Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ս․ լ․ այս կամ այն ծավալով անցկացվում է բոլոր զարգացած երկրներում։ Որպես առողջապահության պետ․ համակարգի մաս, Ս․ լ․ առաջինը ձևավորվել է ՍՍՀՄ–ում՝ 1920-ական թթ․ և նպաստել բժշկա-սանիտարական ընթացիկ խնդիրների (պայքար համաճարակների, սոցիալական հիվանդությունների դեմ, մայրության և մանկության պահպանության հիմնարկների կազմակերպում ևն) լուծմանը։ Ս․ լ․ ՍՍՀՍ–ում յուրաքանչյուր բուժկանխարգելիչ և սանհամաճարակային հիմնարկության և բուժաշխատողների գործունեության պարտադիր բաժին է։ Հանրապետական, երկրամասային, մարզային և քաղաքային Ս․ լ–յան տներն իրականացնում են կազմակերպչական–մեթոդական ֆունկցիաներ և սանիտարա-համաճարակային կայանների համապատասխան կաբինետների հետ կազմում են Ս․ լ–յան հատուկ ծառայությունը։ Բացի առողջապահության մարմիններից, բժշկ․ և հիգիենային գիտելիքների տարածմամբ զբաղվում են Աշխատավորների դեպուտատների խորհրդի և արհմիությունների կուլտուր–լուսավորչական հիմնարկները, «Գիտելիք», Կարմիր խաչի և Կարմիր կիսալուսնի ընկերությունները, լուսավորության մարմինները և այլ կազմակերպույուններ։ Դրանց աշխատանքները կոորդինացնելու նպատակով ստեղծվել են նաև Ս․ լ–յան միջգերատեսչական և հանրապետական խորհուրդներ։ Գիտահետազոտական և գիտամեթոդական գործունեությունը ղեկավարում է ՍՍՀՄ առողջապահության մինիստրության Ս․ լ–յան կենտրոնական ԳՀԻ–ն (հիմնված 1928-ին, Մոսկվայում)։ Արտասահմանում Ս․ լ–յան ԳՀԻ–ներ են հիմնվել Պրագայում, Բրատիսլավայում, Բելգրադում, Դրեզդենում։ Սոցիալիստական և կապիտալիստական մի շարք երկրներում գործում են նաև Ս․ լ–յան ազգային և տեղական կենտրոններ։ 1949-ից Առողջապահության համաշխարհային կազմակերպության համակարգում գործում է Ս․ լ–յան բաժանմունք, 1951-ին հիմնվել է Ս․ լ–յան միջազգային միությունը, որը 1958-ից ժնևում հրատարակում է Ս․ լ–յան միջազգային ամսագիրը՝ «Ռևյու ինտերնասիոնալ դ՛էդուկասիոն դե լա սանտե» (Revue international d’education de la sante)։ Տես նաև Կանխարգելում, Բժշկական հսկողություն։

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, տես Սանիտարա–համաճարակա–գիտական ծառայություն։

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, բժշկական վիճակագրություն, սոցիալական վիճակագրության ճյուղ և սոցիալական հիգիենայի ու առողջապահության կազմակերպման (որպես գիտական դիսցիպլին) բաժին։ Ս․ վ–յան մեջ տարբերում են․ բնակչության առողջության վիճակագրությունը, որն ուսումնասիրում է սանիտարա–դեմոգրաֆիական պրոցեսները, ֆիզիկական զարգացման ու հիվանդացության դինամիկան և առողջապահության վիճակագրությունը, որն զբաղվում է բժշկ․ ցանցի, բժըշկասանիտարական հիմնարկների գործունեության և կադրերի հաշվառման ու վերլուծության հարցերով։ Ս․ վ–յան հիմնական պրոբլեմներն են․ 1․ բնակչության վիճակի (առողջության) ուսումնասիրությունը՝ բնակչության թվի և կազմի, նրա բնական տեղաշարժերի (ծնելիություն, մահացություն), ֆիզիկական զարգացման, հաշմանդամության, կյանքի տևողության վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքման և հետազոտության միջոցով, 2․ հիվանդացության մակարդակից բնակչության մահացության կախվածության ուսումնասիրությունը, հիվանդացության և մահացության քանակի որոշումը՝ պայմանավորված արտաքին միջավայրի տարբեր գործոններով, 3․ առողջապահության հիմնարկների ցանցի, դրանց գործունեության ու կադրերի թվական տվյալների հավաքումը և ուսումնասիրությունը, բժշկասանիտարական միջոցառումները պլանավորելու և բժշկ․ հիմնարկների ցանցի զարգացման պլաններն ու աշխատանքի կատարման որակը հսկելու նպատակով, 4․ կլինիկաներում և լաբորատորիաներում կատարված հետազոտությունների արդյունքների իսկության հաստատումը և հիվանդությունների կանխարգելման ու բուժման տարբեր միջոցների կիրառման գնահատումը։ Ս․ վ․ օգտագործում է նաև մաթեմատիկական վիճակագրության մեթոդները։

