Գ․ Վ․ Սարաֆանով են կատարվել մանևրելու և «Սալյուտ–3» (ուղեծրում էր 1974-ի հունիսի 25-ից) ուղեծրակայանին մոտենալու համար։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
ՍԱՐԱՖԱՆ Մովսես Բունիաթի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVIII դ․ հայ ազատագր․ շարժման գործիչ։ Պարսկաստանում և Թուրքիայում զբաղվել է վաճառականությամբ։ 1760-ական թթ․ սկզբին հաստատվել է Աստրախանում, 1763-ին ստացել ռուս, կառավարության հատուկ հրամանագիր, որով նրան տրամադրվում էր հող և 10 հզ․ ռ․ գումար՝ Աստրախանի նահանգում մետաքսի ձեռնարկություն հիմնելու համար, ինչպես նաև Կասպից ծովում նավեր կառուցելու արտոնություն։ 1769-ի հունիսի 8-ին (1768-74 ստացել ռուս. թուրք․ պատերազմի ժամանակ) Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիային ներկայացրել է Հայաստանի ազատագըրման և անկախության վերականգնման իր ծրագիրը, որին նախօրոք հավանություն էին տվել ռուսահայ նշանավոր գործիչները։ Ըստ այդ ծրագրի, Թուրքիայի դեմ պատերազմի պետք է հանվեին վրաց․ երկու թագավորները՝ Հերակլը և Աողոմոնը, Վրաստան ուղարկվեր ռուս, բանակային կորպուս, ինչպես նաև Ռուսաստանում ապրող հայերից և վրացիներից կազմված կամավորական ջոկատ՝ հայ հրամանատարի գլխավորությամբ։ Նրանց միանալու էին նաև Ղարաբաղի մելիքները։ Ռուս․–վրաց․–հայկ․ միացյալ ուժերը նախ պետք է պարսիկներից ազատագրեին Երևանը, ապա երկու զորախմբերով հարձակվեին Ախալցխա–Կարս և Բայազետզետ–Վան ուղղություններով, դրանք գրավելուց և ուժերը միավորելուց հետո ռազմ, գործողությունները շարունակեին մինչև Արմ․ Հայաստանի լիակատար ազատագրումը։ Պատերազմի հաջող ավարտից հետո Ռուսաստանի հովանու ներքո պետք է վերականգնվեր հայկ․ պետականությունը և նշանավոր հայերից մեկը դառնար Հայաստանի թագավոր կամ իշխան։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվելիք հաշտության պայմանագրի հատուկ կետով հայերը համարվելու էին Ռուսական կայսրության հպատակներ, որը նըրանց կապահովագրեր թուրք. վտանգից։ Ռուսաստանը և Հայաստանը, անհրաժեշտության դեպքում, հնարավոր բոլոր միջոցներով պետք է օգնեին միմյանց։ Ս-իծրագիրը չի իրականացվել, որովհետև չէր համապատասխանում Ռուսաստանի այդ ժամանակաշրջանի արտաքին քաղ․ նպատակներին։
