թյան ժամանակ (1177) լքել է նրանց և զորավիգ կանգնել թագավորին։ Օրբելիների բնաջնջումից հեաո, 1185-ին, Ս․ Զ․ նշանակվել է վրաց թագավորության զինված ուժերի ընդհանուր զորահրամանատար («հայոց և վրաց ամիրսպասալար»), ստացել այդ պաշտոնը վարողին հատկացվող Լոռին, որն այնուհետև ճանաչվեց Զաքարյանների ժառանգական տիրույթ։ Ս․ Զ–ի որդիներ Զաքարե Բ Մեծը և Իվանե Ա–ն, ձևականորեն են ընդունել վրաց Բագրատունիների գերագահությունը։ Ս․ Զ․ թաղված է Սանահնի վանքի Զաքարյանների տոհմական դամբարանում։ Գրկ․ Վարդան Վարդապետ [Արեվելցի], Հաւաքումն պատմութեան, Վնտ․, 1862։ Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910։ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե․, 1982։ Շահնազարյան Ա․, Զաքարյան (Երկայնաբազուկ) տոհմի ծագումը, գաղթը դեպի Ձորագետ և նախորդները, «Շողակաթ», գիրք 1, Վաղ–պատ, 1913։ Երևմյան Ս․, Ամիրսպասալար Զաքարիա Երկայնաբազուկ, Ե․, 1944։ Brosset М․, Additions et eclaircissements a l’histoire de la Georgie, St-Peters-bourg, 1851․ fij․ Թորոսյան
ՍԱՐԳԻՍ ԹՍՈԳՎԷՑԻ, տես Սարգիս Ա Վահրամյան։
ՍԱՐԳԻՍ ՄՈԿԱ5Ի (մականունը Մազման, հավանաբար ծն․ 1520–30-ական թթ․–մահ․ 1602), հայ գրիչ և մանրանկարիչ։ Հոր անունը Հովհաննես էր, մորը՝ Թրվանդ։ Ապրել և ստեղծագործել է Մոկաց գավառի Բոլենց գյուղում։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում պահպանվում է Ս․ Մ–ու նկարազարդած ձեռագրերից վեցը՝ 1579, 1592, 1594, 1595 թթ․ և XVI դ․ հինգ Ավետարան (ձեռ․ NN* 5520, 5516, 5831, 300, 278) և 1593-ի մեկ Գանձարան (ձեռ․ JST․ 5346)։ Ս․ Մ․ հավասարապես տիրապետել է գծի և գույնի արտահայտչական հնարավորություններին։ Նրա ձեռագրերը աչքի են ընկնում հարուստ նկարազարդումներով։ Ս․ Մ․ ունեցել է աշակերտներ, որոնցից երկուսը՝ Ստեփանոսն ու Մեսրոպը, լայն ճանաչում են ձեռք բերել։ Հ․ Հակոբյան
ՍԱՐԴԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ, Մարգիս Մեկնիչ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XII դ․ հայ մատենագիր։ Սովորել է Կարմիր վանքում, հետագայում հաստատվել է Քարաշիթի վանքում (Կիլիկիա)։ Գրական գործունեության մեջ հետևել է արլ․ քրիստոնեական եկեղեցու հայրեր Գրիգոր Աստվածաբանին, Րարսեղ Կեսարացուն, Եփրեմ Ասորուն։ Հեղինակել է մի շարք ճառեր, խրատներ, աստվածաբանական երկերի մեկնություններ։ Լեզվի գեղեցկության և խորիմաց վարդապետության համար ստացել է «Շնորհալի» մականունը։ Ս․ Շ–ու աշխատություններից առանձնապես հայտնի է «Մեկնութիւն Կաթողիկեայց»-ը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JSP № 5321, 6195 ևն)։ Գրկ․ Ալիշան Ղ․, Շնորհալի և պարագայուր, Վնտ․, 1873։ Զարբհանալյան Գ․, հայկական հին դպրության պատմություն, Վնտ․, 1897։ Կ․ Միրումյան
ՍԱՐԳԻՍ ՊԻԾԱԿ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIV դ․ 1-ին կեսի հայ մանրանկարիչ, Կիչիկիայի մանրանկարչության դպրոցի խոշոր ներկայացուցիչ։ Իր վերջին՝ «Բժըշկության ավետարանը» (1353, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N« 6795) ծաղկել և ընդօրինակել է զառամյալ հասակում։ Ըստ լեգենդի, ծաղկող և գրիչ Գրիգոր Պիծակի մոտ լինում Սարգիս Պիծակ․ Ինքնանըկար, մանրանկար1338-ին պատկերազարդված Աստվածաշնչից (Երեվանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JMS 2627) են հյուրեր, և երբ նրա որդին՝ պատանի Մարգիսը, նկարում էր, մի պիծակ է նըստում լուսամատին, որին նա արագ պատկերում է։ Հյուրերը նկարը իրականի տեղ դնելով փորձում են քշել, որի վրա ծիծաղում է Գրիգորը։ Հասկանալով եղելությունը, հյուրերը պատանի Սարգսին անվանում են Պիծակ։ Ս․ Պ․ աշխատել է Կիլիկիայի հայկ․ թագավորության տարբեր վանքերում ու վայրերում (Սիս, Սկևռա, Դրազարկ, Կոպիտառ, Փոս անապատ)։ Նա հավանաբար օգնող աշակերտներ է ունեցել, որով բացատրվում է նրա ծաղկած ձեռագրերի մեծ թիվը (շուրջ քառասուն)։ Իր ծաղկած ձեռագրերում պատկերել է ոչ միայն իր ժամանակակիցներին (Լևոն Դ, Հակոբ կաթողիկոս, Մարիուն թագուհի, երեք ինքնանկար), այլև պատմ․ անձնավորությունների (Ներսես Շնորհալի)։ Մեծ մասամբ ծաղկել է ավետարաններ, որոնց պատկերազարդման համակարգը կիլիկյան է։ Շքեղ պատկերազարդված քառավետարանները ըսկըսվում են տասը խորաններով, որոնք ընդգրկում են Եվսեբիոսի թուղթը Կարպիանոսին (2 էշ) և տասը համաձայնու Սարգիս Պիծակ․ Խորան 1336-ին պատկերազարդված «Արքունական ավետարանեի ց (Երեվանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JSP 5786) թյան կանոնները (8 էջ)։ Ցուրաքանչյուր ավետարանից առաջ էջով մեկ տրվում են տերունական նկարներ (երբեմն մի էջի վրա մեկ, երբեմն երկու նկար)։ Ցուրաքանչյուր ավետարան բացվում է ավետարանիչի, իբրև հեղինակի, պատկերով և հանդիպակաց տիտղոսաթերթով, որն ընդգրկում է ավետարանիչի խորհրդանի 2Ը, շքեղ ուղղանկյուն գլխազարդ՝ լյունետներով հատված, և ամբողջ լուսանցքով բարձրացող լուսանցազարդ, որի հիմքում ընկած է կենաց ծառի մոտիվը, որն ավարտվում է մեծ մասամբ խաչով։ Մնացած էջերն ունեն լուսանցազարդեր և լուսաեցապատկերներ․ վերջիններս համառոտ ներկայացնում են այն պերսոնաժը կա քառարկան, որոնց մասին խոսվում է կից տեքստում։ Կան և գրաֆիկորեն կամ հայ՜եստ ձևավորված ավետարաններ, որււնք չունեն էջով մեկ արված տերունական նկարներ կամ շքեղ ձևավորված խուաններ։ Մյուս կարգի ձեռագրերը (Աստվածաշունչ, Անտիոքի օրինագիրք, Մանրուսմունք ևն) ձևավորված են յուրաքանչյուր գլուխ, ընթերցվածք, գիրք ըսկսող ուղղանկյուն գլխազարդով (բուսազարդ կամ կենդանազարդ), լուսանցազարդով կամ մարդկային պատկերով, որը ներկայացնում է տվյալ գրքի կամ հատվածի հեղինակին կամ այն անձը, որին ներկայացնում է տվյալ գիրքը կամ հատվածը։ «ութ մանրանկարիչների ավետարանը» (1320, ձեռ․ N 7651) և «Բժըշկության ավետարանը» (1353, երկուսն էլ Երեվանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան) լի են տեքստամիջյան և լուսանցքային մանրանկարներով, էջի վրա պատկերելով տեքստի և պատկերի հարաբե ւակցության՝ Բյուզանդիայում հայտնի գր 5թե բոլոր ձևերը։ Մ․ Պ–ի կերպարները առարկաները, զարդամոտիվները օժտված են գրաֆիկական կամ ոսկյա ուրվագծերով։ Գույնը շեշտում է ուրվագիծը, սահմանազատում պատկ՜երային հարթությունները։ Նկարիչը հիմնականում գործածում է ծիածանի երանգները՝ իբրև «աստվածային լույսի» խորհրդանիշ։ Նա, ինչպես ժամանակակից մարդկանց, այնպէւս էլ ավետարանական երկրորդական պերսոնաժներին (իշխաններ, հովիվներ, ազնվականներ, վաճառականներ, կույրեր, մուրացիկներ ևն) զգեստավորել է ժամանակակից հագուստներով, իսկ մարգարեներին, ավետարանիչներին, առաքյալներին՝ կանոնիկ կերպով (հին հուն, պարեգոտ և ներքնազգեստ)։ (Յուրաքանչյուր պերսոնաժ կամ պերսոնաժների տրպ, որոշակի համամասնությամբ, հագոստներով, նաև կեցվածքով, անցնում է ձէռագրից ձեռագիր, մանրանկարից մանրանկար։ էջով մեկ արված տերունական, ավետարանիչների նկարները, նաև գըլխսզարդերը և այլ պատկերային փոքր համակարգեր (լուսանցազարդեր, սյուներ ևն) ունեն ոսկե ֆոն, որը պայծառ ծիածանային գույների հետ հատուկ հըմայք է հաղորդում նկարներին։ Ի տարբերություն XIII դ․ կիլիկյան մանրանկարչության, Մ․ Պ–ի արվեստը հակված է դեպի հնամենի ձևերը, նրա համաչափ հարթապատկերային ոճը մոտ է Մեծ Հայքի և Կւսպադովկիայի արվեստին։ Չնայած Կիլիկյան թագավորության անկման ողբերգական ժամանակաշրջանին, Ս․ Պ–ի արվեստի, ինչպես նաև միջնադարյան պոեզիայի գունագեղ պայծառությունը կրում է ժողովրդական կենսափիլիսոփայության մեծ ուժը։ Պատկերազարդումը տես 177-րդ էջից առաջ՝ ներդիրում։