Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

(677 բնակչին՝ 2 բժիշկ), 7 հզ․ ստոմատոլոգ, 6,5 հզ․ դեղագործ, 133,9 հզ․ միջին բուժաշխատող։ Բժիշկներ և դեղագործներ են պատրաստում բժշկադեղագործական 20 ֆակուլտետ, միջին բուժանձնակազմ՝ բժշկ․ 55 դպրոց և լիցեյ։ Առավել հայտնի են էֆորիա, Մամայա, Սովատա, Բորսեկ և այլ առողջարանները։

X․ ժողովրդական կրթությունը

Առաջին եկեղեցական դպրոցները բացվել են XI դ․ (դասավանդումը լատ․ կամ հին սլավ․), քաղաքայինները՝ XIV դ․։ 1495-ին Բրաշովում հիմնվել է Ս․ Նիկողայոս եկեղեցուն կից դպրոցը։ Բարձրագույն կրթությունը սկզբնավորվել է Յասսիի Սլավոնա–հունական (հիմն, է 1640-ին) U Բուխարեստի հուն․ (XVII դ․ վերջին) տերունական ակադեմիաների հիմնադրմամբ։ Ռումին, իշխանությունների միավորումից հետո օրենք է ընդունվել 8–12 տարեկանների պարտադիր տարրական կրթության մասին (1864), որը, սակայն, անբավարար է իրականացվել։ 1906-ին անգրագետ էր բնակչության 82,67%-ը։ 1918–44-ին ուս․ ցանցը համեմատաբար ընդարձակվել է (1922–33-ին միջնակարգ դպրոց էր հաճախում քաղաքաբնակ երեխաների 31,8 և գյուղաբնակների 5,2%-ը)։ Ռազմաֆաշիստական դիկտատուրայի տարիներին (1940–44) կրթական բնագավառում գործում էին հետադիմական, շովինիստական օրենքներ։ ժողովրդա–դեմոկրատական կարգեր հաստատվելուց հետո արմատապես փոխվեցին կրթության և դաստիարակության խնդիրներն ու նպատակները, ստեղծվեց կրթական միասնական համակարգ։ 1948-ին դպրոցն անջատվեց եկեղեցուց և դարձավ պետ․։ 1968-ի օրենքի համաձայն ժողովրդական կրթության համակարգը ունի հետևյալ կառուցվածքը, մանկապարտեզ (3–6 տարեկանների համար), հանրակրթական (8-ամյա միջնակարգ) դպրոց՝ 2 փուլով (տարրական՝ 1–4-րդ դասարաններ և գիմնազիական՝ 5–8-րդ), լիցեյ [4–5-ամյա, 2 աստիճանով՝ 1-ին՝ (1-ին 2-րդ) և 2-րդ՝ (3-րդ–4/5)-րդ դասարաններ, երկրորդ աստիճանի ընդունելությունը մրցույթային քննությամբ]։ 10-ամյա կրթությունը (ընդգրկում է 8-ամյա միջնակարգ դպրոցը և լիցեյի 1-ին աստիճանը) համընդհանուր է և պարտադիր։ Պրոֆտեխկրթության համակարգը միավորում է պրոֆտեխ․ դպրոցները (8-րդ դասարան ավարտածների համար 2–3, 10-րդ՝ 1–2 տարվա ուսման տևողությամբ), բանվորական աշակերտության դպրոցները և վարպետների դպրոցները (1–2 տարվա ուսման տևողությամբ)։ Նախադպրոցական հիմնարկների և տարրական դպրոցի մանկավարժ, կադրեր են պատրաստում 5-ամյա մանկավարժ, լիցեյները, գիմնազիական փուլի ուսուցիչներ՝ մանկավարժ, ինստ–ները, լիցեյի դասատուներ՝ համալսարանները և տեխ․ բուհերը։ Համալսարաններից են․ Բուխարեստի (հիմն, է 1864-ին), Ցասսիի (1860), Կլուժ Նապոկայի (1872), Տիմիշոարայի (1962), Կրայովայի (1966), Բրաշովի (1971)։ Նշված քաղաքներում կան պոլիտեխ․, իսկ Բուխարեստում, Ցասսիում և Կլուժ Նապոկայում՝ նաև բժշկադեղագործական ինստ–ներ։ Խոշորագույն գրադարաններից են․ Բուխարեստում՝ ՌՍՀ ակադեմիայի (հիմն, է 1867-ին, շուրջ 7 մլն գիրք), Կենտր, պետ․ (1955, շուրջ, 6,2 մլն գիրք), Կենտր, համալսարանական (1864, շուրջ 2 մլն գիրք), Կլուժ Նապոկայում՝ Կենտր․ համալսարանական (1872, ավելի քան 2,5 մլն գիրք) գրադարանները։ Թանգարաններից են․ Բուխարեստում՝ ՌՍՀ արվեստների (1950), ժող․ արվեստի (1906), Դ․ Անտիպայի անվ․ բնական գիտությունների (1834), ՌԿԿ, հեղափոխական և դեմոկրատական շարժումների պատմության (1948)։ Թանգարաններ կան նաև Այուդում (պատմական, 1796), Հիպոթեշտում, Բրաշովում, Կոնստանցայում, Կլուժ Նապոկայում, Կրայովայում և այլ քաղաքներում։

