Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք գեղարվեստական մտահաղացմամբ ու ոճով համահնչյուն են նույն գրչի ընդօրինակած և ծաղկած «Մողնու Ավետարան»-ին և «Բեգունց Ավետարան»-ի համապատասխան մանրանկարներին։ Ավետարանը թվագրված հայկ․ ձեռագրերից առաջինն է, որտեղ գունավոր զարդագրի հետ հանդիպում է նաև լուսանցազարդ և գլխազարդ։ Հիշատակարանում գրիչը բացի իր ծնողներից՝ Դավթից և Մարիամից, հիշատակում է ձեռագրի գրչությանն ու մանրանկարչությանն օժանդակող անձանց՝ մագաղաթ հետող Մովսեսի, ոսկեդեղ կազմող Հովհաննե Սողիկի և ոսկեդեղ զուգող Թորոս Խաղբակի անունները։

ՍԱՆԴՐԱՐ (Cendrars) Բլեզ (Ֆրելերիկ Զաուզեր, Sauser, 1887–1961), ֆրանս․ և շվեյց․ գրող։ Ս․ տուրք է տվել կուբիզմին և ավանգարդիստական այլ հոսանյների, սակայն դարձել է (Գ․ Աւցուքւների հետ) XX դ․-«բանաստեղծական ռեալիզմիդ հիմնադիրներից։ «Ոսկի» (1925), «Մորավաժին» (1926), «Դեն Ցաքի խոստովանությունը» (1929), «Ռոմ» (1930), «Ռիսկով լի կյանք» (1938) քննադատական վեպերում Ս․ ստեղծել է ժամանակակից արկածախնդիր մարդու էպոպեան։ Նրա հետագա վեպերն ւս ակնարկները քնարական ինքնակենսագրության բնույթ ունեն։

ՍԱՆԴՈՒՒՏՅԱՆ–ՄԱՐԻԱՄՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, բարձր կարգի իգական դպրոց, հիմնադրվել է 1870-ին, Վանում, Գ․ Սրվանձտյանի ջանքերով, Մ․ Սանասարյանի և «Սանդուխտյան ընկերության» միջոցներով։ 1884-ին Սանասարյանը կառուցել է նոր շենք, և մոր հիշատակը հավերժացնելու համար վարժարանը կոչվել 1; նաե Մարիամյան։ Նպատակն էր պատրաստել ուսուցաներ․ նալաստել կանանց լուսավորության գործին։ 1902-ին դպրոցին կից բացվել է նաև իգական որբանոց։ 19 12-ին Ս–Մ․ վ․ ուներ 9 դասարան, 13 ուսուցիչ, 223 աշակերտուհի։ Դործել է մինչե 1915-ը։

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ Մուշեղ Հայրապետի [1(13)․1․1894, Դիլիջան –14․1։>․1972, Երևան], հայ սովետական մանկավարժ, մանկավարժական գիտ․ դ–ր (1948), պրոֆեսոր (1937), ՍՍՀՄ ՄԴԱ թղթ․ անդամ (1957)։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։, Դիտ․ վաստ․ գործիչ (1945)։ Կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ էջմիածնի Դեորգյան ճեմարանում (1909–17)։ Ավարտել է Մոսկվայի Ն․ Կ․ Կրուպսկայայի անվ․ կոմունիստական դաստիաբակության ակադեմիան (1922–26)։ 1927–1972-ին աշխատել է Երեանի համալսարանում, հայկ․, ռուս, ու հեռակա մանկավարժական ինստ–ներում՝ որպես դասախոս, դեկան, ամբիոնի վարիչ և դիրեկտոր։ Եղել է լուսավորության ժողկոմի տեղակալ (1931–32), վարել պատասխանատու այլ պաշտոններ։ Գիտ․ աշխատությունները նվիրված են հայ մանկավարժության ու դպրոցի պատմությանը։ Հեղինակ է բազմաթիվ մենագրությունների և գիտ․ հոդվածների։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ Պարույր Հովհաննեսի (20․12․1911, Դիլիջան –24․2․1976, Երե– վան), հայ սովետական դերասան։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1956)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1929–30-ին սովորել է Լենինա– կանի պետթատրոնին կից ստուդիայում, ուր և ունեցել է առաջին ելույթը։ 1930-ին հրավիրվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, մասնակցել նորաստեղծ Պ․ կոլեկտիվի կազմավորմանը, դարձել առաջատար դերասաններից։ խաղացել է մոտ 200 դեր։ Իրենց գունագեղությամբ և ինքնատիպությամբ աչքի են ընկնում՝ Բարոնը (Պուշկինի «ժլատ ասպետը»), Բեսսեմենովը (Դորկու «Քաղքենիներ»), Բերսենևը (Լավրենյովի «Բեկում»), Քաղաքագլուխը (Գոգոլի «Ռեվիզոր»), Նազարը (Դեմիրճյանի «Քաջ Նագար»), Բազազ Արտեմը (Թումանյանի «Գիքորը»), Զամբախովը (Աունդուկյանի «խաթաբալա»), Ֆրանց Մոորը (Շիլլերի «Ավազակներ»), Օրգոնը (Մոլիերի «Երևակայական հիվանդը»), Պերգամենը (Ռոստանի «Ռոմանտիկներ»), որոնք հարստացրել են հայ թատրոնի պատմությունը։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

