Գրկ․ Երևմյան Ա․, Մանրանկարիչ Սարգիս Պիծակ, «էջմիածին», 1953, № 9– 12։ Ղազարյան Վ․ Հ․, Սարգիս Պիծակ, Э․, 1980։ Der Nersessian S․, Manusciits armeniens illustres des ХНе, XIII,e et XIVe siecles de la Bibliotheque des peres Mekiiitaristes de Venise, 1936–37․ Վ․ Ղազարյան
ՍԱՐԳԻՍ ՋԱԼԱԼՅԱՆՑ, Սարգիս արքեպիսկոպոս Զալալյանց (1819–1879), Թիֆլիսի հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս 1857-ից։ Խաչենի Հասան–Ջաչաւյ անների տոհմից։ 1851-ին Ս. 1853-ին Ներսես Աշտարակեցու կարգադրությամբ նշանակվել է լիազոր–քննիչ Ս. Նոր Նախիջևանում զբաղվել Մ․ Նալբսնդյանի դեմ հարուցված գործով։ 1855-ք ց՝ եպիսկոպոս, էջմիածնի սինոդի անդսմ։ Եղել է ժողովրդին լուսավորելու կողմնակից, քաղ․ հարցերում՝ պահպանողակս ն։ Շրջագայել է Արլ․ Հայաստանի նահանգներում ու գավառներում, նկարագրել սեղանքը, բնակավայրերն ու հնությունները, ընդօրինակել վանական համալիրների կարևոր արձանագրությունները, բազմաթիվ ձեռագրերի հիշատակարաններ, փս ստաթղթեր։ Հավաքած նյութերը հրատարակել է «ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան» (մ․ 1–2, 1842–58) գրքում։ Ս․ Զ–ի թողած մի շարք ձեռագիր աշխատություններում (պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում) շարադրված են հին Ուտիք և Արցախ նահանգների աշխարհագրությունը, իշխանական–նախարարական տների տւ․հ մաբանությունն ու պատմությունը։ Արժեքավոր են նաև Արլ․ Հայաստանի մե իքություններին, թուրք, և պարսկ․ բռնակալների դեմ նրանց պայքարին նվիրվոծ ձեռագրերը։ Ս․ Զ․ հայ հոգևոր, մշակ ււթային և կրթ․ օջախներին կտակել է 25 հզ․ ռ․ գումար, որը պետք է օգտագործվեր 125 տարի հետո՝ 2005-ին, երբ կհասներ 12 մլն–ի։ Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 3, Երուսաղեմ, 1927։ Բ․ Ուլուբաբյան
UUr՝H՝U 4ԱՐԴԱՊԾ5 Ն4ԱՐԻՅ (ծն․ և ifuih․ թթ․ անհւո․), XIV դ․ հայ քանդակագործ։ Ստեղծագործությունները պահպանվել են ներկայիս ՀՍՍՀ Արարատի շրջանի Լուսաշող գյուղի մոտ գտնվող Հււվհաննես Կարապետ վանքի եկեղեցու (1301, ճարտ․՝ Բոււո) վրա․ մուտքի ճակատաքարին քանդակել է Աստվածածնին՝ մանուկ Հիսուսը ձախ ծնկին, երկու կողմից կանգ Սարգիս վարդապետ նկարիչ․ «Աստվածածինը, մանուկ Հիսուսը և հրեշտակները», բարձրաքանդակ Հովհաննես Կաւ ապետ վանքի եկեղեցու (1301) մուտքի Ճա1 ատաքարին նած հրեշտակներով, մուտքի կամարից վեր, հյուսածո ուռուցիկ շրջանակի մեջ՝ գահին նստած Աստծո պատկերը, ներքևի երկու անկյուններում՝ Պողոս և Պետրոս առաքյալների դիմաքանդակները։ Քանդակագործին է վերագրվում նաև գլխ․ եկեղեցու պատի մոտ գտնվող սալաքարի վրայի մի բարձրաքանդակ (ճանկերում գառ բռնած կիսաբաց թևերով արծիվ), որը հավանաբար եղել է եկեղեցուն կից կառուցված տապանատան վրա (կիստվեր է)։ Պատկերաքանդակների ոճով երեք գործերն էլ մոտ են Մոմիկ վարդպետի արվեստին։ Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։
ՍԱՐԳԻՍ ՈՒՍՏԱ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVII դ․ հայ ճարտարապետ։ Ըստ շին․ արձանագրության 1652-ին իր աշակերտներ Հերապետի, Դավթի, Ցեսուի և Կարապետի հետ նորոգել է Սանահնի վանքի Գրիգոր Լուսավորիչ, Ս․ Աստվածածին եկեղեցիները, զանգակատունը և գրատունը։
ՍԱՐԳԻՍ ՈՒՍՏԱ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVII դ․ հայ ճարտարապետ։ Ըստ շին․ արձանագրության 1664-ին կառուցել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում գտնվող Երից Մանկանց վանքի եկեղեցին։
