Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Նախազգուշական սան․ հսկողությունն ընդգրկում է գործնականում նախագծման, պետ․ ստանդարտների և տեխ․ պայմանների, նորմերի, նոր նյութերի և սարքերի ներդրման, ինչպես նաև աոանձին կառույցների ու շենքերի, ամբողջ բնակավայրի կառուցման և վերակառուցման նախագծերի նախնական հիգիենային գնահատումը։ Ընթացիկ սան․ հսկողությունը նախատեսում է ձեռնարկությունների, հիմնարկների և կառույցների շահագործման, բնակավսյրերի, աշխատանքային պայմանների, կենցաղի, սան․ վիճակի վերաբերյալ հաստատված սանհակահամաճարակային ռեժիմի պահպանման կանոնավոր պլանային հսկողություն։ Առողջապահության վերաբերյալ ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքներով (1969) ՍՍՀՄ առողջապահության մինիստրության Ս–հ․ ծ–յանն իրավունք է վերապահվում հաստատել հիգիենային նորմերն ու կանոնները, պետ․ սան․ հըս– կողությունն իրականացնելու կարգը, որը նախատեսում է, մասնավորապես, ճառագայթային անվտանգության, սահմանների և երկրի ամբողջ տարածքի սան․ պահպանության միջոցառումների huկողություն։ Ս–հ․ ծ․ ղեկավարող անձինք իրավունք ունեն պահանջել անցկացնելու սան․ և հակահամաճարակային միջոցառումներ, ժամանակավորապես դադարեցնել շենքերի և կառույցների շինարարական աշխատանքները, օգտագործման համար ոչ պիտանի սննդամթերքների ոչնչացման վերաբերյալ որոշում կայացնել, վարակիչ հիվանդություններով հիվանդներին աշխատանքից ազատել և հոսպիտալացնել, վարակազերծում անցկացնել, հիվանդների հետ շփված անձանց մեկուսացնել և անհրաժեշտության դեպքում կարանտին սահմանել։ Ս–հ․ ծ–յան մարմիններն ու հիմնարկները որոշում են նաև բնակչության իմունացման հարցերը։ Ս–հ․ ծ–յան ֆունկցիաները գործնականում իրականացնելու համար օգտագործում են մի շարք մեթոդներ, կատարում վիճակագրական, լաբորատորային հետազոտություններ, որոնք օբյեկտի սան–համաճարակային վիճակը, անցկացված միջոցառումների արդյունավետությունը գնահատելու հիմքն են կազմում։

ՍԱՆԻՏԱՐԱ–ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆ (ՍՀԿ), սանիտարա–համաճարակագիտական ծառայության գլխավոր մասնագիտացված հիմնարկություն։ ՍՀԿ–ի հիմնական խնդիրը համապատասխան սպասարկվող տարածքում պետ․ սան․ հսկողության, սանիտարա–հիգիենային և սանիտարա–հակահամաճարակային միջոցառումների իրականացումն է։ Նպատակն է արտաքին միջավայրի աղտոտման կանխումը, աշխատանքի, ուսման, կենցաղի, հանգստի պայմանների առողջացումը։ Կազմակերպում է նաև վարակիչ ու պրոֆեսիոնալ հիվանդությունների դեմ պայքարի ու կանխարգելման, բնակչության ու բնակավայրերի սան․ վիճակի բարելավման միջոցառումներ։ Առաջին ՍՀԿ Ռուսաստանում ստեղծվել է Ֆ․ Էրիսմանի նախաձեռնությամբ (1891), Մոսկվայում։ Գոյություն ունեն հանրապետական, երկրամասային, մարզային, օկրուգային, քաղաքային, շրջանային, ինչպես նաև ավազանային, ջրային, երկաթուղային տրանսպորտի ՍՀԿ–ներ։ Ըստ սպասարկվող տարածքի ազգաբնակչության թվի և շրջանների քանակի ՍՀԿ–ները լինում են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգերի։ ՍՀԿ–ները իրականացնում են հետևյալ միջոցառումները, ա․ բնակավայրերի, արդ․ ձեռնարկությունների շինարարության նպատակով հողամասերի հատկացման պլանավորումը, բնակելի շենքերի և կուլտուր–կենցաղային այլ շինարարությունների նպատակով հեռանկարային հողատարածությունների հանձնումը։ բ․ Սննդամթերքների արտադրման, պահպանման, փոխադրման, տեխնոլոգիական հագեցվածության, խոհարարական մշակման, տարաների արտադրության, նյութերի փաթեթավորման, ինչպես նաև ռադիոակտիվ և ուժեղ ազդող նյութերի, պաշտպանության քիմ․ միջոցների արտադրության, փոխադրման, պահպանման և անվտանգ դարձնելու հարցերը։ գ․ Վարակիչ և պրոֆեսիոնալ հիվանդությունների կանխման և վերացման միջոցառումները, ինչպես նաև տարածքի սան․ պաշտպանությունը։ դ․ Մակերեսաjին ու ստորգետնյա ջրերի աղտոտումը կանխող միջոցառումներ։ ե․ Աղմուկի կանխումը, պակասեցումը, վերացումը։ զ․ Փողոցների, բակերի, ինչպես նաև բնակչության մերձքաղաքային հանգստյան վայրերի, լողափերի սան․ կանոնների պահպանումը, սան․ դաստիարակության միջոցառումների անցկացումը։

