Ս․ գրում է, որ այցելել է 1000 բերդ և քաղաք, 4000 եկեղեցի, 3000 վանք, 8000 կուսանոց։ «Ուղեգրությունը» ավարտվում է հայրենաբաղձ հայրենով։ «Ուղեգրության» պահպանված ւիակ ձեոագիրը թերի է, անհայտ խմբագրի ձեռքով լրացված Մարւոիրոս Երվևկսցու երկերից քաղված հատվածներով։ Այն գտնվել է 1940-ական թթ․, Դիարբեքիյաւմ։ Այժմ պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (ձեւ․ JNP 9832)։ Ուսումնասիրել և հրատարաէ ել է Լ․ Ա․ Խաչիկյանը։ Գրկ․ Խաչիկյան Լ․ Ս․, Սարգիս Աք եղայի ուղեգրությունը, «ՊԲՏ», 1970, № 3։ Վ․ Գրիգորյան
ՍԱՐԳԻՍ Ա ՍԵՎԱՆՑԻ (ծն․ թ․ անհտ․ – 1022), Հայոց կաթողիկոս 992–101-ին։ Ուսանել է Աևանա վանքում։ Եղել է Շողագավանքի, ապա՝ Աևանա վանքի վանահայր։ Կաթողիկոս է ընտրվել Գագիկ Ա Բագրատունու հովանավորությամբ։ Ս․ Ա Ս–ու օրոք կաթողիկոսական ածոռը Արգինայից տեղափոխվել է Անի՝ նորակառույց Կաթողիկե (Մայր տաճար) եկեղեցին։ Կատրամիդե թագուհու միջնորդությամբ Այունիքի եպիսկոպոսական աթոռին վերադարձրել է նախկին արտոնությունները, որից հետո նոր վերելք է ապրել Տաթևի եպիսկոպոսապետությունը։ Պայքարել է Ապահունիք, Մանանաղի, Հարք գավառներում հզորացող Թոնդրակյան շարժման դեմ։ Ա․ Ա Ա․ անվերապահ ենթարկվել է Գագիկ Ա–ին և կաթողիկոսական աթոռից նրա կամավոր հրաժարումը բացատրվում է ծերությամբ։ Իրեն հաջորդ է օծել Պետրոս Ա Գետադարձին։ Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։
ՍԱՐԴԻՍ Ա ՎԱՀՐԱՄՅԱՆ, Աարգիս Թմոգվեցի (մոտ 1160–մոտ 1210), քաղ․ և ռազմ, գործիչ։ Զաքարյանների Վահրամյան տոհմաճյուդից։ Սարգիս Զաքարյանի եղբայր Վահրամի որդին։ 1187-ին մասնակցել է Դվինի ամիրոյության դեմ Զաքարյանների արշավանքին, 1191-ին՝ Թաճար թագուհու դեմ Գեորգի Ռուսի (թագուհու առաջին ամոււ ինը) ապստամբության ճնշմանը։ Ծառայության դիմաց Թամարից ստացել է Թմոգվին (տես ԹՎբկաբերդ), իսկ եղբայր Զաքարիան՝ Գագը։ Այդ պատճառով Ա․ Ա Վ․ և նրա սերունդը հետագա վրաց մատենագրության մեջ հիշատակվում են Թմոգվեցի (վրաց․՝ Թմոգվելի), իսկ Զաքարիան և նրա սերունդը՝ Գազեցի (վրաց․՝ Գագելի)։ Ա․ Ա Վ․ այնուհետև եղել է Ջավախքի կուսակալը, պահպանել Հայաստանի և Վրաաոանի արմ․ սահմանները, պայքարել սելջուկյան թուրքերի դեմ՝ Կարսի ազատագրման (1206) համար։ Շատ ուսումնասիրողներ Ա․ Ա Վ–ին նույնացնում են բանաստեղծ և թարգմանիչ Աարգիս Թմոգվեցու հետ, որը Շոթա Ռուսթավելու «Ընձենավորում» (վերերգում) հիշատակվում է որպես «Դիլււրգեթիանի» պոեմի (չի պահպանվել) հեղինակ։ Սարգիս Թմոգվեցու անունով ւդահպանվել է պարսիկ բանաստեղծ Ֆա]ւրեդդին Ասադ Գուրգանիի «Վիս ու Ռամին» պոեմի՝ քրիստոնեական բարոյական պահանջներին հարմարեցված վրաց․ արձակ թարգմանությունը (առաջին