Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


դատարանն ու իրավարարությունը։ Գույքային Ս․ կարող է լինել ինքնուրույն միջոցառում կամ զուգորդվել այլ Ս–ի հետ։ 2․ Իրավական նորմի մաս, որը բովանդակում է պետ․ ներգործության հնարավոր եղանակներն ու միջոցները (օրինակ, ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածի մասերը)։ 3․ Հանցագործության կատարման մեջ կասկածվողի նկատմամբ հարկադրանք կիրառելու թույլտվության մասին դատախազի ակտը։ 4․ Միջազգային իրավունքում միջոցառում, որը կիրառվում է միջազգային պարտություններ կամ իրավունքի նորմ խախտած պետության նկատմամբ։ Պետությունների պատասխանատվության սկզբունքներին համապատասխան, նյութական վնաս պատճառած պետությունների նկատմամբ Ս․ կիրառվում է ռեպարացիայի և ռստիտուցիայի ձևով։ Միջազգային հանցագործություն կատարած պետությունների նկատմամբ կարող են կիրառվել ՄԱԿ–ի կանոնադրությամբ նախատեսված միջոցառումներ։

ՍԱՆԿՑԻԱՆԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՍՀՄ–ում, հարկադրական միջոցներ, որ կիրառվում են տնտ․ գործունեության իրականացման սահմանված կարգը խախտելու դեպքում։ Տնտ․ գործունեության բացասական հետևանքների համար նյութական պատասխանատվության ձև է։ Համապատասխան տնտ․ մարմինների՝ Պետստանդարտի, Գների պետ․ կոմիտեի, Պետմատի, պետ․ կամ գերատեսչական արբիտրաժի որոշմամբ կիրառվում են այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնք խախտել են՝ պետ․ ստանդարտներն ու տեխ․ պայմանները (պետ․ ստանդարտին ու տեխ․ պայմաններին չհամապատասխանող արտադրանքի իրացումից ստացված շահույթի գանձում պետ․ բյուջե), գնագոյացման կարգը (գների բարձրացման հետևանքով ստացված շահույթի գանձում պետ․ բյուջե), չեն կատարել բանկի կողմից վերահսկվող տնտ․ գործունեության պլանային ցուցանիշները և խախտել վարկավորման պայմանները (փոխադրում վարկավորման հատուկ ռեժիմի, բանկային վարկավորման լրիվ դադարեցում)։ Ս․ տ. կիրառվում են նաև անորակ ու չհամալրված արտադրանք մատակարարողների, օբյեկտների շինարարության ու գործարկման ժամկետները խախտող շինարարական և բեռնափոխադրումների ժամկետները խախտող, փոխադրման ընթացքում բեռը կորցնող կամ վնասող տրանսպորտային կազմակերպությունների, այլ հիմնարկ–ձեռնարկությունների նկատմբ, որոնք չեն կատարել տնտ․ պայմանագրով սահմանված պարտավորությունները (այս դեպքում Ս․ տ․ կատարվում են հօգուտ տուժած հիմնարկ–ձեռնարկությունների)։ Ս․ տ․ կիրառվում են նաև ներարտադրական տնտ․ հաշվարկային հարաբերություններում։

ՍԱՆՃՅԱՆ Ավետիս Գրիգորի (ծն․ 24․2․ 1921, Մարաշ), բանասեր, հայագետ։ Պատմ․ գիտ․ դ–ր (1956), պրոֆեսոր (1965)։ Նախնական կրթությունն ստացել է (1929– 1939) Երուսաղեմի Ս․ Թարգմանչաց նախակրթարանում և Բիշոպ Կոպատ անգլ․ վարժարանում։ 1949-ին ավարտել է Բեյրութի ամեր․, 1956-ին՝ Միչիգանի համալսարանների անգլերենի և անգլ․ գրականության ֆակերը։ ԱՄՆ–ում հայագիտության հիմնադիրներից է։ 1957-ից հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն է դասավանդել Հարվարդի համալսարանում։ 1965-ից՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի դասախոս, 1969-ից՝ հայագիտության ամբիոնի վարիչ։ Դասավանդում է գրաբար, հայ գրականություն, հայ մշակույթի պատմություն։ Համալսարանի գրադարանին կից ստեղծել է հայ գրականության ֆոնդ, որտեղ հավաքել է բազմաթիվ արխիվային նյութեր, միջնադարյան հայերեն ձեռագրեր։

Լույս են տեսել Ս–ի «Ալեքսանդրեթի սանջակի խնդիրը և ֆրանս–թուրքասիրիական հարաբերությունները» (1956), «Գրաբարի քերականության ձեռնարկ» (1968), «Պատմական Սիրիայի հայկական գաղութները օսմանյան տիրապետության տակ» (1965) գործերը։ «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, 1301 – 1480 թթ․» (1969) գրքում քննել է հայերեն հիշատակարանային գրականության առանձնահատկությունները, տվել պատմ․ արժեք ներկայացնող հատընտիր հատվածներ անգլ․ թարգմանությամբ և պատմաբանասիրական ծանոթագրությամբ։ 1976-ին հրատարակվել է Ս–ի «Ցուցակ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնադարյան հայերեն ձեռագրերի» աշխատությունը՝ 180 ձեռագրերի և պատառիկների նկարագրությամբ։ Լույս են տեսել նաև «Երեմիա Չելեպի Քյոմյուրճյանի Տիմոյի և Մրգատայի մասին տաղաչափյալ սիրավեպ» (Ա․ Թիցեի գործակցությամբ) աշխատությունը (1981), «Վահան Թեքեյանի նամականի»-ն (1982)։ Ս․ արևելագիտական և հայագիտական ընկերությունների անդամ է, քանիցս ընտրվել է «Հայագիտական ուսմանց ընկերության» (1974) նախագահ․ 1982-ից «Ջըրնըլ օֆ դը Սըսայըթի ֆոր Արմինյըն Սթադիզ («Journal of the Society for Armenian Studies») պարբերականի խմբագիրն է։