Քաղաքային, մարզային, հանրապետական ՍՀԿ–ներում գոյություն ունի սանիտարա–համաճարակային բաժին, որն ընդգրկում է սան․ և հակահամաճարակային, ինչպես նաև․ սան․ վիճակագրության, սան․ լուսավորության, պատվաստումների բաժանմունքներ։ Բաժինն ուսումնասիրում է շրջանում սանիտարա–համաճարակային վիճակը, վերլուծում ազգաբնակչության ֆիզիկական զարգացման, առողջական վիճակի տվյալները, ուսումնասիրում հիվանդությունները, գնահատում անցկացված միջոցառումների արդյունավետությունը, սահմանում կանխարգելիչ և ընթացիկ սան․ հսկողություն, ուսումնասիրում վարակիչ հիվանդությունների օջախները, սննդային թունավորումները, միջոցառումներ է ձեռնարկում նշված հիվանդությունների նկատմամբ, հսկում բուժկանխարգելիչ հիմնարկություններում տարվող համաճարակային միջոցառումները են։ Ախտահանության բաժինն իրականացնում է վարակիչ հիվանդությունների օջախների վարակազերծում, անհրաժեշտության դեպքում կազմակերպում և անցկացնում է պայքար վարակիչ հիվանդությունների կենդանի փոխանցողների (միջատներ) ու վարակի աղբյուրի (կրծողներ) դեմ, ապահովում վարակիչ հիվանդների հոսպիտալացման հարցերը (բացառությամբ այն քաղաքների, ուր գոյություն ունեն ախտահանիչ կայաններ)։ ՍՀԿ–ի հիմնական բաժիններից է սանիտարա–բակտերիալոգիական լաբորատորիան, որը կարող է ընդգրկել նաև բակտերիալոգիական, ռադիոլոգիական, կոմունալ սանիտարիայի, սննդի հիգիենայի, արդ․ սանիտարիայի, վիրուսային բաժանմունքներ։ ՍՀԿ–ի աշխատանքները գլխավորում է գլխավոր բժիշկը, որը միաժամանակ գլխավոր պետ․ սան․ բժիշկն է։

ՍԱՆԻՏԱՐԱ–ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻ, արդյունաբերական ձեռնարկությունների և մերձակա բնակելի կամ հասարակական շենքերի միջև ընկած խզման գոտի։ Ստեղծվում է բնակչությանը արտադրական վնասակար գործոնների (աղմուկ, փոշի, արդ․ թույներ պարունակող գազանման և այլ վնասակար արտանետվածքներ) ազդեցությունից զերծ պահելու նպատակով։ ՍՍՀՄ–ում Ս–պ․ գուլայնությունը սահմանվում է այն հաշվով, որ բնակելի շրջաններին հասնող արդ․ ձեռնարկությունների արտանետվածքները չգերազանցեն սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ Կախված դեպի մրթնոլորտ արտազատվող արտանետվածքների վնասակարության աստիճանից, տեխնոլոգիական պրոցեսների կատարելությունից, մաքրման կառույցների առկայությունից՝ բոլոր արդ․ ձեռնարկությունները բաժանում են հինգ դասի, առաջին դասի ձեռնարկությունների համար Ս–պ․ գուլայնությունը 1000 մ է, երկրորդինը՝ 500 մ, երրորդինը՝ 300 մ, չորրորդինը՝ 100 ճ և հինգերորդինը՝ 50 մ։ Արտադրական փակ շրջանով առանց դեպի մթնոլորտ արտանետվածքների աշխատող արդ․ ձեռնարկությունների համար Ս–պ․ գ․ սահմանում են հնարավոր վթարային իրավիճակը հաշվի առնելով։ Առանձին դեպքերում սանիաարա–համաճարակագիաական ծառայության մարմինների պահանջով Ս–պ․ գուլայնությունը կարող է մեծացվել (այդ թվում՝ առաջին դասի արդ․ ձեռնարկությունների համար սահմանված Ս–պ․ գուլայնության գերազանցումով)։ Նույն սկզբունքներով են սահմանվում Ս–պ․ գ–ները մյուս սոցիալիստական երկրներում։ Կապիտալիստական երկրներում համապետական օրենսդրությունը Ս–պ․ գ-ները սահմանում չի նախատեսում։

ՍԱՆԻՏԱՐԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, շենքերի ջեռուցման, օդափոխման, ջերմա– և գազամատակարարման, տաք ջրամատակարարման, ջրմուղի և կոյուղու համակարգերի կառուցման և մոնտաժման հետ կապված աշխատանքներ։ Տարբերում են արտաքին և ներքին Ս–տ․ ա․։ Արտաքին Ս–տ․ ա–ին են վերաբերում ջերմա–, գազա–, ջրամատակարարման և կոյուղու արտաքին ցանցերի անցկացման, կաթսայատների, գազաբաշխիչ կայանների, ջրմուղի և կոյուղու գլխամասային կառույցների (ջրառու կառույցներ, պոմպակայաններ, ջրաճնշումային աշտարակներ են) շինարարության աշխատանքները։ ՍՍՀՄ–ում այդ աշխատանքների համար ծախսը կազմում է արդ․ և բնակարանային–քաղաքացիական շինարարությանը հատկացվող կապիտալ ներդրումների մոտ 15%–ը։ Արտաքին ցանցերը լինում են ստորգետնյա և վերգետնյա։ Ներքին Ս–տ․ ա–ները շենքերի և կառույցների սան–տեխ․ սարքավորման դետալների և հանգույցների մոնտաժման աշխատանք– ներն են։ Դրանց արժեքը կազմում է օբյեկտի շինարարության համար հատկացվող ծախսերի մոտ 10%–ը