ՍԱՐԱՖՈՎ Քրիստյո Պետրով (1876–1952), բուլղարացի դերասան։ ԲԺՀ ժող․ արտիստ (1946)։ ԲԿԿ անդամ 1946-ից։ 1895–99-ին սովորել, է Պետերբուրգի թատեր․ ուսումնարանում (Պ․ Դ․ Լենսկու դասարան)։ Առաջին ելույթն ունեցել է Աոֆիայում՝ «Արցունք և ծիծաղ» թատերախմբում, ուր աշխատել է 1899–1905-ին, 1906-ից (ոչ մեծ ընդհատումներով)՝ ժող․ թատրոնում (Սոֆիա)։ Եղել է Ռուսեի (1923–25), Բուրգասի (1932–33) և Վառնայի (1935–36) թատրոնների դերասան և դիրեկտոր–ռեժիսոր։ Հաստատել է բուլղ․ թատերարվեստի դեմոկրատական ավանդույթները։ Դերերից են՝ Պրոտասով (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»), Սիրանո (Ռոստանի «Աիրանո դը Բերժերակ»), Գոլեմանով (Կոստովի «Գոլեմանով»)։ Բեմադրություններից են՝ Մուսակովի «Դալիլա», Նեմիրովի «Մութ հոգիներ»։ 1951-ից Աոֆիայի թատերարվեստի բարձրագույն ինստ–ը կոչվում է Ա–ի անունով։ Դիմիտրովյան մրցանակ (1950)։
ՍԱՐԳԱՍՅԱՆ ԾՈՎ (Sargasso Sea), Ատլանտյան օվկիանոսի կենտր․ մասում՝ Կանարյան, Հս․ պասսատային և Գոլֆստրիմ հոսանքների միջև (23–35° հս․ լայնության և 30–68° արմ․ երկայնության միջև)։ Մակերեսը 6–7 մլն կմ² է (սահմանը պայմանական է), խորությունը՝ մինչև 7110 մ։ Զմռանը ջրի ջերմաստիճանը 18-23°C է, ամռանը՝ 26-28°G, աղիությունը՝ 36,5–37°/∞։ Անվանումն առաջացել է ծովի մակերեսին լողացող սարգասյան ջրիմուռների (գորշ ջրիմուռներ) անունից։ Կենդանիներից բնորոշ, են թռչող ձկները, ծովային կրիան, ծովախեցգետինը, ասեղնաձուկը, ակտինիան։ Ա․ ծ–ում են Բերմուդյան կղզիները։
ՍԱՐԳԻՍ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), VII դա– րի հայ երգիչ (գուսան), որի համբավը տարածված էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս՝ Պարս– կաստանում և առհասարակ Մերձավոր Արևելքում։ Հանդես է եկել պարսկ․ ար– քունիքում, մասնակցել երաժշտ․ մրցույթ– ների։ VII դ․ սկզբներին Տիզբոնում եղել է արլ․ երաժշտության տեսական–գեղագի– տական սկզբունքները կարգավորող և այն վավերացնող երաժիշտների շարքում։ Գրկ․ Թահմիզյան Ն․, Քննական տե– սություն հայոց հին ու միջնադարյան երաժըշ– տության պատմության, «ԷՏԴ», 1971, № 1։ Ն․ Թահմիզյան
ՍԱՐԳԻՍ, Սուրբ Մարգիս, Զորավար Սուրբ Սարգիս, ըստ ավանդության՝ քրիստոնեական հավատի համար նահատակված և սրբադասված մեծ վկա։ Ներսես Շնորհալու կազմած մի վարքագրության մեջ Ս․ համարվում է Կեսարիայի հռոմ․ զորավար, որը, խուսափելով Հուլիանոս Ուրացող կայսեր (361–363) հալածանքից, ապաստանել է նախ Հայոց Արշակ Բ արքայի մոտ, ապա վերջինիս խորհրդով անցել Պարսկաստան, կարգվել Շապուհ II-ի զորահրամանատար։ Սակայն շուտով ձեբակալվել է՝ պարսկ․ զինվորների մեջ քրիստոնեություն տարածելու մեղադրանքով և, մերժելով արևապաշտությունն ընդունելու առաջարկը, իր Մարտիրոս որդու և 40 քրիստոնյա զինվորների հետ նահատակվել։ Հավատացյալները նրա դին առևանգել և տարել են Ասորիք։ Մեսրոպ Մաշտոցը Ա–ի մասունքները բերել է Հայաստան, ամփոփել Կարբի ավանում ու Գագաա դաշտում՝ հիմնտլ Ս․ Սարգիս անունով