ՍԱՐԳԻՍՅԱՆ Բարսեղ [1․6․1852, գ․ Թափադոլակ (այժմ՝ գ․ Արևիկ, ՀՍՍՀ Ախուրյանի շրջանում – 1․8․1921, Վենետիկ], հայ բանասեր, հայագետ, ձեռագրագետ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, տպարանապետ, ուսուցիչ։ Ուսումնասիրությունները վերաբերում են հայ հին ազգ․ և թարգմանական գրականությանը։ «Ագաթանգեղոսը և յուր բազմադարյան գաղտնիքն» (1890) աշխատության մեջ այն կարծիքն է հայտնել, որ Ագաթանգեղոսի անունով մեզ հասած գիրքը իբր տարբեր հեղինակների գոած և V դ․ ի մի բերված երկերի ժողովածու է, որը կրում է մի քանի խմբագրությունների շերտեր։ Ըստ Ս–ի, գրքի որոշ մասեր գրվել են IV դ․ (հուն․), իսկ V դ․ Կորյունը և Եզնիկ Կողբացին դրանք թարգմանել են հայ․, խմբագրել և լրացրել։ V դ․ ավելացված գլխ․ մասը «Վարդապետությունն» է, որի հեղինակներն են Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը։ Ս․ նշում է, որ Ագաթանգեղոսի գիրքը, հայատառ գրականության առաջին երկն է (ավելի վաղ ստեղծվել են միայն Աստվածաշնչի հայ. թարգմանությունները հունարենից և ասորերենից), իսկ նրա անվամբ մեզ հասած հուն, բնագիրը թարգմանված է հայերենից և հնարավորություն է տալիս վերականգնել հայ․ բնագրում բացակայող (կորած) հատվածները։ «Տեսություն Սեղբեստրոսի պատմության և Մ․ Խորենացվո աղբերաց» (1893) երկում Ս․ քննադատելէ Օ․ Կարիերի այն տեսակետը, ըստ որի՝ Խորենացին ոչ թե V, այլ VIII–IX դդ․ հեղինակ է։ «Անանուն ժամանակագրութիւն․ խմբագիր, յօրինեալ յէ դարու» (1904) ուսումնասիրությունում ապացուցել է, որ Անանիա Շիրակացուն վերագըրվող «ժամանակագրությունը» մի քանի ժամանակագր․ երկերի ժողովածու է, որի կարևոր մասն է կազմում II–III դդ․ հույն հեղինակ Հիպպոլիտոսի ժամանակագրության հին հայ․ թարգմանությունը։ Ս–ի «Երկհարյուրամյա գրականական գործունեություն և նշանավոր գործիչներ Վենետկո Մխիթարյան միաբանության» (1905) երկում հանգամանորեն բնութագրված է Մխիթարյան միաբանության գիտ․, գրական, թարգմանական և հրատարակչական գործունեությունը, զետեղված են ուշագրավ դիվանական վավերագրեր։ Արժեքավոր է Վենետիկի Մխիթարյան մատենադարանի ձեռագրերի՝ Ս–ի կազմած բազմահատոր նկարագրությունը [«Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց մատենադարանի Մխիթարյանց ի Վենետիկ», հ․ 1–3, 1914–66 (հ․ 3-ը՝ Գ․ Սարգսյանի հեղինակակցությամբ)]։ Ս–ի գրչին են պատկանում նաև բազմաթիվ այլ ուսումնասիրություններ, որոնք տպագրված են <Բազւէավեպոնւ1>՝․ Երկ․ Ուսումնասիրություն Մանիքեա–Պավդիկյան թոնրակեցիներու աղանդին և Գր․ Նարեկացվո թուղթը, Վնտ․, 1893։ Քննադատություն Հովհան Մանդակունվո և յուր երկասիրությանց վրա, Վնտ․, 1895։Աբրահամ Մամիկոնեից եպիսկոպոսն և յուր առ Վաչագան գրած թուղթն, Վնտ․, 18Э9։ Գ․ Աբգարյան
ՍԱՐԳհԱՅԱՆ Ներսես (աշխարհական անունը՝ Սարգիս) (3․10․1800, Տրապիզոն – 21․6․1866, Ֆիեսսո, Իտալիա), հայ բանասեր, աղբյուրագետ, ճանապարհորդ ուղեգրող։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ 1823-ին հոգևոր նախնական աստիճանով հաստատվել է Վենետիկի Ս․ Ղազար կղզում։ 1829-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Մինչև 1843-ը ղեկավարել է միաբանության տպարանը, բարեխղճորեն սրբագրել հայագիտ․ հրատարակությունները, մասնակցել «Մատենագիրք նախնեաց» մատենաշարի հրատարակմանը։ Միաբանության մատենադարանի ձեռագրերի հիման վրա կազմել է հայ հին ու միջնադարյան, ինչպես նաև թարգման, երկերի մանրամասն ցուցակը՝ առանձնացնելով կորած կամ թերի պահպանված բնագրերը։ Հնագիտական–աշխարհագրական ուսումնասիրություններ կատարելու, պատմ․ և մատենագր․ հուշարձաններ որոնելու նպատակով 1843–53-ին ճամփորդել է Հայաստանում և հարակից երկրամասերում։ Ուղևորության ընթացքում հետազոտել ու ճըշգըրտորեն նկարագրել է այցելած բնակավայրերի ու գավառների բնապատմ․ վիճակը, շինարար, և ճարտ․ հուշարձանները, այլևայլ հնությունները, կազմել քարտեզներ ու հատակագծեր, նմանահանել արձանագրությունները (X–XIII դդ․ վերաբերող 196 արձանագրություն՝ բնագիր և ռուս, թարգմանությամբ, հրատարակված են 1881-ին Մոսկվայում լույս տեսած «Հայկական արձանագրությունները Կարսում, Անիում և վերջինիս շրջակայքում» գրքում)։ Հավաքել և Վենետիկ է ուղարկել հարյուրավոր հայերեն մեծարժեք ձեռագրեր, հնագիտ․ իրեր, դրամներ, հայ․, հուն․, վրաց․, արաբ, և այլ լեզուներով բազմաթիվ վիմագիր հիշատակարաններ, գրի առել հայ ժող․ բանահյուսության նմուշներ։ Հավաքած նյութի հիման վրա գրել է «Տեղագրութիւնք ի