Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Փոքր եւ ի Մեծ Հայս» (1864) տեղեկատու բնույթի հայագիտ․ արժեքավոր աշխատությունը։ ․Զբաղվելով հայ հին և միջնադարյան արձակի ուսումնասիրությամբ՝ Ս․ հրատարակել է «Վարք հարանց․․․» (հ․ 1–2, 1855) մատենագրական կարևոր հուշարձանը։ Երկար տարիներ նվիրվել է Հովհան Ոսկեբերանի երկերի հայերեն հնագույն թարգմանությունների հավաքմանն ու ուսումնասիրությանը, դրանց մի մասը հրատարակել է «ճառք» և «Մեկնութիւն թղթոցն Պաւղոսի» (հ․ 1–3, 1861 – 1862) խորագրերով։ Հայաստանի պատմ․ աշխարհագրության և մշակույթի վերաբերյալ փաստական հարուստ նյութ են պարունակում նաև 1843–53-ին Ա․ Բագրատունուն և Ղ․ Ալիշանին հասցեագրած Ս–ի նամակները (մի մասը հրատարակվել է «Բազմավեպում», 1970–71-ին)։ Գրկ․ ճ․եմճեմյան Ս․ Հ․, Ներսես Սարգիսյանի ուղևորությունը դեպի Փոքր և Մեծ Հայք (1843–1853), Վնտ․, 1974։ Պ․ Հակոբյան

ՍԱՐԳԻՍՅԱՆ Սարգիս (Սարգսյան Մարտիրոս, Մելիք Ս․ Դավիթ–Բեկ), տես Դավիթ Բեկ։


ՍԱՐԳԻՍՈՎ Աշոտ Առաքելի (ծն․ 30․1․ 1924, Տաշքենդ), սովետական ռազմածովային նավատորմի փոխծովակալ–ինժեներ (30․10․1978), տեխ․ գիտ․ դ–ր․ (1968), պրոֆեսոր (1969), ՍՍՀՄ ԳԱ թղթ․ անդամ (1981)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է սպայական կուրսեր (1943), Լենինգրադի Ֆ․ Զերժինսկու անվ․ բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանը (1950)։ Հայրենական պատերազմի ժամանակ, 85-րդ ծովային–հրաձգային բրիգադի կազմում, մարտնչել է Լենինգրադյան և Կարելական ռազմաճակատներում, եղել է ավտոմատավորների, ապա՝ հետախուզության ջոկատի հրամանատար, առանձին գումարտակի կապավոր սպա, ականանետային վաշտի հրա0մանատար։ Ներկայումս Ս․ Սևաստոպոլի ռազմածովային ինժեներական ուսումնարանի պետն է։ Ավելի քան 120 գիտ․ աշխատությունների, մի շարք դասագրքերի և գյուտերի հեղինակ է։ Գիտ․ ուսումնասիրությունները վերաբերում են նավաշի26նության ասպարեզում միջուկային էներգետիկայի կիրառմանը, նավային էներգատեղակայանքների հուսալիության բարձրացմանը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի 3, Հայրենական պատերազմի II աստիճանի, «Պատվո նշան», Հայրենիքին ծառայության համար III աստիճանի շքանշաններով։

ՍԱՐԳՈՆ Հին, Սարգոն Աքքադացի (աքքադ․ Շ ա ր ր ու մ–քեն, Շ ա ր ր ու ք ի ն), Աքքադ պետության հիմնադիր մ․ թ․ ա․ XXIV դ։ Սեմական ծագումով, Քիշ քաղաքից, ըստ ավանդության սերել է ժող․ ցածր խավերից։ Շումերի թագավոր Լոլգալզագգիսիի կողմից Քիշի ավերումից հետո, Աքքադը դարձրել է թագավորության կենտրոն։ Հաղթել է Լուգալզագգիսիին և նվաճել Միջագետքի բոլոր քաղաք–պետությունները, հասել մինչև էլամ, Ասորիք և Փոքր Ասիա։ Նրա օրոք տաճարային տնտեսությունները ձուլվել են արքայականի հետ։ Մ–ի պետությունը կենտրոնացված բռնապետություն ստեղծելու առաջին փորձն էր, որտեղ ոչ տոհմիկ արքայական բյուրակրատիան կառավարման մարմիններից դուրս է մղել տոհմիկ ազնվականությանը, իսկ քաղաք–պետությունների ինքնավարական մարմինները (խորհուրդ, ժող․ ժողով) դարձել են վարչ․ ստորին օղակներ։ Գրկ․ Дьяконов И- Н․, Общественный и государственный строй Древнего Двуречья․ Шумер, М․, 1959․