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՏԵխՆԻԿԱ, սանտեխնիկա, բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքերում, քաղաքների, ավանների և արդյունաբերական ձեռնարկությունների տարածքում բնակչության կենցաղային, աշխատանքային և հանգստի պայմանների անհրաժեշտ սանիտարական բարելավման համար ծառայող՝ տեխնիկայի մի շարք բնագավառների ընդհանրացված անվանում։ Ավելի նեղ իմաստով Ս․ տ․ ասելով հասկանում են ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման, ջերմամատակարարման, գազամատակարարման, օդափոխության, օղորակման (տես Կոնդիցիոնում օդի), բնակավայրերի մաքրման համակարգերի աշխատանքն ապահովող տեխ․ միջոցների համախումբ։

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, պետ․ իշխանության և պետ․ կառավարման մարմինների ակտերի համակցություն, որով սահմանվում են արտաքին միջավայրի սան․ պահպանության, բնակչության աշխատանքի ու կենցաղի, նրա սանիտարա–համաճարակային սպասարկման պահանջները և նորմատիվները։ Կապիտալիստական երկրներում սան․ պահանջների խախտման համար հիմնականում նախատեսվում են պատժիչ միջոցներ։ Մի շարք երկրներում հրապարակվել են Ս․ օ–յան ակտեր, օրինակ, «Հասարակական առողջության մասին ակտը» (1875)՝ Մեծ Բրիտանիայում, «Հասարակական առողջության պահպանման մասին օրենքը» (1902)՝ Ֆրանսիայում։ ՍՍՀՍ–ում Ս․ օ․ արտացոլում է առողջության պահպանման բնագավառում սոցիալիստական պետության առջև դրված խնդիրները։ Սովետական Ս․ օ․ սահմանում է բոլոր մինիստրությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների ու առանձին քաղաքացին որի համար պարտադիր պայմաններ ու պահանջներ, որոնք կոչված են պահպանելու բնակչության առողջությունը արտաքին միջավայրի և արտադրական գործունեության վնասակար ազդեցությունից, կանխելու հիվանդությունները (հատկապես վարակիչ)։ Ս․ օ–յան հիմնական ակտը ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների առողջապահության հիմունքներն (1969) են։ Դրա մեջ են մտնում նաև բնակավայրերի բարեկարգման և հատակագծման (տես Ջրամատակարարում, Կոյուղի), բնակելի շենքերի, արդ․ ձեռնարկությունների, կոմունալ կառույցների, դպրոցական և նախադպրոցական հաստատությունների շինարարությանը և շահագործմանը, աշխատանքի պաշտպանությանը վերաբերող իրավական ակտերը, ինչպես նաև սանիտարա–համաճարակագիտական ծառայության կազմակերպման, կառուցվածքի ու գործունեության հարցերը։

ՍԱՆԻՏԱՐԱ–ՀԱՄԱՃԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ՍՍՀՍ–ՈԼմ պետ․ հիմնարկների համակարգ, որն իրականացնում է պետ․ սանիտարական հսկողությունը, ինչպես նաև սանիտարա–կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների մշակումն ու անցկացումը։ Նախահեղափոխական Ռուսաստանում Ս–հ․ ծ–յան միասնական համակարգ գոյություն չի ունեցել։ 1919-ից տեղական սովետների գործադիր կոմիտեների առողջապահության բաժիններում ստեղծվեցին սանիտարա-համաճարակային ենթաբաժիններ, որոնց մեթոդական ղեկավարությունն իրականացնում էր ՌՍՖՍՀ առժողկոմատի սան–համաճարակային բաժանմունքը։ 1922–ին կառավարության դեկրետով կազմակերպվել է միասնական սանիտարա–համահարակային ծառայություն, օրինա–կանացվել պետ․ սան․ հսկողության համակարգը, որոշվել սան․ մարմինների իրավունքներն ու պարտականությունները։ 1933-ին, բնակչության սան․ ծառայությունը բարելավելու նպատակով, ՍՍՀՄ Կենտգործկոմի և ժողկոմխորհի որոշմամբ միութենական հանրապետությունների կենտրոնական և տեղական առողջապահական մարմինների կազմում կազմակերպվել է պետ․ սան․ տեսչություն։ ժամանակակից Ս–հ․ ծ–յան կառուցվածքը որոշվել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1973-ին հաստատած «Պետական սանիտարական հսկողության դրույթներով», որին համապատասխան Ս–հ․ ծ–յան մարմինների և հիմնարկների համակարգում ընդգրկվել են ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների առողջապահության մինիստության սանիտարա–համաճարակային գլխավոր վարչությունները և դրանց ենթակա տարածքի սանիտարա–համաճարակային կայանները։ Ս–հ․ ծ․ ղեկավարում է ՍՍՀՄ առողջապահության մինիստրի տեղակալը։ Ս–հ․ ծ–յան տարածքային մարմինների և հիմնարկների ղեկավարությունն իրականացնում են այդ տարածքի սան․ բժիշկները։ Ս–հ․ ծ–յան հիմնական ֆունկցիան կանխարգելիչ և ընթացիկ պետ․ սան․ հսկողության իրականացումն Է։