երկու եկեղեցի Հետագա դարերում Ս–ի անունով եկեղեցիներ են հիմնվել Հայաստա– նի բազմաթիվ բնակավայրերում, նրա պաշտամունքը մեծ տարածում է ստացել հայերի մեջ։ Ս–ին են վերագրվում նաե նախաքրիստոնեական պաշտամունքների և հս վատալիքների մի շարք գծեր։ Հայերի մեջ տարածված սովորույթ էր՝ Ս–ին նվիրված պասքի վերջին շաբաթ օրվա գիշերը (փետրվարին) բակերում ու տանիքներին դնել ամանների մեջ լցված փոխինդ, որի վրա Ս․ իբր պիտի դրոշմեր իր ձյ ու սմբակի կամ պայտի հետքը (համարվել է բարիքի, երջանկության խորհըրդանշան)։
Արվեստում, հատկապես մանրանկարչության մեջ, Ս․ պատկերվել է արագավազ և ճերմակ նժույգի վրա զինավառ ու գեղեցիկ տղամարդու կերպարանքով, հաճախ վիշապօձին (չարության մարմնավոր ում) նիզակով շամփրելիս։
ՍԱՐԳԻՍ Աբեղա (ծն․ և մահ․ թթ․ անհատ․), XVI դ․ հայ ճանապարհորդ–ուղեգրող։ Հավանաբար Ս․ Կիրակոս վանքի (Երզնկայի մերձակայքում) միաբան։ 1587-ի սկզբին Երզնկայից մեկնել է Կ․ Պոլիս, որտեղից էլ սկսել է իր վեցամյա ճանապարհորդությունը (1587–92) Եվրոպայոմ։ Նավով ուղևորվել է Զմյուռնիա, այնտեղից՝ Իտալիա (եղել է Վենետիկում, Հռոմում, Պադուայում և այլ քաղաքներում): Իտալիայից ոտքով ճանապարհվել է Շվեյցարիա (Ցյուրիխ, Բազել ևն), Հռենոսի ափով (Կոբլենց, Քյոլն ևն) հասել Ֆլանդրիա, ապա՝ մեկնել Անգլիա (Լոնդոն և 25 այլ քաղաքներ) և Ֆրանսիա (Լիոն, Սարսել, Փարիզ ևն)։ Նանտ նավահանգստից ուղևորվել է Իսպանիա (Բիլբաո, Բուրգոս, Սալամանկա, Սամորա ևն), Պորտուգալիա (Պորտու, Լիսաբոն ևն), ապա կրկին Իսպանիա (Սևիլիա, Կորղովա, Դրանադա, Տոլեդո, Մադրիդ, Բարսելոնա ևն)։ Իսպանական Վալենսիա նավահանգստից նավարկել է Իտալիա, եղել Ջենովա, Ֆլորենցիա, Նեապոլ և այլ քաղաքներում, Սիցիլիա, Սարդինիա, Կորսիկա կղզիներում։ Վենետիկից նավով վերադարձել է (1591) Կ․ Պոլիս, այստեղից մեկնել Մոլդովա (եղել է Յասսի, Սուչավա, Բոտոշան, Խոթին հայաշատ քաղաքներում), Դնեստրի վրայով անցել Լեհաստան (եղել է Կամենեց–Պոդոլսկ հայաշատ քաղաքում), կրկին վերադարձել Մոլդովա, Աքքերմանից նավարկել Տրապիզոն, այնտեղից վերադարձել Մ․ Կիրակոս վանքը։
U-ի ուղևորության նպատակն էր՝ այցելե Եվրոպայի սրբավայրերը։ Սակայն Ս․ իր «Ուղեգրությունում» չի սահմանափակվել միայն տաճարների ու սըրբավայրերի նկարագրությամբ։ Ս․ նշում է իր այցելած քաղաքների բնակչության քանակը, նրանց զբաղմունքը, բարեգործական և մշակութային հիմնարկների վիճակը, տվյալ երկրի քաղ. դրությունը։ Իր ճանապարհորդության ժամանակ Ս․ սովորել է իտալ․, գերմ․, ֆլամանդերեն, անգլ․, ֆրանս․, իսպաներեն, պորտուգ․։ Ամփոփելով իր ճանապարհորդության առաջին և հիմնական շրջանը (1587–91)՝