ՍԱՐԳՈՆ II (ասուր․ Շարրուքին՝ «օրինական արքա»), Ասորեստանի թագավոր մ․ թ․ ա․ 722–705-ին։ Գահ է բարձրացել ավագ եղբորը՝ Սալմանասար V-ին դա0վադրաբար գահընկեց անելուց հետո։ Իր դիրքն ամրապնդելու նպատակով մեծ արտոնություններ է շնորհել բարձրաստիճան վերնախավին, զինվորականներին, վերականգնել է Ասորեստաննիայի հին քաղաքների՝ Աշշուրի, Նիպպու– րի, Սիպպարի և Բաբելոնի արտոնությունները, իր կողմն է գրավել քրմական և առևտր․ դասին։ Ամրացրել է բանակը, ստեղծել վարձկան զորք։ Արտաքին ասպարեզում շարունակել է հոր՝ Թգլատպալասար III-ի նվաճողական քաղաքականությունը։ 721-ին գրավել է դեռևս Սալմանասար V-ի ժամանակ պաշարված Սամարիան՝ Իսրայելի մայրաքաղաքը, 720-ին՝ Ռաֆիա քաղաքը (Դագայից հվ․) և պարտության մատնել նրան դաշնակցած եգիպտ․ զորքին, 719-ին հաղթել է Կարքեմիշի թագավորին։ Ս․ II մանրակրկիտ նախապատրաստվել է Ասորեստանի գլխ․ թշնամու՝ Ուրարտուի դեմ պատերազմին, կենար, իշխանության դեմ է հրահրել Ուրարտուի տարբեր մարզերի կառավարիչներին։ Մ․ թ․ ա․ 714-ին Մ․ II մտել ԷՄանա, ապա Ուրմիա լճի հս–արլ․ կողմից ներխուժել Ուրարտուի կենտր․ շրջաններ, գրավել և ավերել է մի շարք քաղաքներ։ Ասորեստան վերադառնալու ժամանակ մի ընտիր գնդով անսպասելի հարձակվել է Ուրարտուի կրոն, կենտրոն Մուսասիրի (Մուծածիր) վրա, գրավել և թալանել է այն, տարել հսկայական հարըստություն՝ ոսկե, պղնձե, արծաթե բազմաթիվ իրեր, արձաններ, այդ թվում՝ ուրարտ․ դիցաբանի գլխ․ աստված Խալդիի և նրա կին Բագմաշտուի (Վարուբանի) պղնձաձույլ արձանները։ Ս․ II խոչընդոտել է Ուրարտուի և Փռյուգիայի դաշինքին՝ արմ–ում և էլամի ու Բաբելոնի դաշինքին՝ արլ–ում։ Գրավել է Մարաստանի մի շարք շրջաններ։ Մ․ թ․ ա․ 712–707-ի ընթացքում Ս․ II կառուցել է տվել նոր մայրաքաղաք Դուր– Շա րրուքինը (այժմյան խորսաբադը), այն բնււկեցրել տարբեր երկրներից գերեվա– րած բնակիչներով և արքունիքը Քալախից տեղափոխել այնտեղ։ Սպանվել է արշա– վանքի ժամանակ։ Գ դկ․ Струве В․ В․, История Древнего Востока, М․, 1941; Дьяконов И․ М․, Асс яро-вавилонские источники по истории Урарту, «ВДИ», 1951, № 2–3; С а д а е в Д․ Ч․, История Древней Ассирии, М․, 1979․ Հ․ Կարագյոզյան

ՍԱՐԳՍԱՇԵՆ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանում, Մեծ Քիրս լեռան արլ․ լանջին, շրջկենտրոնից 38 կմ հվ–արմ։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։ Ս–ում պահպանվել է եռանավ բագլիլիկ եկեղեցի, շրջակայքում՝ Ղևոնդայ անապատ եկեղեցին (XIII–XVIII դդ․)։

ՍԱՐԳՍՅԱՆ Աղասի Սողոմոնի [ծն․ 15․1․ 1905, գ․ Քեշիշքենդ (այժմ՝ Եղեգնաձոր)], սովետական պետ․ և կուսակցական աշխատող, ՀՍՍՀ վաստ․ իռիգատոր (1960)։ ՍՄԿԿ անդամ 1932-ից։ Ավարտել է Նովոչերկասկի գյուղատնտեսության և մելիորացիայի ինստ-ը(1930) ՀամԿ(բ)Կ Կենտկոմին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (1954)։ 1923–25-ին եղել է հողաչափ Հայաստանի տարբեր շրջաններում։ 1930-ից աշխատել է Այղր լճի ոռոգման համակարգում, ՄՍՀՍ հողժողկոմատի Գըլխջուր տնտեսության «Կիրով» ոռոգման վարչությունում։ 1937-ից՝ ՀԿ(բ)Կ Կենտկոմի բաժնի վարիչ։ 1931–41-ին դասախոսել է Երևանի գյուղատնտ․ ինստ–ում։ 1938-ին ընտրվել է ՀԿ(բ)Կ ԿԿ երրորդ, 1940-ին՝ երկրորդ քարտուղար։ 1943– 1947-ին ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահն Էր։ 1947-ից՝ ՌՄՖՍՀ գյուղատնտեսության մինիստրի տեղակալ, 1952-ից՝ ՌՍՖՍՀ Մինիստրների խորհըրդին կից ջրային տնտեսության գլխ․ վարչության պետի տեղակալ։ 1965-ից միութենական կարգի անհատական թոշակառու Է։ Եղել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի անդամ (1938–50), ՀամԿ(բ)Կ XVIII կոնֆերանսի և XVIII համագումարի պատգամավոր, ՍՍՀՄ II, ՀՍՍՀ I–III գումարումների Գրագույն սովետի դեպուտատ (1942-ին ընորվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահ)։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշաններով։ ՍԱՐԳՍՅԱՆ Աշոտ Սարգսի [1903, գ․ Աղքենդ (այժմ՝ գ․ Աշոտավան, ՀՍՍՀ Սիսիանի շրջանում)-1941], սովետական բանակի գնդապետ։ ՍՄԿԿ անդամ 1921-ից։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1915–18), Երևանի կուսակցական դպրոցում (1922–25),Մոսկվայի ՍՍՀՄ Կենտգործկոմի անվ․ դպրոցում (1925–27), 1936-ին ավարտել Մ․ Վ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիան։ 1918-ին Բաքվում կամավոր մտել է կարմիր բանակի շարքերը, 1921-ին Սովետական Հայաստանում մասնակցել փետրվարյան խռովու– թյան ճնշմանը, ապա՝ Զանգեզուրի