XI․ Գիտությունը և գիտական հիմնարկները

1․ Բնական և տեխնիկական գիտությունները։ Նախնական գործնական գիտելիքները կուտակել են ներկայիս Ռ–ի տարածքում բնակվող ցեղերը, գեթերը և դակերը տիրապետում էին երկաթի մշակման տեխնիկային, շահագործում հանքավայրերը, կառուցում փայտե, հողե և քարե շինություններ։ Հռոմեացիներն այստեղ կառուցել են կամուրջներ, ճանապարհներ, ռազմ, ամրություններ ևն։ XIII–XIV դդ․ տարածվում էին արհեստները՝ բրուտագործությունը, մահուդագործությունը, աղյուսագործությունը, աղի, նավթի արդյունահանումը, փայտածխի պատրաստումը․ կառուցվում էին ջրաղացներ։ 1508-ին լույս է տեսել առաջին տպագիր գիրքը (սլավոներեն)։ XVI դարից փորձեր էին արվում կրթության համակարգը վերակառուցելու և բարձրագույն դպրոց ստեղծելու համար, հրավիրվում էին ուսուցիչներ Կիևից, Վիեննայից, Կրակովից։ Ստեղծվում էին նոր ուս․ հաստատություններ, կոլեգիաներ։ XVIII դ․ վերջում աստիճանաբար ավարտվում է ուս․ հաստատությունների վերակառուցումը։

XIX դ․ հետազոտությունները բնագիտության և տեխնիկայի բնագավառներում ակտիվացան։ Հրատարակվեցին առաջին գիտ․ գրքերը և ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի, գյուղատնտեսության, բժշկության դասագրքեր (Գ․Ասաքի, Յու․Բարաշ, Թ․Ստամատի, Ա.Կոստինեսկու և ուրիշներ), որը նպաստեց ռում․ գիտ․ տերմինաբանության ձևավորմանը։ Ստեղծվեցին ինժեներ-հողաշինարարների դպրոցներ Ցասսիում և Բուխարեստում (1818), բժշկության և վիրաբուժության (1857), կամուրջների և ճանապարհների շինարարության ազգ․ դպրոց (1864) և համալսարաններ (նախկին կոլեգիաների և ակադեմիաների հիման վրա) Ցասսիում (1860), Բուխարեստում (1864), Կլուժում (1872)։ Կազմակերպվեցին ֆիզիկայի լաբորատորիա Ցասսիում (1840), օդերևութաբանության (1884), բակտերիալոգիայի (1886), բուսաբանության (1894) մասնագիտացված այլ հետազոտական հիմնարկներ, որոնք ժամանակի ընթացքում դարձան ԳՀԻ–ներ։ Հետազոտական աշխատանքներ էին կատարում բժիշկների, բնագետների, աշխարհագրական, պոլիտեխնիկական, ֆիզիկական գիտությունների գիտ․ ընկերությունները։ XIX դ․ վերջում և XX դ․ սկզբում ձևավորվեցին գյուղատնտեսության (Ց․ Ցոնեսկու դե լա Բրադ), երկրաբանության (Գ․ Կոբլչեսկու, Ս․Շտեֆընեսկու, Ս․Շտեֆընեսկու և ուրիշներ), աշխարհագրության (Ս.Մեհեդինցի, Գ.Վըլսան), օդերևութաբանության (Շ․Հեպիտես), ջրակենսաբանության (Դ․Անտիպա) բնագավառների ազգ․ գիտ․ դպրոցներ։ Կ․Դավիլայի և Ն․Կալինդերուի բժշկ․ հետազոտությունները՝ շնորհիվ համաշխարհային ճանաչում ունեցող բակտերիալոգ Վ․Բաբեշի, մանրէաբան և համաճարակագետ Ցո․ Կանտակուզինոյի, նյարդաբանության ռում․ դպրոցի հիմնադիր Գ․ Մարինեսկուի գործունեության, հասան բարձր գիտ․ մակարդակի։ Աշխատանքներ էին տարվում դատական բժշկության (Մ․Մինովիչ), վիրաբուժության (Ն․ Պաոլլեսկու), ներզատաբանության (Կ․Պարհոն), անասնաբուժության (Դ․Ուդրիսկի) ուղղությամբ։ Մի շարք նվաճումներ ձեռք բերեցին քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, մաթեմատիկայի ռում․ դպրոցները։ Զարգանում էին տեխ․ գիտությունները, հատկապես կամուրջների և երկաթբետոնե խոշոր կառույցների շինարարության, մեքենաշինության, ավիացիայի բնագավառում։

Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում Բուխարեստում ստեղծվեցին մանրէաբանության (1921), անասնաբուծության (1926), գյուղատնտ․ հետազոտությունների (1927), անտառային (1934) ԳՀԻ–ներ․ Կլուժի ինստ–ին կից՝ երկրաբանության և հնէաբանության (1918), հանքաբանության և պետրոգրաֆիայի (1919), աշխարհագրության (1919), տեսական և կիրառական ֆիզիկայի (1920), Կոնստանցայում՝ ծովային կենդանաբանական կայան (1926) ևն։ 1930-ին Բուխարեստում կազմակերպվեց Երկրաբանական ընկերություն։ Զարգանում էին մաթեմատիկան (Գ.Ցիցեյկա, Տ․Լալեսկու, Դ․Պոմպեյու, Ս․Ստոիլով, Ա․Միլլեր, Օ․Մայեր), ֆիզիկան (Ա․Պրոկա, է․Բըդըրըու, Հ․Հուլուբեյ), քիմիան (Գ․Ապակու, Լ․էդելեանոլ, Պ․Բոգդան, Դ․Լոնջինեսկու, Կ․Նենիցեսկու և ուրիշներ), ագրոկենսաբանությունը (Տ․Սվուլեսկու, Գ․Ցոնեսկու–Շիշեշտ) և անասնաբուծությունը (Գ․Կոնստանտինեսկու), բժշկագիտությունը՝ նյարդավիրաբուժությունը (Դ․Բագդասար), թերապիան (Ն․Լուպու, Ցու․Հացիեգանու), ֆիզիոլոգիան (Դ․Դանիելոպոլու), վիրաբուժությունը (Ն.Հորտոլոմեյ, Յա․Յակոբովիչ), երկրաբանությունը և աշխարհագրությունը (Յո.Սիմիոնեսկու, Գ․Միհըիլեսկու), բուսաբանությունը (Ա․Բորզա), միջատաբանությունը (Ա․Կարաջա, Վ․Կնեխտել)։ Դրվում էին էլեկտրատեխնիկայի, հիդրո- և աերոդինամիկայի ու այլ բնագավառների հետազոտությունների հիմքերը։ ժող.իշխանության հաստատումից հետո սկսվեց բնական և տեխ․ գիտությունների համակողմանի զարգացումը։ Վերականգնվում էին հին և կազմակերպվում էին նոր գիտ․ հիմնարկներ։ Բուխարեստում ստեղծվեցին աշխարհագրության (1944), մաթեմատիկայի (1949), օդերևութաբանության (1951), միջուկային ֆիզիկայի