1935-ից ապրել է Երևանում, ծավալել բազմակողմանի ստեղծագործական և կազմակերպչական գործունեություն․ 1935–39-ին Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի գլխ․ դիրիժոր, մասնակցել է Ա․ Դարգոմիժսկու «Ջրահարսը» (1938) օպերայի, Բ․Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (1939), Ա․ Խաչատրյանի «Երջանկություն» (1939) և «Գայանե» (1947) բալետների բեմադրություններին։ 1941-ից՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղ․ ղեկավար և գլխ․ դիրիժոր։ Լայնորեն պրոպագանդել է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունը։ 1936–54-ին՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր (1936–37-ին և 1940–54-ին՝ դիրեկտոր)։ Սաներից են՝ Ա․ Քաթանյան, Ցու․ Դավթյան, Հ․ Ոսկանյան։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
ՍԱՐԱՋԻՇՎԻԼԻ Վանո (Իվան Պետրովիչ) (1879–1924), սովետական երգիչ (քնարա–դրամատիկական տենոր)։ Վրաց․ ՍՍՀ ժող․ արտիստ (1923)։ 1898-ից սովորել է Թիֆլիսի երաժշտ․ ուսումնարանում (թավջութակ)։ 1903-ից երգեցողության դասեր է առել Պետերբուրգում, 1906–08-ին՝ կատարելագործվել Իտալիայում։ 1907-ից հանդես է եկել Թիֆլիսի, Պետերբուրգի, Սարատովի, Բաքվի և այլ թատրոններում։ Օժտված է եղել վոկալ և բեմական մեծ ձիրքով։ Դերերգերից են՝ Շոթա (Արաղիշվիլու «Ասք Շոթա Ռուսթավելու մասին»), Մալխազ (Փալիաշվիլու «Դաիսի»), Լենսկի, Գերման (Չայկովսկու «Եվգենի Օնե– գին», «Պիկովայա դամա»), Հերցոգ, Ալֆրեդ (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա»), իյոզե (Բիզեի «Կարմեն») են։ Ս–ի անունով է կոչվում Թբիլիսիի կոնսերվատորիան (1947-ից)։
ՍԱՐԱՍԱՏԵ, Սարասատե ի Նավասկուես (Sarasate у Navascu6z) Պաբլո Մարտին Մելիտոն (1844– 1908), իսպանացի ջութակահար և կոմ– պոզիտոր։ Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում ջութակահար ժ․ Դ․ Ալարի մոտ։ Համերգներ է տվել մանուկ հասա– կից, 1860-ական թթ․ սկզբից՝ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում (առաջին անգամ 1876-ին)։ Ս․ աշխարհի խոշորագույն վիրտուոզ–ջութակահարներից է, նրա կատարումն աչքի է ընկել տեխնիկայի բացառիկ թեթևությամբ, երգայնությամբ, նրբագեղությամբ։ Իր ժամանակակից կոմպոզիտորների ջութակի երկերի պրոպագանդողներից էր․ դրանցից շատերը գրված են հատուկ Ս–ի համար և նվիրված են նրան (է․ Լալոյի «Իսպանական սիմֆոնիա», Կ․ Սեն–Սանսի «Ինտրոդուկցիա և ռոնդո կապրիչչիոզո», 3-րդ կոնցերտ)։ Ջութակի համար բազմաթիվ պիեսների հեղինակ է («Գնչուական մեղեդիներ», «Իսպանական պարեր» են)։
ՍԱՐԱՎԱԿ(Sarawak), նահանգ Մալայ– զիայում, Կալիմանտան կղզում։ Սահմանակից է Բրունեյ սուլթանությանն ու Ինդոնեզիային։ Տարածությունը 124,9 հզ․ կմ2 է, բն․՝ 1,1 մլն (1978)։ Վարչական կենտրո– նը՝ Կուչինգ։ Ծովափնյա մասերում ալյուվիալ դաշտավայրեր են, ներքին շրջաններում՝ լեռներ։ Կլիման հասարակածային է։ Տարածված են հասարակածային մշտականաչ անտառները։ Տնտեսությունը ագրարահումքային բնույթ է կրում։ Մշակում են կաուչուկատուներ, պղպեղ, կոկոսյան արմավենի, բրինձ։ Զբաղվում են խոզաբուծությամբ, ձկնորսությամբ, անտառահատմամբ։ Կա նավթի, ոսկու, բոքսիտների արդյունահանություն, նավթավերամշակություն։ Արտահանում է նավթ և նավթամթերք, անտառանյութ, կաու– չուկ, պղպեղ (առաջին տեղն աշխարհում), կոկոսյան արմավի յուղ։