հրտ․՝ 1884)։ Թարգմանվել է անգլ․ (1910) և ռուս․ (1949)։ Գրկ․ Շահնազարյան Ա․, Զաքարյան (Երկայնաբազուկ) տոհմի ծագումը, գաղթը դեպի Ձորւսգետ և նախորդները, «Շողակաթ», գիրք 1, Վաղ–պաա, 1913։ Մելիքսեթ–Բեկ Լ․, Հայերը վրաց հին գրականության մեյ», «Գեղարվեստ», 1921, № 7։ Дондуа В․, Басил, историк царицы Тамары, в кн․։ «Памятники эпохи Руставели», Л․,1938․ խ․Թորոսյան, Բայրամ յան
ՍԱՐԳԻՍ ԱՊՈՒՉԵԽՑԻ, Սարգիս Ակնևցի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVII դ․ վերջի –XVIII դ․ սկզբի հայ տաղասաց։ Կյանքի և ստեղծագործության վերաբերյալ միակ աղբյուրը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի ․NS 4426 ձեռագիր տաղարանն է, որ 1765-ին ընդօրինակել է գրիչ Հայրապետ Ագուլեցին։ Այստեղ, Նաղաշ Հովնաթանի, նրա որդի Հակոբ Նաղաշի և այլ տաղերգուների գործերից բացի, տեղ են գտել նաև Ս․ Ա–ու 18 տաղերը, որ ունեն «Տաղ Ակընցի գուղէն Ապուչեղցի տիրացու Սարքիսէ զարդարեալ վասն սիրոյս» խորագիրը և պարունակում են մի ակրոստիքոս։ Ս․ Ա․ շարունակել է հայ միջնադարյան տաղերգության (մասնավորապես՝ Բաղդասար Դպիրի, Պետրոս Ղափանցու, Գրիգոր Օշականցու) ավանդույթները, երգել է բնություն, գարուն, վարդ ու սոխակ՝ իր ստեղծագործության մեջ ներհյուսելով ժող․ ու աշուղական բանաստեղծությանը հատուկ մոտիվներ։ Դրել է նաև հոգևոր երգեր։ Գրկ․ Մկրտչյան Մ․, Սարգիււ Ապուչեխցի, Ե․, 1971։ Մ․ Մկրտչյան
ՍԱՐԳԻՍ Բ ԱՋԱՏԱՐ (ծն․ թ․ անհտ․ – 1474, Վաղարշապատ), Հայոց կաթողիկոս 1469-ից։ 1460-ին եղել է էջմիածնի կաթողիկոսական գահին առժամանակ տիրած Զաքարիա Գ–ի օգնականը, 1462-ից՝ Գրիգոր ժ Ջալալբեկյանցի, 1465-ից՝ Արիստակես Բ Աթոռակաւի աթոռակիցը։ «Աջատար» կոչվել է 1460-ին Գրիգոր Լուսավորչի «աջը» էջմիածնից հափշտակելու և Թավրիզ տանելու համար (կաթողիկոս դառնալու նպատակով)։ Կաթողիկոս դառնալուց հետո փորձել է վերադարձնել «աջը», որը Զաքարիա Գ տարել էր Աղթամար, սակայն այն էջմիածին է բերվել միայն Ս․ Բ Ա–ի հաջորդի՝ Հովհաննես է Աչակիրի օրոք։ Գրկ ա Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 2, ԿՊ, 1914։
ՍԱՐԳԻՍ Բ ՀԱՍԱՆ–ՋԱԼԱԼՅԱՆՅ (ծն․ թ․ անհտ․–1828), Աղվանից (Գանձասարի) կաթողիկոս 1810–15-ին, այնուհետև Արցախի թեմի միտրոպոլիտ։ Նախ կրոնավորել է Գանձասարում, 1797–1808-ին եղել Հաղպատի միաբանության առաջնորդը։ Կաթողիկոս է ընտրվել եղբորորդու՝ Բաղդասարի աջակցությամբ։ Ամենայն Հայոց կաթողիկոսության ենթակայությունից դուրս գալու հակվածություն ցուցաբերելու համար արքեպիսկոպոս (հետագայում՝ կաթողիկոս) Ներսես Աշտարակեցին ցար․ կառավարության միջոցով վերացրել է Աղվանից (Գանձասարի) կաթողիկոսությունը՝ Արցախի թեմին վերապահելով միտրոպոլիտության իրավունք ։ Բ․ Ոււուբարյան
ՍԱՐԳԻՍ Բ ՎԱՀՐԱՄՅԱՆ, Սարգիս Թմոգվեցի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIII դ․ հայ իշխան, քաղ․ գործիչ, դիվանագետ։ Զաքարյանների Վահրամյան տոհմաճյուղից։ Սարգիս Ս վահրամյանի թոռը։ Գործունեության մասին տեղեկությունները վերաբերում են 1230–60-ական թթ․։ Ընդունել է մոնղ․ գերիշխանությունը և պահպանել իր տիրույթներն ու իշխանությունը Թմոգվիում (Թմբկաբերդ)։ Վրաց․ գահի ժառանգության հարցում պաշտպանել է վրաց թագավոր Դեորգի Լաշայի որդի Ուլու Դավթի թեկնածությունը՝ ընդդեմ Դեորգի Լաշայի քույր Ռուսուդանի որդի Նարին Դավթի։ Այդ նպատակով նախ մեկնել է (Անգուրակի և Վահրամյան Վահրամի հետ) Իկոնիայի սուլթանություն, կալանքից ազատել Ռուսուդանի սադրանքով ձերբակալված Ուլու Դավթին, ապա նրան ուղեկցել (Շահընշահի որդի Զաքարիայի և Վահրամյան Վահրամի որդի Աղբուղայի հետ) Ոսկե հորդա, որտեղից Բաթու խանը Ա․ Բ Վ–ին և Ուլու Դավթին ուղարկել է Կարակորում։ Ա․ Բ Վ–ի ջանքերով Ուլու Դավիթը Մանգու խանից ստացել է Արլ․ Վրաստանի գահը։ ժամանակակիցները Ուլու Դավթին կոչել են «Վահրամուլ թագավոր», այսինքն՝ Վահրամի դրած թագավոր։ Վրաց պատմիչները Ս․ Բ Վ–ին անվանում են «այր գիտուն և փիլիսոփա և ճարտասան»։ Որոշ վրացագետներ ոչ թե Սարգիս Ա Վահրամյանին, այլ Ա․ Բ Վ–ին են համարել «Դիլարգեթիանի» պոեմի հեղինակ և Ֆահրեդդին Ասադ Դուրգանիի «Վիս և Ռամին» ստեղծագործության թարգմանիչ։ Գրկ․ տես Սարգիս Ա Վահրամյան հոդվածի գրականությունը։ Ի․ Թորոսյան
ՍԱՐԳԻՍ ձԱՔԱՐՅԱՆ, Սարգիս Մեծ (ծն․ թ․ անհտ․–1187), իշխան, ռազմ, և քաղ․ գործիչ։ Զաքարյանների իշխանապետության հիմնադիրը։ Զաքարե Բ Սեծի և Իվանե Ա–ի հայրը։ Ս․ Զ–ի հայրը՝ Զաքարիան, Լոռին Վրաստանին միացվելուց (1118) հետո դարձել է վրաց Դավիթ Շինարար թագավորի, 1120-ական թթ -ից նաև Լոռու նոր տերերի՝ Օրբելիների (Օրբեչյաններ) վասալը։ Ս․ Զ․ ամուսնացել է Մահկանաբերդի և Հաղպատի տեր Վահրամ Արծրունու դստեր՝ Սահակադուխտի հետ։ Նրա գործունեության մասին տեղեկություններ են պահպանվել հիմնականում վրաց․ աղբյուրներում (հատկապես «Թամարի առաջին պատմիչ» կոչվող երկում)։ 1161-ին, երբ հայ-վրաց․ միացյալ ուժերը Շադդադյաններից կարճ ժամանակով ազատագրել են Անին, Ս․ Զ․ եղել է Անիի կառավարիչ Իվանե Օրբելու տեղակալը (ըստ հայկ․ աղբյուրների՝ կառավարիչը)։ Աանահնի վանքի 1181-ի մի արձանագրությունում Ա․ Զ․ հիշատակվում է արդեն որպես հայ–վրաց․ բանակի հայկ․ զորախմբի ամիրսպասալար (նշանակվել է 1160-ական թթ․ վերջին կամ 1170-ական թթ․ սկզբներին)։ Ս․ Զ–ի դերը և հեղինակությունը վրաց արքունիքում ավելի է աճել, երբ վրաց թագավոր Դեորգի III-ի դեմ Իվանե Օրբելու գըլխավորած ավատատերերի ապստամբու–