ՍԱՆՍԻՔԵԼԻ (Sanmicheli) Միքելե (1484– 1559), իտալացի ճարտարապետ, Բարձր Վերածննդի ներկայացուցիչ։ 1528-ից եղել է Վենետիկի հանրապետության ամրոցների գլխ․ ճարտ․։ Ստեղծագործական ան– հատականությունը ձևավորվել է Հռոմում՝ Բրամանաեի և Ջուլիանո դա Սանգալլոյի ազդեցությամբ։ Շարունակելով Բրամանտեի ավանդույթները՝ Մ․ օրդերային համակարգը հարստացրել է բարդ, դեկորատիվ մանրամասերով, ստեղծել է պալացցոյի նորարարական նմուշներ, որոնց ճարտ․ կերպարի գլխ․ տարրը հյութեղ, պլաստիկ ձևերով և խիստ արխիտեկտոնիկ ճակատն է։ Կառույցներից են․ Վերոնայում Բևիլակվա պալացցոն (1532), քաղաքային ամրությունների Պորտա Պալիո դարպասը (1557), Մադոննա դի Կամպանիա եկեղեցին (1559-ից), Վենետիկում՝ Գրիմանի պալացցոն (1556–72), Բրեշա, Բերգամո, Կերկիրա, Իրակլիոն ևն քաղաքների ամրապարիսպները։

ՍԱՆՆԻԿՈՎ Կոնստանտին Նիկոլաևիչ (1896–1965), սովետական ռեժիսոր, դերասան, մանկավարժ։ ԲՍՍՀ ժող․ արտիստ (1949)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ 1926-ից՝ Ցա․ Կոլասի անվ․ Բելոռուս, թատրոնի (Վիտեբսկ) դերասան։ 1932-ից ղեկավարել է 3-րդ Բելոռուս, թատրոնը (Մինսկ, ապա՝ Գոմել)։ Լավագույն ռեժիսորական աշխատանքներից են՝ Մովզոնի «Կոնստանտին Ջասլոնով» (1947, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1948), Կրապիվայի «Երգում են արտույտները» (1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1952), Մ․ Դորկու «Զիկովներ» (1955), Սլովացկու «Վոյևոդայի մահը» (1959)։ 1947-ից դասավանդել է (1960-ից՝ պրոֆեսոր) Բելոռուսական գեղարվեստա–թատերական ինստ–ում (Մինսկ)։ Պարգևատրվել է 4 շքանշանով։

ՍԱՆՌՏԱՆ Սարգիս Վահանի (10․2․1924, գ․ Նորաշեն, Արտաշատի շրջանում), հայ սովետական մելիորատոր, կենսբ․ գիտ․ դ–ր (1981), պրոֆեսոր (1982)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Ավարտել է Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ը (1953)։ Աշխատել է ջրային պրոբլեմների հիդրոտեխ․ ԳՀԻ–ում (1954–59), եղել է Արտաշատի մեխ․ գործարանի գլխ․ ինժեներ (1959–63), Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ի գյուղատնտ․ մելիորացիայի ամբիոնի վարիչ (1973-ից)։ Գիտական աշխատանքները վերաբերում են աղակալած հողերի ջրաֆիզիկ․ հատկությունների ուսումնասիրմանը։ Հիմնավորել է ջրալույծ նյութերի և խոնավության տեղափոխման ու տեղաբաշխման մեխանիզմները, մշակել է աղուտ հողերի լվացման պրոցեսի մաթ․ մոդելը, աղակալած հողի մակերեսից ջրի գոլորշիացման (ՀամԳԳԱ թղթակից անդամ Ս․ Վ․ Ներպինի հետ), ինչպես նաև աղուտային հողերի աղային և ջրային ռեժիմների կարգավորման մազանոթային մեթոդի տեսությունները։

ՍԱՆՋԱԿ (թուրք․, հիմնական նշանակությունը՝ դրոշ), սուլթանական Թուրքիայում՝ վարչատերիտորիալ միավոր վիայեթի կազմում:

ՍԱՆՍԿՐԻՏ, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղի հնդ․ լեզվախմբին։ Մեկը հին հնդ․ հիմնական լեզուներից (վեդայական լեզուն և կառուցվածքով նրան մոտիկ բարբառները, որոնք գրական հուշարձաններով ավանդված չեն)։ Ա․ տարածվել է Հս․ Հնդկաստանում մ․ թ․ ա․ I հազարամյակի կեսերից։ Գրական մշակման ենթարկված լեզու է։ Աչքի է ընկնում խիստ նորմավորված քերականությամբ։ Որպես ձևաբանական կատարյալ համակարգ ունեցող լեզու (samskrta–բառացի՝ մշակված) Մ․ հակադրվում է պրակրիտներին և արխաիկ ու սակավ միասնական վեդայական լեզվին։ Սակայն վերջինիս հետ ունեցած կառուցվածքային ընդհանրու– թյունների պատճառով երբեմն «Ս․» տերմինի տակ որոշ հնդկագետներ հասկանում են նաև վեդայական լեզուն, փաստորեն «Ս․» տերմինը գրեթե նույնացնելով «հին հնդկական լեզուներ» հասկացության հետ։ Ս–ով ստեղծված է գեղարվեստական, կրոն․, փիլ․, իրավաբանական ու գիտ․ հարուստ գրականություն, որը ազդեցություն է գործել Հվ–Արլ․ ու Կենտր․ Ասիայի