ՍԱՐԱՎԱՆ, ավան ՀԱԱՀ Ազիզբ եկովի շրջանում, Դարբ գետի ափին, շրջկենտրո– նից 14 կւէ հս–արլ․։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, կինո, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են խոյաձև գերեզմանաքար (1264 թ․), եկեղեցի (XVII դ․, այժմ՝ ավերված), գյուղատեղիներ (XIII–XIV դդ․), գերեզմանոցներ (խաչքարերով, XIV–XVIII դդ․)։
ՍԱՐԱՎԱՆԴ, բարձրադիր հարթավայր՝ հարթ կամ ալիքաձև, թույլ մասնատված մակերևույթով, որը սանդղափուլերով սահմանազատվում է հարևան ավելի ցածրադիր հարթավայրերից։ Տարբերում են կառուցվածքային Ս․ (կազմված հորիզոնական տեղադրված ապարներից), հրաբխային կամ լավային Ս․ (նախկին ռելիեֆի անհարթությունները՝ զրահապատված լավայով), դենուդացիոն Ս․ (բարձրացված դենուդացիոն հարթավայրեր՝ պենեպլեններ և աբրազիոն հարթավայրեր), լեռնային Ս, (միջլեռնային իջվածքներ՝ լցված շրջապատող լեռնաշղթաների հողմահարման նյութերով)։
ՍԱՐԱՏԱԿ, գյուղ ՀՍՍՀ Արթիկի շրջանում, Սանթաշ գետի աջ ափին, շրջկենտրոնից 9 կմ հս–արմ․։ Կոլտնտեսությունն զբաւ վում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, բանջարեղենի, շաքարի ճակնդեղի, ծխախոտի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշաէ ույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար կինո, մանկապարտեզ, բուժկայան։ Բնակիչների նախնիները եկել են Բասենից, 1828–29-ին։
ՍԱՐԱՏՈՎ, քաղաք (1780-ից) Վոլգայի աջ ափին, ՌՍՖՍՀ յյարաւոովի մարզի վարչական կենտրոնը։ Երկաթուղային և ավտոճանապարհային հանգույց է, գետային նավահանգիստ։ 887 հզ․ բն․ (1983)։ Ս․ երկրի արդ․ խոշոր կենտրոններից Է։ Արդյունաբերության կարևոր ճյուղը մեքենաշինությունն Է։ Կան հաստոցաշինական, դիզելային, Էլեկտրատեխ․, առանցքակալների, նավթային մեքենաշինության, ավիացիոն գործարաններ։ Զարգացած է նաև նավթավերամշակման, քիմ․, փայտամշակման, պոլիգրաֆ, շինանյութերի, սննդի և թեթև արդյունաբերությունը։ Էներգետիկական հիմքը Սարատովի ՀԷԿ–ի, ՋԷԿ–երի էլեկտրաէներգիան է և բնական գազը։ Ունի 10 բուհ (այդ թվում՝ համյսլսարան), 4 թանգարան, 4 թատրոն։ Հիմնադրվել է 1590-ին, որպես ամրոց, Ռուսաստանի հվ–արլ․ սահմանին։ Պահպանվել են Տրոիցկի տաճարը (XVII դ․), XIX դ․ 1-ին կեսի քաղաքացիական և բնակելի շենքեր։
ՍԱՐԱՏՈՎԵՑ (Եֆիմով) Վասիլի Ֆրոլի (188)–1912), Ռուսաստանում հեղափոխական շարժման մասնակից։ ՌՍԴԲԿ անդսմ 1903-ից, բոլշևիկ։ Ձուլող բանվոր։ Կոււակցական աշխատանք է տարել Սարասովում, Դոնի Ռոստովում, Բաքվում։ Եղել է Բաքվի բանվորների դեպուտատների սովետի և ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ (1906), ՌՍԴԲԿ V համագումարի (1907) պատգամավոր։ 1908-ին մասնակցել է բոլշևիկյան «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабочий») թերթի հրատարակմանը։ 1909-ին Ս․ Բաքվի նավթարդյունաբերության բանվորների միության քարտուղարն էր։ Այնուհետև կուսակցական աշխատանք է տարել Մոսկվայում,որտեղ և ձերբակալվել է: