–42), պաշտպանել մասսայական պայքարը («Օրաս», «Յան ժիժկա», 1843)։ Նա դրական հերոսներ է գտել ժողովրդի մեջ, աշխատավորության մեջ («Անժիբոցի ջրաղացպանը», 1845, «Պարոն Անտուանի մեղքը», 1845)։ Հասարակ մարդկանց ստեղծագործական հնարավորությունների հավատով, ազգային–ազատագր․ պայքարի պաթոսով է տոգորված «Կոնսուելո» (հ․ 1–8, 1842–43) վեպը, որը պատմում է հուսյան հեղափոխական շարժման մասին։
1840-ական թթ․ Ս–ի գրական գործունեության հետ վերելք է ապրել նաև հասարակականը։ Նա մասնակցել է սոցիալուտոպիական, հակակղերական, ձախհանրապետական հանդեսների ու թերթերի հրատարակմանը։ Աջակցել է բանվոր բանաստեղծներին, պրոպագանդել նրանց գործերը («ժողովրդական բանաստեղծները», 1841, «Երկխոսություններ պրոլետարների պոեզիայի մասին», 1842)։
Այդ թվականների վեպերում ստեղծել է կուտակող բուրժուաների խիստ բացասական կերպարների մի ամբողջ շարք, իդեալականացրել է գյուղի նահապետական բարքերը։
Ս․ մասնակցել է 1848-ի Փետրվարյան հեղափոխությանը, խմբագրել ձախ հանրապետականների «Բյուլետեն դը լա Ռեպյուբլիկ» («Bulletins de la republique» տեղեկագիրը։ 1848-ի հունիսյան ապստամբությունը փշրեց նրա ուտոպիական պատրանքները։ Նա հեռացավ հասարակական գործունեությունից, նահանջեց ռոմանտիզմի իր երբեմնի դիրքերը («Ձնեմարդը», 1858, «ժան դը լա Ռոշ», 1859, բազմահատոր «Իմ կյանքի պատմությունը», 1854–55)։
1834-ին այցելել է Ս․ Ղազար կղզին, հիացել Մխիթարյան միաբանության գիտ․ ու մանկավարժական գործունեությամբ։ Հետագայում Ս․ գրել է, թե իրեն ինչպիսի սիրով էին պատմում Բայրոնի հայկ․ հետաքրքրությունների և Մխիթարյանների մոտ անցկացրած նրա ուսումնառության մասին («Մի ճանապարհորդի նամակները», 1834–36)։
ՍԱՆԴ, ձավար ծեծելու (հացահատիկը թեփազերծելու), անցյալում նաև աղ ու որոշ ներկատու ծառերի փայտ մանրելու գործիք։ Այն կլոր փոսով քար է (հիմնականում՝ որձաքար)՝ վարսանդով (քարե կամ փայտե թակիչ)։ Լինում են փոքր (հավանգ) և մեծ՝ 5–6 կգ տարողությամբ։ Դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանից հղկված բազմաթիվ Ս–եր են հայտնաբերվել Հայաստանի շատ հնավայրերից (Շենգավիթ, Կղզյակ բլուր, Մաշտոցի բլուր, Գառնի են)։ Ս–երը դրվել են բակերում, բաց սրահներում, շատ դեպքերում՝ ջրաղացների մոտ՝ համայնական օգտագործման համար։ Ս․ լայնորեն կիրառվում էր մինչե 1950-ական թթ․։ Այժմ, կապված ձավարի գործարանային արտադրության հետ, Ս․ գործածվում է հազվադեպ։
ՍԱՆԴԱԼ (Պետրոսյան Ալեքսանդր Պողոսի, 1859, Թիֆլիս–1922, Թիֆլիս), հայ գյուղագիր, մանկավարժ։ 1880-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մեկ տարի ուսուցչություն արել Մուշի Առաքելոց վանքում։ Թիֆլիսում հարել է նարոդնիկական խմբակի։ 1880-ական թթ․ ուսուցիչ է եղել Գանձակում, Բաքվում, Միջին Ասիայում և այլուր, 90-ական թթ․՝ պաշտոնավարել Մոսկվայի և Պետերբուրգի երկաթուղային վարչություններում, 90-ական թթ․ վերջին՝ վերադարձել Թիֆլիս։
Մեծ չէ Ս–ի գրական ժառանգությունը։ Բացի «Վիշապ» (պատկեր տաճկահայ պանդուխտ մշակների կյանքից) (1884) գրքից և «Փոքրիկ աստղ» (1892) վեպից, 80–90-ական թթ․ Ս․ մամուլում տպագրել է հոդվածներ ու փոխադրություններ։ Դաժան է գյուղագրի պատկերած իրականությունը, սակայն միամիտ ու վերացական են դրանից դուրս գալու նրա մատնանշած ուղիները, փոխօգնության ընկերությունների հիմնում, լուսավորչական աշխատանք, հարստահարիչների սանձահարում, դպրոցական ուսուցման բովանդակության ու ձևի կատարելագործում։
ՍԱՆԴԵՐՔ, սանտերք, տնային պայմաններում բուրդ կամ բամբակ գզելու գործիք։ Բաղկացած է փայտե պատվանդանից և դրա վրա ուղղահայաց ամրացված մետաղյա (առավելապես՝ պողպատյա) երկշար ատամնաշարից։ Ս–ով գզում են բուրդ, բամբակ (մտցնում են ատամնաշարի մեջ և երկու կողմից քաշում)։ Օգտագործվում է հնագույն ժամանակներից։
ՍԱՆԴԻՆՈ (Sandino) Աուգուստո Սեսար (1895–1934), Նիկարագուայի ազգ․ հերոս, գեներալ (1926)։ Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Աշխատել է Հոնդուրասում, Դվատեմալայում, Մէքսիկայում։ 1926-ին վերաւառնալով հայրենիք, ներգրավվել է ամեր․ իմպերիալիստների և տեղական հետադիմության դեմ ազգային–ազատագր․ պայքարի մեջ։ 1927-ին գլխավորել է Նիկարագուայի տարածքը զավթած ԱՄՆ–ի զորքերի դեմ պարտիզանական շարժումը, որը վերածվել է քաղաքացիական պատերազմի։ Պատերազմի հետևանքով երկիրն ազատագրվել է (1933) զավթիչներից։ 1934-ի փետրվարին Ս․ կանչվել է Մանագուա՝ քաղաքացիական պատերազմը դադարեցնելու վերաբերյալ կառավարության հետ պաշտոնական բանակցությունների համայք և ուխտադրժորեն սպանվել։ Ս–ի անունրվ է կոչվել Նիկարագուայի ազգային–ավատագրության ճակատը։
«ՍԱՆԴՂԿԱՎԱՆՔԻ ԱՎԵՏԱՐԱՆ», հայկ․ ձեռագիր մատյան։ Պահպանվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (ձեռ․ № 3793)։ 1053-ին Արշարունիքի Սանդղկա Ս․ Աստվածածին վանքում ընդօրինակել և մանրանկարել է Հովհաննես Սանդղկավանեցին։ Ձեռագիրն Ունի 39 սմx30 սմ մեծություն, 310 մագաղաթյա թերթ, գրված է երկաթագրով։ Ավետարանի նկարազարդումից պահպանվել են չորս ավետարանիչների, անվանաթերթերի և երկու խորանների պատկերները