ՍԱՆԹՈՒՐ, բազմալար հարվածվող նվագարան։ Տարածված է Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում։ Ունի փայտյա տափակ և սեղանաձև իրան, որի վերևի կափարիչին կան ձայնադարձիչ անցքեր։ Ասրերը մետաղյա են՝ ձգված «սեղանի» հիմքերին զուգահեռ, ցածր ռեգիստրում՝ միայնակ, բարձրում՝ երկ– և եռանդամ ունիսոն խմբերով։ Լարվածքը խրոմատիկ է։ Նվագում են ծնկներին դրված կամ հատուկ հենարանով, մետաղյա կամ փայտյա մուրճիկներով։ Ս․ ձայնընդհատող հարմարանք չունի, ուստի նրա զնգուն նվագը ուղեկցվում է հարվածվող բաց լարերից գոյացող միալար խուլ աղմուկով, և դա նվագարանի տեմբրային առանձնահատկությունն է։ Գործածվում է հիմնականում նվագակցելու համար, քաղաքային սազանդարական, նաև աշուղական խմբերում։ Հայաստանում գործածվել է Շ․ Տալյանի և Վ․ Սահակյանի աշուղական անսամբլներում։ Ս–ին նման է Արլ․ Եվրոպայում տարածված ցիվբար Ռ․ Աթայան Ս ԱՆԻԴԻՆ, տես Դաշսային սպաթներ՝․

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿԱՅԱՆ, հանրապետական, երկրամասային, մար– զային հիվանդանոցի բաժանմունք, որն անհետաձգելի և պլանային–կոնսուլտատիվ որակյալ բժշկ․ օգնություն է կազմակերպում երկրի հեռավոր և դժվարամատչելի շրջանների բնակչության համար, ինչպես նաև անցկացնում է սանիտարահակահամաճարակային միջոցառումներ։ ՍՍՀՄ–ում Ա․ ա․ կները կազմակերպվել են 1930-ին՝ Կարմիր խաչի և Կարմիր կիսալուսնի գործկոմի նախաձեռնությամբ, 1963-ին վերակառուցվել է անհետաձգելի և պլանային–կոնսուլտատիվ որակյալ բժշկ․ օգնության բաժանմունքի։ Ս․ ա․ կ–ի միջոցները օգտագործվում են նաև նավերի, ինքնաթիռների, գնացքների վթարներից և այլ աղետներից տուժածներին բժշկ․ օգնություն ցույց տալու, ինչպես Կան բժշկ․ նշանակության բեռներ, պահածոյացված արյուն, արյան Փոխարի– նիչներ, դեղորայքներ տեղափոխելու նպատակով։ Պատերազմի ժամանակ կազմակերպում է վիրավորների էվակուացիան։ Ս․ ա․ կ․ համալրված է նաև միջին բուժաշխատողներով, ապահովված է փոքր (մինչև 5 տեղ), միջին (6–30 տեղ) և մեծ (ավելի քան 30 տեղ) ինքնաթիռներով։ ՀՍՍՀ–ում հանրապետ․ Ս․ ա․ կ․ գործում է 1947-ից, այնուհետև Ս․ ա․ կ–ներ են կազմակերպվել նաև հանրապետության մի շարք քաղաքներում։ Ս․ ա․ կ․ սան․ միջոցառումները կատարելու նպատակով պայմանագրեր է կնքում քաղաքացիական ավիացիայի հետ։ Ա․ Աոնաոււոյան

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, առողջապահության և բժշկագիտության բաժին, մշակում է բնակչության սանիտարական կուլտուրայի բարձրացման տեսական և գործնական հարցերը։ Սերտորեն առնչվում է բժշկ․ գիտությունների, ինչպես նաև սոցիոլոգիայի, հոգեբանության, մանկավարժության հետ։ Ս․ լ․ գործնականում օգտագործում է բանավոր խոսքը, մամուլը, ռադիոն, կինոն, հեռուստատեսությունը, ժող․ համալսարանները են։ Ս․ լ․ այս կամ այն ծավալո